Լուիս Քերոլը և շախմատը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ալիսը հայելու աշխարհում» գրքի առաջին հրատարակության էջը Ջոն Թենիելի նկարազարդմամբ, 1872

Լուիս Քերոլը և շախմատը, թեմա, որը բազմիցս արժանացել է շախմատի պատմաբանների և գրականագետների ուշադրությանը։ Շախմատը մեծ տեղ է զբաղեցրել գրող Չառլ Լյուտվիջ Դոջսոնի (Լուիս Քերոլի իրական անունը) կյանքում։ Դրանք արտացոլված են Քերոլի արած մի շարք լուսանկարներում։ Նա ակտիվորեն հետաքրքրվել է Մեծ Բրիտանիայի շախմատային կյանքի իրադարձություններով, ինքը ևս խաղացել է շախմատ, երեխաներին սովորեցրել է շախմատ խաղալ։ «Ալիսը հայելու աշխարհում» գրքի դիպաշարն ստեղծված է շախմատային պարտիայի ձևով, որը մտածել է հենց հեղինակը, իսկ նախնական դիրքի շախմատային գծապատկերը նա տեղադրել է գրքի ներածության մեջ[1]։

Շախմատը Քերոլի օրագրերում և նամակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Քերոլի օրագրերում բազմիցս հիշատակվել են շախմատային խաղի դրվագներ։ 1862 թվականին Լուիս Քերոլը նամակ է գրել քրոջը՝ Մերիին, որ ինքը շախմատ է խաղացել է ութամյա Լայոնել Թեննիսոնի՝ Ալֆրեդ Թեննիսոնի որդու հետ։ 1862 թվականի ապրիլի 19-ին քրոջն ուղղված նամակում Լուիս Քերոլը գրել է.

…Բացի դա՝ ես գործարք եմ կնքել Լայոնելի հետ, որ նա պետք է ինձ տա իր բանաստեղծություններից մի քանիսը, իսկ ես պետք է ուղարկեմ ինձնից մի քանիսը։ Շատ դժվար էր համաձայնության գալ այդ մասին։ Ես գրեթե հուսահատվել էի, քանի որ նա շատ պահանջներ էր դրել իմ առաջ։ Դրանցից առաջինն այն էր, որ ես պետք է շախմատ խաղամ նրա հետ։ Դա շատ դժվարությամբ կրճատվեց յուրաքանչյուր կողմից 12-ական քայլով, բայց դա չօգնեց, երբ ես նրան մատ արեցի 6-րդ քայլում…
- Շախմատի հիշատակություն Քերոլի օրագրերում։ Չառլ Դոջսոնը և շախմատը[1]

1866 թվականի օգոստոսի 10-ին Քերոլն իր օրագրում գրել է, որ շատ օրեր է վատնել՝ հետևելով շախմատային խոշոր մրցաշարի ընթացքին։ 1866 թվականի սեպտեմբերի 3-ին Քերոլը հիշատակել է, որ ձեռք է բերել 250 տպարանական կլիշեով թերթիկներ, որպեսզի շախմատային պարտիաներ գրառի (պահպանվել է նույնիսկ գնի մատնանշումը, որը նա վճարել էր դրա համար)։ Նա նշել է, որ իրեն ավելի շատ դուր են եկել խորհրդատվական խաղերը, քան շախմատի՝ մեկն ընդդեմ մեկի սովորական խաղերը։ 1866 թվականի դեկտեմբերի 24-ին նա գրառում է արել, որ գնացքին սպասելիս մի ամբողջ ժամ շախմատ է խաղացել ուղեկիցներից մեկի հետ։ Շախմատային խաղի մասին երկու հիշատակում է պարունակում «1867 թվականին Ռուսաստան ճանապարհորդության օրագիրը»[2]։ 1867 թվականի հուլիսին նա գրել է, որ շախմատ է խաղացել Քյոնիգսբերգից Սանկտ Պետերբուրգ գնալիս ճանապարհակցի հետ։ «Մյուր և Մյուրիլիզ» ֆիրմայի հիմնադիրներից մեկը՝ շոտլանդացի Էնդրյու Մյուրը, Քերոլի համար հաճելի ընկերակից է եղել. գրողը նրա հետ երեք պարտիա շախմատ է խաղացել, ինչը, չնայած իր սովորությանը, չի գրառել, սակայն շատ չի զղջացել, քանի որ երեք պարտիան էլ պարտվել է։ Այդ իրադարձությունը, ինչպես ենթադրում են նրա արվեստի մի շարք ուսումնասիրողներ, որոշել է հետագայում գրված «Ալիսը հայելու աշխարհում» գրքի մի շարք շախմատային թեմաներ[3]։ 1867 թվականի օգոստոսին Քերոլն օրագրում գրել է, որ շախմատ է խաղացել Նյու Յորքից ոմն Ռ. Մ. Հանթի հետ Սանկտ Պետերբուրգից Վարշավա ճամփորդելու ընթացքում։ Այդ դրվագում Քերոլը հիշատակել է իր հորինած ճամփորդական շախմատը, որն օգտագործել է խաղի համար[4]։

Լուրջ կասկածներ գոյություն ունեն, որ Լուիս Քերոլը երբևէ հանդես է եկել պաշտոնական մրցաշարում։ Մայք Ֆոքսը և Ռիչարդ Ջեյմսը պնդել են, որ Լուիս Քերոլը լուծել է շախմատային խնդիրները՝ որպես անքնության դեմ «բուժամիջոց», սակայն այդ պնդումը հնարավոր է հիմնված լինի Քերոլի «Կեսգիշերային խնդիրներ» գրքի որոշ հատվածների սխալ ըմբռնման վրա։ Այդ գիրքը պարունակում է մաթեմատիկական խնդիրների շարք, որոնք Քերոլը լուծել է գիշերները, հաճախ մտովի՝ առանց գրիչի և թղթի[1]։

