Լինդա Եվանգելիստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդա Եվանգելիստա
անգլ.՝ Linda Evangelista
Դիմանկար
Եվանգելիստան 2004 թվականին
Ծնվել էմայիսի 10, 1965(1965-05-10)[1][2][3] (57 տարեկան)
ԾննդավայրՕնտարիո, Սենթ Քաթարինս, Կանադա Կանադա
Քաղաքացիությունկանադացի
ԿրթությունDenis Morris Catholic High School?
Մասնագիտությունմոդել
Գործունեություն1984–1998 2001–ներկա
Ծնողներհայր՝ Tom Evangelista?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ1
Commons-logo.svg Linda Evangelista Վիքիպահեստում

Լինդա Եվանգելիստա (մայիսի 10, 1965(1965-05-10)[1][2][3], Սենթ Քաթարինս, Regional Municipality of Niagara, Օնտարիո, Կանադա), կանադացի մոդել։ Նա մոդելային աշխարհում կայացած է և ունի իր մեծ ազդեցությունը դրա վրա[5]։ Հայտնվել է ավելի քան 700 ամսագրերի շապիկներին։ Նա եղել է լուսանկարիչ Ստիվեն Մեիսելի մուսան[6]։ Հայտնի է Եվանգելիստայի հայտնի խոսքը․ «Մենք չենք արթնանում 10,000 դոլարից պակաս վաստակելու համար»։ Նա սահմանել է ռեկորդ իտալական Vogue ամսագրում, որոնք բոլորն էլ լուսանկարվել է Մեիսելի կողմից։

Նորաձևության աշխարհում նա կոչվում է «քամելեոն»[7]։ Նա ամենահայտնի կանանցից էր ուշ 1980–ականներին և 1990–ականներին և վեց սուպերմոդելներից մեկն էր՝ Սինդի Քրոուֆորդի, Նաոմի Քեմփբելի, Ստեֆանի Սեյմուրի, Քրիստի Տարլինգտոնի և Կլաուդիա Շիֆերի հետ միասնին՝ սուպերմոդելների դարաշրջանի ժամանակ[8]։ 1998 թվականին նա դադարեց իր մոդելային գործունեությունը և միայն երեք տարի անց նորից շարունակեց այն՝ այս անգամ աշխատելով ժամանակ առ ժամանակ։ 2008 թվականին «Fashion File» հեռուստաշոուի հետևորդները Եվանգելիստային անվանեցին «բոլոր ժամանակների մեծագույն մոդել»։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվանգելիստայի ծնողները ունեն իտալական ծագում, ովքեր գաղթել էին Կանադա[9][10]։ Մեծացել է Սենթ Քաթարինսում՝ կաթոլիկների ընտանիքում[11][12]։ Հաճախել է Նիագարայի ջրվեժի շրջակայքում գտնվող «Դենիս Մորիս կաթոլիկ ավագ դպրոց»[7][13]։ Նրա հայրը՝ Թոմասոն, աշխատել է Ջեներալ Մոթորսում[7][12]։ Նա մահացել է 2014 թվականի հունվարի 17[14]։ Իսկ նրա մայրը՝ Մարիսան[11], եղել է հաշվապահ։ 12 տարեկան հասակում հաճախել է մասնագիտության կողմնորոշման և ինքնահաստատման հասնելու հատուկ դպրոց[12], որտեղ նա սովորում էր հավասարակշռության և էթիկայի դասեր[15]։ Արդյունքում նրան խորհուրդ տվեցին ընտրել մոդելային կարիերան[7]։

Պատանեկության տարիներին նա աշխատում էր մոդել իր համայնքում[12][16]։ 1981 թվականին մասնակցեց «Նիագարայի Միսս դեռահաս» գեղեցկության մրցույթին[7][10][12]։ Չնայած նրան, որ նա չհաղթեց մրցույթը, սակայն նա գրավեց Elite Model Management մոդելային գործակալության գործակալների ուշադրությունը[7][12][15]։

16 տարեկանում մեկնեց Ճապոնիա։ Սակայն նկարահանումների ժամանակ մերկանալու գաղափարը նրան դուր չեկավ և նա թողեց իր գործունեությունը[7]։ Վերադառնալով Կանադա, նա երկու տարի մտածելուց հետո կրկին վերադարձավ իր աշխատանքին[7][17]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984–1987․ սկիզբ և հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին նա մեկնեց Նյու Յորք, որպեսզի ստորագեր պայմանագիր Elite–ի հետ։ Այնտեղ նա հանդիպեց հայտնի մոդելային գործակալ Ջոն Կասաբլանկասի հետ, ով նմանացրեց Եվանգելիստային մոդել Ջոան Սեվերանսին[18]։ 19 տարեկանում Elite–ը ուղարկեց Եվանգելիստային Փարիզ[7][12][18], որտեղ և նա սկսեց իր բարձր նորաձևության կարիերան։ Նրա առաջին խոշոր ամսագրի շապիկը 1984 թվականի L'Officiel նոյեմբերյան համարն էր։ Դրան հաջորդելով նա հայտնվում է հայտնի ամսագրերի՝ Vogue, Harper's Bazaar, Cosmopolitan, Glamour, Mademoiselle, Elle, W, Marie Claire, Allure, Time, Interview, Newsweek, Rolling Stone, Cigar Aficionado և i-D միջազգային համարների շապիկներին և էջերում[7]։

