Ասինիբոյն
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Dakotan? |
Երկրներ | ![]() ![]() |
Լեզվակիրների թիվը | 200-250 |
Դասակարգում | Սիուանյան լեզուներ |
IETF | asb |
ISO 639-2 | sio |
ISO 639-3 | asb |
Ասինիբոյն (հոհե, նակոտա անգլ.՝ Assiniboine, անգլ.՝ Hohe, Nakota, Nakoda, Nakona), Մեծ Հարթավայրերի սիունական լեզվաընտանիքի դակոտական երեք լեզուներից մեկը, որով խոսում են համարյա 200 մարդ ասինիբոյն ցեղից։ Կրողների մեծամասնությունը ծերերն են։ Asiniibwaan օջիբովյան բառ է, որը թարգմանաբար նշանակում է «քարե սիու»։
Սիու և ստոնի լեզուների հետ ասինիբոյնը կազմում է դակոտական լեզուների բարեկամական խումբ, չնայած որ նրանց միջև փոխըմբռնումը մեծ չէ։ Ստոնի և սիու լեզվի հետ գտնվելով նույն մակարդակի վրա, ասինոբոյնը իրենից ներկայացնում է դակոտական լեզուների n–տեսակը․ սրա ինքնանվանումը՝ n — Nakʰóta, ունի անլաուտա, ի տարբերություն սիուի մյուս երկու բարբառներից՝ դակոտա (Dakʰóta) և լակոտա (Lakʰóta)։