Շախմատը գրողի լուսանկարներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլին պատկանում են որոշ լուսանկարներ, որոնք պատկերում են շախմատ խաղացող նրա ժամանակակիցներին։ Այդ լուսանկարների մի մասը նշվում են Ռոջեր Թեյլորի և Էդուարդ Ուեյքլինգի ցուցակներում, որոնք ներառել են այդտեղ Չառլզ Լյուտվիջ Դոջսոնին վերագրվող բոլոր հայտնի լուսանկարները, իսկ առաջին հերթին՝ Փրինսթոնի համալսարանի գրադարանից[5]։

Էդուարդ Ուեյքլինգի ցուցակի № 442 լուսանկարում պատկերված են Սմիթ քույրերը 1859 թվականի ամռանը (անգլ.՝ «Smith Sisters, Summer 1859»)։ Լուսանկարի չափսեր են 13,7 x 16,1 սմ։ Ֆաննի, Մերի, Ջոան և Էնն Սմիթ քույրերը (լուսանկարում հենց այդ հերթականությամբ են՝ ձախից աջ) պատկերված են Յորքշիրի Dinsdale Rectory այգում շախմատ խաղալիս։ Աղջիկները նստած են ցածր ծառերի և թփերի ստվերում հենց խոտերի վրա։ Շախմատի տախտակը գտնվում է փոքրիկ սեղանիկի վրա։ Նրանց մոտ ծալովի աթոռին քնած է կատուն։ Այդ լուսանկարը գտնվում է Փրինսթոնի համալսարանի գրադարանի հավաքածուում (Ալբոմ A I։ 43)։ Ըստ մասնագետների՝ տախտակի դիրքը վերցված է իրական պարտիայից, սակայն խաղացողների վարպետությունը լուրջ կասկածների է ենթակա։ Օրինակ՝ սև ձին գտնվում է տախտակի եզրին (սկսնակները կարծում են, որ ձին այդ դիրքում պակաս խոցելի է բոլոր կողմերից հարձակումների համար, սակայն պրոֆեսիոնալները հասկանում են, որ ձին այդ դիրքում հարձակվում և պաշտպանում է ավելի քիչ վանդակների)։ Քույրերը, հավանաբար, դիրք են ընդունել լուսանկարահանման համար, ոչ թե լուսանկարվել են շախմատի իրական խաղի ընթացքում։ Ֆաննին պատկերված է սպիտակ ֆիգուրներով խաղալիս, իսկ երեք քույրերից ոչ մեկը լուսանկարի այդ դիրքում չի կարող խաղալ սևերով։ Ենթադրվում է, որ քույրերը պարտիան խաղում են, որպեսզի կրճատեն ճաշից հետո ժամանակը[1]։

abcdefgh
8
e8 black king
d7 black queen
h7 black rook
a6 black rook
f6 black pawn
h5 black pawn
b4 white bishop
e4 white knight
c3 white pawn
g3 white pawn
d2 white queen
e1 white king
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Քերոլի մորաքույրերի լուսանկարի շախմատային դիրքը

Էդուարդ Ուեյքլինգի ցուցակի № 440 լուսանկարը կոչվում է «Քերոլի երկու մորաքույրերը՝ Մարգարեթ Էննը և Հենրիետա Մերի Լյուտվիջը, շախմատ են խաղում» (անգլ.՝ «Two of Lewis Carroll's aunts, Margaret Anne and Henrietta Mary Lutwidge, playing chess»)։ Լուսանկարում Մարգարեթ Էննը և Հենրիետա Մերի Լյուտվիջն են, լուսանկարն արված է 1859 թվականի ամռանը։ Հարրի Ռենսոմի հետազոտական կենտրոնում գտնվող լուսանկարի չափերն են 13,9 x 16,7 սմ (գույքային համարը՝ 964։0001։0031)[6]։ Քերոլի երկու մորաքույրերը շորագլխարկներով և հնաոճ հանդերձանքով են, նրանք շախմատ են խաղում՝ լարված և հետաքրքրված դիտելով շախմատի տախտակը[7]։ Լուսանկարչական պոզիտիվը կա նաև Բրադֆորդի Լուսանկարների, կինոյի և հեռուստատեսության ազգային թանգարանում, ևս մեկ պոզիտիվ գտնվում է Օսթինի Տեխասյան համալսարանի Հարրի Ռենսոմի հետազոտական կենտրոնում։ Այս պոզիտիվներից երկրորդը, ինչպես ներկայացնում են ուսումնասիրողները, թեթևակի ներկված է (կարելի է համեմատել Հենրիետայի աջ դաստակի ապարանջանը և սեղանի ձախ մասում գտնվող դեկորատիվ ուլունքները)։ Այս լուսանկարում շախմատային տախտակի դիրքը հնարավոր է փոքր-ինչ վերականգնված է։ Սևերը պատրաստվում են d7 դաշտից քայլ անել թագուհով։ Շախմատի տախտակը լուսանկարում ավելի մեծ է, քան սեղանածածկը, որի վրա գտնվում է[1]։

Էդուարդ Ուեյքլինգի ցուցակի № 1131 լուսանկարը՝ «Միսիս Ռոսսետտին շախմատ է խաղում Դ. Գ. Ռոսսետտիի հետ. Քրիստինա և Մարիա Ֆրանչեսկա, 1863 հոկտեմբեր» (անգլ.՝ «Mrs. Rossetti playing chess with D.G. Rossetti: Christina, and Maria Francesca, Оctober 1863»)։ Հարրի Ռենսոմի հետազոտական կենտրոնում գտնվող լուսանկարի չափերն են 18,8 x 23,8 սմ (գույքային համարը՝ 964։0001։0039)։ Լուսանկարում Դանթե Գաբրիել Ռոսսետտիի՝ բնության գրկում շախմատ խաղացող ընտանիքն է 1863 թվականի հոկտեմբերի 7-ին։ Լուսանկարում են հետևյալ անձինք[8].

