Իսպանիայի տաճարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսպանիայի տաճարները Իսպանիայի թեմական եկեղեցիներն են և կազմում են ազգի պատմական, կրոնական և ճարտարապետական կարևոր մաս՝ իրենց պատմական նշանակությամբ։ Դարեր շարունակ Իսպանիայի քաղաքները կառուցվել են եկեղեցիների շուրջ։

Տաճարների Ազգային ծրագրի նպատակն է պաշտպանել և պահպանել ընդհանուր առմամբ 91 կառույցներ, որոնք ներառում են տաճարներ, եպիսկոպոսկան նստավայրեր և նախկին տաճարներ։ Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում գտնվող Սագրադա Ֆամիլիան ոչ թե տաճար է, այլ Բարսելոնայի արքեպիսկոպոսական թեմի նստավայր, և այդ է պատճառը, որ այն ներառված չէ եկեղեցիների ցանկում։

Եկեղեցիների ավերակների վերանորոգման համար պահանջվող երկար շինարարական աշխատանքների, ինչպես նաև Պիրենեյան թերակզում բնակվող մավրերի ազդեցությամբ է, որ Իսպանիայի տաճարները կառուցված են ռոմանական, գոթական, բարոկկո, նեոկլասիկալ և մուդեխառ ճարտարապետության ոճերով։

Միջնադարում կառուցված եկեղեցիներում կային միայն խորան և աբսիդ։ Դրանից հետո կառուցվել են նաև նավի և տրանսեպտի հատման տեղը՝ խաչակենտրոնը, որն առաջացնում է խաչ։ Այդ ժամանակահտվածում կառուցվել են Իսպանիայի գոթական եկեղեցիներն, ինչպիսիք են՝ Բուրգոսի, Տոլեդոյի և Լեոնի մայր տաճարները։ Հետագայում Իսպանիայի տաճարները սկսեցին կառուցել Վերածննդի ճարտարապետության ոճով, ինչպիսին է Գրանադայի տաճարը։ Ավելի ուշ, Ամերիկայի ֆինանսավորմամբ կառուցվում են բարոկկո ոճով եկեղեցիներ, որի լավագույն օրինակներն են Սարագոսա քաղաքում գտնվող Տիրակալի տաճարը և Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաք Սանտյագո դե Կոմպոստելաում գտնվող տաճարները։ Այնուհետև Իսպանիայի գոթական ոճով կառուցված եկեղեցիներում փոխեցին լատինական խաչի ձևը և կառուցվեցին նոր դիզայնով (ինչպիսիք են Կադիս քաղաքի նեոկլասիկալ ոճով կառուցված եկեղեցիները)։ Մի քանի Իսպանական տաճարներ կառուցված են ժամանակակից ճարտարապետության ոճով։ Իսպանիայի Մադրիդ քաղաքում գտնվող Ալմուդենա տաճարի կառուցումը մինչև 1993 թվականը չի ավարտվել, և այդ պատճառով ներկայիս եկեղեցին կառուցված է ավելի ժամանակակից դիզայնով, քան երկրի մյուս տաճարները։

Այսօր, Իսպանիայի տաճարներ են այցելում աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները։

Տաճարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ տաճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի կաթոլիկ եկեղեցիների ցանկ[1]։

