Փերի Էլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փերի Էլիս
Ծնվել էմարտի 3, 1940(1940-03-03)[1]
ԾննդավայրPortsmouth, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 30, 1986(1986-05-30)[1] (46 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՎիրջինիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամի և Մերիի քոլեջ և Woodrow Wilson High School?
Մասնագիտություննորաձևության դիզայներ

Փերի Էդվին Էլիս (անգլ.՝ Perry Edwin Ellis, մարտի 3, 1940(1940-03-03)[1], Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 30, 1986(1986-05-30)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ։ Տղամարդու հագուստի համանուն բրենդի հիմնադիր։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսը ծնվել է Վիրջինիա նահանգի Պորտսմուտե քաղաքում։ Նա միակ երեխան էր Էդվին Էլիսի, որը վառարանի վառելիք վաճառող ընկերության սեփականատերն էր և Ուինիֆրեդ Ռանտրի Էլիսի (1914-2010) ընտանիքում[2]։ 1957 թվականին Էլիսն ավարտել է Վուդրոու Ուիլսոնի անվան ավագ դպրոցը, որից հետո ընդունվել է Վիլհելմի և Մարիայի քոլեջ, որն ավարտել է 1961 թվականին՝ գործնական վարչարարության բակալավրի աստիճանով։ Զինվորական պարտականությունից խուսափելու նպատակով Էլիսը մտել Է ԱՄՆ-ի առափնյա պահպանության պահեստային ուժեր[3]։ 1963 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը՝ մանրածախ առևտրի մագիստրոսի աստիճանով[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսը իր կարիերան սկսել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում, որտեղ աշխատել է «Miller & Rhoads» մանրածախ խանութում։ Ապրելով Ռիչմոնդում՝ նա նաև հիմնադրել է «A Sunny Day» խանութը նախքան Նյու Յորքի «John Meyer of Norwich» ընկերությանը միանալը։ 1970-ականների կեսերին Էլիսն «The Vera Companies» ընկերությունից հավաքածու ստեղծելու առաջարկ է ստացել, որից հետո 1976 թվականին ներկայացրել է կանանց սպորտային հագուստի իր առաջին հավաքածուն, որը ստացել է «Portfolio» անվանումը։

1978 թվականին Էլիսը Manhattan Industries-ի հետ համատեղ հիմնադրել է իր սեփական «Perry Ellis International» ապրանքանիշը։

1984-1986 թվականներին Էլիսը զբաղեցրել է Ամերիկայի մոդելավորողների խորհրդի նախագահի պաշտոնը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Էլիսի մոտ հարաբերություններ են սկսվել փաստաբան Լաֆլին Բարքերի հետ (1948-1986)[5]։ Նրանք միասին են մնացել մինչև Բարքերի մահը՝ 1986 թվականի հունվարը[5]։

1984 թվականիի նոյեմբերին Էլիսը և նրա ընկերուհին՝ հեռուստատեսային պրոդյուսեր Բարբարա Գալահերը, արհեստական բեղմնավորման միջոցով ունեցել են դուստր՝ Թայլեր Ալեքսանդրա Գալահեր Էլլիսը[5]։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ զգալիորեն նիհարած և ծերացած Էլիսը հայտնվել է իր բրենդի նոր հավաքածուի ցուցադրությանը, մամուլում սկսել են լուրեր տարածվել այն մասին, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ է։ Միաժամանակ, նրա գործընկեր Լաֆլին Բարկերը քիմիաթերապիայի կուրս էր անցնում Կապոշիի սարկոմայի՝ ՁԻԱՀ-ի քաղցկեղի հետ կապված։ Էլիսը հերքել է, որ ՁԻԱՀ-ով հիվանդ է, սակայն լուրերն սաստկացել են այն բանից հետո, երբ նա կորցրել է գիտակցությունը՝ գտնվելով Կոստյումի ինստիտուտում տեղի ունեցած երեկույթին։ 1986 թվականի հունվարի 2-ին Լաֆլին Բարկերը մահացել է թոքերի քաղցկեղից Էլիս Մանհեթենի տանը[6]։ Բարքերի մահից հետո Էլիսի առողջությունը սկսել է սրընթաց վատթարանալ։ Ըստ 1986 թվականի մայիսի՝ նա վարակվել է վիրուսային էնցեֆալիտով, ինչը դեմքի մի կեսի մկանների կաթված է առաջացրել։ Չնայած դրան, Էլիսը պնդել է, որ մայիսի 8-ին ցուցադրվելու է նոր հավաքածուն, սակայն թուլության պատճառով նրան անհրաժեշտ է եղել շարժման ժամանակ երկու ասիստենտների աջակցությունը։ Նույն օրը նա հոսպիտալացվել է և շուտով կոմայի մեջ է ընկել։ Էլիսը մահացել է 1986 թվականի մայիսի 30-ին վիրուսային էնցեֆալիտի հետևանքով[4]։ Ընկերության ներկայացուցիչը չի մեկնաբանել, թե արդյոք Էլիսը մահացել է ՁԻԱՀ-ից՝ հայտարարելով, որ «այդպիսին է եղել Փերիի ցանկությունը»[5][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Shirts K. Ellis, Perry // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2081394
  2. «Winifred Ellis Obituary - Norfolk, VA». The Virginian Pilot (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 28.
  3. Lipke, David (2013 թ․ հոկտեմբերի 16). «Reconsidering the Perry Ellis Legacy». Women's Wear Daily (անգլերեն).
  4. 4,0 4,1 Morris, Bernadine (1986 թ․ մայիսի 31). «Perry ElLis, Fashion Designer, Dead». The New York Times (անգլերեն).
  5. 5,0 5,1 5,2 5,3 Morrisroe, Patricia (1986 թ․ օգոստոսի 11). «The Death and Life of Perry Ellis». New York Magazine (անգլերեն).
  6. «Laughlin Barker, 37, A Perry Ellis Executive». The New York Times (անգլերեն). 1986 թ․ հունվարի 5.
  7. «From Rock Hudson to Rudolph Nureyev: A Toll of AIDS Victims With AM-Obit-Nureyev». Associated Press (անգլերեն). 1993 թ․ հունվարի 7.