Ռոսսետտին ձախ ձեռքում պահում է գլխարկ, իսկ աջով շարժում է խաղաքարերը խաղադաշտի վրա։ Նրա քույրերի զգեստները երկար և փքուն են, նրանք տերևներով ծածկված այգում են։ Քրիստինա Ռոսսետտին հետագայում գրել է Դոջսոնին, որ նրանից խնդրում է այդ լուսանկարի երեք պոզիտիվ։ Հետագայում՝ բանաստեղծի և նկարչի մահից հետո, այդ լուսանկարի հիման վրա ստեղծվել է փորագրություն[10]։

Մյուս լուսանկարը հավանաբար կրկին նույն ժամանակ է արված, կոչվում է «Ռոսսետտի ընտանիքը» (անգլ.՝ «The Rossetti Family, Оctober 1863»)։ Լուիս Քերոլի լուսանկարում պատկերված են Մարիա Ֆրանչեսկան, Ֆրենսիս Պոլիդորին, Դանթե Գաբրիելը, Քրիստինա Ջորջինան, ինչպես նաև կան տարբերություններ նախորդ լուսանկարից.

Ֆրենսիս Պոլիդորին լուսանկարում շախմատ է խաղում իր ավագ դստեր հետ։ Այդ լուսանկարը այրող նյութի ցայտքերից վնասված է, ցայտքեր հայտնվել են նաև հենց Ռոսսետտիի դեմքին։ Քրիստինա Ջորջինան ընտանիքի անունից Քերոլին խնդրել է իրեն տրամադրել այս լուսանկարի տասներկու պոզիտիվ[8]։

«Շախմատիստներ» (անգլ.՝ «Chess-Players, August 1866») լուսանկարն արվել է 1866 թվականի օգոստոսին։ Այդ լուսանկարը գտնվում է Փրինսթոնի համալսարանի Մորիս Լ. Պերիշի հավաքածուում (Ալբոմ P 3), չափերը՝ 8,5 x 13 սմ[12]։ Ենթադրվում է, որ լուսանկարում պատկերված են Շախմատի կոնգրեսի (անգլ.՝ Redcar chess congress) տասներեք մասնակիցներ և հյուրեր։ Լուիս Քերոլը ներկա է եղել դրան 1866 թվականի օգոստոսի 10-ին։ Լուսանկարում ներկա անձանց մեծ մասը չեն ճանաչվել, սակայն Սեսիլ դե Վերը՝ կոնգրեսի շրջանակներում անցկացվող մրցաշարի հաղթողը, անմիջապես աչքի է զարնում (երիտասարդ բարձրահասակ մարդ, լուսանկարի կենտրոնից փոքր-ինչ ձախ տեղակայված, կանգնած է ձեռքերը կրծքին խաչած)։ Կենտրոնին մոտիկ՝ նրա առջևի շարքում, ցիլինդրը ձեռքին նստած է Հովարդ Սթաունթոնը։ Լուսանկարում ենթադրությունների հիման վրա ճանաչելի են նաև շախմատային երկու կոմպոզիտոր՝ Ուոլթեր Գրիմշոուն և Հենրի Էդվին Քիդսոնը[1]։

Քրիստիս աճուրդում 2002 թվականի մայիսի 10-ին հանդես է բերվել նաև Լուիս Քերոլի «Շախմատ խաղացողները» (անգլ.՝ «The Chess Players») լուսանկարը[13], որն արվել է մոտավորապես 1863 թվականին, սակայն լուսանկարում պատկերված երեխաները՝ Գրեյս և Արթուր Դենմանները, խաղում են ոչ թե շախմատ, այլ շաշկի[14]։

Շախմատը «Ալիսը Հայելու աշխարհում» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսի մասին հեքիաթների կոմպոզիցիայում տարատեսակ խաղերը (խաղաքարտեր, շախմատ, կրոկետ) բավականին մեծ նշանակություն ունեն[15]։ 1865 թվականին Լուիս Քերոլը հրատարակել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը։ Դրանում ոչ մի տեղ հիշատակված չէ շախմատը, դիպաշարում գլխավոր տեղ են զբաղեցրել խաղաքարտերը[16]։

Գրականագետ Նինա Դեմուրովայի կարծիքով Ալիսի մասին երկրորդ հեքիաթի՝ «Ալիսը Հայելու աշխարհում» (անգլ.՝ «Through the Looking-Glass, and What Alice Found There», «Հայելու միջով, և ինչ գտավ այնտեղ Ալիսը») երկու հիմնական թեմաներն են հայելին և շախմատը[17]։ Տարածությունը և ժամանակը Հայելու աշխարհում դասավորված է շախմատի[18], քնի և հայելային արտացոլման սկզբունքով։ Այդ երեք քրոնոտոպները հարաբերակցում են մեկը մյուսին. գլխավորը հանդիսանում է քունը, իսկ հայելային և շախմատի քրոնոտոպները կտրտված են և ստորադասվում են քնին։ Բոլոր այս քրոնոտոպները համագոյակցում են՝ դիպաշարում հերթով մեկը մյուսին տեղը զիջելով[19]։

Շախմատային պարտիան որպես գրքի դիպաշարի կառուցման ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

abcdefgh
8
g8 black knight
c6 white king
f5 white knight
e4 black king
d2 white pawn
e2 black queen
c1 white queen
f1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Քերոլի հորինած շախմատային դիրքը «Ալիսը Հայելու աշխարհում» գրքի սկզբում[20]

