Շփական հնչյուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շփականներ, խոսքի բաղաձայն հնչյուններ, որոնց արտաբերման ժամանակ արտասանական ուղու որևէ մասում ստեղծվում է նեղ անցք (կլոր կամ տափակ)․ օդը սրա միջով անցնելիս շփվում է պատերին և առաջացնում շփման աղմուկ։ Ըստ արտաբերման տեղի հայերենի շփականները լինում են՝ շրթնատամնային՝ վ, ֆ, ատամնային (լնդերքային)՝ ս, զ, նախաքմային՝ շ, ժ, կատկային՝ խ, ղ, և հագագային՝ հ։ Ավանդական դասակարգմամբ ատամնայինները կոչվում են նաև սուլական, իսկ նախաքմայինները՝ շչական, որը, հիմնված լինելով լսողական տպավորության վրա, խախտում է դասակարգման ընդհանուր սկզբունքը՝ ըստ եղանակի և տեղի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 603