Մանիտոբա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանիթոբա (նահանգ)ից)
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մանիտոբա
Picto infobox map.png
Մանիտոբա
Manitoba
Դրոշ
Flag of Manitoba.svg
Երկիր Կանադա Կանադա (պ)
Վարչկենտրոն Վիննիպեգ (քաղաք)
Հիմնական լեզու անգլերեն
Բնակչություն (2012)
1 267 003 (5֊րդ տեղ)
Խտություն 1,96 մարդ/կմ²
Տարածք 647 797 կմ² (8֊րդ տեղ)
Մանիտոբա վարչական միավորը երկրի քարտեզին
Մանիտոբա վարչական միավորի քարտեզը
Ժամային գոտի UTC−6
ISO 3166-2 կոդ CA-MB
Փոստային ինդեքսներ MB
Վիքիպահեստում Commons-logo.svg Manitoba


Մանիտոբա (անգլ.՝ Manitoba, ՄՖԱ՝ [ˌmænɨˈtoʊbə]), կանադական նահանգ, որը գտնվում է երկրի կենտրոնական հատվածում, Կանադական Պրերիաների տարածքում։ Տարածքը` 650,1 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը` Վինիպեգ։ Նահանգը հիմնականում հարթավայրային է, նրա տարածքում հաշվվում է ավելի քան 110 հազար լիճ։ Մանիտոբային բնորոշ է մայրցամաքային կլիման։

Նահանգում բնակվում է ավելի քան 1 200 000 մարդ։ Տնտեսության հիմնական ոլորտն է համարվում գյուղատնտեսությունը։ Բացի այդ, նահանգում զարգացած է տրանսպորտը, լեռնաարդյունաբերությունը և մշակող արդյունաբերությունը, անտառային տնտեսությունը, էներգետիկան և տուրիզմը։

Մորթավաճառները առաջին անգամ այստեղ են ժամանել 17-րդ դարի վերջերին։ Հիմնական բնակեցումը տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին երեք տասնամյակներին։ 1870 թվականին Ռեդ Ռիվերի ապստամբությունից հետո Մանիտոբան դարձել է Կանադայի նահանգ։

1919 թվականին Վիննիպեգում անցել է համընդհանուր գործադուլ։ Ծանր տնտեսական իրավիճակը Մեծ ճգնաժամի ժամանակ հանգեցրել է նահանգի գլխավոր քաղաքական կուսակցություններից մեկի՝ Մանիտոբայի Նոր դեմոկրատական կուսակցության ստեղծմանը։ Մանիտոբայի մայրաքաղաքն է Վիննիպեգը։ Այստեղ են գտնվում նահանգային կառավարությունը, Օրենսդիր ժողովը, Վերաքննիչ դատարանը։ Քաղաքը նահանգի ամենախոշոր քաղաքն է, այնտեղ բնակվում է ավելի քան 630 հազար մարդ։

Աշխարհագրություն[խմբագրել]

Մանիտոբայի քարտեզն անգլերենով

Մանիտոբան արևելքում սահմանակցում է Օնտարիո, արևմուտքում՝ Սասկաչևան նահանգների, հյուսիսում՝ Նունավուտ և Հյուսիսարևմտյան տարածքների հետ, ինչպես նաև հարավում սահմանակցում է ամերիկյան Հյուսիսային Դակոտա և Մինեսոտա նահանգների հետ, իսկ հյուսիս-արևելքում ողողվում է Հուդզոնի ծոցի կողմից։

Հիդրոգրաֆիա[խմբագրել]

