Օվիեդոյի Մայր տաճար
Օվիեդոյի Մայր տաճար իսպ.՝ Catedral Metropolitana Basílica de San Salvador | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար, հուշարձան և եկեղեցի |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Oviedo City? |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Oviedo? |
Հիմնական ամսաթվերը | 8-րդ դար |
Մասն է | Monuments of Oviedo and the Kingdom of the Asturias? և Cathedral of San Salvador and Cámara Santa? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ճարտարապետ | Ռոդրիգո Գիլ Հոնտանյոն |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 8-րդ դար |
Cathedral of Oviedo Վիքիպահեստում | |
catedraldeoviedo.com |
Օվիեդոյի հուշարձաններ և Աստուրիայի թագավորություն | |
Monuments of Oviedo and the Kingdom of the Asturias* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Օվիեդո տաճարի ինտերիեր | |
Երկիր | Իսպանիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1998 (անհայտ նստաշրջան) |
Համար | 312 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Օվիեդո տաճար կամ Սան Սալվադորի տաճար (իսպ.՝ Catedral de San Salvador de Oviedo), Հռոմեական կաթոլիկ եկեղեցի և փոքր բազիլիկ Օվիեդոյի կենտրոնում, Իսպանիայի հյուսիսում՝ Աստուրիայի շրջանում։
Օվիեդոյի Սան Սալվադորի տաճարը ներկայումս ցուցադրում է ճարտարապետական ոճերի մի շարք՝ նախառոմանական ճարտարապետությունից մինչև բարոկկո, ներառյալ` ռոմանական, գոթական և Վերածննդի ճարտարապետությունները։ Տաճարը սկզբում կառուցվում էր որպես հսկայական նախառոմանական բազիլիկ, ներկայիս գոթական տաճարի տեղում, սակայն Աստուրիայի թագավոր Ալֆոնսո II-ի հրամանով կառուցված առաջին շինության մասին ոչինչ հայտնի չէ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարը հիմնադրվել է 781 թվականին Աստուրիայի թագավոր Ֆրուելա I-ի կողմից և 802 թվականին ընդարձակվել է նրա որդու՝ Ալֆոնսո II Աստուրիացու կողմից։ Վերջինս Օվիեդոն դարձրեց Աստուրիա թագավորության մայրաքաղաք։ Նա 810 թվականին ստեղծեց Օվիեդոյի Կաթոլիկ արքեպիսկոպոսությունը։ Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1388 թվականին Տոլեդոյի եպիսկոպոս Գուտիերեյի (Gutierre of Toledo ) կողմից, իսկ 1528 թվականին Ֆրանցիսկո Մենդոսա դե Բոբադիլլան ավելացրեց աշտարակը։
Տաճարը վերականգնվել է 12-րդ դարում Օվիեդոյի արքեպիսկոպոս Պելագիուսի կողմից։ Եպիսկոպոս Ֆեռնանդո Ալֆոնսոն (1296-1301 թվականներ) ձեռնամուխ եղավ գլխամասի մեկ այլ վերականգնմանը, իսկ նրան հաջորդող Ֆեռնանդո Ալվարեսը (1302-1321 թվականներ) սկսեց սյունաշարերով բակի կառուցումը։ 13-րդ դարի վերջում Գուտիեր դե Տոլեդոն սկսեց նոր գոթական բազիլիկի վերակառուցումը, սակայն կառուցումը ավարտվեց իր հաջորդի՝ Գուիլենի կողմից։ Դիեգո Ռամիրես դե Գուսմանը (1421-1441 թվականներ) կառուցեց հարավային տրանսեպտի երկու մատուռները, եկեղեցու հին մուտքն ու սյունաշարի սրահը՝ մատուռի հարևանությամբ։ Ալոնսո դե Պալենսուելան (1470-1485 թվականներ) ավարտին հասցրեց մյուս տրանսեպտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվիեդոյի Մայր տաճար» հոդվածին։ |
|