1985 թվականին սկսեց աշխատել Կարլ Լագերֆելդի հետ[19], ով Շանելի գլխավոր դիզայներն էր, ով շուտով Եվանգելիսային համարեց իր մուսան։ Լագերֆելդը նրա մասնին արտահայտվել է․ «Աշխարհում չկա մեկ այլ մոդել այնքան պրոֆեսիոնալ, ինչքան նա է»[20][21]։ Եվանգելիստան առաջին լուսանկարչական մոդելներից էր, ովքեր նաև մեծ հաջողությունների են հասել անցուղային կարիերայում։ Հետագայում նա դարձավ նաև դիզայներ Ջիանի Վերսաչեի մուսան[22], ում առաջին անգամ հանդիպել էր 1987 թվականին։ Բացի այդ երկու դիզայներներից Եվանգելիստան նաև աշխատել է բազում աշխարհահրչակ բրենդների և դիզայներների համար, որոնցից են՝ Վալենտինո, Dolce & Gabbana, Ջիանֆրանկո Ֆերե, Ռալֆ Լոուրեն, Yves Saint Laurent, Ազեդին Ալաիա, Oscar de la Renta, Ջրորջիո Արմանի, Թիերի Մագլեր, Կլաուդ Մոնթանա, Դոնա Կարան, Ջիլ Սանդեր, Ժան Պոլ Գոտյե, Ալբերտա Ֆերետի, Իսահակ Միզրահի, Էսկադա, Քելվին Քլայն, Սալվատոր Ֆերագամո, Մաքս Մարա, Փերի Էլիս, Chloé, Comme des Garçons, Բիլ Բլաս, Էղվե Լեժե և այլն։ Աշխատել է նաև ոչ նորաձևության ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Visa, American Express, Պիցցա Հաթ, De Beers, Elizabeth Arden (ընկերություն)։

1986 թվականին հանդիպեց լուսանկարիչ Ստիվեն Մեիսելին[23]։ Նրանք դարձան ընկերներ և միասին համագործակցեցին բազում նորաձևությունների գովազդներում[12]։ 1987 թվականից նա մասնակցեց Revlon բրենդի «Ամենաանմոռանալի կինը աշխարհում»[24] վերնագրված գովազդում՝ նկարահանված Ռիչարդ Ավեդոնի կողմից։ Աշխատել է նաև այլ լուսանկարիչների հետ՝ Փիթեր Լինդբերգ, Իրվինգ Պեն, Փրանցեսկո Սկավուլո, Հերբ Ռիթս, Բրյուս Ուեբեր, Պատրիկ Դեմանշելիե, Ջիան Պաոլո Բարբիերի, Պաոլո Ռովերսի, Նորման Պարկինսոն, Արթուր Էլգորտ, Ջիլես Բենսիմոն, Սանտե Դ'Օրազիո, Էլեն վոն Անվերթ, Նիկ Նայթ և այլք։

1988–1992․ սուպերմոդելների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդբերգը 1988 թվականի աշնանը Եվանգելիստային խորհուրդ տվեց կտրել իր մազերը կարճ[12][12][25][25][26] ՝ նրան լուսանկարչություններից մեկի ժամանակ կարճ կեղծամով տեսնելուց հետո։ Ուստի, նա կտրեց իր մազերը։ Հաջորդ օրը նա այդ կեցվածքով լուսանկարվեց հենց Լինդբերգի կողմից։ Սակայն նրա նոր կեցվածքը չընդունվեց նորաձևության կողմից և նա չեղարկվեց մասնակցել 16 նորաձևության շոուների[12][19][27]։ Ինչևէ 1989 թվականի գարնանը նրա սանրվածքը համարվում էր սեզոնի տեսքը[26][28][29]։ Սանրվածքը կոչվեց «Լինդան», իսկ դրա հիման վրա ստեղծվեց կեղծամ «Եվանգելիստան» անունով[15]։ Նույնիսկ հայտնի կանայնք էին ձգտում նմանվել նրան։ Նրանց շարքում էին Դեմի Մուրը՝ «Ուրվական» ֆիլմի համար և Սյուզան Սուլիվանը «Ֆալկոն Կրեստ» հեռուստաշոուի համար։ Եվանգելիստայի սանրվածքը նրան բերեց մեծ հաջողությունների և ամրապնդեց նրա «սուպերմոդել» լինելու կոչումը[30]։

Եվանգելիստան «Մեծ վեցնյակ»–ի անդամ էր։ Այն սուպերմոդելների խումբ էր, որը հասել էր մեծ հաջողությունների ուշ 1980–ականներին և վաղ 1990–ականներին[31][32][33]։ Այդ խումբն ավելի հայտնի էր քան շատ դերասաններ և երգիչներ[5][34][35]։ Շուտով նա, Նաոմի Քեմփբելն ու Քրիստի Տարլինգստոնի հետ կազմեցին եռյակ, որը կոչվեց «Երրորդություն»[12][23][36]։ Նրանց միացան Սինդի Քրոուֆորդը և Տատիանա Պատիթզը 1990 թվականի հունվարի բրիտանական Vogue ամսագրի շապիկը զարդարելու համար՝ լուսանկարահանված Լինդբերգի կողմից[12]։ Ջորջ Մայքլը տեսնելով այդ համարի շապիկը[12][25][37] հրավիրեց այդ հինգին մասնակցելու իր «Freedom '90» երգի տեսահոլովակի նկարահանմանը։ Այդ նույն տարում People ամսագիրը Եվանգելիստային ներառեց «Աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում։ Նա նաև մասնակցել է Օփրա Ուինֆրիի հոռուստաշոուին, որտեղ նա հանդիսանում էր ժյուրի «Elite» մոդելային մրցակցության ժամանակ և ընտրեց Լեսլի Բիբին հաղթող, որը հետագայում դարձավ դերասանուհի[38]։

1990 թվականի հոկտեմբերին Եվանգելիստան վարսահարդար Օրբեյի խորհրդով ներկեց իր բնական շագանակագույն մազերը պլատինե շեկ գույնով, որը ցնցեց նորաձևության աշխարհը[39][40][41]։ Ամիսներ անց նա ներկեց իր մազերը շոկային կարմիր, հայտնի որպես «տեխնիկոլոր կարմիր» գույնով[34][42]։ Այսպիսով նրան սկսեցին կոչել «քամելեոն»՝ վարսերի հաճախակի գույնի և սանրվածքի փոփոխման, միևնույ ժամանակ ազդելով նորաձևության աշխարհի վրա[7][31][36][43]։ Նրան հաճախ նմանեցնում են Սոֆի Լորենին, Ավա Գարդներին, Ջինա Լոլոբրիջիդային և Էլիզաբեթ Թեյլորին։