Նահանգը Հուդզոնի ծոցով ունի ծովային առափնյա գիծ, ավելի քան 110 հազար լճեր զբաղեցնում են տարածքի 15,6 %-ը կամ մակերևույթի 101 593 կմ²[1]։ Մանիտոբայի հիմնական լճերն են՝ Մանիտոբան, Վինիպեգոզիսը և Վիննիպեգը։ Վերջինս իր մեծությամբ տասներորդն է աշխարհի քաղցրահամ լճերի թվում[2]։ Հնդկացիների որոշ հողեր և Վինիպեգ լճի արևելյան հատվածում գտնվող տայգան համարվում է ՅՈւՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցուցակի թեկնածու[3]։ Նահանգի խոշորագույն գետերն են՝ Ռեդ Ռիվերը, Ասսինիբոյնը, Նելսոնը, Վիննիպեգը, Հեյսը, Ուայթշելը և Չերչիլը։ Նահանգի հարավային բնակեցված նշանակալից տարածքները ինչ-որ ժամանակ եղել են նախապատմական Ագասիս սառցային լճի մաս։ Այդ տարածաշրջանում, հատկապես Ռեդ-Ռիվեր հարթավայրում, տեղանքը հարթ է և բերրի, տարածաշրջանի ողջ տարածքի երկայնքով կան բլրոտ և քարքարոտ տարածքներ, որոնք թողել են նահանջող սառցադաշտերը[4][5]։

Ռելիեֆ[խմբագրել]

Բոլդի լեռը նահանգի ամենաբարձր կետն է՝ ծովի մակարդակից 832 մետր[6], իսկ Հուդզոնի ծոցի առափնյան համարվում է ամենացածր կետը։ Ռայդինգ լեռները, Պեմբինի բլուրները և Կանադական վահանը համարվում են բարձրադիր շրջաններ։ Նահանգի մեծ մասը՝ հյուսիսային և արևելյան հատվածները, գտնվում են գրանիտե Կանադական վահանի վրա։ Վահանը հիմնականում բաղկացած է բարձրադիր լեռնոտ տեղանքից և պարունակում է բազմաթիվ լճեր և գետեր, որոնք ակտիվորեն օգտագործվում են էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։ Վահանը իր մեջ ներառում է նաև Հուդզոնի ծոցի ցածրադիր վայրերը։ Կանադական վահանի տարածքում հնարավոր չէ վարել ինտենսիվ գյուղատնտեսություն, չնայած գետերի հովիտներում և լճերի շրջակայքում, հատկապես հարավային շրջաններում առկա է իրական գյուղատնտեսություն և կան փոքր կաթնամթերքի ֆերմաներ։ Տայգան ընդգրկում է վահանի մեծ մասը։ Կանադական վահանի տարածաշրջանը լայնորեն հայտնի է իր օգտակար հանածոների պաշարներով։ Մանիտոբայի տեղանքի փոքր ծալքերը ձևավորվել են վերջին սառցե դարաշրջանի ժամանակ՝ Վիսկոնսին սառցադաշտի նահանջի ժամանակ։ Ագասիս ցածրադիր շրջանի մեծ մասը, Հյուսիսային Ամերիկայում խոշորագույն լճային հարթավայրերը (286 000 կմ ²), գյուղատնտեսական հողատարածքները իրենց մակերևույթի հարթ բնույթի պատճառով ջրահեռացման համակարգի կարիք ունեն[7]։

Կլիմա[խմբագրել]

Մանիտոբայի համար բնորոշ է կտրուկ մայրցամաքային կլիմա, ջերմաստիճանը և տեղումների միջին տարեկան քանակությունը, ընդհանուր առմամբ, կրճատվում են հարավից հյուսիս, իսկ տեղումները նվազում են արևելքից արևմուտք[8]: Մանիտոբան հեռու է մեղմացնող ազդեցություն ունեցող երկու լեռնաշղթաներից՝ Կորդիլերներից և Ապալաչներից և խոշոր ջրամբարներից, ինչպես նաև իր հիմնականում հարթավայրային բնության պատճառով, այն բաց է հունվարի և փետրվարի ընթացքում հուսիս-արևմուտքից ներթափանցող արկտիկական սառը օդային զանգվածների համար։ Ամռան սեզոնին օդային զանգվածները հաճախ դուրս են գալիս Միացյալ Նահանգների հարավային շրջանից, իսկ տաք, խոնավ օդը շարժվում է դեպի Մեքսիկական ծոցի հյուսիսը[9]:

