Տարասոնայի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարասոնայի տաճար
Tarazona Cathedral
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՏարասոնա քաղաք
Դավանանքկաթոլիկ քրիստոնեություն
ԹեմRoman Catholic Diocese of Tarazona?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ
ՆվիրվածՄարիամ Աստվածածին և Our Lady of the Garden?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն և Արագոնի մուդեխանյան ճարտարապետություն
Հիմնադրված1162
Քարտեզ
Քարտեզ
catedraldetarazona.es

Տարասոնայի տաճար, կաթոլիկական տաճար, որը գտնվում է Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքի Սարագոսա գավառի Տարասոնա քաղաքում։ Տաճարը կառուցվել է գոթական և մուդեխարյան ոճերով, և այն քիչ պահպանված տաճարներից է, որ նմանատիպ ճարտարապետությամբ է կառուցվել։ Ճարտարապետական նույն ոճով է կառուցվել նաև Տերուելի տաճարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի շինարարությունը սկսվել է 12-րդ դարում ֆրանսական գոթիկայի ոճով։ Տաճարն օծվել է 1232 թվականին։

Տաճարը տեղակայված էր քաղաքի պարիսպներից դուրս, ինչն անսովոր է։ Դրա պատճառը կարող է լինել այն, որ այդ վայրում` նախկին մավրական քաղաքից դուրս եղել է մոսարաբիկ ոճի հին եկեղեցի։

14-րդ դարում, լինելով քաղաքի պարիսպներից դուրս, այն ավերվել է Կաստիլիայի և Արագոնի թագավորությունների միջև մղվող պատերազմում։ Հետագայում դրա նավերը, կողային կապելլաները, արտաքին պատերը, ներքին գմբեթը և աշտարակը վերականգնվել են մուդեխար զարդաքանդակներով։ Աշտարակը վերակառուցվել է 15-րդ դարում։

Վերուելայում գտնվող մոտակա վանքը կառուցվել է գոթական ճարտարապետական ոճով։

1984 թվականին սկսվել է տաճարի լայնածավալ վերականգնումը։ 2012 թվականի փետրվարին արքայազն Ֆիլիպ VI-ը, արքայադուստր Լետիսիայի, Արագոնի նախագահ Լուիսա Ֆերնանդա Ռուդիի և Տարասոնայի եպիսկոպոսի հետ նշանավորեցին տաճարի վերակառուցման ավարտը[1]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]