Հայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սողուններ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 19 տեսակներից և ենթատեսակներից կազմված ցանկ, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի վերջին՝ երկրորդ հրատարակության մեջ (2010)[1] ներառված հազվագյուտ և անհետացող տեսակները։ 1987 թվականին ցանկում ներառված էր 11 տեսակի սողուն[1]։

«Կարմիր գրքի» վերջին հրատարակությունը (գրքի վրա աշխատանքներ են տարվել 2007-2009 թվականներին) ստեղծվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և գիտական այլ հաստատությունների փորձագետների կողմից։ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ ներառված է 452 տեսակի բույս, 40 տեսակի սունկ, 308 տեսակի կենդանատեսակ՝ 153 անողնաշարավոր և 155 ողնաշարավոր[2]։

Կրիաներ և մողեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Տարածվածությունը և թվաքանակը Հայաստանի Հանրապետության տարածքում Պահպանության կարգավիճակը Հայաստանի Կարմիր գրքում՝ համաձայն ԲՊՄՄ չափանիշների Աղբյուրներ
Կարգ՝ Կրիաներ (Testudines)
Furculachelys.JPG Միջերկրածովյան կրիա
Testudo graeca (Linnaeus, 1758)
Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում հանդիպում են Testudo graeca ibera, իսկ հարավում՝ Testudo graeca armeniaca ենթատեսակի միջերկրածովյան կրիաներ։ Հարավաբնակ ենթատեսակը տարածված է Արարատի մարզում և Մեղրիի տարածաշրջանում։ Ընդհանուր թվաքանակը՝ 900-1000 առանձնյակ։ Խոցելի տեսակ (VU A2cd; B1a+2ab (iii)) [3]
Կարգ՝ Մողեսներ (Sauria)
Phrynocephalus horvathi.jpg Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ
Phrynocephalus horvathi (Mehely, 1894)
Նախկինում դիտարկվել է որպես Phrynocephalus helioscopus-ի ենթատեսակ։ Հայտնի առանձին պոպուլյացիաներ պահպանվել են Արաքս գետի հովտում։ Բնակվում են Արմավիրի մարզում (Բաղրամյանի, Հոկտեմբերյանի և Վաղարշապատի տարածաշրջաններում) և Արարատում։ Ներկայումս հայտնի է Արաքսի հովտում բնակվող 6 պոպուլյացիա։ Թվաքանակը շատ քիչ է։ Կրիտիկական վիճակում գտնվող (CR A2c; B2ab (i, ii, iii)) [4]
Ablepharus chernovi GNM7417-001.jpg Չեռնովի մերկաչք
Ablepharus chernovi Darevsky, 1953
Հանդիպում է միայն Հրազդան գետի միջին հոսանքի հովտում: Առանձին պոպուլյացիաներ հայտնաբերվել են Կոտայքի մարզի Քարաշամբ, Բջնի և Թեղենիք գյուղերի շրջակայքում: Ընդհանուր թվաքանակը՝ 250-300 առանձնյակ։ Կրիտիկական վիճակում գտնվող (CR A2ac; B2ab(ii, iii)) [5]
Trachylepis septemtaeniata DSC 2179 (8192981638).jpg Առաջավորասիական մաբույա
Trachylepis septemtaeniata Reuss, 1834
Տարածված են Երևանի, Եղեգնաձորի, Արարատի, Մեղրիի, Ուրծի լեռնաշղթայի և այլ վայրերի մերձակա բնակավայրերում։ Առավել բազմաքանակ է հարավային պոպուլյացիան (Մեղրի, Ագարակ, Նռնաձոր): Արարատյան դաշտում գործնականորեն անհետացած է։ Խոցելի տեսակ (VU B1ab(iii)+2ab(iii)) [6]
Schneiders skink.jpg Երկարաոտ սցինկ


Eumeces schneideri (Daudin, 1802)