Նահանգի հարավային շրջանում, որը գտնվում է տորնադոյի էպիկենտրոն համարվող հատվածից հյուսիս, ամեն տարի այստեղ լինում են ուժեղ տորնադոներ։ 2006 թվականին գրանցվել է 15 այդպիսի դեպք։ 2007 թվականի հունիսի 22-ին և 23-ին նույնպես արձանագրվել են տորնադոներ, որոնցից ամենաուժեղը Ֆուձիտայի սանդղակով 5-րդ մակարդակի տորնադոն էր, որն ավիրել էր Էլի մի քանի շրջան։ Դա ամենաուժեղ տորնադոն էր, որը պաշտոնապես գրանցվել էր Կանադայում[10]:

Ամեն ամառ նկատվում է ջերմաստիճանի բարձրացում 30°C[11]: Կարման քաղաքին է պատկանում ամենաբարձր ջերմաստիճանի ռեկորդը՝ հաշվի առնելով Կանադայի խոնավության մակարդակը՝ 53,0[12]:

Կանադայի Շրջակա միջավայրի և էկոլոգիայի նախարարության տվյալներով, Մանիտոբան առաջին տեղն է գրավում տարվա ընթացքում անամպ օրերի թվով, երկրորդ տեղը՝ ամռան սեզոնին պարզ օրերի թվով, և համարվում է ամենաարևոտ նահանգը ձմռան և գարնան սեզոններին[13]: Պորտիջ լա Պրերի քաղաքում դիտվում է երկրում ամենաշատ առևային օրերի թիվը, Վիննիպեգը զբաղեցնում է երկրորդ տեղը պարզ եղանակների թվով ամբողջ տարվա ընթացքում և համարվում է Կանադայի երկրորդ արևային քաղաքը, հատկապես ձմռանը և գարնանը[14]: Հարավային Մանիտոբային բնորոշ է երկար ոչ սառնամանիքային սեզոնը 125-ից մինչև 135 օր Ռեդ Ռիվեր հարթավայրում[15]: Նահանգի հյուսիսային շրջանները (ներառյալ Թոմփսոն քաղաքը) գտնվում են մերձարկտիկական կլիմայական գոտում։ Այս տարածաշրջանը բնորոշվում է երկար և շատ ցուրտ ձմեռներով և կարճ, տաք ամառներով, քիչ քանակությամբ տեղումներով[16]: Գիշերը ջերմաստիճանը իջնում է ընդհուպ մինչև -40°C և սառնամանիքները մնում են մի քանի օր, ամեն ձմեռ[16]:

Մանիտոբա նահանգի հարավը (այդ թվում նաև Վիննիպեգ քաղաքը) գտնվում են մայրցամաքային կլիմայական խոնավ գոտում։ Այդ տարածաշրջանին բնորոշ է ցուրտ և քամոտ ձմեռները, բաց բնույթի տեղանքի պատճառով այստեղ հաճախակի են լինում ձնաբքերը և ամառները շոգ են, որն այս տարածաշրջանում համարվում է ամենախոնավը պրերիաների շրջանում, տեղումների չափավոր քանակությամբ։ Մանիտոբայի հարավ-արևմուտքը ավելի չոր է և երաշտների ավելի մեծ հակում ունի, քան նահանգի այլ հարավային մասերը[17]: Այս տարածաշրջանը բնորոշվում է ցուրտ և քամոտ ձմեռներով և բաց լանդշաֆտի պատճառով հաճախակի ձնաբքերով[17]: Ամառը, որպես կանոն, տաք է և շոգ, ցածր և չափավոր խոնավությամբ[17]:

