Սալամանկայի Նոր տաճար
Սալամանկայի Նոր տաճար Catedral Nueva de Salamanca | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ եկեղեցի |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Սալամանկա (Իսպանիա) |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Diocese of Salamanca? |
Հիմնական ամսաթվերը | 1513 |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1], Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Ռոդրիգո Գիլ Հոնտանյոն |
Ճարտարապետական ոճ | գոթական, բարոկկո |
Հիմնադրված | 1513 |
Catedral Nueva de Salamanca Վիքիպահեստում | |
catedralsalamanca.vocces.com |
Սալամանկայի Նոր տաճարը (իսպ.՝ Catedral Nueva de Salamanca) Իսպանիայի Սալամանկա քաղաքի երկու տաճարներից մեկն է։ Կառուցվել է 16-18-րդ դարերում՝ երկու ոճով գոթական և բարոկկո։ Շենքի շինարարությունը սկսվել է 1513 թվականին և ավարտվել է 1733 թվականին։ Տաճարի կառուցման պատվիրատուն Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ն է։ 1887 թվականին տաճարը ստացել է ազգային հուշարձանի կարգավիճակ[3]։
Ճարտարապետական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի շինարարությունն սկսվել է այն ժամանակ, երբ նվազում էր գոթական ոճի դերը, և այն միաձուլվում էր նոր՝ Վերածննդի ոճի հետ։ Այնուամենայնիվ, այս տաճարը պահպանել է իր գոթական ոճը, քանի որ իշխանությունները ցանկանում էին, որ նոր տաճարը ունենա ընդհանրություններ հին տաճարի հետ։ Այսպիսով, նոր տաճարի կառուցումը 17-18-րդ դարերում շարունակվել են գոթական ոճով։ Այդուամենայնիվ, 18-րդ դարի ընթացքում ավելացվել են երկու տարրեր, որոնք շքեղ ձևով կոտրել են շենքի ցայտուն տեսքը՝ բարոկկո գմբեթը տրանսեպտի վրա և զանգակատան վերջին հարկերը (92 մ)։ Նոր տաճարը կառուցվել է առանց հին տաճարի ոչնչացման, ինչպես սովորաբար տեղի է ունեցել, այլև նոր տաճարի պատը, հենվում է հին տաճարի հյուսիսային պատի վրա։ Այդ պատճառով հին տաճարը պետք է ամրացվեր, իսկ զանգակատունը կառուցվեր հին շենքում։ 1538 թվականին եկեղեցու գլխավոր ճարտարապետներից երկուսը եղել են Խուան Խիլ դե Օնտանյոնը և նրա որդին՝ Ռոդրիգո Խիլ դե Օնտանյոնը։
Տաճարի հիմնական մուտքը կազմված է երեք հարուստ զարդարված կամարներից[3], որոնցից յուրաքանչյուրը ուղղուրդում է դեպի եկեղեցու երեք նավերը։
Վերականգնումը Լիսաբոնյան երկրաշարժից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսաբոնի երկրաշարժի ավերիչ հետևանքներից տաճարի վրա առաջացել էին ճեղքեր և կոտրվել էին պատուհանները․ հետևանքները տեսանելի են նաև այսօր։
Վերանորոգումը անհրաժեշտ էր գմբեթի և աշտարակի պատվանդանի համար, որոնք ամրացվել են բրգաձև սյան առանցք կազմող սպիտակ քարի շարքերով, ինչն աղավաղում էր աշտարակի հիմնական տեսքը (այս աշտարակն արտաքնապես կրկնում էր Սեգովիայի տաճարի աշտարակը)։ Այդ աղետի հիշատակը նշվում է հոկտեմբերի 31-ին «Մարիքուելո» ծեսի ժամանակ, երբ ամեն տարի բնակիչները բարձրանում են գմբեթ և նվագում են ֆլեյտա և թմբուկներ։
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://servicios.jcyl.es/pweb/datos.do?numero=9598&tipo=Inmuebles&ruta=
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 3,0 3,1 Garcia Vincente, Jose (2002). «Catedral Nueva». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cathedrals of Salamanca website (Իսպաներեն)
- (Իսպաներեն) Catedrals de Salamanca : Catedral Nueva Արխիվացված 2015-02-04 Wayback Machine
- (Իսպաներեն) Salamanca : La Catedral Nueva y la Catedral Vieja de Salamanca
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալամանկայի Նոր տաճար» հոդվածին։ |