Աբեռացիա
Աբեռացիա (լատ. aberratio–շեղում, մոլորում), շեղումը նորմայից; սխալներ, խախտումներ
- Աստղագիտության մեջ՝ երկնոլորտում լուսատուի թվացող տեղաշարժ, որ հետևանք է լույսի տարածման վերջավոր արագության և Երկրի շարժման
- Օպտիկայում՝ պատկերի թերություն, որ առաջ է բերում օպտիկական համակարգը։
- Կենսաբանության մեջ՝ բուսական կամ կենդանական տեսակի շեղում նորմալ ձևից։ Բնության մեջ աբեռացիան հազվադեպ է, ժառանգական չէ և ըստ ամենայնի առաջանում է արտակարգ պայմանների ազդեցությամբ։
- Հոգեբանության մեջ՝ շեղում նորմալ մտածողությունից։ Լինում է կարճատև (հոգնածությունից, ցնցումից) կամ երկարատև (հոգեկան հիվանդությունների դեպքում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 24)։ ![]() |