Մանիտոբայի առանձին քաղաքների միջին ցերեկային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները [18]
Քաղաք Հուլիս (°C) Հունվար (°C)
Վինիպեգ 26/13 −13/−20
Պորտիջ լա-Պրերի 25/13 −12/−23
Դոֆին 25/12 −12/−23
Բրենդոն 25/11 −13/−24
Պաս 23/12 −16/−26
Թոմփսոն 23/9 −19/−31

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել]

A bear with white fur and black eyes
Սպիտակ արջերը հանդիպում են նահանգի հյուսիսում

Նահանգի արևելյան, հարավարևելյան և հյուսիսային շրջանները ծածկված են փշատերև անտառներով, ճահիճներով և տունդրայի ոչ մեծ տարածքով Հուդզոնի ծոցի ափին։ Անտառները զբաղեցնում են մոտ 263 000 կմ², կամ նահանգի տարածքի 48%-ը[19]: Անտառները կազմված են սոճիներից, եղևնիներից, խեժափիճիներից, բարդիներից, ուռենիներից և թույա արևմտյան ոչ մեծ ընտանիքից (այդ շրջաններում այն անվանում են սպիտակ մայրի)[19]: Բարձրախոտ պրերիաները գերակշռում են նահանգի հարավային շրջաններում[20]:

Մանիտոբան համարվում է զանազան կենդանիների բնակության արեալ։ Չերչիլ շրջանը, որտեղ հատկապես մեծաքանակ են սպիտակ արջերը, շատ հաճախ անվանում են «Արջերի մայրաքաղաք»[21]: Մնացած այլ խոշոր կենդանիները, ինչպիսիք են որմզդեղնը, եղջերուն, գայլը, բնակվում են ամբողջ նահանգում, հատկապես մարզային և ազգային պարկերում։ Մանիտոբայում բնակվում է 145-ից ավելի թռչունների տեսակ, այդ թվում մորուքավոր անտառաբուն, որը համարվում է նահանգի պաշտոնական թռչունը, ինչպես նաև անհետացման վտանգի տակ գտնվող բազեն[22]: Մանիտոբայի լճերում բնակվում է 18 տեսակի ձուկ, մասնավորապես, իշխանը և գայլաձուկը, ինչպես նաև մի շարք այլ մանր ձկներ[23]:

Էկոլոգիա[խմբագրել]

Մանիտոբայի Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը պատասխանատու է նահանգի էկոլոգիական իրավիճակի համար։ Մանիտոբայում գոյություն ունի պահպանվող բնական պարկերի ցանց, բացի այդ գոյություն ունեն մի շարք կառավարական ծրագրեր, որոնց նպատակը շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելն է։ Ինչպես նաև առկա է նահանգային ծրագիր, որի շրջանակներում 5 տարվա ընթացքում տնկվում է 5 000 000 ծառ[24]: Մանիտոբայում էկոլոգիական իրավիճակը համեմատաբար բարեհաջող է, քանի որ նահանգում չկա ծանր արդյունաբերություն, շրջակա միջավայրի հիմական աղտոտիչներ են անասնապահական համալիրները[24]:

Սակայն գոյություն ունեն էկոլոգիայի հետ կապված մի շարք այլ խնդիրներ։ 2000 թվականին Rural Groundwater Quality Initiative կազմակերպությունը անց է կացրել ստորգետնյա ջրերի որակի փորձաքննություն գյուղական բնակավայրերում 1000 հորերից պատահական ընտրության ճանապարհով։ Հայտնաբերվել է, որ այդ հորերից 43%-ը չեն կատարել խմելու ջրի կանադական չափանիշները։ Նույն հետազոտությունը ցույց տվեց, որ այդ հորերի 16%-ը գերազանցել են նիտրատների թույլատրելի չափանիշները[25]: Մանիտոբայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է 4-6 անգամ ավելի շատ հող, քան առկա է ներկա դրությամբ, խոզաբուծական ֆերմաների հեղուկ թափոնների անվտանգ վերամշակման համար։ Ֆոսֆորի կուտակումը և դրա տարածումը անձրևների և ձնհալքի ժամանակ համարվում է Վիննիպեգ լճի կապտա-կանաչ ջրիմուռների սնուցման հիմնական աղբյուրներից մեկը։ 2005 թվականին Freedom of Information հարցումը ցույց տվեց, որ նահանգի գոմաղբային պահեստարանների կեսից ավելին, որոնցում տեղակայված են ջրի մոնիթորինգային վերգետնյա համակարգերը, արտահոսք ունեն[25]:

