Չեշիրյան կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեշիրյան կատու

Ջոն Թենիելի նկարը Ալիսի 1965 թվականի հրատարակության համար
Շարք՝ Ալիսը Հրաշքների աշխարհում
Հեղինակներ՝ Լուիս Քերոլ

Չեշիրյան կատու (անգլ.՝ Cheshire Cat), հորինված կատու, որը հանրաճանաչ է դարձել Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի շնորհիվ (1865) և հայտնի է իր յուրօրինակ չարախինդ ժպիտի համար։ Չեշիրյան կատուն առաջին հերթին կապվում է Ալիսին առնչվող թեմաների հետ, բայց վաղուց դուրս է եկել գրականության սահմաններից և ներխուժել զանգվածային մշակույթ՝ հայտնվելով մեդիայում՝ քաղաքական մուլտֆիլմերից մինչև հեռուստատեսություն, ինչպես նաև միջբնագավառային հետազոտություններում՝ բիզնեսից գիտություն։ Կատվի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ ժամանակ առ ժամանակ նրա մարմինն անհետանում է. մարմնի վերջին տեսանելի հատվածը մնում է ժպիտը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժպտալ ինչպես Չեշիրյան կատուն» անգլերեն արտահայտության ծագման վերաբերյալ կան մի շարք տեսություններ։ Արտահայտության հնարավոր ծագումը կապվում է Անգլիայի Չեշիր բնակավայրի հետ, որտեղ եղել են բազմաթիվ ֆերմաներ։ Կատուն ժպտում է կաթի ու կաթնամթերքի առատության պատճառով[1]։ Գարեջրագործի բառարանի համաձայն՝ «Արտահայտության ծագումը բավարար հետազոտված չէ, բայց հայտնի է, որ նախկինում պանիրը Չեշիրում պատրաստվել է կատվի տեսքով, որը կարծես թե ժպտացել է[2]։ Պանիրը կտրտել սկսել են պոչից, իսկ վերջում մնացել է գլուխը՝ ժպտացող դեմքով»[3]։ Առաջին անգամ արտահայտությունը գրականության մեջ հայտնվել է 18-րդ դարում Ֆրանսիս Գրոսի հեղինակած «Գռեհիկ լեզվի դասական բառարանում» (1788, երկրորդ հրատակչություն, Լոնդոն), որը պարունակում է հետևյալ տողը՝ «Չեշիրյան կատու։ Նա ժպտում է ինչպես Չեշիյան կատուն - ասում են նրանց մասին, ովքեր ծիծաղելիս ցույց են տալիս իրենց ատամներն ու լնդերը»։ Արտահայտությունը հայտնվում է նաև Ջոն Վոլքոթի «Մի քանի չափածո նամակներ» գրքում (1792)՝ «Եվ ահա, մեր դատարանն ինչպես Չեշիրյան կատուն կժպտա»։ Չեշիրյան կատուն նաև հիշատակվել է Ուիլիամ Մեյքփիս Սաքերեի «Նորելուկները» գրքում (1855)՝ «Այդ կինը ժպտում է ինչպես Չեշիրյան կատուն»։

Լուիս Քերոլի կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեշիրյան կատուն այժմ նույնացվում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի նույնանուն կերպարի հետ։ Ալիսը առաջին անգամ Չեշիրյան կատվին հանդիպում է Դքսուհու տան խոհանոցում և ապա՝ ծառի ճյուղերի վրա, որտեղ կատուն անընդհատ հայտնվում և անհետանում էր՝ Ալիսի հետ վարելով հակասական խոսակցություն։ Կատուն հաճախ բարձրացնում էր փիլիսոփայական հարցեր, որոնք Ալիսին ձանձրացնում էին և զայրացնում։ Սակայն, Ալիսը կարծես ուրախանում է, երբ Չեշիրյան կատուն կրկին հայտնվում է Սրտերի թագուհու կրոկետի դաշտում և երբ մահվան դատապարտվելիս կիսով չափ անհետանում է ու միայն տեսանելի գլխով վիճում դահիճի, Թագուհու և Թագավորի հետ այն բանի շուրջ, թե արդյոք առանց մարմին գլուխը կարող է կրկին գլխատվել։ Մի անգամ կատուն անհետանում է աստիճանաբար՝ թողնելով միայն ժպիտը, որի ժամանակ Ալիսը մտածում է, թե անընդհատ տեսել է առանց ժպիտի կատուներ, բայց առանց կատվի ժպիտ երբեք չի տեսել։

Դեյվիդ Դեյի վերջին հետազոտությունների համաձայն՝ Լյուիս Քերոլի կատուն Էդուարդ Բուվերին էր, նրա խորհրդատուն և Օքսֆորդում եբրայերենի պրոֆեսորը[4]։ Քերոլը լինելով մաթեմատիկոս՝ լավ ծանոթ պետք է լիներ կապող շղթաների այլ իմաստի մասին։ Կապող շղթաները հորիզոնական կապված շղթաներ են, որը նմանվում է կատվի ժպիտի[5]։

