Թոնի Գարն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնի Գարն
գերմ.՝ Antonia Garrn
Ծնվել էհուլիսի 7, 1992(1992-07-07)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունCampion School?
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
Կայքtonigarrn.com
 Toni Garrn Վիքիպահեստում

Անտոնիա (Թոնի) Գարն (գերմ.՝ Antonia "Toni" Garrn), հուլիսի 7, 1992(1992-07-07)[1], Համբուրգ, Գերմանիա), գերմանացի թոփ-մոդել։ Նա մտել է նորաձևության ինդուստրիայի մեջ «Քելվին Քլայն» բրենդի հետ բացառիկ պայմանագիր կնքելուց հետո[2][3]։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Հայրը նավթարդյունաբերող է, իսկ մայրը՝ ձեռնարկատեր[2]։ Գարնն ունի ավագ եղբայր՝ Նիկլասը, որը նույնպես աշխատում է որպես մոդել։ Հետագայում մոդելը տեղափոխվել է Լոնդոն, իսկ հետո՝ Աթենք, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել են Համբուրգ[2]։ Վեց տարեկանում Գարնը հաճախել է դաշնամուրի դասերի[2][4][5][6]։

13 տարեկանում[2]՝ 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակիր, հայրենի Համբուրգում Գարնին հայտնաբերել է մի սկաուտ, իսկ հետո պայմանագիր է կնքել Նյու Յորքի «Women Management» գործակալության հետ[3][7]։

Գարնի մայրենի լեզուները անգլերենն ու գերմաներենն են, նա նաև վարժ խոսում է ֆրանսերեն[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնի Գարնը 2017 թվականին

15 տարեկանում Գարնը Նյու Յորքում «Calvin Klein» գարուն/ամառ 2008 թվականի ապրանքանիշի ցուցադրությունում կատարել է իր դեբյուտը որպես մոդել։ Այնուհետեւ նա դարձել է «Calvin Klein»-ի գովազդային արշավի դեմքը։ 2009 թվականին Գարնը մասնակցել է այնպիսի հայտնի ապրանքանիշերի 60 ցուցադրությունների, ինչպիսիք են Ստելլա Մաքքարթնին, «Dior»-ը, «Louis Vuitton»-ը, «Chanel»-ը, «Hermès»-ը, «Dolce & Gabbana»-ն, «Michael Kors»-ը։

Նա նկարահանվել է այնպիսի ամսագրերի համար, ինչպիսիք են՝ «Vogue», «Muse», «Elle», «Numéro», «Glamour», «Marie Claire», «Another Magazine», «Harper's Bazaar», «i-D», ինչպես նաև «Tush» և «V»։ Նա նաև լուսաբանել է 2009 թվականի փետրվարյան «Numéro» հրատարակությունը[9]։

2012 թվականի սկզբին Գարնը կրկին ընդգրկվել է միջազգային models.com մոդելային կայքի «Թոփ-50 մոդելների» ցուցակում՝ զբաղեցնելով 20-րդ տեղը[10]։ 2009 թվականին նա զբաղեցրել է 11-րդ տեղը։

2014 թվականին Գարնը համագործակցել է գերմանական «Closed» ապրանքանիշի հետ, ինչպես նաև ստեղծել ջինսերի սեփական շարքը։ Վաճառքից ստացված գումարը նվիրաբերվել է մի բարեգործական կազմակերպության, որը մասնագիտացած է Աֆրիկայում երիտասարդ աղջիկների կրթության մեջ[11]։

Նա հանդիսանում էր այնպիսի ապրանքանիշերի գովազդային դեմքը, ինչպիսիք էին՝ «Prada», «Versace», «Cartier», «Jill Stuart», «Fendi», «Chloé», «Giorgio Armani», «Hugo Boss», «Zara», «H&M», «Dior», «Donna Karan», «JOOP!», «Shiseido», «Filippa K», «J. Crew», «Neiman Marcus», «Givenchy», «Tommy Hilfiger», «Juicy Couture», «Massimo Dutti», «Max Mara», «Peek & Cloppenburg», «Express», «Ralph Lauren», «Burberry», «L’Oréal», «Biotherm», «NARS Cosmetics», «Mango», «Ann Taylor», «Blumarine», «Aigner», «Lancel», «Alexandre Vauthier», «Elie Saab», «Calzedonia», «Seafolly» և «Schwarzkopf»[3][9]։

Աշխատել է այնպիսի լուսանկարիչների հետ, ինչպիսիք են Սթիվեն Մեյզելը, Փիթեր Լինդբերգը, Կարլ Լագերֆելդը, Մանֆրեդ Բաումանը, Պաոլո Ռովերսին, Մարիանո Վիվանկոն, Մայլզ Օլդրիջը, Քրեյգ Մակդինը, Կորին Դեյը, Կամիլա Օքրանսը, Էլեն ֆոն Ունվերտը, Մերտը և Մարկուսը, Վիկտոր Դեմարշելյեն, Դևիդ Բելմիրը, Գրեգ Կադելը և Մարիո Տեստինոն[12]։

2011 թվականին Գարնը սկսել է համագործակցել «Victoria's Secret»-ի հետ՝ առաջին անգամ նկարահանվելով նրա «Victoria's Secret Fashion Show 2011»-ի ցուցադրությանը և «PINK-line»-ի ֆոտոսեսիայի նկարահանումներին Շաննա Շեյքի հետ։ 2010 թվականին կայացել է «Victoria's Secret»-ի նորաձև ցուցադրության համար նրա առաջին քասթինգը, սակայն արդյունքում նա չի ընտրվել։