1991 թվականին Լանվին նորաձևության տունը վճարեց Եվանգելիստային 20,000 դոլար՝ իր գարուն/ամառ բարձր մոդայի ցուցադրությանը մասնակելու համար[5][44]։ Նույն տարվա ապրիլին մասնակցեց դիզայներ Աննա Սուիի առաջին հավաքածուի ցուցադրությանը, սակայն չվերձրեց գումնար նրանից, այլ մասնակցեց աջակցության նպատակով[45][46]։ Երկու ամիս անց նա մասնակցեց Վալենտինոյի 30–րդ հոբելյրական ցուցդրությանը Հռոմում[47][48]։ 1991 թվականի սեպտեմբերին Time ամսագրի շապիկնը ներառում էր սուպերմոդելներին[49]։ Հաջորդ ամսում լրագրող Սյուզի Մենկեսը Vogue–ի համար գրված հոդվածում Եվանգելիստային անվանեց «աշխարհի աստղային մոդելը»[50]։ Նույն տարում նա մասնակցեց փաստավավերագրական «Մոդելները․ ֆիլմ» ֆիլմում՝ որի ռեժիսորը Լինդբերգն էր[51]։ Նկարահանվել է MTV–ի «House of Style» հեռուստաշոուում՝ նվիրված հենց իրեն[15][52]։

1991 թվականի վերջերին և 1992 թվականի սկզբներին Եվանգելիստան հայտնվել էր Կենար բրենդի գովազդային վահանկներում Թայմս Սքվերում[53]։ Նրանցից ամենաքննարկված և քննադատված վահանակում Եվանգելիստան նստած էր յոթ սիլիցիացի կանանց կողքին[54]։ Չնայած նրան, որ այն բացասական քննարկումերի արժանացավ իտալացի կանանց կողմից[54][55], սահմանափակ լուսանկարները վաճառվեցին 1,000 դոլարով (մեկ նկարը միայն), որը նվիրաբերվեց ՁԻԱՀ–ի բուժմանը[54][56]։ Ինչպես նաև լուսանկարը ընդգրկվեց «20 ամենակարևոր նորաձևության լուսանկարները երբևէ» ցանկում[57]։ Կենար բրենդի տնօրեն Կենեթ Ցիմերմանը արտահայտվել է․ «Նա աճեցրեց մեր վաճառքի թիվը անմիջապես։ Լինդան մեր Մայքլ Ջորդանն էր։ Մենք ընտրեցինք նրան, քանի որ ուզում էինք աստղի և երեք կամ չորս աստղային մոդելներից, որոնց մեջ նա առաջինն է»[5]։

1992 թվականի ապրիլյան 100–րդ հոբելյարական Vogue–ի շապիկնը[15], որում պատկերված էին Եվանգելիստան և այլ սուպերմոդելներ՝ դարձավ այդ ամսագրի ամենաշատ վաճառքներ գրանցած համարը[58][59]։ Նկարահանվել է Ջորջ Մայքլի «Too Funky» տեսահոլովակում՝ ծաղրելով իր իսկ կերպարը։ Նա նաև համարվում է բարակ հոնքերի հիմանդիրը, որը դարձավ այդ թվականի աշնան թրենդը[60][61][62]։ Նրա 1992 թվականի սեպտեմբերյան Harper's Bazaar ամսագրի շապիկը համարվում է իկոնիկ և 2005 թվականին համարակալվել է 9–րդը «Վերջին 40 տարվա թոփ 40 ամսագրի շապիկները» աղյուսակում[63]։ 1992 թվականին Ռու Փոլի «Supermodel (You Better Work)» երգում նշվեց Եվանգելիստայի անունը։

1993–1998․ վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին նա և Կլաուդիա Շիֆերը մեկնեցին հնգօրյա ճամփորդության Ավստրալիա՝ մամլո ասուլիսներ և նորաձևության հոռուստաշոուներին մասնակցելու նպատակով[64][65]։ 1994 թվականի հոկտեմբերյան իտալական Vogue–ի 30–րդ հոբելյարական համարում պատկերված էին Եվանգելիստան և ևս մի քանի մոդելներ։ Նույն տարում նկարահանվեց «Պատրաստի հագուստ» ֆիլմում։ 1995 թվականին վարսահարդար Գարենը փոխեց Եվանգելիստայի սանրվածքը՝ 1960–ականներին բնորոշ կարճ ասիմետրիկ սանրվածք[66]։ Նույն տարում նա մասնակցեց Թիերի Մյուգլերի 20–րդ հոբելյարական նորաձևության շոուի ցուցադրությանը[67]։ Շուտով նա 5 միլիոն դոլար արժողությամբ գործարք կնքեց Կլաիրոլ բրենդի հետ։ Մասնակցել է «Unzipped» նորաձևության վավերագրական ֆիլմում[7][68]։

1996 թվականին Եվանգելիստան նա Լինդբերգի «10 կանայք» գրքի տասը կանանցից մեկն էր։ Ինչպես նաև նա զարդարել էր այդ գրքի շապիկնը։ Հայտնվել է «Catwalk» նորաձևության վավերագրական ֆիլմում։ Եվանգելիստան Թայվանի Vogue–ի առաջին համարի շապիկի դեմքն էր[69]։ Շուտով կնքեց Yardley of London բրենդի հետ 7.75 միլիոն դոլարանոց պայմանագիր[15]։ 1998 թվականին Եվանգելիստան ինքնակամ հեռացավ մոդելային աշխարհից[10][30] և տեղափոխվեց Ֆրանսիական Ռիվիերա, որտեղ անցկացրեց իր կյանքի հաջորդ երկու տարիները[70]։

2001–ներկա․ վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Եվանգելիստան վերադարձավ մոդելային գործունեությանը և հայտնվեց այդ տարվա սեպտեմբերյան Vogue–ի համարի շապիկին[10][71][72]։ Այդ նույն տարում օգնեց զարգացնել American Legend Cooperative բրենդը, որը արդեն վեց տարի է չէր երևում[73][74]։ Ռոկո Լասպատան՝ այդ բրենդի գովազդի լուսանկարիչը ասել է․ «Նա Մարիա Կալասն է մոդելային աշխարհում»[73]։ 2002 թվականին նա մասնակցեց Վերսաչեի աշուն/ձմեռ հավաքածուի ցուցադրությանը։ Հաջորդ տարի նա կրկին վերադարձավ բարձր մոդայի ցուցադրություններին՝ աշխատելով Վերսաչեի և Dolce & Gabbana–ի համար[75]։ 2003 թվականին Եվանգելիստան կատարեց Շանելի աշուն/ձմեռ ցուցադրության փակումը՝ կրելով սպիտակ հարսանեկան զգեստ[36][76]։ 2004 թվականին նա մասնակցեց NARS Cosmetics–ի[77] և Ֆենդիի գարուն/ամառ ցուցադրություններին[36]։ Նա նաև մասնակցեց Ժան Պոլ Գոտյեի առաջին Հերմեսի ցուցադրությանը[36][78]։ Այդ տարվա ամռանը նա մասնակցեց Ann Inc–ի 50–րդ հոբելյարական ցուցադրության գովազդին, որը լուսանկարեց Էնի Լեիբովիթզը[79][80]։

