Մուրսիայի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուրսիայի տաճար
Murcia Cathedral.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակCatholic cathedral և հուշարձան[1]
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՄուրսիա[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Cartagena
Ժառանգության կարգավիճակBien de Interés Cultural[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1291
Կոորդինատներ: 37°59′2.5440001000009″ հս․ լ. 1°7′43.1400001″ ամ. ե. / 37.984040000027775363° հս․. լ. 1.128650000028° ավ. ե. / 37.984040000027775363; 1.128650000028

Մուրսիայի տաճար (իսպ.՝ Iglesia Catedral de Santa María en Murcia), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Իսպանիայի Մուրսիա քաղաքում։ Դա միակ տաճարն է Իսպանիայում, որը ներառված է Նոր Կարթագենի Հռոմեական կաթոլիկ թեմում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնայի քրիստոնյա թագավոր Խաիմե I-ը նվաճեց քաղաքը։ Չնայած նրան, որ քաղաքի մուսուլմանների հետ կնքել էր պայմանագիր, որի համաձայն նրանք իրավունք չունեին ոչնչացնել մզկիթները, Խաիմեն գրավեց Մեծ մզկիթը՝ Մարիամ Աստվածածնին նվիրելու համար։ Եկեղեցու կառուցումը սկսվել է 13-րդ դարում, այն նույն վայրում, որտեղ գտնվում էր Մեծ մզկիթը։ 1385 թվականին սկսվեց հիմնադրումը, իսկ 1388 թվականին դրվեց առաջին քարը։ Սակայն շինարարությունը սկսվեց 1394 թվականին և ավարտվեց 1467 թվականի հոկտեմբերին։ Այնուամենայնիվ, տաճարը շարունակում էր զարգանալ մինչև 18-րդ դարը, ինչը նշանակում է, որ տաճարը կառուցված է տարբեր գեղարվեստական ոճերով։

Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգակատուն

Զանգակատունը կառուցվել է 1521-1791 թվականներին, կանգնած է 90 մետր բարձրության վրա և ունի 95 մետր բարձրություն հողմացույցի հետ միասին։ Իսպանիայում ամենաբարձր զանգակատունն է։ Աշտարակն ունի հինգ հարկ։ Աշտարակում միավորված է ոճերի մելանժ։

  • Առաջին հարկը հիմնադրել են Ֆրանցիսկոն և Ջակոբո Ֆլորենտինոն, կառուցված է Վերածննդի ճարտարապետական ոճով և զարդարված է իսպանական պլատերեսկո ոճով։
  • Երկրորդը հիմնադրել է Խերոնիմո Քուիժանոն (Jerónimo Quijano), ունի նույն ոճը։
  • Երրորդ հարկը բարոկկո ոճով է կառուցված, որի պատերը ռոկոկո ոճով են, իսկ գմբեթը՝ նեոդասական։ Վերջինս Վենտուրա Ռոդրիգեսի աշխատանքն է։
  • Չորրորդ հարկում կան չորս պահոցներ՝ Conjuratorio։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրսիայի տաճարի ինտերիերը հիմնականում ձևավորված է գոթական ճարտարապետական ոճով։ Կազմված է մեկ նավից, աբսիդից և երեք մատուռներից։ Մատուռները նվիրված են այն հովանավոր սրբերին, եպիսկոպոսներին և ազնվականներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել տաճարի կառուցմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]