Հանդիպում է Արարատյան հարթավայրում, Արփա գետի կիրճում, Արաքս գետի հովտում և հանրապետության հարավային նախալեռնային շրջաններում: Առավել շատ տարածված է Մեղրիի տարածաշրջանում (հունիսի առաջին կեսին նրանց թիվը մեկ հեկտարում կազմում է 12 առանձնյակ): Արարատյան դաշտում պահպանվել են սակավ քանակությամբ։ Խոցելի տեսակ (VU B1ab(iii)+2ab(iii)) [7]
Darevskia dahli.jpg Դալի ժայռային մողես
Darevskia dahli (Darevsky, 1957)
Տարածված է միայն Հայաստանի հյուսիսային հատվածում։ Ժամանակակից արեալը մասնատված է մի քանի մեկուսացված պոպուլյացիաների։ Պոպուլյացիայի թվաքանակի փոփոխությունն անհայտ է։ Վտանգված տեսակ (EN B1a+2a) [8]
Lacerta praticola.jpg Մարգագետնային մողես
Darevskia praticola (Eversmann, 1834)
Տարածված է միայն Հայաստանի հյուսիսային հատվածում։ Ժամանակակից արեալը ներկայացված է մի քանի մեկուսացված պոպուլյացիաներով։ Թվաքանակի փոփոխությունն անհայտ է։ Խոցելի տեսակ (VU B1ab(iii)+2a) [9]
Darevskia rostombekovi.jpeg Ռոստոմբեկովի մողես
Darevskia rostombekovi Darevsky, 1957
Տարածված է Հյուսիսային Հայաստանի լեռնային հատվածներում։ Արեալի հարավային սահմանն անցնում է Փամբակ և Աղստև գետերի կիրճերով, Բազումի լեռնաշղթայի երկայնքով` Սպիտակից արևմուտք: Արեալի հյուսիսային սահմանն անցնում է Պապաքարի լեռնաշղթայի հյուսիսարևելյան մասով, որտեղ առավել հյուսիսային հայտնաբերման վայրերը հայտնի են Նոյեմբերյանի և Սև քարի շրջակայքից: Բացի այդ, հայտնի է մեկուսացված պոպուլյացիա Սևանա լճի հարավարևելյան ափին, Ծովակ գյուղի շրջակայքում: Վտանգված տեսակ (EN B2ab(ii, iii)) [10]
Darevskia unisexualis.jpg Սպիտակափոր մողես
Darevskia unisexualis (Darevsky, 1966)
Հանդիպում է կենտրոնական և հյուսիսային Հայաստանի լեռնային լանդշաֆտներում՝ ծովի մակարդակից 1700-2000 մետր բարձրության վրա։ Խոցելի տեսակ (VU B1a) [11]
Eremias pleskei.jpg Անդրկովկասյան մողեսիկ
Eremias pleskei Bedriaga, 1907
Հանդիպում է Արաքս գետի ձախ ափի հովտում՝ Էջմիածնի արևմուտքից մինչև Մեղրու լեռնաշղթայի հարավային նախալեռներն ընած տարածություններում։ 1995-2010 թվականներին կենդանիների թվաքանակը կտրուկ կրճատվել է, անհետացել են Արաքս գետի հովտի մի շարք պոպուլյացիաներ: Արարատյան հարթավայրի մեծ մասում ամբողջովին վերացել է: Կրիտիկական վիճակում գտնվող (CR B2ab (ii, iii)) [12]
Vardenis lizard2.jpg Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ
Eremias arguta transcaucasica Darevsky, 1953
Հայաստանի էնդեմիկ ենթատեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա, որը հանդիպում է Սևանա լճի հարավային ափին՝ Նորատուսի շրջակայքում։ 1961 թվականին հայտնաբերվել է նաև Մարտունի գյուղի տարածքում, որտեղից բռնած վերջին 27 հասուն առանձնյակները բաց են թողնվել Նորատուսի շրջակայքում։ Այդ առանձնյակներն այնտեղ առաջացրել են նոր պոպուլյացիա, որն աստիճանաբար լայնացնում է իր սահմանները: Ներկայումս դրանց թվաքանակը կազմում է 80–150 առանձնյակ: Կրիտիկական վիճակում գտնվող (CR A2c; B2ab(ii, iii)) [13]
Lizard vardenis.jpg Փոքրասիական մողես
Parvilacerta parva Boulenger, 1887
Հանդիպում է կենտրոնական և հյուսիսային Հայաստանում գտնվող Սպիտակի տարածաշրջանի դժվարամատչելի և չմշակված տեղամասերում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի շրջակայքում և Տավուշի ջրամբարի հյուսիսային սահմաններում։ 1982 թվականի տվյալներով 1 հեկտար տարածքում հանդիպում է 2-5 առանձնյակ: Ներկայումս թվաքանակը խիստ կրճատվել է: Կրիտիկական վիճակում գտնվող (CR A2ac) [14]

Օձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Հայաստանի Հանրապետության տարածքում տարածվածություն և թվաքանակ Պահպանության կարգավիճակը Կարմիր գրքում՝ համաձայն Հայաստանի ԲՊՄՄ չափանիշների Աղբյուրներ
Կարգ՝ Օձեր (Serpentes)
Zamenis hohenackeri.jpg Անդրկովկասյան մագլցող սահնօձ
Zamenis hohenackeri (Strauch, 1873)
Տարածված է հյուսիսային և հարավային Հայաստանում, հիմնականում՝ Արաքս գետի հովտում։ Գարնանը Խոսրովի անտառ արգելոցում 5-ժամյա երթի ընթացքում (6-7 կմ) հանդիպում է 1-2 առանձնյակ: Խոցելի տեսակ (VU B1ab(iii)) [15]
Eirenis persicus.jpg Պարսկական պսևդոցիկլոֆիս
Pseudocyclophis persicus (Anderson, 1872)
Այս ենթատեսակի միակ առանձնյակը հայտնաբերվել է Սյունիքի մարզում՝ Ագարակ քաղաքից 5 կմ արևմուտք։ Կրիտիկական վիճակում գտնվող (CR B2ab(i, ii, iii)) [16]
Rhynchocalamus melanocephalus satunini.jpg Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս
Rhynchocalamus melanocephalus satunini (Nikolsky, 1899)
Հանդիպում է բացառապես Արաքս գետի հովտում և հարակից նախալեռներում։ 2010 թվականի տվյալներով Անդրկովկասում բնակվում է 19 տեսակ, որոնցից 17-ը՝ Հայաստանում և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանում։ Խոցելի տեսակ (VU B2ab(i, iii)) [17]
Benny Trapp Telescopus fallax.jpg Կովկասյան կատվաօձ
Telescopus fallax (Fleschmann, 1831)
Հիմնականում տարածված է Հայաստանի հարավում՝ Արաքս գետի հովտում։ Որոշ մեկուսացված պոպուլյացիաներ բնակվում են նաև հյուսիսային Հայաստանում (Կուր գետի հովտում և նախալեռնային շրջաններում)։ Գարնան ամիսներին Խոսրովի արգելոցում՝ ցերեկային զբոսանքի ժամանակ, կարելի է տեսնել մեկից երկու առանձնյակ։ Խոցելի տեսակ (VU B1ab(iii)) [18]
Darevsky's Viper.jpg Դարևսկու վահանագլուխ իժ
Vipera (Pelias) darevskii Vedmederja, Orlov et Tuniyev, 1986
Հանդիպում է Շիրակի մարզում. Ջավախք-Աշոցքի աշխարհագրական մարզի բնաշխարհիկ է։ Տարածված է ցուրտ ու խոնավ տափաստանամարգագետնային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում։ Մեկ հեկտարում բնակվում է 10-12 առանձնյակ։ Կրիտիկական վիճակում գտնվող (CR B2ab (ii, iii)) [19]
Լուսանկար Հայկական տափաստանային իժ
Vipera (Pelias) eriwanensis (Reuss, 1933)
Տարածված է Հայաստանի լեռնանտառային շրջաններում՝ ծովի մակարդակից 1000-2200 մետր բարձրությունների վրա։ Թվաքանակը մեծ չէ, սակայն նախալեռնային բիոտոպերում` կուտակման տեղերում, քարերի ցրվածքներում 1 հեկտարի վրա հանդիպում է մոտ 6-8 առանձնյակ: Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ սողուն է։ Խոցելի տեսակ (VU B1ab(iii, v)) [20]
Montivipera raddei (pair 2).jpg Հայկական իժ
Vipera (Montivipera) raddei Boettger, 1890
Հիմնականում տարածված են Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Բնակվում են լեռնաքսերոֆիտային անտառներում, գիհու նոսրանտառներում, լեռնային տափաստաններում, ծառաթփային նոսր բուսականությամբ քարքարոտ լանջերին՝ ծովի մակարդակից 1300-1800 մետր բարձրության վրա (երբեմն բարձրանում է մինչև 2500-2700 մետր): Վերջին տարիներին հայկական իժի թվաքանակը խիստ կրճատվել է։ Խոցելի տեսակ (VU B1a+2b (ii, iii)) [21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Կարմիր գիրքը հարստացել է նոր կենդանատեսակներով ու բույսերով»։ Armenpress.am։ Վերցված է 2015-09-08 
  2. «Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակչություն»։ Newsarmenia.ru։ Վերցված է 2015-09-08 
  3. Ա. Աղասյան։ «Միջերկրածովային կրիա»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-15 
  4. Ա. Աղասյան։ «Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  5. Ա. Աղասյան, Ֆ. Դանիելյան։ «Չեռնովի մերկաչք»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  6. Ա. Աղասյան, Ֆ. Դանիելյան։ «Առաջավորասիական մաբույա»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  7. Ա. Աղասյան, Ֆ. Դանիելյան։ «Երկարաոտ սցինկ»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  8. Ֆ. Դանիելյան։ «Դալի մողես»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  9. Ֆ. Դանիելյան։ «Մարգագետնային մողես»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  10. Ֆ. Դանիելյան։ «Ռոստոմբեկովի մողես»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  11. Ֆ. Դանիելյան։ «Սպիտակափոր մողես»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  12. Ա. Աղասյան, Ֆ. Դանիելյան։ «Անդրկովկասյան մողեսիկ»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  13. Ա. Աղասյան, Ֆ. Դանիելյան։ «Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  14. Ա. Աղասյան, Ֆ. Դանիելյան։ «Փոքրասիական մողես»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  15. Ա. Աղասյան։ «Անդրկովկասյան սահնօձ»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  16. Ա. Աղասյան։ «Պարսկական պսևդոցիկլոֆիս»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  17. Ա. Աղասյան։ «Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  18. Ա. Աղասյան։ «Կովկասյան կատվաօձ»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  19. Լ. Աղասյան։ «Դարևսկու իժ»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  20. Լ. Աղասյան։ «Հայկական լեռնատափաստանային իժ»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17 
  21. Լ. Աղասյան։ «Հայկական իժ կամ Ռադդեի իժ»։ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրք։ Վերցված է 2015-09-17