Պատմություն[խմբագրել]

Անվան ստուգաբանություն[խմբագրել]

Նահանգի անվանումը, հնարավոր է, կապված է Մանիտոբա լճի անվան հետ։ Գոյություն ունեն նաև մի քանի այլ տեսություններ, որոնք բացատրում են անվան առաջացումը։ Առաջին տեսությունը ասում է այն մասին, որ բառն առաջացել է ասինիբոյն լեզվից՝ «մինի» և «տոբու» բառերից, որոնք նշանակում էին «լիճ պրերիաներում»: Երկրորդ տեսությանը համաձայն՝ անվան առաջացումը գալիս է կրի լեզվի «մանիոտապու» բառից, որը նշանակում էր ջրի ալիքների խուլ ձայն՝ Մանիտոբա լճի ալիքների և ճալաքարերի շփումից։ Այդ աղմուկը առասպել է ստեղծել, որ այդ ձայնը ոգին է (մանիտու) հանում՝ հարվածելով թմբուկին[26]:

Հնդկացիներ և եվրոպական գաղութացում[խմբագրել]

Հուդզոնի ծոց Կազմակերպության պատմական դրոշը

Ժամանակակից Մանիտոբա նահանգի աշխարհագրական շրջանը վերջին սառցային ժամանակաշրջանից հետո բնակեցվել է մարդկանցով։ Հարավ-արևմուտքում սառցադաշտերը ետ են նահանջել 10 հազար տարի առաջ։ Առաջինը բնակեցվել է Թյորթլ Մաունթին ժամանակակից շրջանը[27]: Օջիբվե, կրի, ատաբասկներ, սիու և ասինիբոյն ժողովուրդները կառուցում էին բնակավայրեր և առևտրային կապեր էին հաստատում այլ ցեղերի հետ։ Նահանգի հյուսիսում արդյունահանվում էր կվարցը նետերի ծայրերի համար։ Առաջին անգամ գյուղատնտեսությունը Մանիտոբա նահանգում ի հայտ է եկել Ռեդ Ռիվերի երկայնքով, որտեղ աճեցվում էր եգիպտացորեն և այլ մշակաբույսեր[28]:

1611 թվականին Հենրի Հադսոնը դարձել է առաջին եվրոպացիներից մեկը, ով նավարկել է Հուդզոնի ծոցում, որտեղ նրան թողել է նրա անձնակազմը[29]: Առաջին եվրոպացիները Թոմաս Բատտոնի գլխավորությամբ հասել են Մանիտոբա նահանգի ժամանակակից կենտրոնական և հարավային հատվածները, այնուհետև 1612 թվականին նրանք բարձրացել են Նելսոն գետի հոսանքով վերև մինչև Վիննիպեգ լիճը՝ փորձելով գտնել և փրկել Հադսոնին։ Բրիտանական «Նոնսուչ» նավը հետազոտել է Հուդզոնի ծոցը 1668-1669 թվականներին՝ դառնալով առաջին առևտրային նավը, որն մուտք է գործել այդ տարածք։ Այդ ճանապարհորդությունը հանգեցրեց Հուդզոնի ծոց կազմակերպության առաջացմանը, որը բրիտանական կառավարությունից ստացել է ամբողջ ջրբաժանը։ Այդ ավազանը ստացել է Ռուպերտի Երկիր անվանումը այն բանից հետո, երբ արքայազն Ռուպերտը օգնեց սուբսիդավորել Հուդզոնի ծոց կազմակերպությունը։ Յորք-Ֆեքթորի գաղութային արևտրավանը հիմնվել է 1684 թվականին որպես Կազմակերպության առաջին ամրոց, սակայն ավելի ուշ այն ավիրել են ֆրանսիացի մրցակիցները։