Ուժերի դասավորությունը գրքում ըստ Քերոլի հորինվածքի. Սպիտակ ֆիգուրներ՝ Չրըխկ, Միաեղջյուր, Ոչխար, Սպիտակ թագուհի, Սպիտակ թագավոր, Ծերուկ, Սպիտակ ձի, Դրըխկ, զինվորներ՝ Մարգարտածաղիկ, Լապստրակ, Ոստրե, Շուշան, Եղնիկ, Ոստրե, Լածիրակ Գդագործ, Մարգարտածաղիկ։ Սև ֆիգուրներ (ինքը Քերոլը ուղեկցող գծագրում դրանք նշել է որպես «կարմիրներ»)՝ Պստլիկ Հաստլիկ, Հյուսն, Ծովացուլ, Սև թագուհի, Սև արքա, Ագռավ, Սև ձի, Առյուծ, զինվորներ՝ Մարգարտածաղիկ, Սուրհանդակ, Ոստրե, Վագրաշուշան, Վարդ, Ոստրե, Գորտ, Մարգարտածաղիկ[21]։ Տեքստն ուղեկցող շախմատային գծանկարը գրքի առաջին հրատարակություններում տպագրված է եղել անհաջող (մուգ վանդակներում գտնվող ֆիգուրները գրեթե աննշմարելի էին), ինչի պատճառով արժանացել են ընթերցողների հանդիմանանքին, վշտացրել է նաև հենց գրողին[1]։ Հեքիաթը շախմատային մի խաղի նկարագրություն է, որտեղ Ալիսն սկսում է որպես սպիտակ զինվոր և ավարտում որպես թագուհի՝ 11-րդ քայլում մատ անելով։ Քերոլը փոքրիկ նախաբան է գրել, որտեղ զգուշացրել է ընթերցողին, որ սև և սպիտակ քարերի քայլերի հաջորդականությունը միշտ չէ, որ սահմանված է.

«1. Ալիսը հանդիպում է Սև թագուհուն։ Սև թագուհին հեռանում է դեպի h5։ 2. Ալիսն անցնում է d3-ի միջով (երկաթուղով), գնում է դեպի d4 (Չրըխկն ու Դրըխկը)։ Սպիտակ թագուհին գնում է դեպի с4 (բռնում է գլխաշորը)։ 3. Ալիսը հանդիպում է Սպիտակ թագուհուն (գլխաշորով)։ Սպիտակ թագուհին գնում է դեպի с5 (դառնում է Ոչխար)։ 4. Ալիսը գնում է դեպի d5 (խանութ, գետ, խանութ)։ Սպիտակ թագուհին հեռանում է դեպի f8 (ձուն թողնում է վաճառասեղանին)։ 5. Ալիսը գնում է դեպի d6 (Պստլիկ Հաստլիկ)։ Սպիտակ թագուհին գնում է դեպի с8 (փախչում է Սև ձիուց)։ 6. Ալիսը գնում է դեպի d7 (անտառ)։ Սև ձին գնում է դեպի е7։ 7. Սպիտակ ձին վերցնում է Սև ձիուն։ Սպիտակ ձին գնում է դեպի f5։ 8. Ալիսը գնում է դեպի d8 (թագադրում)։ Սև թագուհին գնում է դեպի е8 (քննության)։ 9. Ալիսը Թագուհի է դառնում։ Թագուհիները փոխատեղություն են կատարում։ 10. Ալիսը փոխատեղություն է կատարում (խնջույք)։ Սպիտակ թագուհին գնում է դեպի a6 (ապուր)։

11. Ալիսը վերցնում է Սև թագուհուն և շահում խաղը։»

— Լուիս Քերոլ. Ալիսը Հայելու աշխարհում[22]

Այս հատվածում շախմատային խաղի ընդունված կանոնները մերժելու համար Քերոլը շարժել է պրոֆեսիոնալ շախմատիստների զայրույթը։ 1910 թվականին Դոնալդ Մ. Լիդելը (անգլ.՝ Donald Macy Liddell, որևէ կերպ կապված չի եղել Ալիս Լիդելի հետ) Քերոլի տրամագրի հիման վրա հորինել է իր սեփական շախմատային խաղը ըստ կանոնների, իսկ հետո իր սեփական պատմությունը Ալիսի մասին, որը համապատասխանում էր այդ պարտիային[23]։ Դոնալդ Մ. Լիդելն իր շախմատային խաղն սկսել է Բըրդի բացմամբ և ավարտել Ալիսի հայտարարած մատով, որը 66-րդ քայլում հասել էր ութերորդ հորիզոնականին[24]։

«Ալիսը Հայելու աշխարհում» գրքում շախմատի դերի մասին կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլի ստեղծագործությունների ռուս մասնագետ Դեմուրովայի կարծիքով հայելային ժխտման սկզբունքն ի հայտ է գալիս հեքիաթի առաջին գլուխների իրադարձություններում։ 2-րդ գլխի ավարտին տարածական և ժամանակային հարաբերությունների կազմակերպմանը զուգահեռ հանդես է գալիս նաև շախմատային խաղը[25]։ Մարտին Գարդները ««Ալիսը» մեկնաբանելով» գրքում ենթադրություն է անում, որ երկրորդ հեքիաթի մտահղացումը Քերոլի մեջ ծագել է 60-ական թվականների կեսերին էքսպրոմտների ազդեցությամբ, որոնք Լուիս Քերոլը պատմում էր Լիդել քույրերին նրանց շախմատ սովորեցնելիս[26]։ Սակայն ինչպես նշել են որոշ հեղինակներ, երկրորդ գրքում պատումն այլևս Ալիս Լիդելի մասին չէ։ «Հայելու աշխարհում» գրքի հերոսուհին կարող է եղած լինել մեկ այլ Ալիս՝ գրողի հեռավոր ազգականուհի Ալիս Թեոդորա Ռեյքսը[27]։ Որոշ փաստեր այս վարկածի հետ չեն համընկնում, օրինակ «Հայելու աշխարհում» գրքի ավարտին տեղադրված ակրոստիքոս բանաստեղծությունը՝ նվիրված հենց Ալիս Փլեզենսին (Լիդել)[28]։

