Մալագայի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալագայի տաճար
Catedral de Málaga
Torrecatedralypalmeras.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տեղագրություն Անդալուզիա, Մալագա
Դավանանք կաթոլիկություն
Թեմ Roman Catholic Diocese of Málaga
Ժառանգության կարգավիճակ Bien de Interés Cultural[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Diego Siloe
Ճարտարապետական ոճ Գոթական , Բարոկկո , Նեոդասական
Հիմնադրված 1528
Մալագայի տաճարը գտնվում է Իսպանիաում
Մալագայի տաճար
Կոորդինատներ: 36°43′12.151200099998″ հս․ լ. 4°25′12.432000099999″ ամ. ե. / 36.72004200002777452° հս․. լ. 4.42012000002777761° ավ. ե. / 36.72004200002777452; 4.42012000002777761
malagacatedral.com[2]

Մալագայի տաճար, (իսպ.՝ Catedral de Málaga) կաթոլիկ եկեղեցի, Իսպանիայի հարավում գտնվող Անդալուզիա ինքնավար համայնքի Մալագա քաղաքում։ Կառուցված է Վերածննդի ճարտարապետության ոճով։ Տաճարը ներկայումս տեղակայված է մավրիտանական պարիսպների ներսում, որոնց ավերակները շրջապատում են մոտակա Ալկասաբան և Գիբրալֆարոյի ամրոցը։ Կառուցվել է 1528 և 1782 թվականների ընթացքում, ըստ Սիլեո Դիեգոյի նախագծերի։ Եկեղեցու ինտերիերը ևս ձևավորած է Վերածննդի ճարտարապետության ոճով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է ուղղանկյուն ձևով, բաղկացած է մեկ նավից և երկու ենթակողմերից։ Եկեղեցու դասերը Պեդրո դե Մենայի աշխատանքն են։ Ֆասադը, ի տարբերություն մնացած շենքերի, կառուցված է բարոկկո ճարտարապետության ձևով և բաժանված է երկու մակարդակների, ստորին մասում կա երեք կամար, որոնց ներսում պորտալներ են՝ առանձնացված մարմարյա սյուներով։ Դռների վերևում փորագրված քարե մեդալիոներ են, նրանց կողային դռներում ներկայացված են Մալագայի հովանավոր սրբերը, Սուրբ Կիրիակոն և Սուրբ Պողոսը, մինչդեռ կենտրոնում պատկերված է Ավետումը։

Հյուսիսային աշտարակն ունի 84 մետր բարձրություն, ըստ այդմ երկրորդ ամենաբարձր կառույցն է Անդալուզիայում, Գիրալդայից և Սևիլյայից հետո։ Հարավային աշտարակը մնում է անավարտ։ Աշտարակի հիմքում դրված նկարատախտակի վրա գրված է, որ նրա կառուցման համար եկեղեցականների հավաքած գումարը ավարտին հասցնելու փոխարեն օգտագործվել է Բրիտանական գաղութներին օգնելու համար։ Դրանք Միացյալ նահանգներն էին, որոնք ձեռք էին բերել անկախություն Մեծ Բրիտանիայից։ Ծխական մատյանները վկայում են, որ գումարը հավանաբար օգտագործվել է ճանապարհների վերանորոգման համար։ Այս անավարտ կարգավիճակի համար եկեղեցին ստացել է «La Manquita» անվանումը՝ որը նշանակում է «միաթև օրիորդ»[3][4][5]։

Մի շարք արվեստի գործեր լցնում են սրբավայրը։ Դրանց թվում են Սանտա Բարբարա մատուռի գոթական խորանը և Սան Ֆրանցիսկո մատուռի 16-րդ դարի դամբարանը։ Մարմնավորման մատուռը բաղկացած է նեոդասական խորանից, որը կառուցվել է քանդակագործ Խուան դե Վիլլանուեվայի կողմից և փորագրվել է Անտոնիո Ռամոսի և Ալդեհուելայի կողմից։ Մի խումբ ֆիգուրներ ներկայացնում են Ավետումը և Մալագայի հովանավոր սրբերին՝ Սուրբ Կիրիակոյին և Սուրբ Պողոսին, որոնց հեղինակն է Խուան Սալասար Պալոմինոն։ 1887 թվականին Հռոմում նկարիչ Էնրիկե Սիմոնեն նկարեց «Սուրբ Պողոսի գլխատումը» կտավը, որը նույնպես գտնվում է Մալագայի տաճարում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • EISMAN, E. L.: "Traducción de una bula de la catedral de Málaga", Jábega, nº 41, Diputación Provincial de Málaga, 1983, pp. 17–21.
  • GONZÁLEZ SÁNCHEZ, V.: 'Catálogo general de la documentación del Archivo Histórico de la Iglesia Catedral de Málaga. Málaga: Edinford, 1994.
  • RIESCO TERRERO, Á.: "El Archivo Catedral de Málaga: hacia una nueva reorganización y catalogación de fondos", Baetica: Estudios de arte, geografía e historia, nº 9, Universidad de Málaga, 1985, pp. 269–286.
  • RIESCO TERRERO, Á.: "Colaboración del Obispo y Cabildo Catedral de Málaga a la empresa real de selección y edición de obras de San Isidoro de Sevilla (Edic. Regia 1597–99) y al enriquecimiento de dos grandes centros documentales: El Archivo General de Simancas y a la Biblioteca de El Escorial", Baetica, nº 11, Universidad de Málaga, 1988, pp. 301–322.
  • SÁNCHEZ MAIRENA, A.: "El Archivo de la Catedral de Málaga: su primera organización a partir del inventario de 1523", E-Spania: Revue électronique d'études hispaniques médiévales, ISSN 1951-6169, nº 4, 2007. [1]
  • SÁNCHEZ MAIRENA, A.: "Notas sobre el Archivo de la Catedral de Málaga en el siglo XVI" en M.ª Val González de la Peña (ed.), Estudios en memoria del profesor Dr. Carlos Sáez: Homenaje. Madrid: Universidad de Alcalá de Henares, 2007; pp. 621–650.
  • VEGA GARCÍA-FERRER, M.ª J.: "Los cantorales de gregoriano en la catedral de Málaga", F. J. Giménez Rodríguez et alii (coord.), El patrimonio musical de Andalucía y sus relaciones con el contexto ibérico. Granada: Universidad de Granada, 2008; pp. 111–126.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]