Պյեր Գոտյե դե Վարենն, սյոր դե Լա-Վերանդրին այցելեցին Ռեդ Ռիվեր հարթավայրը 1730 թվականին, որպեսզի օգնեն բացել շրջանը ֆրանսիական հետախուզության և առևտրի համար։ Այն բանից հետո, երբ ֆրանսիացի ճանապարհորդողները ուսումնացիրեցին այդ շրջանը, Մոնրեալյան Հյուսիս-Արևմտյան կազմակերպությունը առևտրական հարաբերություններ հաստատեց մետիսների հետ։ Ե՛վ Մոնրեալյան Հյուսիս-Արևմտյան կազմակերպությունը, և՛ Հուդզոնի ծոցի Կազմակերպությունը կառուցում էին ամրոցներ մորթիների վաճառքով զբաղվելու համար։ Երկու կազմակերպությունները մրցակցում էին Մանիտոբա նահանգի հարավային շրջանում, ինչը երբեմն հանգեցնում էր բռնությունների այնքան ժամանակ, մինչև նրանք միավորվեցին 1821 թվականին։ Մեծ Բրիտանիան Յոթամյա պատերազմում (հայտնի է նաև ֆրանկո-հնդկական պատերազմ անունով, 1754-1763 թթ.) Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակի արդյունքում 1763 թվականին հաստատվել է այդ տարածքներում։

