Նելսոն (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելսոն գետ
Բնութագիր
Երկարություն644 կմ
Ավազանի մակերես1 093 442 կմ²
Ավազան1093442 կմ²
Ջրի ծախս2800 մ³/վրկ
Ջրահոսք
ԱկունքՎինիպեգ (լիճ)
Ակունքի տեղակայում53°42՛ հս. լայն./ 97°51՛ արմ. երկ.
Բարձրություն217 մ
ԳետաբերանՀուդզոնի ծոց
Գետաբերանի տեղակայում57°02՜ հս. լայն./ 92°33՛ արմ. երկ.
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBurntwood River?, Echimamish River?, Boots Creek?, Leslie Creek?, Limestone River?, Weir River?, Grass River? և Angling River?
Ջրի մարմիններՎինիպեգ
ԵրկիրԿանադա
ԵրկրամասՄանիտոբա
ՋրահավաքՍառուցյալ օվկիանոսի ավազան
Հայտնաբերման ամսաթիվ1612թ.
ՀայտնաբերողԹոմաս Բաթթոն
Անվանված էԹ. Բաթթոնի արշավախմբի նավավարի անունով

Նելսոն (անգլ.՝ Nelson River), գետ Հյուսիսային Ամերիկայում, պատկանում է Հյուսիսայի Սառուցյալ օվկիանոսի ավազանին։ Կանադայի Մանիտոբա նահանգի տարածքով հոսում է դեպի հյուսիս՝ Վինիպեգ լճից (217մ)[1] մինչև Հուդզոնի ծոց (0մ)։ Ակունքի մոտակայքում է գտնվում Պորտ-Նելսոն լքված բնակավայրը, իսկ մի փոքր դեպի արևելք (Հեյս գետի ակունքի մոտ) նախկին «Յորք» գործարանն է, որը նախկինում օգտագործվել է «Հուդզոնի ծոցի» ընկերության կողմից։ Ակունքից դեպի հյուսիս գտնվում է Վապուսկի ազգային պարկը (անգլ.՝ Wapusk National Park):

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոն գետի ավազանը քարտեզի վրա

Նելսոն գետը հոսում է Կանադական վահանի վրայով։ Գետի երկայնքով ձգվում են Փլեյգրին, Քրոսս (Մանիտոբա լիճ), Սիպիվեսկ և Սպլիտ լճերը։ Լճի ավազանի մակերեսը 1093442 կմ²[2]։

Կանադայի տարածքով այն հոսում է 644 կմ երկարությամբ, ողջ ջրհավաք ավազանը կազմում է մոտ 1,1 մլն. կմ², որի հարավային մասը գտնվում է ԱՄՆ-ի տարածքում։ Նելսոն գետը իր Բոու և Սասկաչևան վտակներով կազմում է բարդ նավարկելի գետա-լճային ջրուղի, որը ձգվում է 2575 կմ երկարությամբ դեպի Կանադական Ժայռոտ լեռներ[3]։ Գետի վրա սահանքներ շատ կան, բայց 100 կմ նավարկելի է։ Ակունքում ջրի ծախսը միջինում կազմում է 2800մ³/վրկ։ Գետը նոյեմբերից մինչև մայիս սառցակալած է։

Պատմություն և տնտեսական շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոն գետը հայտնաբերվել է 1612 թվականին Թոմաս Բաթթոնի ղեկավարած անգլիական արկտիկական արշավի ժամանակ՝ ակունքի մոտ ձմեռելիս։ Բաթթոնը գետն անվանել է ձմեռման ժամանակ վախճանված իր նավավարի անունով։ Գետի վրա են գտնվում ընդամենը 13 Հիդրոէլեկտրակայաններ[2] (ջրաէլեկտրակայաններ)։ Գետաբերանից 240 կմ հեռավորության վրա է տեղակայված Քելսիի ՀԷԿ-ը՝ կառուցված Բյորնվուդ վտակի վրա, որը հոսանք է մատակարարում Թոմսոն քաղաքի նիկելի արդյունահանման արտադրությանը։ Գետի հոսքով, դեպի ներքև Քեթթլ սահանքի մոտ, գտնվում է ևս մի հիդրոէլեկտրակայան Քեթթլ[3]։ Արտադրության ծավալի մեծացման համար Նելսոնը գետը ջրանցքով միացրել են Հուդզոնի ավազանին պատկանող մեկ այլ գետի՝ Չերչիլին։

Գետի մեծ մասի երկայնքով կառուցված է երկաթգիծ «Hudson Bay Railway» Կանադայի ազգային երկաթգծի ճյուղերից մեկը, որը հատում է գետը Գիլլամ բնակավայրում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արխիվացված 2012-10-08 Wayback Machine? մինչև Հուդզոնի ծոց (0մ):url=http://www.thecanadianencyclopedia.com/articles/lake-winnipeg
  2. 2,0 2,1 «Nelson Watershed» (անգլերեն). EarthTrends. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Nelson River» (անգլերեն). Վերցված է 2010-01-09-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելսոն (գետ)» հոդվածին։