Կանադական դոլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանադական դոլար
Canadian Dollar
Banknote of the Colonial Bank of Canada.jpg CANADA, GEORGE VI 1949 -SILVER DOLLAR a - Flickr - woody1778a.jpg
ISO 4217 կոդ Canadian Dollar
Երկիր Կանադա
Կազմված է 100 Ցենտ (1⁄100)
Սիմվոլ CAD
Մետաղադրամներ 1, 5, 10, 25, 50 ցենտ, 1, 2 դոլար
Թղթադրամներ 5, 10, 20, 50, 100 դոլար
Կենտրոնական բանկ Կանադայի բանկ
Վեբ-կայք https://www.banqueducanada.ca/
1 USD = 1,353 CAD Canadian Dollar
1 EUR = 1,549 CAD Canadian Dollar
1 GBP = 1,709 CAD Canadian Dollar

Կանադական դոլար, (ֆր.`dollar canadien, անգլ.`Canadian dollar, կոդ ISO 4217-CAD, կրճատ տարբերակը`$ կամ C$)` Կանադայի դրամական միավոր: Թողարկվել է 1858 թվականին: Մեկ կանադական դոլարը կազմված է 100 ցենտից: 2007 թվականին համաշխարհային արտարժույթի շուկայում կանադական դոլարը զբաղեցնում էր 7-րդ տեղը` արտարժույթի շուկայում շատ էր վաճառվում[1]: Կանադական դոլարի կուրսի տատանման վրա նշանակալից ազդեցություն ուներ ԱՄՆ տնտեսությունը և ԱՄՆ դոլարը, համեմատաբար քիչ ազդեցություն ունեին` ճապոնական իենը, չինական յուանը և եվրոն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական դոլարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին արժույթը, որ կիրառվեց Կանադայի տարածքում, այսպես կոչված, իսպանական դոլարն էր`ռեալներ, թողարկվել էր Իսպանական կայսրության համար:

Ոսկե դոլարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1841 թվականին բրիտանական նահանգ Կանադան շրջանառության մեջ դրեց սեփական դոլարը, ԱՄՆ ոսկե դոլարին համարժեք, որը կազմված էր 5 շիլլինգից: 1858 թվականին, պաշտոնապես, կանադական դոլարը փոխարինեց կանադական ֆունտին: Մինչ այդ, Կանադայում` կապված սեփական արժույթի պակասով, կիրառվում էր բավականին բարդ գնանշման համակարգ, իսկ առօրյա կյանքում կիրառվում էին բրիտանական, ամերիկյան և մեքսիկական մանրադրամներ, ինչպես նաև կանադական բանկերի կողմից թողարկված թղթե բոներ և պղնձադրամներ:

Ֆրանսախոս Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոկանադացիների խոսակցականում (հատկապես քվեբեկցիների) կանադական դոլարը հաճախ անվանվում էր պիաստր (ֆր.`le piastre), իսկ վճարը (ստանդարտ. ֆր.`un cent) կոչվում էր «սու» (ֆր.`sou): Սա հարգանքի տուրք է ֆրանսիական գաղութային կայսրության արժույթների ավանդական անուններին (տես Նոր Ֆրանսիա):

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադական 1 դոլարանոց, Կանադա, 1898 թվական

Կանադային առաջին թղթե դրամները` դոլարների տեսքով (այդ ժամանակ դեռևս ամերիկական, քանի որ Կանադան պաշտոնապես չուներ իր արժույթը), եղել են բրիտանական բանկային թղթադրամներ, որոնք թողարկվել էին 1813 և 1815 թվականների ընթացքում: Որոշ գաղութային վարչություններում (առաջին հերթին 1866 թվականին կանադային նահանգներում), սկսած 1830-ական թվականներից, թղթադրամները գնահատվեցին բանկերի կողմերից, իսկ սկսած 1870 թվականից` Կանադա համադաշնակցությունում: Որոշ մունիցիպալիտետներ թողարկեցին նաև իրենց թղթադրամները:

1935 թվականին հիմնադրվեց Կանադայի բանկը: Նա իր վրա վերցրեց կանադական դրամի թողարկումը և սկսեց թղթադրամների թողարկումը` 1, 2, 5, 10, 20, 25, 50, 100, 500 և 1000 դոլար արժողությամբ: 1944 թվականին տեղական բանկերին արգելվեց թողարկել սեփական դրամները: Թողարկման իրավունքը մնաց միայն Royal Bank of Canada և Մոնրեալի բանկին:

1935 թվականից հետո զգալի փոփոխություններ կատարվեցին թղթադրամների դիզայնի մեջ: Ինչպես նաև 1937, 1954, 1970, 1986 թվականներին թողարկեցին թղթադրամների նոր շարք:

