Ռիչարդ Ավեդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Ավեդոն
անգլ.՝ Richard Avedon
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1923(1923-05-15)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Մահացել էհոկտեմբերի 1, 2004(2004-10-01)[6][1][7][…] (81 տարեկան)
Մահվան վայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[8][5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[9]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց և New School for Social Research?[10]
Ազդվել էHenry Peach Robinson?
Մասնագիտությունfashion photographer, դիզայներ և լուսանկարիչ
ԱմուսինDoe Avedon?[11] և Evelyn Franklin?
Պարգևներ և
մրցանակներ
«Հասսելբլադ» մրցանակ Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ CFDA Lifetime Achievement Award?[12] AIGA Medal? և Prix Nadar Gens d’images?
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներJohn Avedon?
Կայքrichardavedon.com
Richard Avedon Վիքիպահեստում

Ռիչարդ Ավեդոն (անգլ.՝ Richard Avedon, մայիսի 15, 1923(1923-05-15)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 1, 2004(2004-10-01)[6][1][7][…], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[8][5]), ամերիկացի լուսանկարիչ, վավերագրական լուսանկարների և նորաձև լուսանկարների վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու-Յորք-ում՝ հրեական ընտանիքում։ Նրա նախնիները արտագաղթել են Ռուսաստանից 19-րդ դարի վերջին։ Երբ լուսանկարիչը 10 տարեկան էր, նա կատարեց իր առաջին դիմանակարը՝ հարևանությամբ ապրող կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի դիմանկարը։ Սովորել է Կոլումբիայի համալսարանում, բայց մեկ տարի հետո թողել է կրթությունը։ 1944—1950 թվականներին սովորել է Harper’s Bazaarամսագրի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Բրոդովիչ Վյաչեսլավովիչի լուսանկարչության դպրոցում։ 1946 թվականին հիմնել է իր սեփական արվեստանոցը, աշխատել է Harper’s Bazaarամսագրում։ 1966 թվականին սկսել է աշխատել Vogueում, որտեղ աշխատել է մինչև 1990 թվականը։

1959 թվականին տպագրվել է նրա առաջին «Ուսումնասիրում» (Observations) լուսանկարների շարքը Տումեն Կապոտե նախաբանով[13]։

Ավեդոնը համարվում էր դիմանկարի վարպետ։ Նրա աշխատանքները թույլ էին տալիս տեսնել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանցից մինչև անհայտ մարդկանց անհատականության առանձնահատկությունները[13]:: Նրա մեծածավալ լուսանկարչական կտավները, ներառյալ «Ուորխալ գործարանի», «Գինզբերգ ընտանիքի» և «Առաքելության խորհրդի» անդամների լուսանկարները, — ֆոտոարվեստի պատմության նշանակալից իրադարձություններ են[13] 1960-ական թվականներին լուսանկարել է քաղաքացիական իրավունքների համար շարժման մասնակիցներին։ Այդ լուսանկարները ընդգրկվել են «Avedon: The Sixties» ալբոմում Բիթլզ, Ջենիս Ջոպլին, Ֆրենկ Զապպա, Էնդի Ուորխալ, ֆոտոմոդել Թվիգիի դիմանակրների հետ։ Ռիչարդն ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսների ներառյալ դիմանկարների հետահայաց ցուցահանդեսը 1970-ին ՝ Արվեստի ինստիտուտում՝ Մինեապոլիս նահանգում[13].1974 թվականին Նյու Յորքի ժամանակակից արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ավեդոն։ 1947-1977թթ լուսանկարներ» ցուցահանդեսը։ 1976 թվականին թողարկվեց «Ընտանիք» (The Family)ալբոմը՝ կառավարական և գործարար էլիտաների դիմանկարներով։ Ալբոմը բաղկացած է 69 սև-սպիտակ լուսանկարներից, որոնցում պատկերված են՝ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը, Հենրի Քիսինջերը, Ռոնալդ Ռեյգանը, Դոնալդ Ռամսֆելդ նաև Ջոն Քենեդիի և Նելսոն Ռոքֆելերի ընտանիքների անդամները։ «Ընտանիք»ը ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Բերկլի արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ավեդոն 1946-1980»ցուցահանդեսը, իսկ Տեխասում 1985 թվականին Ամոնա Կարտերի թանգարանում կայացավ «Ամերիկյան Արևմուտքում» ցուցահանդեսը[13]։

1979—1984 թվականներին Ավեդոնը ստեղծեց հասարակ ամերիկացիների՝ հանքափորների, նավթահորերի աշխատողների, գործազուրկների մասին «Ամերիկյան արևմուտք» (In the American West) նկարների շարքը:Նա շրջել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 17 նահանգներով և 189 քաղաքներով։ Նշելով Բեռլինի պատը՝ 1989 թվականին Ավեդոնը լուսանկարել է համառ բազմության[13]։

1992 թվականից աշխատել է The New Yorkerշաբաթաթերթում։ 1994 թվականին Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում կայացավ լուսանկարչի ցուցահանդեսը։ Ռիչարդ Ավեդոնի ստեղծագործությունները միանշանակ զգացողություններ չեն առաջացնոմ։ Օրինակ «Ամերիկյան արևմուտք» ալբոմը Արվեստի գործիչների կողմից ենթարկվեց լուրջ քննադատության։ Միայն երկար տարիներ անց այս ալբոմը ճանաչում ստացավ։

Ռիչարդ Ավեդոնը մահացել է հիվանդանոցում 2004 թվականի հոկտեմբերի 1-ին 82 տարեկան հասակում ուղեղային արյունազեղումից[14]։

Հայտնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարչական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 — Observations
  • 1964 — Nothing Personal
  • 1973 — Alice in Wonderland
  • 1976 — Portraits
  • 1978 — Portraits 1947—1977
  • 1985 — In the American West
  • 1993 — An Autobiography
  • 1994 — Evidence
  • 1999 — The Sixties
  • 2001 — Made in France
  • 2002 — Richard Avedon Portraits
  • 2005 — Woman in the Mirror
  • 2008 — Performance

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]