Իվան Բերիտաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բերիտաշվիլի Իվանից)
Իվան Բերիտաշվիլի
ივანე ბერიტაშვილი
Ծնվել էդեկտեմբերի 29 1884 (հունվարի 10 1885) կամ 1885[1]
Վեջին, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 29, 1974(1974-12-29) կամ 1974[1]
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Թբիլիսիի պետական համալսարան
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ և պրոֆեսոր
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ
 Ivan Beritashvili Վիքիպահեստում

Իվան Սողոմոնի Բերիտաշվիլի (վրաց.՝ ივანე სოლომონის ძე ბერიტაშვილი, դեկտեմբերի 29 1884 (հունվարի 10 1885) կամ 1885[1], Վեջին, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1974(1974-12-29) կամ 1974[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիրն ու ղեկավարը Վրաստանում, ԽՍՀՄ ԳԱ (1939), ՍՍՀՄ ԲԳԱ (1944) և Վրաց ՍՍՀ ԳԱ (1941) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1964)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1915–1919 թվականներին եղել է Օդեսայի համալսարանի պրիվատ–դոցենտ, 1919 թվականից՝ Թիֆլիսի համալսարանի պրոֆեսոր, 1935 թվականից՝ այդ համալսարանին կից ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, 1941 թվականից՝ Վրաց, ՍՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, 1951 թվականից՝ գիտական ղեկավար։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային և մկանային համակարգերի ֆիզիոլոգիային։ Բերիտաշվիլին հաստատել է, որ վերջույթների յուրաքանչյուր ռեֆլեկտոր շարժման համար գոյություն ունեն կոորդինացնող ապարատներ ողնուղեղի այն հատվածներում, որտեղ տվյալ վերջույթից զգացող նյարդային թելիկներ են գալիս։ Ուսումնասիրել է մարդկանց և ողնաշարավոր կենդանիների հոգեկան գործունեության ոլորտներից մեկը՝ տարածության մեջ կողմնորոշվելը, և հաստատել, որ կողմնորոշման համար էական նշանակություն ունեն լաբիրինթային ռեցեպտորները՝ տեսողականի հետ միասին։ 1959 թվականից՝ Բերիտաշվիլի ֆիլոգենեզի տեսանկյունով (ձկներից մինչև կապիկը) զբաղվել է պատկերային և հուզական (էմոցիոնալ) հիշողության հարցերով։ Բերիտաշվիլի ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր (1941

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ივანე ბერიტაშვილი, ბიობიბლიოგრაფია, მეცნიერება, თბ., 1977;
  • ძიძიშვილი ნ., ივანე ბერიტაშვილი, თბ., 1962;
  • ცაგარელი მ., ივანე ბერიტაშვილი: ცხოვრება და მოღვაწეობა. თბ., 2010.
  • Воронцов, Д. С., Академик Иван Соломонович Бериташвили (Беритов). К 70-летию со дня рождения и 45-летию научной и педагогической деятельности. «Физиологический журнал СССР»,1956, т. 42, № 1.
  • Григорян, Н.А. Переписка А.Ф. Самойлова и И.С. Бериташвили. Москва: Наука, 1986.
  • Дзидзишвили, Н.Н. Академик И.С. Бериташвили. Тбилиси: Мецниереба, 1974.
  • Ройтбак, А.И. (Ред.) Воспоминания об Иване Соломоновиче Бериташвили. Москва: Наука, 1991.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Doty R. W. Obituary: Ivane Beritashvili, 1885-1974 // Brain Res.Elsevier BV, 1975. — Vol. 93, Iss. 3. — P. 375—384. — ISSN 0006-8993; 1872-6240doi:10.1016/0006-8993(75)90177-8PMID:1100197
  2. Окуджава В. М., Векуа И. Н. Памяти выдающегося советского физиолога // Вестник АН СССР, 1975, № 1, с. 123
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Բերիտաշվիլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 424