Առաջին գյուղատնտեսական համայնքների և բնակավայրերի հիմնումը տեղի է ունեցել 1812 թվականին։ Նրանք առաջացել են շրջանից դեպի հյուսիս, որտեղ ներկա դրությամբ գտնվում է Վիննիպեգ քաղաքը: Դա հանգեցրեց հակամարտության բրիտանական գաղութատերերի և մետիսների միջև։ Քսան գաղութատեր, այդ թվում նաև նահանգապետը, և մեկ մետիս սպանվել են 1816 թվականի Սեվեն-Օքսի ճակատամարտի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Land and Freshwater area, by province and territory»։ Statistics Canada։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ http://www.webcitation.org/61CGldM7b։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5։ 
  2. «Geography of Manitoba»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpJkGmn։ Վերցված է 2010-08-06։ 
  3. Schwartz, Bryan; Cheung, Perry [University of Manitoba East vs. West: Evaluating Manitoba Hydro's Options for a Hydro-Transmission Line from an International Law Perspective] (английский) // Asper Review of International Business and Trade Law. — 2007. — Т. 7. — № 4. — С. 4.
  4. Savage, Candace; Williams, Joan A; Page, James R (2006)։ Prairie: A Natural History։ Greystone Books, 55։ ISBN 1553651901։ 
  5. Butler, George E [Transactions of the American Fisheries Society The Lakes and Lake Fisheries of Manitoba] // American Fisheries Society. — 1950. — С. 24.
  6. Manitoba Parks Branch Outdoor recreation master plan: Duck Mountain Provincial Park. — Manitoba Department of Tourism, Recreation and Cultural Affairs, 1973.
  7. «The Atlas of Canada»։ The Atlas of Canada։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpKgj0b։ Վերցված է 18-12-2010։ 
  8. Ritchie, JC Post-Glacial Vegetation of Canada. — Cambridge University Press, 2004. — 25 с. — ISBN 0521544092
  9. Vickers, Glenn; Buzza, Sandra; Schmidt, Dave; Mullock, John The Weather of the Canadian Prairies. — Navigation Canada, 2001. — 48, 51, 53–64 с.
  10. «Elie Tornado Upgraded to Highest Level on Damage Scale Canada's First Official F5 Tornado»։ Environment Canada։ 2007-09-18։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpLWanW։ Վերցված է 2009-10-28։ 
  11. Climate Data Online։ «Mean Max Temp History at The Forks, Manitoba»։ Environment Canada։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpMCvha։ Վերցված է 2007-08-07։ 
  12. «Tropical Summer on the Prairies»։ Canada's Top Ten Weather Stories for 2007։ Environment Canada։ 2007-12-27։ http://ncrweb.ncr.ec.gc.ca/doc/smc-msc/m_110/s4_eng.html։ Վերցված է 2010-01-30։ 
  13. «Manitoba Weather Honours»։ Environment Canada։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpMqgaq։ Վերցված է 2009-10-28։ 
  14. «Winnipeg MB»։ Environment Canada։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpNKWec։ Վերցված է 2009-10-28։ 
  15. «Climatic Information for Potatoes in Manitoba»։ Government of Manitoba։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpNnJTG։ Վերցված է 2009-10-28։ 
  16. 16,0 16,1 Ritter, Michael E (2006)։ «Subarctic Climate»։ The Physical Environment։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpOO53L։ Վերցված է 2007-08-07։ 
  17. 17,0 17,1 17,2 «Midlatitude Steppe Climate»։ The Physical Environment։ Ritter, Michael E։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpOt0iX։ Վերցված է 2007-08-07։ 
  18. «National Climate Data and Information Archive»։ Environment Canada։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpPYfy3։ Վերցված է 2010-09-02։ 
  19. 19,0 19,1 «Manitoba Forest Facts»։ Manitoba Conservation։ Արխիվացված օրիգինալից 2002-10-03-ին։ http://web.archive.org/20021003010118/www.gov.mb.ca/conservation/forestry/forest-education/general.html։ Վերցված է 2007-08-07։ 
  20. «Fringed-orchid, Western Prairie»։ Committee on the Status of Endangered Wildlife in Canada։ http://www.cosewic.gc.ca/eng/sct1/searchdetail_e.cfm?id=200&StartRow=1&boxStatus=All&boxTaxonomic=All&location=All&change=All&board=All&commonName=orchid&scienceName=&returnFlag=0&Page=1։ Վերցված է 2009-11-07։ 
  21. Stirling, Ian; Guravich, Dan Polar Bears. — Michigan: University of Michigan Press, 1998. — 208 с. — ISBN 9780472081080
  22. Bezener, Andy; De Smet, Ken D Manitoba birds. — Lone Pine, 2000. — 1–10 с.
  23. «Angler's Guide 2009»։ Manitoba Fisheries։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpQpoyP։ Վերցված է 2010-02-22։ 
  24. 24,0 24,1 «Manitoba Conservation»։ Министерство охраны окружающей среды Манитобы։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpRN3NU։ Վերցված է 2011-01-30։ 
  25. 25,0 25,1 «Environmental Facts»։ friendlymanitoba։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ http://www.webcitation.org/61FpS3fMs։ Վերցված է 2011-01-30։ 
  26. «Manitoba»։ Natural Resources Canada։ http://geonames.nrcan.gc.ca/education/prov_e.php#mb։ Վերցված է 2009-10-28։ 
  27. Ritchie, James A.M; Brown, Frank; Brien, David The Cultural Transmission of the Spirit of Turtle Mountain: A Centre for Peace and Trade for 10,000 Years // General Assembly and International Scientific Symposium. — International Council on Monuments and Sites, 2008. — № 16. — С. 4–6.
  28. Flynn, Catherine; Syms, E. Leigh Manitoba's First Farmers // =Manitoba History. — Manitoba Historical Society, Spring 1996. — С. 31.
  29. Neatby, LH // Dictionary of Canadian Biography // : University of Toronto/Universite Laval — էջ 374–379. — ISBN 0-8020-3142-0.