2006 թվականին Եվանգելիստան և Կրիստեն Մակմենամին հայտնվեցին Vogue: The Illustrated History of the World's Most Famous Fashion Magazine գրքի շապիկում[81]։ Այդ տարվա օգոստոսին նա հայտնվեց Vogue–ի շապիկին, դառնալով առաջին մոդելը, ով հայտնվել է այդ ամսագրի շապիկին ավելին քան մեկ տարում[82][83]։ Նրա վերջին մոդելային ցուցադրությունը եղավ 2007 թվականին՝ 60–րդ հոբելյարական Քրիստիան Դիորի շոուն[84]։ Այդ տարում նա կնքեց բազմամյա բացառիկ պայմանագիր L’Oréal կոսմետիկա արտադրող ընկերության հետ[85][86]։

2008 թվականի մայիսին ներկա գտնվեց Կաննի կինոփառատոնին և լուսանկարահանվեց հնդկուհի Այշվարիա Ռայի հետ[87][88]։ Շուտով ն նկարահանվեց ՄԵիսելի կողմից Պրադայի աշուն/ձմեռ հավաքածուի համար[86]։ Նույն թվականի սեպտեմբերին նա հայտնվեց Vanity Fair ամսագրի շապիկին, որը վերագրվեց «Ինքն իրենց լիգա (A League of Their Own)»[89]։ 2009 թվականին Մետրոպոլիտեն թանգարանում անցկացվեց «Մեդել, որպես մուսա․ մարմնավորելով նորաձևությունը (The Model as Muse: Embodying Fashion)» ցուցադրությունը, որը հարգանքի տուրք էր մատուցում որոշ սուպերմոդելների, որոնց թվում էր նաև Եվանգելիստան[90]։ Նա նաև հայտնվեց ցուցադրության ուղեկից գրքույկի շապիկին[15][91]։ 2010 թվականին նա ընտրվեց ներկայացնելու Թայբոթս բերնդը իրենց գովազդում[92]։

Եվանգելիստան լուսանկարահանվել է Լագերֆելդի կողմից Շանելի գարուն 2012 աչքի պարագաների գովազդի համար[93][94]։ 2012 թվականի մայիսին նա մասնակցեց Met Gala տոնակատարությանը, որպես Միուչիա Պրադայի հատուկ հյուր, ում մատուցում էին հարգանքի տուրք տոնակատարության ժամանակ[95]։ Երեք տարվա դադարից հետո նա այդ նույն ամսում հայտնվեց իտալական Vogue ամսագրի շապիկին։ Հետո նա հայտնվեց «Vogue․ Խմբագրի աչքերով (The Editor's Eye)» նորաձևության գրքում, որպես մոդել–մուսա[32]։ Նոյեմբերին նա դարձավ Fashion ասմագրի 35–րդ հոբելյարական համարի շապիկի դեմքը[96]։ Մի քանի ամիս անց իսպանական բրենդ LOEWE–ն ընտրեց Եվանգելիստային ներկայացնելու իրենց նոր «Aura» օծանելիքը[97]։

2013 թվականին նա հանձնեց Թիմ Բլանկսին մրցանակը Ամերիկյան դիզայներների խորհուրդի մրցանակաբաշխության ժամանակ[98][99]։ Նկարահանվեց Լագերֆելդի կողմից՝ նրա Շուպեթ կատվի հետ, 2013 թվականի հուլիսյան գերմանական Vogue–ի շապիկի համար, որտեղ նա նմանակում էր դերասանուհի Աննա Մանյանիին[100]։ Նույն ամսում նա հայտնվեց նաև իտալական համարի շապիկում, որը նվիրված էր Ֆրանկա Սոզանիի գլխավոր խմբագրի պաշտոնի 25–րդ տարվան[101]։

2014 թվականին նա մասնակցեց Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին[19][102]։ Մոսկինոյի աշուն/ձմեռ 2014 հավաքածուի համար նրան լուսանկարեց Մեիսելը։ Եվնագելիստան նաև մի շարք այլ մոդելների հետ դարձավ Ճապոնիայի սեպտեմբեր 2014 Vogue ամսագրի շապիկի դեմքը, որը ամսագրի 15–րդ հոբելյարական համարն էր[103]։ 2014 թվականի սեպտեմբերյան Harper's Bazaar–ի շապիկում հայտնվելիս համարը վերնագրվեց «Harper's–ի ամենամեծը երբևէ»[104]։ Նույն թվականի նույն ամսում նա եղավ այն 50 մոդելներից մեկը, ով հայտնվեց իտալական Vogue–ի 50–րդ հոբելյարական շապիկին։ Նրան ընտրեցին ներկայացնելու Dolce & Gabbana–ի նոր կոսմետիկայի հավաքածուն[9][105]։ 2014 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվանգելիստան ստորագրել է պայմանագիր, ըստ որի նա կլինի Ավստրալիայի հաջորդ թոփ մոդելը նորաձևության մրցույթի իներորդ սեզոնի ժյուրիի անդամ–հյուր[106][107]։

Hudson's Bay կանադական բրենդը ընտրեց Եվանգելիստային իրեց գարուն 2015 հավաքածուն ներկայացնելու համար։ Հավաքածուն կոչվեց «The Room», որը նկարահանեց Պամելա Հանսոնը[108]։ 2015 թվականի հունիսին Եվանգելիստան FiFi Awards մրցանակաբաշխությունում ներկայացրեց և հանձնեց տղամարդկանց և կանանց օծանելիքների հաղթող ճանաչված բրենդների մրցանակները[109][110]։ Նույն թվականի հոկտեմբերին նա հայտնվեց գլխարկների դիզայներ Ֆիլիպ Թրիսիի «Philip Treacy: Hat Designer» գրքում։ Նաև հոկտեմբերին նա գովազդեց Մոսկինոյի նոր «Fresh» օծանելիքը[111]։

