Բուրգոսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
World Heritage Logo global.svg
Բուրգոսի տաճար
Burgos Cathedral*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Fachada de la Catedral de Burgos.jpg
Երկիր Իսպանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1984  (անհայտ նստաշրջան)
Համար 316
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Բուրգոսի տաճար (իսպ.՝ Catedral de Burgos), Աստվածամոր տաճար Իսպանիայում։ Գտնվում է Բուրգոս գավառի համանուն քաղաքում։ Բուրգոսի արքեպիսկոպոսական թեմի Մայր տաճարն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգոսի տաճար

Հիմնադրվել է 1221 թվականին որպես Կաստիլիայի թագավորության գլխավոր տաճար։ Շինարարությունն ավարտվել է 15-16-րդ դարերում։ Այդ ժամանակ ավելացվել է ֆասադի սրածայր աշտարակներն ու մատուռները։ Համարվում է ամենացայտուն իսպանական գոթական տաճարը։ Նրա հսկայական կամարաշարը դարձավ իսպանալեզու աշխարհի տաճարների բաղկացուցիչ մասը (հատկապես Հարավային Ամերիկայում

Մայր տաճարի շինարարությունը սկսվել է 1221 թվականի հուլիսի 20-ին Կաստիլիայի Ֆերդինանդ 3-րդ թագավորի հրամանով հին ռոմանական տաճարի տեղում։ Խորանը բացվել է 1260 թվականին, որից հետո 200 տարի չեն տարվել շինարարական աշխատանքներ։ Տաճարի ավարտը վերագրվում է 1567 թվականին, երբ ավարտվեց հիմնական տանիքի սրածայր աշտարակի կառուցումը։ Գլխավոր տաճարի ֆասադը, որի մեծ մասը կառուցվել է 12-րդ դարում, ուղղված է դեպի արևմուտք և նվիրված է Աստվածամորը։ Ամենահին ֆասադը հարավայինն է (1230-ական թվականներ), որի վրա քանդակի տեսքով պատկերված է Քրիստոսը՝ շրջապատված առաքյալներով և հրեշտակներով։ Արևելյան աբսիդները կառուցվել են Վերածննդի ժամանակ (15-16-րդ դարերում)։

1919 թվականին տաճարում հողին հանձնեցին իսպանական ազգային հերոս Սիդ Կամպեադորին և կնոջը՝ Դոնյա Խիմենին։ Հենց այստեղ 2007 թվականին գտնվում է Տիսոնան՝ սուր, որը ենթադրվում է, պատկանում էր Էլ Սիդին։ 1984 թվականին տաճարը հայտարարվեց ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության հուշարձան։ 2012 թվականին թողարկվեց երկու եվրոանոց մետաղադրամ թողարկվեց ութ միլիոն օրինակով, որի վրա պատկերված է Բուրգոսի տաճարը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2 Euro Burgos Cathedral. en.numista.com. Проверено 12 июня 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]