Գրանակագետ Գարդները նշել է, որ հայելային ժխտման սկզբունքը, որը զարգացում է ստացել Լուիս Քերոլի հեքիաթներում, ի հայտ է եկել հեքիաթի աշխատանքների ավարտին՝ դրվելով սկզբնական շախմատային ամբողջության վրա։ Գրքի սկզբում բլուրը բարձրացող հերոսուհին նկատում է Հայելու աշխարհի նմանությունը շախմատային տախտակի հետ. «Բազմաթիվ փոքրիկ առվակներ հողը բաժանում էին քառակուսիների, որոնք շրջապատված էին մի առվակից դեպի մյուսը ձգվող ցածրիկ, կանաչ ցանկապատներով»։ Շախմատային տախտակն իրոք կառուցված է հայելային ժխտման սկզբունքով. նրա յուրաքանչյուր կողմը հակադիր կողմի հայելային արտացոլումն է, այն ընդգծում է Մեծ Բրիտանիայում ընդունված նշանագրությունը և տարբերվում է միջազգայինից. հորիզոնական համարակալումն իջնում է՝ սկսած շախմատի ամենաաջ կողմից։ Զինվոր Ալիսի ճանապարհորդությունը այդ հորիզոնականների միջով պայմանավորված է գրողի մտածած շախմատային պարտիայի գաղափարով։ Հայելու աշխարհում տարածությունն ինքնուրույն գոյություն չունի, այլ կախված է հերոսներից։ Ալիսը որպես զինվոր հեքիաթի սկզբում գտնվում է երկրորդ հորիզոնականում։ Այդտեղից սկսում է առաջ գնալ հայելային աշխարհի տարածությունում՝ խոսող ծաղիկներով այգի, որտեղ Ալիսը հանդիպում է Թագուհուն։ Նրա համար տարածությունը գոյանում է միայն կապված Ալիսի հետ[25]։ Ալիսին սպասում էր ճանապարհորդել զինվորից, որը հանդիսանում էր հեքիաթի սկզբում, մինչև թագուհի հնարավորիս կարճ ճանապարհով։

Շախմատային հորիզոնականներն անցնելիս Ալիսի ճանապարհին ի հայտ են գալիս իրադարձություններ և կերպարներ, որոնք, կոպիտ ասած, չեն պատկանում տարածաժամանակային վերոհիշատակյալ համակարգերից որևէ մեկին։ Տարածական և ժամանակային հարաբերությունների այս նոր համակարգը կապված է հերոսների և իրադարձությունների ֆոլկլորի հետ, ժողովրդական հին երգերի հերոսների հետ՝ Առյուծ և Միաեղջյուր, Պստլիկ Հաստլիկ, Չրըխկ և Դրըխկ, որոնց նվիրված են առանձին գլուխներ։
- Ն. Դեմուրովա, Լուիս Քերոլ։ Կյանքի և ստեղծագործության ակնարկ[29]

Առյուծի և միաեղջյուրի միջև կռիվն օրինակ արտացոլված է ամենատարբեր երկրների լեգենդներում և հեքիաթներում։ Այս կոնֆլիկտը պատկերված է նույնիսկ քաղդեական շախմատային տախտակի վրա (այդ դարաշրջանի պատկերացմամբ շախմատային), որը թվագրվում է մ.թ.ա. 3500 թվականին։ ենթադրվում է, որ այդ պայքարը խորհրդանշում է ամռան (ոսկեբաշ առյուծ) մշտական հաղթանակը գարնան հանդեպ (միաեղջյուր կամ սպիտակ ձի)[30]։

Թեյլորի կարծիքով շախմատը Քերոլի համար ուղղակի խաղ չէր. «Լինելով մաթեմատիկոս՝ նա շախմատի տախտակը տեսնում էր որպես քառակուսիների բաժանված թուղթ, որը թույլ էր տալիս ստեղծել յուրաքանչյուր իրավիճակ գծագիր։ Լինելով աստվածաբան՝ նա տախտակի երկու կողմերում տեսնում էր առավել ազդեցիկ մի միջոց՝ եկեղեցում և համալսարանում ներկայացնելու հակամարտող խմբերը, քան ցանկացած այլ մեկը, որն ինքն օգտագործել էր նախկինում»[31]։

Գոյություն ունեն մեկնաբանություններ, որտեղ «Ալիսը Հայելու աշխարհում» գիրքը դիտարկվում է որպես կոդ։ Երբ շախմատի սկզբունքը քննարկվում է առավել լայն առումով, քան պարտիա, «Հայելու աշխարհն» այդ պարագայում իրենից ներկայացնում է ինչ-որ երկակի կոդ.
ա) ֆանտաստիկ շախմատային խնդիրների համար,
բ) նույնքան ֆանտաստիկ «շախմատային բարոյականության համար», որի միջոցով, ինչպես ենթադրում է օրինակ Ա. Դիքինսը, Քերոլը դատում է «կյանքի կեցության վերջնական նպատակի և մահվան անգոյության» մասին։

Դիքինսի կարծիքով «Հայելու աշխարհում» արժե տեսնել գաղափարական «երեք շերտ».

