Երկարաոտ սցինկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկարաոտ սցինկ
Երկարաոտ սցինկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ինֆրակարգ Սցինկանմաններ
Վերնաընտանիք Scincoidea
Ընտանիք Սցինկներ
Ցեղ Երկարաոտ սցինկներ
Տեսակ Երկարաոտ սցինկ
Լատիներեն անվանում
Eumeces schneideri
Daudin 1802
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Երկարաոտն սցինկ (լատ.՝ Eumeces schneideri), սցինկների ընտանիքի երկարաոտ սցինկների ցեղի մողես։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է Novoeumeces ցեղին։

Հայաստանում տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Բնակվում է չորասեր թփուտային բուսականությամբ, քարքարոտ նախալեռնային ու լեռնային վայրերում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկար, տարիքի հետ փոխվում է (4-16, 5 սմ), պոչը կրկնակի երկար է։ Գլուխը թույլ է տարանջատված մարմնից։ Ունի կոպեր ու արտաքին ականջի անցք, որի առջևի եզրին կան 3-4 սանրանման թեփուկներ։

Մարմինը ծածկված է խոշոր, հարթ ու փայլուն թեփուկներով։ Որովայնային մակերեսի թեփուկները գրեթե չեն տարբերվում մեջքի մակերեսի թեփուկներից, միայն պոչի ներքևի մակերեսը ծածկված է լայն ինքնահատվող վահանիկների 1 շարքով։ Մեջքային մակերեսը գորշից մոխրագույն է։ Երիտասարդ մողեսների մեջքային մակերեսը ծածկված է 8-10 երկայնակի զոլեր ձևավորող բաց ու մուգ բծերով, որոնք տարիքի հետ վերանում են։

Մարմնի կողքերով, քունքային հատվածից մինչև պոչը, ձգվում է դեղնավուն, նարնջագույն կամ վարդագույն՝ տեղ-տեղ կտրտված զոլ։ Երբեմն նույն գույնի բծերից կազմված ցանցանման նախշ կարող է առկա լինել ողջ մեջքային մակերեսին։ Որավայնային մակերեսը սպիտակավուն է կամ բաց դեղնավուն։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով և մանր ողնաշարավորներով ու բուսականությամբ։ Ձմեռում է աշնան վերջից գարնան կեսերը։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացումը վատ է ուսումնասիրված։ Զուգավորվում է մայիսի վերջից հուլիսի սկզբին։ Դնում է 6-9 ձու՝ հուլիսի վերջից-օգոստոս։ Հնարավոր է ամառային քունը։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին, մեծ օգուտ տալիս այգիներին ու բանջարանոցներին։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png