Մարգարտածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարտածաղիկ
Մարգարտածաղիկ
Bellis perennis
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազիգեր
Ցեղ Մարգարտածաղիկ
Լատիներեն անվանում
Bellis L.


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մարգարտածաղիկ (լատ.՝ Beilis), բարդածաղկավորների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Bellis perennis Sturm9.jpg

Տերևներն արմատամերձ վարդակներում են, տերևազուրկ ցողունները վերջանում են ծաղկազամբյուղներով։ Ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ կարմրավուն, սերմերը հարթ են, ձվաձև։ Ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ կարմրավուն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Բազմանում է սերմերով և թփիկների բաժանումով։ Խիստ ցրտադիմացկուն են, ձյան աակ պահպանվում են ոչ միայն տերևները, այլն կոկոնները։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարտածաղկի տեսակ վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, ԽՍՀՄ-ում՝ 2։ Բազմամյա մարգարտածաղիկ (B. perennis) որպես վաղ գարնանը ծաղկող դեկորատիվ բույս մշակվում է Արևմտյան Եվրոպայում, Ղրիմում, ինչպես նաև ԽՍՀՄ-ում։ Հանդիպում է հյուսիսային մարզերում, հատկապես՝ Վահագնի գետի առափնյա մարգագետիններում և անտառային թփուտներում։ Մշակության մեջ հայտնի են բազմաթիվ բազմաթերթ, խոշորածաղիկ սորտեր (Ֆրանկֆուրտի փառք, Սպիտակ գոլիաֆ և այլն)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Bellisannua1.jpg
Bellisalgy.jpg

Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

  • Մարգարտածաղիկ բազմամյա (B. perennis)[1][2]

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղազարդիչ է։ Օգտագործվում է ծաղկաթմբերի, գորգային ձևավորումների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 2. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1981. — С. 470.
  • Luc Brouillet։ Bellis L. - textgleich online wie gedrucktes Werk. (Abschnitt Beschreibung)
  • Omar Fiz, Virginia Valcárce, Pablo Vargas։ Phylogenetic position of Mediterranean Astereae and character evolution of daisies (Bellis, Asteraceae) inferred from nrDNA ITS sequences. In։ Molecular Phylogenetics and Evolution, Volume 25, Issue 1, 2002, S. 157–171. doi:10.1016/S1055-7903(02)00228-2 (Abschnitt Systematik)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 303 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png