Ակտիվիզմ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվանգելիստայի աստղը Կանադայի փառքի անցուղում

Եվանգելիստան ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի և կրծքի քաղցկեղի դեմ պայքարող ակտիվիստ է[11][13][21]։ Նա «Mac AIDS Fund» ֆոնդի անդամ և իկոնա էր[8][36]։ 2013 թվականի հոկտեմբերին հովանավորել է amfAR ֆոնդի Ռիո դե ժանեյրոյի համերգը[112]։

1996 թվականին VH1 հեռուստաալիքի կողմից նա ստացավ Նորաձևության կյանքի նվաճումների մրցանակ, որը նրան հանձնեց Աննա Վինտուրը՝ Vogue–ի գլխավոր խմբագիրը։

2003 թվականի հունիսին Տորոնտոյում ստեղծվեց աստղ Կանադայի փառքի անցուղում Եվանգելիստայի պատվին[21]։ 2005 թվականին Գերմանիայում «Women's World Awards» մրցանակաբաշխության կողմից ստացավ նորաձևության աշխարհի իկոնայի մրցանակ։

2008 թվականի մարտին Եվանգելիստան կոչվեց «ամբողջ ժամանակների ամենամեծ սուպերմոդելը» CBC Television–ի Fashion File հոռուստաշոուի կողմից[113]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Եվանգելիստան ամուսնացավ Փարիզի Elite մոդելային գործակալության տնօրեն Ջերալդ Մարիի հետ[10][12][114][115]։ Նրանք ամուսնալուծվեցին 1993 թվականին[10][115]։ Նա ժամադրվել է Քայլ Մակլաքլենի հետ[115], ում առաջին անգամ հանդիպել է Barneys New York բրենդի նկարահանումների ժամանակ 1992 թվականին[116]։ Նրանք 1995 թվականին նշանվեցին, սակայն 1998 թվականին բաժանվեցին[117][118]։ Շուտով նա սկսեց հանդիպել ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆաբիեն Բարտեզի հետ[10]։ Նա հղիացավ, սակայն վեց ամիս հղիությունից հետո նա վիժեց[84][114][119]։ Զույգը բաժանվեց 2000 թվականին[70], ապա միացավ 2001 թվականին[119] և վերջնականապես բաժանվեց 2002 թվականին[10]։ 2006 թվականին սկսեց ժամադրվել Hard Rock Cafe սրճարանի հիմնադիր Փիթեր Մորթոնի հետ։ 2013 թվականի հունիսի 6–ին լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է[120][121]։