Հանելուկ։ Ո՞ր կատուն կարող է ժպտալ։ Պատասխան։ Կապող շղթայի։
- Դեյվիդ Դեյ

Պատկերի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժպտացող Չեշիրյան կատուն Սուրբ Ուիլֆրիդսի եկեղեցու վրա, Քրենլեյ

Կան տեսակետներ, որ Քերոլը ներշնչվել է 16-րդ դարի Ուիլֆրիդսի եկեղեցու աշտարակի արևմտյան պատի ժպտացող կատվի քանդակից։ Լուիս Քերոլի հայրը՝ Չարլզ Դոգսոնը, Քրոֆթի ռեկտորն էր և Ռիչմոնդի արքդեկոնը (Հյուսիսային Յորքշիր, Անգլիա) 1843-1868 թվականներին[6]։ Պատմաբանները գտնում են, որ Լուիս Քերոլի Չեշիրյան կատվի կերպարը ներշնչված է Քրոֆթի եկեղեցու քանդակներից[7]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեշիրյան կատուն վերապատկերվել և օգտագործվել է տարբեր հեղինակների կողմից՝ ներշնչելով նոր կերպարների առաջացման, գլխավորապես՝ մեդիայում (ֆիլմ, հեռուստատեսություն և համակարգչային խաղեր) և տպագիր մեդիայում (գրականություն, կոմիքսներ և արվեստ)։ Այլ ոչ մեդիա բնագավառներից են երաժշտությունը, բիզնեսը և գիտությունը։

Իդիանապոլիսի մանկական թանգարանի ցուցանմուշներից: Չեշիրյան կատու-խաղալիք:

Մինչ 1951 թվականը, երբ Ուոլթ Դիսնեյը թողարկեց Ալիսի ադապտացված մուլտֆիլմը Մարտին Գարդները՝ «Ալիսը նշումներով» գրքի հեղինակը, մտածում էր, թե արդյուք Տ.Ս. Էլիոտը իր մտքում ունեցել է Չեշիրյան կատվի պատկերը, երբ գրել է «Առավոտը պատուհանի մոտ» ստեղծագործությունը[8]։

Չեշիրյան կատուն ավելի ու ավելի հանրաճանաչ է դառնում է 1960-70-ականներին՝ Քերոլի ստեղծագործությունների հղումների քանակի մեծացման հետ[9][10]։ Չեշիրյան կատուն հայտնվում է ԼՍԴ-ի տարաների վրա, երգերի բառերում և զանգվածային գեղարվեստական գրականության մեջ[11][12] և ապա նաև մուլտֆիլմերում ու ֆիլմերում։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դու չես կարող չգնալ, մենք բոլորս էլ այստեղ խելագարներ ենք։ Ես խելագար եմ, դու խելագար ես։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cheshire cat – Definition and More from the Free Merriam-Webster Dictionary». merriam-webster.com. 2011. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  2. Martin Gardner Annotated Alice
  3. Gardner, Martin (1999). The Annotated Alice: Alice's adventures in Wonderland & Through the looking glass. W.W. Norton. ISBN 0-393-04847-0.(չաշխատող հղում)
  4. David Day, "Oxford in Wonderland" Queen's Quarterly Vol. 117 Issue 3 (Fall 2010): 403+
  5. David Day, "The Cheshire Cat’s Grin: Solving the greatest mystery of Wonderland, 150 years later." The Walrus September 2015.
  6. Clark, Ann (1979). Lewis Carroll: A Biography. London: J. M. Dent & Sons. ISBN 0-460-04302-1.
  7. Gardner, Martin (2000). The Annotate Alice: The Definitive Edition. New York / London: W.W. Norton and Company. էջ 62. ISBN 0-393-04847-0.
  8. Gardner, Martin (1999). The Annotated Alice: Alice's adventures in Wonderland & Through the looking glass. W.W. Norton. էջ 62. ISBN 0-393-04847-0.(չաշխատող հղում)
  9. Brooker, Will (2004). Alice' s Adventures: Lewis Carroll and Alice in Popular Culture. London: Continuum. էջ 81. ISBN 0-8264-1433-8. Վերցված է 2008 թ․ հուլիսի 7-ին.
  10. Roos, Michael (1984). «The Walrus and the Deacon: John Lennon's Debt to Lewis Carroll». Journal of Popular Culture. 18 (1): 19–29. doi:10.1111/j.0022-3840.1984.1801_19.x.
  11. Vanessa St Clair (2001 թ․ հունիսի 5). «A girl like Alice». The Guardian. UK.
  12. Real, Willi (2003). «The Use of Literary Quotations and Allusions in: Ray Bradbury, Fahrenheit 451». Վերցված է 2008 թ․ հուլիսի 7-ին.

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեշիրյան կատու» հոդվածին։