  • մանկական հեքիաթ,
  • պարոդիական շախմատային բարոյականություն, որում թաքնված է նոր ենթատեքստ,
  • «մետաֆիզիկական բարդ փիլիսոփայության, որի հիմքում ընկած է քրիստոնեական կրոնը»[32]։

Համաձայն Շ. Լեսլիի՝ «հայելային կյանքը, որտեղ ամեն ինչ հակառակ դիտանկյունից է, գերբնական կյանքի խորհրանշանն է։ Սպիտակ ասպետը «ներկայացնում է վիկտորյանական կամ Հեքսլիի դարաշրջանի գիտությունը իր ինքնավստահ գյուտարարությամբ»։ Համապատասխանաբար Սև ասպետը մարմնավորում է նրա գաղափարական հակառակորդ եպիսկոպոս Սեմյուել Ուիլբերֆոսին։ «Երկուսն էլ շախմատային տախտակի նույն վանդակին հասնում են միաժամանակ և երկուսն էլ փորձում են Ալիսին գերի վերցնել։ Դա Ուիլբերֆոսի և Հեքսլիի հայտնի բախումն է 1866 թվականին Բրիտանական միավորման նիստի ժամանակ»[33]։

«Հայելու աշխարհում» գրքի ամփոփիչ գլխում հերոսուհին բուխարու առաջ գորգին նստած հերթով վերցնում է շախմատի խաղաքարերը, որոնք կենդանի տեսքով հանդես էին եկել հեքիաթային աշխարհում[34]։ Անգլիացի հետազոտող Էլիկաենդեր Թեյլորը իր «Սպիտակ ասպետը» (1952) գրքում պնդում է, որ Քերոլը չի առաջարկում շախմատային լուրջ պարտիա, այլ օգտագործում է շախմատի խաղաքարերի քայլերը, որպեսզի կառուցի հետաքրքրաշարժ դիպաշար, ըստ ուսումնասիրողի ենթադրության՝ հիշելով շախմատի այն դասերի մասին, որոնք ինքը երբևէ տվել էր Լիդել ընտանիքի աղջիկներին[31]։

«Ալիսը Հայելու աշխարհում» գրքի շախմատի խաղաքարերը նկարազարդումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ ասպետ՝ Թենիելի ինքնադիմանկարը

«Ալիսը Հայելու աշխարհում» գրքի առաջին նկարազարդողը եղել է սըր Ջոն Թենիելը։ Շախմատի խաղաքարերը պատկերող Ջոն Թենիելի նկարազարդումները հիմնված են այսպես կոչված սուրբ Գևորգի հավաքածուի վրա, ոչ թե այդ ժամանակներում ստանդարտ համարվող Ստաունթոնի հավաքածուի[1]։ Շախմատային հավաքածուի երեսուներկու խաղաքարերը գրքի սկզբում բնութագրվում են որպես «գործող կերպարներ», իսկ նրանցից յուրաքանչյուրը որոշակի դեր ունի Ալիսի պատմության մեջ[22]։

Ն. Դեմուրովան ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թենիելի նկարները աստիճանաբար ցույց են տալիս կերպարների անցումը («մարդկային») մյուս բնույթին («շախմատային» կերպարին) և հակառակը։ Գրքի սկզբում Սպիտակ ասպետը շախմատի Ձին է, իսկ վերջում՝ ազնվազարմ ասպետ։ Առանձին նկարազարդումներում այս էությունները միավորված են իրար, և պատկերված կերպարում առկա են և՛ շախմատային, և՛ մարդկային տարրեր («Ալիսը Հայելու աշխարհում» գրքի ճակատազարդում Ասպետը մարդկային է, իսկ «փայտային» և «շախմատային» լինելն ակնարկի ձևով առկա է միայն նրա ձիու գլխի պատկերման մեջ)[35]։ Ժամանակակիցները զարմացել են Թենիելի նկարազարդումներից և ընդունել են այն տարակուսանքով։ Նրանցից մեկը գրել է. «Պարոն Թենիելի նկարազարդումները կոպիտ են, մռայլ, անշնորհք, չնայած այն բանին, որ նկարիչը չափազանց գյուտարար է, և ինչպես միշտ գրեթե վեհասքանչ»[36]։

Քերոլի «Ալիսը Հայելու աշխարհում» գրքի նկարազարդումների աշխատանքի ժամանակ մշտական վեճեր են եղել նկարչի և Քերոլի միջև։ Այսպես, օրինակ Սպիտակ ասպետի (շախմատի ձի) պատկերումը, որին Քերոլը համարել է իր ալտեր էգոն, ի վերջո փոխակերպվել է հենց Թենիելի ոճավորված ինքնապատկերման։ Առյուծը և միաեղջյուրը դարձել են քաղաքական անձանց՝ Միացյալ Թագավորության պահպանողական կուսակցության վարչապետ Բենջամին Դիզրայելիի և լիբերալ կուսակցության առաջնորդ Ուիլյամ Գլադստոնի ծաղրապատկերներ։ Նկարազարդումների էսքիզներն արվել են թղթի վրա, սակայն ստեղծվել են միանգամից տոսախից փայտե տախտակների վրա։ Փորագրությունն արել է Էդվարդ Դելզելը, որն իր ժամանակների լավագույն մասնագետներից մեկն էր։ Որպեսզի փայտե ձևանմուշներին վնաս չտրվի, տպագրությունն իրականացվել է ոչ թե փորագրությունից, այլ դրանց գալվանոպլաստիկ ծեփապատճեններից։ Այդ իսկ պատճառով նկարազարդումների տպագրության որակը երկար ժամանակ ցածր է եղել։ Դա է եղել նաև պատճառը, որ «Ալիսը Հայելու աշխարհում» գրքի առաջին տպաքանակն ամբողջությամբ ոչնչացվել է (իսկ վաճառքի հանվել է միայն երկրորդ տպաքանակը)[37]։

Առաջին հրատարակության փորագրությունները երկար ժամանակ համարվել են կորած, սակայն 1985 թվականին դրանք պատահականորեն հայտնաբերվել են։ 1988 թվականին Macmillan հրատարակչությունը բնօրինակ փայտե ձևանմուշներով փորագրությունների փոքր տպաքանակ է թողարկել (250 օրինակ), որոնք մասնագետների կարծիքով տարբերվում են անըստգյուտ որակով։ Արտատպվածքն իրականացրել է Ջոնաթան Ստեֆենսը Օքսֆորդշիր կոմսության Rocket Press տպարանում։ «Ալիսը Հայելու աշխարհում» գրքի Ջոն Թենիելի նկարազարդումներով այդ հրատարակությունը առաջին անգամ ցուցադրվել է Ռուսաստանում InArtis պատկերասրահում 2010 թվականի մարտին[37]։