2006 թվականի հոկտեմբերին նա ունեցավ երեխա, սակայն մերժեց անվանել կենսաբանական հոր անունը՝ լրատվամիջոցների բամբասանքներից և լուրերից խուսափելու համար[122]։ Դեռ հղիության ժամանակ՝ օգոստոս ամսին, նա նկարահանվեց Vogue ամսագրի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. 4,0 4,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 Fennell Tom (դեկտեմբերի 9, 1991)։ «The Best in the World»։ Maclean's 104։ էջ 36(5) 
  6. La Ferla Ruth (հուլիսի 7, 1991)։ «Fashion; Hot Shot»։ The New York Times։ Վերցված է ապրիլի 14, 2015 
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Rothstein Mervyn (Autumn 1995)։ «Evangelista!»։ Cigar Aficionado։ Վերցված է մայիսի 19, 2015 
  8. 8,0 8,1 Helmore Edward (սեպտեմբերի 23, 2005)։ «The Fashionable One; in the Supermodel Era, Linda Evangelista Was the Fashion World's Favourite, and She Can Still Turn It on If the Cause Is Right. but What Gets Her out of Bed Now, Asks Edward Helmore»։ The Evening Standard։ Վերցված է ապրիլի 29, 2015 
  9. 9,0 9,1 Gordon Jane (սեպտեմբերի 13, 2014)։ «Linda Evangelista: 'What I really feel about ageing'»։ Daily Mail։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Craven Jo (մայիսի 11, 2011)։ «Linda Evangelista biography»։ Vogue UK։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-22-ին։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 
  11. 11,0 11,1 11,2 Beech Monique (դեկտեմբերի 18, 2009)։ «New mammography machine offers doctors clearer image»։ St. Catharines Standard։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է ապրիլի 24, 2015 
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 Gross Michael (1995)։ Model: the ugly business of beautiful women։ New York, NY: William Morrow and Company, Inc.։ էջեր 426–435։ ISBN 0-688-12659-6։ Վերցված է ապրիլի 14, 2015 
  13. 13,0 13,1 Fraser Don (դեկտեմբերի 5, 2013)։ «Remember Me? Linda Evangelista»։ The Kingston Whig-Standard։ Վերցված է հունիսի 19, 2014 
  14. «EVANGELISTA, Tomaso 'Tom' Evangelista Obituary»։ Canadian Obituaries։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է հունիսի 19, 2014 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 «Linda Evangelista - Voguepedia»։ Vogue.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-06-ին։ Վերցված է մայիսի 25, 2015 
  16. Choi Mary H.K. (հուլիսի 24, 2012)։ «House Of Style: Episode 24»։ MTV.com։ Վերցված է հունիսի 13, 2014 
  17. «Linda Evangelista»։ Biography։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է հունիսի 13, 2014 
  18. 18,0 18,1 «Linda Evangelista»։ Interview Magazine։ September 2013։ Վերցված է հունիսի 13, 2014 
  19. 19,0 19,1 19,2 Fishwick Samuel (նոյեմբերի 5, 2014)։ «Dressing up with Linda Evangelista»։ London Evening Standard։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 
  20. Barns Sarah, Hill Bethan (նոյեմբերի 21, 2008)։ «The New Supermodels»։ Forge Today։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է հունիսի 13, 2014 
  21. 21,0 21,1 21,2 «Linda Evangelista»։ Canada's Walk Of Fame։ Վերցված է ապրիլի 29, 2015 
  22. Fidanzia Valentina։ «Linda Evangelista»։ Vogue Italia։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-09-ին։ Վերցված է հունիսի 19, 2014 
  23. 23,0 23,1 Kennedy Conor (ապրիլի 13, 1995)։ «Sex, Drugs, Cameras»։ Columbia Daily Spectator (54)։ էջ 13։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 
  24. «Revlon - Voguepedia»։ Vogue.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-28-ին։ Վերցված է մայիսի 25, 2015 
  25. 25,0 25,1 25,2 Brown Laura (մարտի 23, 2009)։ «Classic Lindbergh»։ Harper's Bazaar։ Վերցված է հունիսի 13, 2014 
  26. 26,0 26,1 «Long And Short Are Equally In»։ Orlando Sentinel։ հունիսի 15, 1990։ Վերցված է հունիսի 13, 2014 
  27. Peltz Jennifer (մայիսի 4, 2012)։ «Evangelista testifies at NY child-support trial»։ FOXNews.com։ Վերցված է հունիսի 13, 2014 
  28. Cook Catherine (օգոստոսի 24, 1990)։ «Hair In Tune With '60s Styles Reminiscent Of Age Of Aquarius Are Back In Fashion»։ Orlando Sentinel։ Վերցված է հունիսի 13, 2014 
  29. Patteson Jean (նոյեմբերի 27, 1992)։ «Hair For The Holidays»։ Orlando Sentinel։ Վերցված է հունիսի 13, 2014 
  30. 30,0 30,1 Pielou Adriaane (մարտի 21, 2004)։ «Viva Linda»։ The Mail on Sunday (London, England)։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 
  31. 31,0 31,1 Skarda Erin (ապրիլի 2, 2012)։ «Linda Evangelista - All-TIME Top 100 Icons in Fashion, Style and Design»։ Time։ Վերցված է հունիսի 13, 2014 
  32. 32,0 32,1 Bowles Hamish (օգոստոսի 23, 2012)։ «Agents Provocateurs: A Look at Vogue's New Book The Editor's Eye»։ Vogue։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-30-ին։ Վերցված է հունիսի 19, 2014 
  33. Ghorbani Liza (Fall 2012)։ «Christy Turlington: A Model Mom»։ DuJour։ Վերցված է հունիսի 13, 2014 
  34. 34,0 34,1 Campbell Roy H. (ապրիլի 5, 1992)։ «Fashion's Final 4: The Megamodels These Runway Stars Are Megafamous - And They Are Known To Make Megabucks.»։ The Philadelphia Inquirer Online։ Վերցված է հունիսի 19, 2014 
  35. Kennedy Dana (մարտի 25, 1994)։ «Elle Macpherson invades Hollywood»։ Entertainment Weekly։ Վերցված է ապրիլի 14, 2015 
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 Sherwood James (մարտի 22, 2004)։ «Linda Evangelista: This year's model»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին։ Վերցված է հունիսի 13, 2014 
  37. «About»։ GeorgeMichael.com։ Վերցված է հունիսի 19, 2014 
  38. Mr. Skin (2005)։ Mr. Skin's Skincyclopedia: The A-to-Z Guide to Finding Your Favorite Actresses Naked։ St. Martin's Press։ էջ 64։ ISBN 978-0-312-33144-3 
  39. «Cutting-Edge Model Linda Evangelista Drops a Blond Bombshell on the Fashion World—Color It Disapproving»։ People։ նոյեմբերի 19, 1990։ Վերցված է հունիսի 13, 2014 
  40. «Oribe - Voguepedia»։ Vogue.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է մայիսի 25, 2015 
