Տերուելի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերուելի տաճար
TorreSanPedro.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ մայր տաճար և հուշարձան[1]
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տեղագրություն Teruel[1]
Թեմ Roman Catholic Diocese of Teruel and Albarracín
Մասն է Mudéjar Architecture of Aragon
Ժառանգության կարգավիճակ Bien de Interés Cultural[1] և Համաշխարհային ժառանգություն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Mudéjar
Հիմնադրված 1171
Տերուելի տաճարը գտնվում է Իսպանիաում
Տերուելի տաճար
Կոորդինատներ: 40°20′38.040000099992″ հս․ լ. 1°6′25.9920001″ ամ. ե. / 40.34390000002777299° հս․. լ. 1.107220000028° ավ. ե. / 40.34390000002777299; 1.107220000028

Տերուելի տաճար (իսպ.՝ Catedral de Santa María de Teruel), կաթոլիկ եկեղեցի Իսպանիայում՝ Արագոնի Տերուել քաղաքում։ Հայտնի է որպես Սանտա Մարիա եկեղեցի։ Հանդիսանում է մուդեխար ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Քաղաքի և Սարագոսա նահանգի մյուս եկեղեցիների հետ միասին 1986 թվականից ի վեր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես Արագոնի մուդեխար ճարտարապետության հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի աշտարակ

Արագոնիայի թագավոր Ալֆոնսո II-ը պատվիրել է կառուցել Սանտա Մարիա եկեղեցին, ռոմանական ճարտարապետական ոճով։ 13-րդ դարում մորիսկի ճարտարապետ Ջուզաֆը (Juzaff) վերակառուցեց տաճարը, կատարելագործեց նավը և երկու ենթակողմերը, և տվեց նրանց Մուդեխառ ճարտարապետության տեսք։ Զանգակատան կառուցումը ավարտվել է 1257 թվականին։ Ռոմանական աբսիդները 14-րդ դարում փոխարինվեցին գոթական-մուդեխառ ճարտարապետության ոճով։

1538 թվականին Մարտին դե Մոնտալբանը կառուցեց նավի հատվածի գմբեթը։ Գմբեթն ունի ութանկյունային պլան, արտաքին մասում՝ պլատերեսկո ձևավորմամբ կառուցված պատուհաններով։ 1587 թվականին Տերուելի թեմի ստեղծմամբ, եկեղեցին ստացավ տաճարի դեր և վերաօծվեց։

Տաճարի ճակատի կառուցումը ավարտվել է 1909 թվականին, որը կառուցվել է նեո-մուդեխառ ոճով։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի զանգակատունը Իսպանիայի միակ լավագույն պահպանված աշտարակն է, որ կառուցված է մուդեխառ ճարտարապետության ոճով։ Այն քառակուսի է և ունի երեք հարկ, զարդարված է ազուլեժու սալիկներով և կերամիկական ապակիներով։ Վերին մասում կա 18-րդ դարի ութանկյունաձև լապտեր։

Նավի առաստաղը զարդարված է [[Կեսոն (ճարտարապետություն)|կեսոններով, ինչպես նաև պատմական, կրոնական, մարդկանց և կենդանիների գոթական պատկերներով։

Տաճարը նշանավոր է նաև նրանով, որ բարձր խորանը կառուցված է Արագոնյան վերածննդի ճարտարապետության ոճով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.