Վալյադոլիդի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Valladolid - Catedral.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ մայր տաճար և հուշարձան[1]
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տեղագրություն Վալյադոլիդ[1]
Դավանանք կաթոլիկություն
Թեմ Roman Catholic Archdiocese of Valladolid
Ժառանգության կարգավիճակ Bien de Interés Cultural[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Խուան դե Էռերա
Ճարտարապետական ոճ Herrerian
Հիմնադրված 1595
Վալյադոլիդի տաճարը գտնվում է Իսպանիաում
Վալյադոլիդի տաճար
Կոորդինատներ: 41°39′9.6408001000059″ հս․ լ. 4°43′24.294000100001″ ամ. ե. / 41.652678000027776761° հս․. լ. 4.72341500002777792° ավ. ե. / 41.652678000027776761; 4.72341500002777792
catedral-valladolid.com

Վայլադոլիդի տաճար (իսպ.՝ Catedral de Nuestra Señora de la Asunción), կաթոլիկ եկեղեցի, Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Վալյադոլիդ քաղաքում։ Տաճարի հիմնական նախագծողը Խուան դե Էրեյրան է։ Խուան դե Էրեյրան տաճարը կառուցել է Վերածննդի ճարտարապետության ոճով։

Տաճարի բնօրինակ դիզայնը համապատասխանում է Եվրոպայի ամենախոշոր տաճարների դիզայնին։ Սկզբում նախատեսվում էր տաճարը դարձնել Իսպանիայի մայր տաճարների գլխավորը, սակայն իրականացվեց ծրագրի 40-45%-ը, քանի որ ռեսուրսները բացակայում էին, և տաճարը բարդ հիմքերով էր, գտնվում է բաց տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեյրայի բնօրինակ նախագիծը

Տաճարն ունի Գոթական կոլեգիալ եկեղեցիների կառուցվածք, որը սկսվել է 15-րդ դարում։ Վալյադոլիդը երկար ժամանակ չի ունեցել եպիսկոպոս, այս իսկ պատճառով չի ունեցել նաև տաճար։ Այնուամենայնիվ, երբ ձեռնադրվեց Վայլադոլիդի եպիսկոպոսը, որոշվեց Վերածննդի ճարտարապետության ոճով կառուցել ավելի մեծ տաճար, որը հարմար է քաղաքի նոր կարգավիճակին։

Երբ սկսվեց տաճարի շինարարությունները, Վայլադոլիդը դե ֆակտո Իսպանիայի մայրաքաղաքն էր, իսկ թագավորը՝ Ֆիլիպ II Հաբսբուրգը։ Այնուամենայնիվ, ռազմավարական և աշխարհաքաղաքական պատճառներով, 1560-ական թվականներին մայրաքաղաքը տեղափոխվեց Մադրիդ, իսկ տաճարի կառուցման համար դրամահավաքը դադարեցվեց։ Վալյադոլիդի տաճարի կառուցումը չի ավարտվել Էրեյրայի նախագծով, և հետագայում հիմնական ֆասադը փոփոխվեց 17-րդ և 18-րդ դարերում Չուրիգուերայի (Churriguera) կողմից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

227022179 e1e350c685 b.jpg

Տաճարը 1931 թվականին հայտարարվել է մշակութային կառույց, և նվիրվել է Սուրբ Մարիամ Աստվածածնին ( Nuestra Señora de la Asunción)։ Չնայած Վալյադոլիդի տաճարը նախագծվել է Խուան դե Էրեյրան, սակայն հիմնական շինարարությունն արվել է իր աշակերտների կողմից 17-րդ դարում։ Տաճարի նախագիծը հիմնականում ֆասադի երկու կողմերում աշտարակներով ուղղանկյուն է, և երկու բուրգ, սրբարան։

Տաճարն ունի երեք միջանցք, երկու մեծ դռներ՝ իր ծայրերում։ Մատուռը և երգչախմբի ախոռը կառուցված է նույն տեղում՝ աղոթարանի առջև։ Բացի այդ նախատեսվում էր տաճարի երկու կողմում կառուցել մատուռներ, որոնք կառուցվեցին հենակներով։ Առայժմ կառուցվել է եկեղեցու միայն կեսը, իսկ երկու աշտարակներից այժմ կա միայն մեկը, որը չի մտնում Էրեյրանի ծրագրերի մեջ։

Հիմնական ֆասադի ստորին հատվածը ստեղծվել է դորիական օրդերով։

18-րդ դարում Ալբերտո Չուրիգուերան կառուցեց ֆասադի երկրորդ մասը, Էլ Էսկորիալ տաճարի կրկնօրինակումով։ Կանգնեցվել են Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանցիի, Սուրբ Ավրելիոս Օգոստինիոսի, Գրիգոր I-ի (Հռոմի պապ) և Հիերոնիմոսի արձանները։ Այնուհետեև կառուցվել է աշտարակը՝ հանդերձատան կողքին, սակայն այն Լիսաբոնի երկրաշարժից հետո տուժեց, և 1841 թվականին վերջնականապես ավերվեց։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.