2011 թվականից սկսած Կանադայի բանկը սկսեց շրջանառության մեջ դնել պոլիմերային թղթադրամներ`2011 թվականի նոյեմբերի 15-ին`100 դոլարանոց, 2012 թվականի մարտի 26-ին`50 դոլարանոց[2], 2012 թվականի նոյեմբերի 7-ին`20 դոլարանոց: Մինչև 2013 թվականի ավարտը թողարկեցին 10 և 5 դոլար արժողությամբ պոլիմերային թղթադրամներ:

Ներկայումս Կանադայի բոլոր թղթադրամները տպվում են Canadian Bank Note Company and BA International Inc` Կանադայի բանկի հետ ունեցած պայմանագրին համապատասխան:

Կանադայի բանկի բոլոր թղթադրամները, 1935 թվականից թողարկած, հանդիսանում են օրինական վճարային միջոց, սակայն որոշ թղթադրամներ չեն շրջանառվում: 1 և 2 դոլարանոցները չեն թողարկվում համապատասխանաբար 1989 և 1996 թվականներից և փոխարինվել են մանրադրամներով: 25 և 500 դոլարանոցները չեն թողարկվել 1935 թվականից, 1000 դոլարանոցը`2000 թվականից[3]: 2018 թվականի բյուջեի հանրայնացումից հետո պարզ դարձավ Կանադայի բանկի մտադրությունը` շրջանառությունից հանել 1000 դոլարանոցը, ինչպես նաև փաստացի չօգտագործվող 1, 2, 25 և 500 դոլար արժողությամբ թղթադրամները: Այդ թղթադրամները շրջանառությունից հանելու որոշումը դեռևս հայտարարված չէ, սակայն ենթադրվում է, որ այն բավականին երկար կտևի[4]:

Մանրադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար մանրադրամների համար օգտագործում էին հետևյալ մետաղները.

  • 1 ցենտ (2013 թվականից չի թողարկվում, բայց հանդիսանում է օրինական վճարային միջոց )`պղինձ, արույր, медь, латунь, պղնձապատ պողպատ
  • 5 ցենտ` նիկել, նիկելապատ պողպատ
  • 10 ցենտ` արծաթ, նիկելապատ պողպատ
  • 25 ցենտ` արծաթ (մինչև 1968), նիկել (1968—1999), նիկելապատ պողպատ (1999-ից)
  • 50 ցենտ` արծաթ (մինչև 1968), նիկել, նիկելապատ պողպատ (1999-ից): Փաստացի 50 ցենտ անվանական արժեքով մանրադրամը չէր գործածվում և գնվում էր միայն կոլեկցիոներիների կողմից
  • 1 դոլար` արծաթ (1935—1967),նիկել (1968—1986), նիկելյա արույրով պատված (1987—2011), նիկելյա արույրով պատված (2012-ից)
  • 2 դոլար` բիմետալ` ալյումինաբրոնզե խառնուրդ նիկելյա օղակում (1996 թվականից)

Փոխարժեքի ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադական դոլարը աշխարհաքաղաքական դիրքից ելնելով գտնվում էր ԱՄՆ տնտեսության ազդեցության տակ, իսկ վերջին ժամանակներին նաև ԱԽՏԽ երկրների տնտեսության: 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարի սկզբին ցիկլային արժույթի տատանումները բնորոշեցին կանադական դոլարը և Կանադայի տնտեսությունը: Այսպես, մինչև 1976 թվականը կանադական դոլարը էժան էր ամերիկականից, իսկ հետո արժեզրկվեց` մինչև 2003 թվականը, 2003 թվականին նշմարվեց կանադական դոլարի բարձրացում: Էժան կանադական դոլարը կանադական ապրանքների (հատկապես հումքի) լծակն էր ԱՄՆ շուկայում: Աստիճանաբար, ԱՄՆ տնտեսության մեջ նկատվող բացասական միտումները 2005-2007 թվականներին հանգեցրեցին դոլարի արժեզրկման: 2007 թվականի սեպտեմբերին կանադական դոլարը հավասարվեց ամերիկական դոլարին, որը, սակայն ուժեղ հարված հասցրեց սպառողներին և արտահանողներին: 2010 թվականի նոյեմբերին կանադական դոլարը հավասարվեց ԱՄՆ դոլարին, որից հետո կանադական դոլարը սկսեց նորից արժեզրկվել:

Ներկայումս Կանադայում կիրառվում է ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ:

CAD USD Exchange Rates.png
CAD ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CHF EUR GBP JPY RUB USD
Currate.com կայքից՝ AMD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CHF EUR GBP JPY RUB USD


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]