Շախմատի էկզոտիկ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

a8 b8 c8 d8 e8 f8 g8 h8
a7 b7 c7 d7 e7 f7 g7 h7
a6 b6 c6 d6 e6 f6 g6 h6
a5 b5 c5 d5 e5 f5 g5 h5
a4 b4 c4 d4 e4 f4 g4 h4
a3 b3 c3 d3 e3 f3 g3 h3
a2 b2 c2 d2 e2 f2 g2 h2
a1 b1 c1 d1 e1 f1 g1 h1
A
a8 b8 c8 d8 e8 f8 g8 h8
a7 b7 c7 d7 e7 f7 g7 h7
a6 b6 c6 d6 e6 f6 g6 h6
a5 b5 c5 d5 e5 f5 g5 h5
a4 b4 c4 d4 e4 f4 g4 h4
a3 b3 c3 d3 e3 f3 g3 h3
a2 b2 c2 d2 e2 f2 g2 h2
a1 b1 c1 d1 e1 f1 g1 h1
B
Վեռնոն Փարթոն. «Ալիսի շախմատ»։ Դիրք՝ 1. Кf3 е6 2. Ке5 Сс5

«Գլխումս միտք ծագեց, որ կարելի է խաղ մտածել տառերից, որոնք կարելի է շարժել շախմատային տախտակի վրա, քանի դեռ դրանցով բառ չի կազմվել»,-գրել է Քերոլը 1880 թվականի դեկտեմբերի 19-ին։ Դոջսոնն անընդհատ ինչ-որ բան էր հորինում։ Նրա որոշ հայտնագործություններ տարիներ անց կրկնվել էին և լայն կիրառություն գտել։ Մասնավորապես, կարծում են հենց նա է ստեղծել ճանապարհորդական շախմատը, որտեղ խաղաքարերը տախտակի վրա մնում էին փոքր ելուստների օգնությամբ, որոնք համապատասխանում էին վանդակի փորվածքին[24]։ Էնիդ Շոյերը հիշատակել է, որ մանուկ ժամանակ մեծ հաճույք է ստացել Քերոլի հետ շախմատ և նարդի խաղալիս։ Նա նշել է, որ գրողը վարպետ էր այդ խաղում, սակայն երբ խաղում էր երեխայի հետ, խաղաքարերը ներկայացնում էր կենդանի, խաղն ուղեկցվում էր Քերոլի հորինած երկխոսություններով, որոնք տեղի էինք ունենում շախմատային խաղաքարերի միջև։ Ինչպես նաև նա կարող էր հորինել «բացարձակ նոր կանոններ», որով էլ ընթանում էր պարտիան[1]։

Ալիսայի մասին գրքերը ոգեշնչել են անգլիացի մաթեմատիկոս Վեռնոն Փարթոնին՝ հորինելու շախմատային խաղի մի քանի տարբերակներ, այդ թվում և «Ալիսի շախմատը», որը ստեղծվել է 1953 թվականին, և որում մեկի փոխարեն կիրառվում են երկու շախմատային տախտակ։ Կարելի է օգտագործել և մեկ տախտակ։ Թեպետ կանոնները թույլ չեն տալիս, որ երկու խաղաքար միաժամանակ գտնվեն նույն դաշտում, կարելի է օգտագործել մեկ տախտակ՝ տեղադրելով շաշկիի քարեր, որպեսզի երևա, որ դրանք երկրորդ տախտակինն են։ Խաղաքարերը շարժվում են նույն կերպ, ինչպես սովորական շախմատում, սակայն քայլից հետո տեղափոխվում են մյուս տախտակ։ Խաղի սկզբում խաղաքարերը նախնական դիրքով դրված են լինում առաջին տախտակին, իսկ երկրորդը դատարկ է լինում։ Քայլ կարելի է անել երկու հիմնական կանոնների կիրառմամբ. այն պետք է կանոնավոր լինի այն տախտակի համար, որտեղ խաղում է և մյուս տախտակի համապատասխան դաշտը, որտեղ խաղաքարը գնալու է քայլից հետո, պետք է ազատ լինի (խաղաքար կարելի է վերցնել միայն այն տախտակից, որտեղ արվել է քայլը)։ Արքան չի կարող տեղափոխվել հակառակ տախտակի ազատ դաշտ, եթե այդ դեպքում կգտնվի շախի տակ։ Ալիսայի շախմատում փոխատեղում թույլատրվում է։ Անցման ժամանակ ուտելն արգելված չէ։

