Միուչիա Պրադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միուչիա Պրադա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1949(1949-05-10)[1] (73 տարեկան) կամ մայիսի 10, 1948(1948-05-10)[2] (74 տարեկան)
ԾննդավայրՄիլան
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա[3]
Մայրենի լեզուիսպաներեն
ԿրթությունՄիլանի համալսարան
ԵրկերFondazione Prada?
Մասնագիտությունձեռնարկատեր, նորաձևության դիզայներ և միմոս
ԱշխատավայրՊրադա և Miu Miu
ԱմուսինՊատրիսիո Բերտելի
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԼորենցո Բերտելի
Կայքprada.com
Commons-logo.svg Miuccia Prada Վիքիպահեստում

Միուչիա Պրադա (իտալերեն՝ Miuccia Prada Bianchi, մայիսի 10, 1949(1949-05-10)[1] կամ մայիսի 10, 1948(1948-05-10)[2], Միլան), իտալական Պրադա նորաձևության ընկերության սեփականատեր, միլիարդատեր և գործարար, Մարիո Պրադայի կրտսեր թոռնուհի[4]։

Միուչիան քաղաքագիտության և փիլիսոփայության դոկտոր է[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միուչիա Պրադան ծնվել է 1949 թվականի մայիսի 10-ին Միլանում, նա «Միուչիա Պրադա» անունը վերցրել է 1980-ական թվականներին, երբ մորաքույրը որդեգրել է նրան։ Միուչիայի կենսաբանական ծնողներն էին Լուիջի Բիանչին և նրա կինը՝ Լուիզա Պրադան։ Նա ունի երկու ավելի մեծ քույր և եղբայր՝ Ալբերտը և Մարինան[6]։ Նա հաճախել է Միլանի ավագ դպրոցն ու համալսարանի քաղաքագիտության ասպիրանտուրան ավարտելուց հետո սկսել է աշխատել Պրադա նորաձևության տանը[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միուչիա Պրադան 1978 թվականին մորից ժառանգել է պապի հիմնադրած պերճանքի իրերի Prada իտալական ընկերությունը և զբաղվում է բարձր նորաձևության ասպարեզի առաջխաղացմամբ։ Նույն թվականին էլ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն, իսկ այժմ նաև բիզնես գործընկեր Պատրիսիո Բերտելիին։ Միուչիան 1970-ական թվականներին ընդունվել է Իտալիայի Կոմունիստական ​​կուսակցության շարքերը և պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար Միլանում։

Մինչև 1989 թվականը նախագծել և ներկայացրել է կանանց համար նախատեսված, շուկա մտնելու պատրաստ իր առաջին մոդելների հավաքածուն (ֆր.՝ prêt-à-porter)[7]: 1993 թվականին հիմնադրել է կանանց հագուստի և աքսեսուարների Miu Miu իտալական բրենդը, որն ամբողջությամբ պատկանում է Պրադային։

Իր ամուսնու՝ Միուչիի շնորհիվ Դիզայնի տունն այժմ կարող է մրցակցել նորաձևության այնպիսի հսկայի հետ, ինչպիսին LVMH ընկերությունն է։ Պրադան ձեռք է բերել այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Helmut Lang, Jil Sander, Azzedine Alaya:

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվականին նրան շնորհվել է «Ամերիկայի Նորաձևության Դիզայներների Խորհրդի» միջազգային մրցանակ
  • 1995, 1996 և 1998 թվականներին ստացել է VH1 «Տարվա Կանանց Դիզայներների համար» նորաձևության մրցանակ[8]
  • 2004 թվականին CFDA-ի կողմից արժանացել է միջազգային մրցանակի[9]
  • 2006 թվականին Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունից ստացել է «Արվեստի և գրականության սպայի շքանշան»[8]
  • 2005 թվականին ճանաչվել է «Ժամանակ» ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[10]
  • 2012 թվականին դիզայներ Էլզա Սկիապարելլիի հետ եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի «Անհավանական զրույցներ» ցուցադրության առարկան[11]
  • 2013 թվականի դեկտեմբերին Բրիտանական նորաձևության մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Տարվա Առաջին Միջազգային Դիզայներ» անվանակոչմանը[12]
  • 2014 թվականին Forbes Աշխարհի ամենահզոր կանանց շարքում 75-րդ տեղում է[13]
  • 2015 թվականի նոյեմբերին ստացել է WSJ Magazine Fashion Innovator of the Year մրցանակ[14]
  • 2015 թվականին Միուչիան ստացել է Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[8]
  • 2016 թվականին արժանացել է Glamour USA- ի «Տարվա կին» մրցանակին[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Czech National Authority Database
  3. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 Craven Jo։ «Miuccia Prada - Biography»։ Vogue։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 13, 2011-ին։ Վերցված է հոկտեմբերի 1, 2011 
  5. «Forbes profile: Miuccia Prada»։ Forbes։ Վերցված է մարտի 19, 2019 
  6. Thomas Dana (2007)։ Deluxe։ New York: Penguin Press։ էջ 65 
  7. Демшина А. Мода в контексте визуальной культуры: вторая половина ХХ — начало XXI вв. — СПб. : Астерион, 2009. — ISBN 9785457237308.
  8. 8,0 8,1 8,2 «History»։ PradaGroup (անգլերեն)։ Վերցված է մայիսի 24, 2018 
  9. «The CFDA Awards: Designers on Display (washingtonpost.com)»։ www.washingtonpost.com։ Վերցված է մայիսի 24, 2018 
  10. Betts Kate (ապրիլի 18, 2005)։ «The 2005 TIME 100 - TIME»։ Time (en-US)։ ISSN 0040-781X։ Վերցված է մայիսի 24, 2018 
  11. «Schiaparelli and Prada: Impossible Conversations»։ www.metmuseum.org։ Վերցված է մայիսի 24, 2018 
  12. Jones, Nina (դեկտեմբերի 2, 2013)։ «Christopher Kane, Miuccia Prada Among Honorees at British Fashion Awards»։ WWD։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013 
  13. «The World's 100 Most Powerful Women»։ Forbes։ Վերցված է հունիսի 26, 2014 
  14. Graphics WSJ.com News։ «WSJ. Magazine: The 2015 Innovators Awards»։ The Wall Street Journal (անգլերեն)։ Վերցված է մայիսի 24, 2018 
  15. Glamour։ «Glamour's Women of the Year 2016: Gwen Stefani, Simone Biles, Ashley Graham, and More Honorees»։ Glamour (անգլերեն)։ Վերցված է մայիսի 24, 2018 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]