  41. «Is Blond Hair Worth Dyeing For?»։ Orlando Sentinel։ հունիսի 7, 1991։ Վերցված է հունիսի 13, 2014 
  42. Patteson Jean (հոկտեմբերի 11, 1991)։ «The Blessing/curse Of Being A Redhead»։ Orlando Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-13-ին։ Վերցված է հունիսի 13, 2014 
  43. «Roller Sets Can Do Something For Everyone»։ Orlando Sentinel։ հոկտեմբերի 4, 1991։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է հունիսի 13, 2014 
  44. Morgan Pat (նոյեմբերի 13, 1991)։ «High price of supermodels is passed on to consumers»։ The Baltimore Sun։ Վերցված է հունիսի 13, 2014 
  45. Muaddi Darraj Susan (2009)։ Anna Sui։ Infobase Publishing։ էջ 41։ ISBN 978-1-4381-2864-1։ Վերցված է հունիսի 20, 2014 
  46. «Anna Sui - Voguepedia»։ Vogue.com։ Արխիվացված օրիգինալից 2014-08-18-ին։ Վերցված է մայիսի 25, 2015 
  47. Gross Michael (հունիսի 24, 1991)։ «There's No Place Like Rome»։ New York Magazine 24 (25): 11–13։ ISSN 0028-7369։ Վերցված է հունիսի 20, 2014 
  48. Morris Bernadine (հունիսի 11, 1991)։ «From Valentino, Three Decades Of Glamour»։ The New York Times։ Վերցված է հունիսի 20, 2014 
  49. Rudolph Barbara (սեպտեմբերի 16, 1991)։ «Supermodels: Beauty and the Bucks»։ Time International (37): 44–50 
  50. Menkes Suzy (October 1991)։ «The Couture Controversy»։ Vogue 
  51. «Peter Lindbergh - Voguepedia»։ Vogue.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-31-ին։ Վերցված է մայիսի 25, 2015 
  52. Choi Mary H.K. (հուլիսի 24, 2012)։ «House Of Style: Episode 12»։ MTV.com։ Վերցված է հունիսի 13, 2014 
  53. Miller Linda (հունվարի 19, 1992)։ «Fashion Ads Get Simple, Yet Profound»։ NewsOK։ Վերցված է հունիսի 24, 2014 
  54. 54,0 54,1 54,2 Cloud Barbara (հունվարի 9, 1992)։ «AIDS billboard sparks Italian protest»։ The Pittsburgh Press։ Վերցված է հունիսի 24, 2014 
  55. Madison Cathy (հունիսի 28, 1992)։ «Sicilian Sues Over Ad Featuring Aids Theme»։ Chicago Tribune։ Վերցված է հունիսի 24, 2014 
  56. Fabrikant Geraldine (դեկտեմբերի 24, 1991)։ «The Media Business: Advertising -- Addenda; New Campaigns»։ The New York Times։ Վերցված է հունիսի 24, 2014 
  57. «Kenneth Zimmerman Obituary»։ The New York Times։ հուլիսի 1, 2014։ Վերցված է հուլիսի 14, 2014 
  58. Sowray Bibby (ապրիլի 9, 2014)։ «Kim and Kanye's Vogue cover on course to be a record seller»։ The Daily Telegraph։ Վերցված է հունիսի 25, 2014 
  59. Essex Myeisha (ապրիլի 8, 2014)։ «Vogue's Kim K & Kanye Cover On Track To Outsell FLOTUS & Beyonce Issues»։ The Michigan Chronicle։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-10-ին։ Վերցված է հունիսի 25, 2014 
  60. Trucco Terry (փետրվարի 9, 1992)։ «Beauty; The Big Tweeze»։ The New York Times։ Վերցված է հունիսի 25, 2014 
  61. Lytle Lisa (հուլիսի 22, 1992)։ «Raising fashion's eyebrows Summer's look is well- defined, arched and, for some, thin»։ The Baltimore Sun։ Վերցված է հունիսի 25, 2014 
  62. Patteson Jean (հոկտեմբերի 30, 1992)։ «New Choices: Hippie, Ethnic»։ Orlando Sentinel։ Վերցված է հունիսի 25, 2014 
  63. «ASME's Top 40 Magazine Covers of the Last 40 Years»։ American Society of Magazine Editors։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-04-ին։ Վերցված է հունիսի 25, 2014 
  64. Green Sue (սեպտեմբերի 1, 1993)։ «Catwalk coup sparks Aussie fashion frenzy»։ South China Morning Post։ Վերցված է հունիսի 26, 2014 
  65. Gendel Debra (սեպտեմբերի 10, 1993)։ «Supermodels Profit Down Under»։ Los Angeles Times 
  66. Boddiford Suzin (հոկտեմբերի 12, 1995)։ «Decades-old mod is modern again»։ The Baltimore Sun։ Վերցված է հունիսի 26, 2014 
  67. «Thierry Mugler - Voguepedia»։ Vogue.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-11-ին։ Վերցված է մայիսի 25, 2015 
  68. «Clairol deal gives millions to model Linda...»։ Orlando Sentinel։ հունիսի 23, 1995։ Վերցված է հունիսի 13, 2014 
  69. «Taiwan is Now in Vogue, and Vice Versa»։ Los Angeles Times։ հոկտեմբերի 4, 1996։ Վերցված է սեպտեմբերի 21, 2015 
  70. 70,0 70,1 Moss Adam, Hart Christine (նոյեմբերի 12, 2000)։ «Fab In Bar Bust-up; Exclusive: Man United Goalie Is Net Winner after Rumpus over Married Date»։ The People (London, England)։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 
  71. «Super Sequel»։ People։ փետրվարի 21, 2005։ Վերցված է հունիսի 13, 2014 
  72. «a vintage year for the stars»։ The Scotsman։ դեկտեմբերի 19, 2001։ Վերցված է հունիսի 13, 2014 
  73. 73,0 73,1 Sherwood James (դեկտեմբերի 2, 2001)։ «The Making of a Legend»։ The Independent On Sunday։ էջեր 50–53։ Վերցված է հունիսի 26, 2014 
  74. Kruse Brandi (հուլիսի 29, 2012)։ «Business never better for Renton's Blackglama fur»։ MyNorthwest.com։ Վերցված է հունիսի 26, 2014 
  75. «Evangelista leads return of supermodels»։ Daily Times։ մարտի 6, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-15-ին։ Վերցված է հունիսի 26, 2014 
  76. «Linda Evangelista shines at Chanel haute couture»։ Hello! Daily News։ հուլիսի 8, 2003։ Վերցված է հունիսի 13, 2014 
  77. «François Nars - Voguepedia»։ Vogue.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-06-ին։ Վերցված է մայիսի 25, 2015 
  78. Moore Booth (մարտի 8, 2004)։ «In Paris, designers get serious»։ Los Angeles Times։ Վերցված է հունիսի 26, 2014 
  79. «Ann Taylor debuts 50th anniversary clothes»։ USA Today։ օգոստոսի 11, 2004։ Վերցված է հունիսի 26, 2014 
  80. «Ann Taylor debuts 50th anniversary collection»։ Amarillo Globe-News։ օգոստոսի 10, 2004։ Վերցված է հունիսի 26, 2014 
  81. Anthony Shine (մայիսի 30, 2007)։ «Vogue: The Illustrated History»։ Culture Kiosque։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-07-ին։ Վերցված է հունիսի 13, 2014 
  82. «Linda Evangelista, 41 and Pregnant, Appears on Cover of Vogue»։ FOXNews.com։ հուլիսի 18, 2006։ Վերցված է հունիսի 13, 2014 
  83. Critchell Samantha (հուլիսի 21, 2006)։ «Still in vogue after all these years»։ Los Angeles Times։ Վերցված է հունիսի 13, 2014 
