Ալմուդենա տաճար
Ալմուդենա տաճար Almudena Cathedral | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Մադրիդ, Palacio? և Սենտրո |
Հասցե | Մադրիդ, Իսպանիա |
Դավանանք | Կաթոլիկ Քրիստոնեություն |
Թեմ | Մադրիդի արքեպիսկոպոսություն |
Օծման թվական | 1993 թվական |
Հիմնական ամսաթվերը | ապրիլի 4, 1883 |
Կազմված է | Crypt of the Cathedral of Our Lady of La Almudena? |
Նվիրված | Ալմուդենայի կույսին |
Անվանված | Virgin of Almudena? |
Ճարտարապետ | Francisco de Cubas? |
Ճարտարապետական ոճ | նեո-գոթական |
Կառուցման սկիզբ | 1879 թվական |
Հիմնադրված | ապրիլի 4, 1883 |
12,5 մետր | |
Երկարություն | 102 մետր |
Լայնություն | 12,5 մետր |
Շինանյութ | գրանիտ |
Cathedral of Our Lady of La Almudena Վիքիպահեստում | |
catedraldelaalmudena.es(իսպ.) |
Ալմուդենա տաճարը (իսպ.՝ Santa María la Real de La Almudena) կաթոլիկ եկեղեցի է Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Տաճարը Մադրիդի Հռոմեական Կաթոլիկ Արքեպիսկոպոսության նստավայրն է։ Տաճարն օծվել է Հովհաննես Պողոս II պապի կողմից 1993 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1561 թվականին, երբ Իսպանիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Տոլեդոից Մադրիդ, Իսպանիայի եկեղեցու նստավայրը մնացել էր Տոլեդոյում և նոր մայրաքաղաքը չուներ տաճար։ Ծրագրերը՝ ըստ որոնց Մադրիդում կառուցված տաճարը պետք է նվիրվեր Աստվածամորը, քննարկվեցին մինչ 16-րդ դարը, չնայած այն հանգամանքին, որ Իսպանիան նոր դարաշրջանում կառուցեց ավելի քան 40 քաղաքներ և շատ տաճարներ, սակայն կայսրության տարածման և ընդլայման ծրագրերը առաջ եկան և տաճարի կառուցումը հետաձգվեց։ Իսպանիայի քաղաքներն ու Մադրիդն ունեին հին դարաշրջանների եկեղեցիներ։ Տաճարի կառուցումը սկսվեց միայն 1879 թվականին։
Տաճարն, ըստ երևույթին, կառուցվել է միջնադարյան մզկիթի տեղում, որը ավերվել է 1083 թվականին, երբ Ալֆոնսո VI Քաջը վերստին նվաճեց Մադրիդը[1]։
Ֆրանցիսկո դե Կուբասը՝ Կուբասի մարկիզը, նախագծել և ղեկավարել է շինարարությունը գոթական վերածննդի ոճով։ Շինարարությունը դադարեցվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, և նախագիծը լքված էր մինչ 1950 թվական։ Այդ ժամանակ Ֆերնանդո Կոեւչա Գոիտիան վերամշակում է Կուբասի նախագծերը՝ տալով տաճարին բարոկկո արտաքին, որպեսզի այն համապատասխանի Մադրիդի մոխրագույն և սպիտակ թագավորական պալատին, որը կանգնած է անմիջապես տաճարի դեմ դիմաց։ Տաճարը ավարտված չէր մինչև 1993 թվականը, երբ այն օծվեց Հովհաննես Պողոս II պապի կողմից։ 2004 թվականի մայիսի 22-ին, (Իսպանիայի թագավոր)Ֆիլիպ VI թագավորի՝ ապա թագաժառանգի և Լետիսիա Օրտիս Ռոկասոլանոյի ամուսնությունը տեղի ունեցավ Ալմուդենի տաճարում։
Նեո-գոթական ինտերիերը բացառիկ ժամանակակից է, եկեղեցիներով և ժամանակակից արվեստագետների արձաններով, որոնք ունեն հեթանոսական ոճ, պատմական վերափոխումներից մինչև «փոփ-արվեստ»ի դիզայն։
Նեո-հռոմեական նկուղում կան 16-րդ դարի Ալմուդենայի կույսին պատկեր Մոտակայքում գտնվող պեղումների արդյունքում հայտնաբերվել են մավրիտանական և միջնադարյան քաղաքի պատերի մնացորդներ։
2004 թվականի ապրիլի 28-ին Մադրիդի գլխավոր արքեպիսկոպոս Անտոնիա Մարիա Ռոկո Վարելան օրհնեց աբսիդի նոր նկարները՝ նկարված Կիկո Արգուելյոյի կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
տաճարի աշտարակներ
-
Հովհաննես Պողոս II
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "El Madrid islámico". Ite.educacion.es. Retrieved 2013-10-14.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմուդենա տաճար» հոդվածին։ |
|