Տաճար Նվիրում Թեմ Պատկեր
Բարսելոնայի արքեպիսկոպոսական թեմ
Սուրբ Էուլալիայի տաճար Սուրբ Էուլալիա Բարսելոնայի արքեպիսկոպոսական թեմ
Սուրբ Լավրենտիի տաճար Սուրբ Լավրենտին Սուրբ Լավրենտիի թեմ
Թերասայի Մայր տաճար Սուրբ Հոգի Թերասայի թեմ
Բուրգոսի արքեպիսկոպոսական թեմ
Բուրգոսի տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Բուրգոսի արքեպիսկոպոսական թեմ
Բիլբաոյի տաճար Սուրբ Հակոբոս առաքյալ Բիլբաոյի թեմ
Պալենսիայի Մայր տաճար Սուրբ Անտոլին Պալենսիայի թեմ
Էլ Բուրգո դե Օսմայի տաճար Աստվածածնի վերափոխում Օսմա Սորիայի թեմ
Սան Պեդրոյի տաճար Պետրոս առաքյալ Օսմա Սորիայի թեմ
Սանտա Մարիա դե Վիտորիայի տաճար Աստվածածնի վերափոխում Վիտորիայի թեմ
Գրանադայի արքեպիսկոպոսական թեմ
Գրանադայի տաճար Աստվածածնի մարմնավորում Գրանադայի արքեպիսկոպոսսական թեմ
Ալմերիայի տաճար Աստվածածնի մարմնավորում Ալմերիայի թեմ
Գուադիսի Մայր տաճար Աստվածածնի մարմնավորում Գուադիսի թեմ
Խաենի Մայր տաճար Աստվածածնի վերափոխում Խաենի թեմ
Մալագայի տաճար Աստվածածնի վերափոխում Մալագայի թեմ
Մուրսիայի տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Նոր Կարթագենի թեմ
Նոր Կարթագենի տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Նոր Կարթագենի թեմ
Մադրիդի արքեպիսկոպոսական թեմ
Ալմուդենա տաճար Սուրբ Ալմուդենա Մադրիդի արքեպիսկոպոսական թեմ
Լոս Սանտոս Նինյոս Խուստո ի Պաստորի տաճար Սուրբ Յուստուս և Պաստոր Ալսալա դե Հենարեսի թեմ
Խետաֆեի Մայր տաճար Մարիամ Մագդաղենացի Խետաֆեի թեմ
Խուստոյի Մայր տաճար Չբացահայտված
Մերիդա-Բադախոսի արքեպիսկոպոսական թեմ
Բադախոսի տաճար Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մերիդա-Բադախոսի արքեպիսկոպոսական թեմ
Կասերեսի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Կորիա-Կասերեսի թեմ]
Կորիայի Մայր տաճար Աստվածածնի վերափոխում Կորիա-Կասերեսի թեմ
Մերիդայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Մերիդա-Բադախոսի թեմ
Պլասենսիայի Նոր տաճար Պլասենսիայի թեմ
Պլասենսիայի Հին տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Պլասենսիայի թեմ
Օվիեդոյի արքեպիսկոպոսական թեմ
Օվիեդոյի Մայր տաճար Սուրբ Փրկիչ Օվիեդոյի արքեպիսկոպոսական թեմ
Աստորգայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Աստորգայի թեմ
Լեոնի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Լեոնի թեմ
Սանտանդերի Մայր տաճար Աստվածածնի վերափոխում Սանտանդերի թեմ
Պամպլոնայի արքեպիսկոպոսական թեմ
Պամպլոնայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Պամպլոնայի արքեպիսկոպոսական թեմ
Կալաոռայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Կալաոռայի և Սանտո Դոմինգո դե լա Կալսադա-Լոգրոնյոի թեմ
Սուրբ Դոմինգո դե լա Կալզադա տաճար Սուրբ Դոմինգո Կալաոռայի և Սանտո Դոմինգո դե լա Կալսադա-Լոգրոնյոի թեմ
Խակայի տաճար Պետրոս առաքյալ Խակայի թեմ
Սուրբ Մարիա դե լա Ռեդոնդա տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Կալաոռայի և Սանտո Դոմինգո դե լա Կալսադա-Լոգրոնյոի թեմ
Սան Սեբաստիանի Մայր տաճար Բարի Հովիվ Սան Սեբաստիանի արքեպիսկոպոսական թեմ
Տուդելայի տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Տուդելայի թեմ
Սանտյագո դե Կոմպոստելայի արքեպիսկոպոսական թեմ
Սանտյագո դե Կոմպոստելայի Մայր տաճար Հակոբոս առաքյալ Սանտյագո դե Կոմպոստելայի արքեպիսկոպոսական թեմ
Ֆեռոլի Մայր տաճար Սուրբ Իուլիան Մոնդոնիեդո-Ֆեռոլի թեմ
Լուգոյի տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Լուգոյի թեմ
Մոնդոնիեդոյի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Մոնդոնիեդո-Ֆեռոլի թեմ
Օրենսեի Մայր տաճար Սուրբ Մարտին Տուրցի Օրենսեի թեմ
Տուիի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Տուի-Վիգոյի թեմ
Վիգոյի տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Տուի-Վիգոյի թեմ
Սևիլյայի արքեպիսկոպոսական թեմ