  84. 84,0 84,1 «Linda Evangelista»։ New York Magazine։ Վերցված է հունիսի 13, 2014 
  85. «L'Oréal Paris welcomes Linda Evangelista as its new international Ambassadress»։ CNW Group։ ապրիլի 10, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է հունիսի 29, 2014 
  86. 86,0 86,1 «20 years on and the world's greatest supermodels are back - without a wrinkle between them»։ London Evening Standard։ օգոստոսի 26, 2008։ Վերցված է մայիսի 20, 2015 
  87. Skarda Erin (մայիսի 21, 2012)։ «Top 10 Show-Stopping Looks in Cannes Red Carpet History»։ Time։ Վերցված է հունիսի 29, 2014 
  88. «Linda Evangelista»։ Who2 Biographies։ Վերցված է հունիսի 29, 2014 
  89. Colacello Bob (September 2008)։ «A League of Their Own»։ Vanity Fair։ Վերցված է հունիսի 13, 2014 
  90. «Metropolitan Museum's Costume Institute Explores Role of Fashion Models as Muses of Recent Eras»։ The Metropolitan Museum of Art։ մայիսի 13, 2009։ Վերցված է հունիսի 29, 2014 
  91. Harold Koda, Kohle Yohannan (2009)։ The Model as Muse: Embodying Fashion։ Metropolitan Museum of Art։ ISBN 978-1-58839-313-5 
  92. «Linda Evangelista the new face of Talbots»։ New York Post։ հունիսի 7, 2010։ Վերցված է հուլիսի 13, 2011 
  93. Sini Barbara (ապրիլի 19, 2012)։ «Linda Evangelista for Chanel»։ Vogue Italia։ Վերցված է հունիսի 29, 2014 (չաշխատող հղում)
  94. Niven Lisa (ապրիլի 18, 2012)։ «Linda For Chanel»։ British Vogue։ Վերցված է հունիսի 29, 2014 
  95. «Celebrities Dress Up for Prada-Themed Gala»։ CNSNews։ մայիսի 8, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է հունիսի 29, 2014 
  96. Livingstone David (հոկտեմբերի 30, 2012)։ «Linda Evangelista: Our 35th Anniversary issue cover star talks family and fashion in this excerpt»։ Fashion Magazine։ Վերցված է հունիսի 29, 2014 
  97. Smith Charlotte (մարտի 8, 2013)։ «Linda Evangelista fronts new Loewe fragrance campaign»։ Travel Retail Business։ Վերցված է հունիսի 29, 2014 
  98. Denley Susan (հունիսի 4, 2013)։ «Hillary Clinton commands spotlight at CFDA Fashion Awards»։ Los Angeles Times։ Վերցված է հունիսի 29, 2014 
  99. Cowles Charlotte (մայիսի 28, 2013)։ «Hillary Clinton May Attend the CFDA Awards»։ New York Magazine։ Վերցված է հունիսի 29, 2014 
  100. «Linda Evangelista – Karl Lagerfeld – Vogue Germany – July 2013»։ DNA Model Management։ հունիսի 7, 2013։ Վերցված է հունիսի 29, 2014 
  101. Blasberg Derek (սեպտեմբերի 18, 2013)։ «Linda Forever»։ Harper's Bazaar։ Վերցված է հունիսի 29, 2014 
  102. Hyland Véronique (մայիսի 3, 2014)։ «See: All the Looks From the 2014 White House Correspondents' Dinner»։ New York Magazine։ Վերցված է հունիսի 30, 2014 
  103. «Vogue Japan revisits 24-year-old Vogue UK cover for anniversary issue»։ The New Age։ հուլիսի 24, 2014։ Վերցված է օգոստոսի 5, 2014 
  104. Schlosser Kurt (հուլիսի 31, 2014)։ «Lady Gaga in the mix with iconic models in Harper's gallery»։ Today.com։ Վերցված է օգոստոսի 5, 2014 
  105. Niven Lisa (սեպտեմբերի 3, 2014)։ «Linda Evangelista For Dolce & Gabbana»։ British Vogue։ Վերցված է մայիսի 20, 2015 
  106. Sarkari Karishma (հոկտեմբերի 23, 2014)։ «Australia's next top SUPERmodel! Nineties icon Linda Evangelista to star in the upcoming series as guest judge»։ Daily Mail։ Վերցված է ապրիլի 29, 2015 
  107. Fuda Soraiya (ապրիլի 22, 2015)։ «Australia’s Next Top Model judges Jennifer Hawkins, Alex Perry say skinny is still in on hit reality series»։ The Herald Sun։ Վերցված է ապրիլի 29, 2015 
  108. Moin David (հունվարի 23, 2015)։ «Linda Evangelista the New Face of Hudson’s Bay’s The Room»։ Women’s Wear Daily։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015 
  109. Jacobs Alexandra (հունիսի 24, 2015)։ «The Oscars of Fragrance: The Perfumed Envelope, Please»։ The New York Times։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015 
  110. Walsh Rachel Marie (հոկտեմբերի 6, 2015)։ «Philip Treacy’s crowning glory»։ Irish Examiner։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015 
  111. Chan Stephanie (հոկտեմբերի 6, 2015)։ «Linda Evangelista Keeps It Fresh for Moschino's New Fragrance Campaign»։ The Hollywood Reporter։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015 
  112. «Goldie Hawn, Linda Evangelista Help Raise More than $600,000 for amfAR at Inaugural Inspiration Gala Rio»։ amfAR։ հոկտեմբերի 5, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-11-ին։ Վերցված է հունիսի 13, 2014 
  113. Fashion File: Super Linda (Television production)։ CBC Television։ մարտի 26, 2008։ Վերցված է ապրիլի 29, 2015։ «Linda Evangelista wins our viewers' poll as the greatest supermodel of all time.» 
  114. 114,0 114,1 «Linda's Delight As She Confirms Baby News»։ Hello Magazine։ Վերցված է հունիսի 13, 2014 
  115. 115,0 115,1 115,2 Sporkin Elizabeth (մայիսի 17, 1993)։ «Falling For The Act»։ People։ Վերցված է հունիսի 13, 2014 
  116. Cavendish Lucy։ «Kyle and the love of his life»։ Daily Mail։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 
  117. «Evangelista Moves On After Breakup»։ Orlando Sentinel։ օգոստոսի 1, 1998։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է հունիսի 13, 2014 
  118. «Fashion Exchange»։ People 50 (5)։ օգոստոսի 17, 1998։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 
  119. 119,0 119,1 Dow Ian (օգոստոսի 24, 2001)։ «Linda's Feeling Fab as She Plans to Wed Barthez»։ Daily Record (Glasgow, Scotland)։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 
  120. Kennedy John R. (հունիսի 6, 2013)։ «Canadian supermodel Linda Evangelista is single again, report claims»։ Global News։ Վերցված է հունիսի 13, 2014 
  121. «EXCLUSIVE: Linda Evangelista and Peter Morton split again»։ Page Six։ հունիսի 6, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-13-ին։ Վերցված է հունիսի 13, 2014 
  122. «Linda Evangelista profile»։ Hello! Daily News։ Վերցված է նոյեմբերի 26, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]