«Չեշիրյան կատվի շախմատը» մեկ այլ խաղ է, որը հորինել է Փարթոնը։ Խաղը տեղի է ունենում 10x10 վանդակներ ունեցող տախտակին (խաղաքարերի յուրաքանչյուր խմբին ավելանում են երկուական նավակ)։ Երբ խաղաքարը մի դաշտից գնում է մյուսը, ապա նախորդ դաշտը պետք է նշվի որպես «անհետացած»։ «Անհետացած» վանդակն զբաղեցնել չի կարելի, սակայն դրա վրայով թույլատրվում են քայլ, շախ, հարձակում անել։ «Չեշիրյան կատվի շախմատում» փոխատեղում չկա, սակայն առաջին քայլը արքան անում է ինչպես թագուհին[38]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Society
  2. Кэрролл, 2004, էջ 38, 106
  3. Демурова, 2013, էջ 217
  4. Кэрролл, 2004, էջ 106
  5. Taylor, Roger & Wakeling, Edward Lewis Carroll, Photographer: The Princeton University Library Albums. — Princeton University Press, 2002. — 304 с. — ISBN 9-780-6910-7443-6
  6. «Two of Lewis Carroll's aunts, Margaret Anne and Henrietta Mary Lutwidge, playing chess». Harry Ransom Center, The University of Texas at Austin. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  7. Демурова, 2013, էջ 148
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Mrs. Rossetti playing chess with D. G. Rossetti: Christina, and Maria Francesca». Harry Ransom Center, The University of Texas at Austin. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  9. Gernsheim, Helmut Lewis Carroll, Photographer. — Chicago: Dover Pubns, 1969. — С. 93. — ISBN 9-780-4862-2327-8
  10. «Maria Francesca Rossetti; Frances Mary Lavinia Rossetti (née Polidori); Dante Gabriel Rossetti». National Portrait Gallery. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  11. «The Rossetti family». National Portrait Gallery. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  12. Edward, Winter. «Chess Notes». cite by Edward Winter. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  13. «The Chess Players». Artvalue. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  14. «Charles Lutwidge Dodgson, The Game of Draughts. Charlotte Edith Denman, Arthur Denman and Grace Denman's legs». Collezione da Tiffany. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  15. Демурова, 1979, էջ 167
  16. Wall, Bill. «Lewis Carroll and Chess» (անգլերեն). Chess LLC. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  17. Демурова, 2013, էջ 293
  18. Демурова, 1979, էջ 130
  19. Демурова, 1979, էջ 117
  20. «La mystérieuse partie d'échecs de Lewis CARROLL». Jeu d'Echecs, Histoire et Littérature. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  21. Кэрролл, 1991, էջ 106
  22. 22,0 22,1 Кэрролл, 1991, էջ 105
  23. Liddell, Donald M. Alice(անգլ.) // British Chess Magazine : Журнал. — 1910. — Т. 30. — С. 181—184.
  24. 24,0 24,1 Гарднер, Мартин Комментарий // Кэрролл, Льюис. Алиса в Стране чудес. Алиса в Зазеркалье. — М: Наука, Главная редакция физико-математической литературы, 1991. — С. 109. — 370 с. — 200 000 экз. — ISBN 5-02-014950-0
  25. 25,0 25,1 Демурова, 1979, էջ 123—124
  26. Демурова, 2013, էջ 265
  27. Пивнюк Н. А. О школьном изучении сказки Льюиса Кэрролла «Приключения Алисы в Стране Чудес» // Литература : Журнал. — 2006. — № 5.
  28. Кэрролл, 1991, էջ 228
  29. Демурова, 1979, էջ 125
  30. Демурова, 1979, էջ 126
  31. 31,0 31,1 Демурова, 1979, էջ 62
  32. Демурова, 1979, էջ 61
  33. Демурова, 1979, էջ 59
  34. Демурова, 1979, էջ 100
  35. Демурова Н. М. О переводе сказок Кэрролла // Кэрролл, Льюис. Алиса в Стране чудес. Алиса в Зазеркалье. Комментарий Мартина Гарднера Перевод Н. М. Демуровой. Стихи в переводах С. Я. Маршака, Д. Г. Орловской и О. А. Седаковой. — М: Наука, Главная редакция физико-математической литературы, 1991. — С. 322—323. — 370 с. — ISBN 5-02-014950-0
  36. Демурова Н. М. Алиса в стране чудес и Зазеркалье // Кэрролл, Льюис. Алиса в Стране чудес. Алиса в Зазеркалье. Комментарий Мартина Гарднера Перевод Н. М. Демуровой. Стихи в переводах С. Я. Маршака, Д. Г. Орловской и О. А. Седаковой. — М: Наука, Главная редакция физико-математической литературы, 1991. — С. 227. — 370 с. — ISBN 5-02-014950-0
  37. 37,0 37,1 Пыхова, Наталья Такой Алису не видел даже Кэрролл // Газета (GZT) : Онлайн-издание. — 2010. Архивировано из первоисточника 8 Մարտի 2010.
  38. Идеи Партона раскрыты в его книгах Parton, V. R. Chesshire-Cat-Playeth Looking-Glass Chessys. — 1970. — Т. Part I., Parton, V. R. Chesshire-Cat-Playeth Looking-Glass Chessys. — 1970. — Т. Part II., Parton, V. R. Chessery for Duffer and Master. — Amazon, 1974., а также в книгах других авторов, основанных на работах Партона: Pritchard, D. B. The Encyclopedia of Chess Variants. — Games & Puzzles Publications, 1994. — ISBN 0-9524142-0-1, Pritchard, D. B. Popular Chess Variants. — B.T. Batsford Ltd, London, 2000. — ISBN 0-7134-8578-7, Pritchard, D. B. The Classified Encyclopedia of Chess Variants / Beasley, John. — John Beasley, 2007.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Демурова Н. М. Льюис Кэрролл. — М: Молодая гвардия, 2013. — 416 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03568-3
  • Демурова Н. М. Льюис Кэрролл. Очерк жизни и творчества. — М: Наука, 1979. — 200 с. — (Литературоведение и Языкознание). — 50 000 экз.
  • Кэрролл, Льюис Алиса в Зазеркалье // Алиса в Стране чудес. Алиса в Зазеркалье. Комментарий Мартина Гарднера Перевод Н. М. Демуровой. Стихи в переводах С. Я. Маршака, Д. Г. Орловской и О. А. Седаковой. — М: Наука, Главная редакция физико-математической литературы, 1991. — 370 с. — ISBN 5-02-014950-0
  • Кэрролл, Льюис Дневник путешествия в Россию в 1867 году // Дневник путешествия в Россию в 1867 году. Пища для ума. «Месть Бруно» и другие рассказы. — М: ЭКСМО, 2004. — 480 с.
  • «Charles Dodgson and Chess». The Lewis Carroll Society. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.