2012 թվականի ապրիլին ԶԼՄ-ները սխալմամբ հայտնել են, որ Գարնը դարձել Է «Victoria's Secret»-ի «հրեշտակը»[13]։ Դրանից կարճ ժամանակ անց պարզվել է, որ նա դարձել է «Dream Angel» գովազդային ընկերության ապրանքանիշի դեմքը՝ Էրին Հիթերթոնի և Լինդսեյ Էլինգսոնի հետ, ինչպես նաև հանդես է եկել «Angels in love» գովազդում՝ գլխավոր դերակատար Էլիզա Թեյլորի հետ[14]։

2012 թվականի ապրիլի 17-ին Գարնը և մյուս «հրեշտակները»՝ Էրին Հիթերթոնը և Լինդսեյ Էլինգսոնը, թողարկել են «Victoria's Secret Love Is Heavenly» օծանելիքը Սոհոյի «Victoria's Secret» խանութում[15]։ 2018 թվականին նա երկար ընդմիջումից հետո կրկին հայտնվել է շոուբիզնեսում[16]։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Գարնը ստացել է Ռիվա Սթենքամփի դերը «Lifetime» հեռուստաալիքի «Օսկար Պիստորիուս. մարդասպանը, որը վազում է դանակի շեղբերով» ֆիլմում։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է 2013 թվականի փետրվարի 14-ին հայտնի վազորդ Օսկար Պիստորիուսը դատապարտվել իր սիրեցյալի՝ մոդել Ռիվա Սթենքամփի սպանության համար[17]։ Նույն թվականին մոդելը խաղացել է «You Are Wanted» գերմանական դրամատիկական սերիալի առաջին երկու էպիզոդներում։ 2019 թվականին նա երկրորդ պլանի դեր է խաղացել «Սարդ-մարդ։ Տնից հեռու» ֆիլմում։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Գարնը դարձել է «Because I Am a Girl» խմբի դեսպանը և մի քանի միջոցառումներ անցկացրել՝ ի պաշտպանություն «Plan International»-ի։ 2016 թվականի փետրվարին նա հիմնադրել է «Toni Garrn Foundation» հիմնադրամը, որի նպատակն է միջոցներ հավաքել այն նախագծերի համար, որոնք քարոզում և պաշտպանում են մղում աղջիկների իրավունքները[18]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2011 «Life + Times: Empire State of Mind» խաղում է ինքն իր կերպարը կարճամետրաժ կինոնկար
2016 «Տեղաշարժ» կարճամետրաժ կինոնկար
2017 «Մահճակալի տակ» Լիզա
2017 «Հետախուզման մեջ» Կատիա էպիզոդ 2
2017 «Օսկար Պիստորիուս. դանակից փախչող մարդասպանը» Ռիվա Ստենքամփ
2018 «Մեղր գլխին»
2019 «Բեռլին, ես սիրում եմ քեզ» Հիզեր
2019 «Սարդ-մարդ։ Տնից հեռու» The Seamstress
2020 «Երազների երկիր» Սառա

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկզբում Գարնը ապրել է Նյու Յորքի Մանհեթենի շրջանում իր լավագույն ընկերուհու՝ Էլի Սթիվենսի հետ[3]։ 2010 թվականի փետրվարին նա բաց է թողել նորաձևության շաբաթը, որպեսզի կենտրոնանա ավարտական քննությունների վրա[3]։

2013-2014 թվականներին Գարնը հարաբերությունների մեջ էր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ[19]։ 2019 թվականի Սուրբ ծննդին նա նշանվել է դերասան Ալեքս Պետիֆերի հետ[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kaiser, Alfons. «The German Fräulein: Toni Garrn» (German). Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Toni Garrn». New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  5. «Toni Garrn | Storm Artists». www.stormmanagement.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «TONI GARRN on Instagram: "When there's a huge GOLDEN grand piano on set... I need to get back on this 🙈 #practicepracticepractice #dontlookatmeeeee"». Instagram (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. Prüfer, Tillmann (2010 թ․ հունվարի 21). «Fräulein Wunder». Die Zeit (German). Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. stern (2014-07-07), Von wem kam der erste Liebesbrief, Toni Garrn?, Վերցված է 2018-11-28-ին
  9. 9,0 9,1 «Toni Garrn». models.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
  10. «Top 50 Models Women». models.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  11. Feitelberg, Rosemary (2014 թ․ մայիսի 19). «Toni Garrn Collaborates With German Denim Label Closed». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. «Toni Garrn - Model». MODELS.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. «PHOTOS: Meet The New Victoria's Secret Angel». HuffPost. 2012 թ․ ապրիլի 12. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  14. Supermodel Erin Heatherton vsallaccess.com. Retrieved 2012-04-20.
  15. Clary, Timothy A. (2012 թ․ ապրիլի 17). «Victorias Secret Supermodels Lindsay Ellingson, Erin Heatherton, and Toni Garrn during the launch of the latest Victorias Secret fragrance, Love is Heavenly and the Dream Angels bra during a photo-op at the Victorias Secret Soho Store in New York April 17, 2012». Montreal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  16. Victoria's Secret Fashion Show 2012 Արխիվացված 2016-12-20 Wayback Machine. Retrieved 2013-03-16.
  17. Victoria's Secret Fashion Show 2012. Retrieved 2017-10-03.
  18. «Toni Garrn Foundation». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  19. Saad, Nardine. «Leonardo DiCaprio, model Toni Garrn reportedly split». latimes.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  20. Murphy, Helen. «Alex Pettyfer and Model Toni Garrn Are Engaged After Surprise Christmas Eve Proposal». People. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Գարն» հոդվածին։