Աննա Սուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Սուի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1964(1964-08-04) (57 տարեկան) կամ 1955[1]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ կամ Dearborn Heights, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհան
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց[2]
Մասնագիտություննորաձևության դիզայներ, արվեստների գործիչ և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
CFDA Lifetime Achievement Award?[3] և Պատվավոր դոկտոր[2]
Կայքannasui.com
Anna Sui Վիքիպահեստում

Աննա Սուի (անգլ.՝ Anna Sui, օգոստոսի 4, 1964(1964-08-04) կամ 1955[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ և Dearborn Heights, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ[1])[4][5], ամերիկացի մոդելավորող, սեփական բրենդի ստեղծող։ Հագուստը, օծանելիքը, կոսմետիկան և աքսեսուարները վաճառվում են ավելի քան 50 երկրներում բուտիկներում և ամբողջ աշխարհի խոշոր հանրախանութներում։ Աննան հայտնի է իր վառ, գույնզգույն հավաքածուներով, որոնք նա ստեղծում է՝ ոգեշնչվելով տարբեր ժողովուրդների մշակույթներով։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սուին ծնվել է 1964 թվականի օգոստոսի 4-ին Դեթրոյթում (Միչիգան  նահանգ)։ Նա սկսել է հետաքրքրվել նորաձևությամբ դեռ մանուկ հասակում՝ գերժամանակակից ամսագրերից կտրելով իր նախընտրած հագուստի մոդելների էջերը, իսկ հետո դրանք լցնելով իր թղթապանակնեը։ Հենց այդ կտրուկներն են հետագայում ոգեշնչել հագուստի սեփական հավաքածուների ստեղծման համար։ Նյու Յորք տեղափոխվելուց հետո Աննան սովորել է «Parsons The New School For Design» քոլեջում։ Քոլեջն ավարտելուց հետո Աննան աշխատել է երեխաների համար սպորտային հագուստ արտադրող տարբեր ընկերություններում։ Այնուհետև նա որոշել է իր անունով հագուստ ստեղծել։ Ընկերուհիների՝ Նաոմի Քեմբելի և Լինդա Եվանգելիստի աջակցությամբ 1991 թվականին նա կազմակերպում է իր առաջին ցուցադրությունը։ Շնորհիվ այն բանի, որ այդ երկու մոդելները այն ժամանակ հայտնիության գագաթին էին, Աննայի հավաքածուն հայտնի է դառնում գնորդների շրջանում և աչքի ընկնում։ Այսպիսով, նրան հաջողվում է ամրապնդել տաղանդավոր դիզայների հեղինակությունը ։ 

Հաջողությամբ նա բացում է իր ցուցահանդեսը Նյու Յորքի «113 Greene Street»-ում ։ Այս խանութը պատերի նարդոսի գույներով, կարմիր հատակով սև գույնի հնաոճ իրերով և մանեկեններով դառնում է կենտրոններից մեկը։ Շուտով Աննա Սուիի բրենդը հանդես է գալիս միջազգային մակարդակով՝ ներկայացված լինելով եվրոպական, ասիական և մերձավորարևելյան շուկաներում ։  

Աննա Սուիի հավաքածուների ցուցադրությունները, որոնք ուղեկցվում են ռոք երաժշտությամբ, սովորաբար անցկացվում են Բրայանտ այգում[6][7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատաշա Պոլու

«Anna Sui»-ի ցուցադրությունում, աշուն-ձմեռ 2010։

«Նյու Յորք թայմս» թերթը Աննա Սուիին դիզայներ է անվանել, որը ամեն ինչ մի կողմ է դնում և պարզապես ստեղծագործում է։ Աննան ընդգրկվել է տասնամյակի լավագույն հինգ անունների թոփ-ցուցակում, որը կազմել է «Time» ամսագիրը։ 2009 թվականին նա արժանացել է Ջոֆրի Բինայի մրցանակի, որը շնորհվում է Ամերիկայի մոդելավորողների խորհուրդի կողմից ամերիկյան նորաձևության մեջ ակնառու ներդրման համար [8]:

2006 թվականին «Fortune» ամսագիրը Աննա Սուիի բրենդը գնահատել է ավելի քան 400 մլն դոլար։ 

2010 թվականին Աննա Սուին ներկայացրել է իր հավաքածուն «America' s Next Top Model» շոուի եզրափակիչ ցուցադրության ժամանակ։ 

Աննայի հագուստը գրավում է բազմաթիվ հայտնիների, որոնց թվում են Փերիս Հիլթոնը, Բլեյք Լայվլին, Պատրիսիա Արկետը,  Միշա Բարտոնը, Քրիստինա Ռիչին, Շերուն, Լինդսի Լոհանը և ուրիշներ։ 

1994 թվականի աշնանային ցուցադրության ժամանակ Աննա Սուին առաջին անգամ ներկայացրել է սեփական կոշիկները։  Պատրաստված են Իտալիայում այնպիսի նյութերից, ինչպիսիք են թավշյա, մետաքս, օձի և մողեսի լաքապատ մաշկը, թավշակաշի և ոչխարի բուրդ, դրանք հարմար են ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ երեկոյան ժամերին։  

1999 թվականին Աննա Սուին ներկայացնում է իր առաջին օծանելիքը  և սեփական կոսմետիկան։ 2004 թվականին նա թողարկել է «Dolly Girl by Anna Sui» անվանումով մանկական հագուստի շարքը, իսկ 2009 թվականի սկզբին՝ «Anna Sui Mini»: Նույն թվականի հոկտեմբերին, «Target» ընկերության հետ համատեղ Սուին թողարկում է սահմանափակված ոճով հավաքածու։ Նա նաև պայմանագիր է կնքել «Samsung Electronics» ընկերության հետ «Samsung» հեռախոսների դիզայնի ստեղծման համար։ 

Օծանելիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Night of Fancy
  • Live Your Dream
  • Dolly Girl Lil' Starlet
  • Flight of Fancy
  • Magic Romance
  • Dolly Girl Bonjour L’Amour!
  • Secret Wish
  • Dolly Girl on the Beach
  • Dolly Girl Ooh La love
  • Dolly Girl
  • Sui Love
  • Sui Dreams
  • Anna Sui Classic
  • Rock Me
  • Rock Me! Summer of Love
  • Forbidden Affair

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  2. 2,0 2,1 https://us.fashionnetwork.com/news/anna-sui-receives-honorary-degree-from-parsons,832051.html
  3. https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
  4. «Anna Sui Style.com Profile»։ Style.com։ Condé Nast։ Վերցված է August 29, 2014 
  5. Paton Elizabeth (March 2, 2012)։ «Still Swinging»։ Financial Times։ Վերցված է August 29, 2014 
  6. «Anna Sui for FitFlop»։ TheGoodWebGuide.co.uk։ November 14, 2009։ Արխիվացված է օրիգինալից February 6, 2016-ին։ Վերցված է January 7, 2016 
  7. Bennett Chris (February 11, 2015)։ «Anna Sui launches coloured contact lenses to Asian market»։ OpticianOnline.net։ Վերցված է January 27, 2016 
  8. «Anna Sui»։ bookdepository.com։ Book Depository։ 2017։ Վերցված է January 17, 2017