Հայելի
Հայելի, ողորկ մակերևույթով մարմին, որը, անդրադարձնելով լուսային ճառագայթները, ստեղծում է առարկաների (այդ թվում նաև լույսի աղբյուրի) օպտիկական պատկերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաղե հայելիների (բրոնզից կամ արծաթից) կիրառության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակին։ Բրոնզի դարում հայելիները առավելապես հայտնի է եղել Հին Արևելքի երկրներում, իսկ երկաթի դարում ստացել է ավելի լայն տարածում։ Անագի կամ կապարի տակդիրով ապակե հայելիները երևան են եկել հռոմեացիների մոտ մ. թ. 1-ին դարում։
Հիշեցնենք, որ Հռոմը բաժանվել է 395 վականին
Միջին դարերի սկզբում դրանք անհետացել են, ապա նորից հայտնվել միայն 13-րդ դարում։ 16-րդ դարում ստեղծվել է անագի ամալգամով երեսպատված ապակե հայելի։
17-րդ դարից սկսած պատրաստել են նրբագեղ շրջանակներով երիզված տարբեր տեսակի ու չափի հայելիներ, որոնք հիմնականում օգտագործվել են իբրև զարդարանքի առարկա։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում օգտագործվող ժամանակակից հայելիները լինում են հարթ, գոգավոր և ուռուցիկ։ Հարթ հայելին օպտիկական միակ համակարգն է, որ տալիս է աբեռացիայից զուրկ կեղծ պատկեր։ Գոգավոր և ուռուցիկ հայելիները, որոնց անդրադարձնող մակերևույթը կարող է լինել գնդային, պարաբոլային, գլանային և այլն, օժտված են աբեռացիայի բոլոր տեսակներով, բացի գունայինից։ Հայելու մակերևույթի հղկման ճշտությունը կախված է օգտագործման նպատակից, օրինակ, աստղագիտական և սպեկտրային որոշ սարքերում անհարթությունների չափերը չպետք է գերազանցեն լուսային ալիքի երկարության 1/10-ը։
Օպտիկայում հատուկ նպատակներով օգտագործում են այնպիսի հայելիներ, որոնց անդրադարձման գործակիցն ունի ընտրական հատկություն, այսինքն՝ կախված է ալիքի երկարությունից։ Այդ հայելիներն ստացվում են հիմնականում ապակու լավ ողորկած մակերևույթի վրա բազմաշերտ դիէլեկտրիկ ծածկույթ նստեցնելու եղանակով։ Շերտերի հաստությունների և բեկման ցուցիչների համապատասխան ընտրության դեպքում տարբեր երկարության ալիքների համար ստացվում են անդրադարձման տարբեր գործակիցներ։
Հայելիների և ոսպնյակների զուգակցումից ստացվում է հայելա–ոսպնյակային համակարգերի լայն խումբ։ Այդպիսի համակարգերը կիրառվում են աստղագիտական, լուսանկարչական սարքերում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես՝ Հայելի Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայելի կատեգորիայում։ |
- Mirror Manufacturing and Composition, Mirrorlink Արխիվացված 2015-02-14 Wayback Machine
- Video of Mirror Making ՅուԹյուբում
- The Mirror: A History by Sabine Melchior-Bonnet at Google Books
- How Mirrors Are Made (video) Արխիվացված 2007-11-30 Wayback Machine, Glass Association of North America (GANA)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 157)։ |