Սևիլյայի տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Սևիլյայի արքեպիսկոպոսական թեմ
Կադիսի Մայր տաճար Սուբ խաչ Կադիսի և Սեուտայի թեմ
Սեուտայի Մայր տաճար Աստվածածնի վերափոխում Կադիսի և Սեուտայի թեմ
Ուելվայի Մայր տաճար Սուրբ Մերսեդարի Ուելվայի թեմ
Կորդովայի մզկիթ Սուրբ Մարիամ Աստվածածին Կորդովայի թեմ
Խերեսդե լա Ֆրոնտերայի Մայր տաճար Սուրբ Փրկիչ Խերեսդե լա Ֆրոնտերայի թեմ
Լա Լագունայի Մայր տաճար Սուրբ Լոս Ռեմեդիոս Սան Կրիստոբալ դե լա Լագունայի թեմ
Լաս Պալմաս տաճար Սուրբ Աննա Կանարյան կղզիների թեմ
Տառագոնայի արքեպիսկոպոսական թեմ
Տառագոնայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Տառագոնայի թեմ
Խիրոնայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Խիրոնայի թեմ
Լլեյդայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Լլեյդայի թեմ
Ռոդա դե Իսաբենայի Մայր տաճար Սուրբ Վինկենտ Լլեյդայի թեմ
Սոլսոնայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Սոլսոնայի թեմ
Տորտոսայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Տորտոսայի թեմ
Ուրգելի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Ուրգելի թեմ
Վիկի Մայր տաճար Պետրոս առաքյալ Վիկի թեմ
Տոլեդոյի արքեսպիսկոսպոսական թեմ
Տոլեդոյի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Տոլեդոյի արքեսպիսկոսպոսական թեմ
Ալբասետեի Մայր տաճար Սուրբ Հովհաննես Մկրտիչ Ալբասետեի թեմ
Սյուդադ Ռեալի Մայր տաճար Պրադո Սյուդադ Ռեալի թեմ
Կուենկայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Յուլիան Կուենկայի թեմ
Գուադալախարայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին] Սիգունեսնա-Գուադալախարա թեմ
Սիգունեսնայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Սիգունեսնա-Գուադալախարա թեմ
Վալենսիայի արքեսպիսկոսպոսական թեմ
Վալենսիայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Վալենսիայի արքեսպիսկոսպոսական թեմ
Ալիկանտեի Մայր տաճար Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Օրիուելա-Ալիկանտե թեմ
Կաստելյոնի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Սեգորբե-Կաստելյոն դե լա Պլանա թեմ
Իվիսայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Իվիսայի թեմ
Պալմայի տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Մալյորկայի թեմ
Մենորկայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Մենորկայի թեմ
Օրիուելայի Մայր տաճար Սուրբ Փրկիչ Օրիուելա-Ալիկանտե թեմ
Սեգորբեի տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Սեգորբե-Կաստելյոն դե լա Պլանա թեմ
Վալյադոլիդի արքեսպիսկոսպոսական թեմ
Վալյադոլիդի տաճար Աստվածածնի վերափոխում Վալյադոլիդի արքեսպիսկոսպոսական թեմ
Ավիլայի տաճար Սուրբ Փրկիչ Ավիլայի թեմ
Սյուդադ Ռոդրիգո տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Սյուդադ Ռոդրիգոյի թեմ
Սալամանկայի Նոր տաճար Աստվածածնի վերափոխում Սալամանկայի թեմ
Սալամանկայի Հին տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Սալամանկայի թեմ
Սեգովիայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Սեգովիայի թեմ
Սամորայի Մայր տաճար Սուրբ Փրկիչ Սամորայի թեմ
Սարագոսայի արքեսպիսկոսպոսական թեմ
Սարագոսայի Մայր տաճար Սուրբ Փրկիչ Սարագոսայի արքեսպիսկոսպոսական թեմ
Ալբառասին տաճար Սուրբ Փրկիչ Տերուելի և Ալբառասինի թեմ
Բարբաստրոյի Մայր տաճար Աստվածածնի վերափոխում Բարբաստրո-Մոնսոն թեմ
Ուեսկայի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Ուեսկայի թեմ
Մոնսոնի Մայր տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Բարբաստրո-Մոնսոն թեմ
Տարասոնայի տաճար Լա Ուերտա Տարասոնայի թեմ
Տերուելի տաճար Սուրբ Մարիամ Աստվածածին Տերուելի և Ալբառասինի թեմ
Տիրակալի տաճար Սուրբ Պիլլար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GCatholic.org: Cathedrals Spain

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]