Jump to content

Օսկար Պիստորիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Լեոնարդ Կառլ Պիստորիուս
Oscar Leonard Carl Pistorius
Դիմանկար
վազորդ
Ծնվել էնոյեմբերի 22, 1986 (37 տարեկան)
ԾննդավայրՀարավաֆրիկյան Հանրապետություն Յոհաննեսբուրգ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԱզգությունWhite South Africans?
ԿրթությունՍտրայթկլայդի համալսարան, Պրետորիայի համալսարան և Pretoria Boys High School?
Մասնագիտությունթեթևատլետ
 Oscar Pistorius Վիքիպահեստում

Օսկար Պիստորիուս (անգլOscar Pistorius, ծնվ. նոյեմբերի 22, 1986 թ., Յոհանեսբուրգ, ՀԱՀ), ծնկներից ներքև անդամատված ոտքերով կարճ հեռավորությունների վազորդ։ Ամառային պարաօլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն, Տեգուի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 4x4 փոխանցումավազքում։ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից, 2012 թ. Աֆրիկայի առաջնության երկակի արծաթե մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Յոհաննեսբուրգում, Հարավային Աֆրիկա։ Երբ երեխան դառնում է 11 ամսական, նրա զույգ ոտքերը ծայրատում են ծնկներից ներքև, քանի որ երեխան տառապում էր հազվադեպ հիվանդությամբ՝ ծնկներից ներքև ոսկորներ չուներ։ Այնուամենայնիվ, Օսկարն հաճախում է սովորական դպրոց, որտեղ ակտիվորեն զբաղվում է նաև սպորտով` վազք, ռեգբի, թենիս, ջրային պոլո, ըմբշամարտ։ Սակայն ծնկի վնասվածքից հետո, նա վերջնականապես իր ուժերը կենտրոնացնում է թեթև աթլետիկայի վրա, որում էլ հետագայում հասնում է բավականաչափ բարձունքների։ Երբ նա դառնում է 15 տարեկան, մահանում է մայրը։ Սակայն դա ստիպում է նրան ավելի քրտնաջան մարզվել և սովորել միաժամանակ։ Հետագայում նա ընդունվում է Պրետորիայի համալսարան, իսկ 2008 թ. համալսարանի սպորտային ֆեդերացիայի կողմից ճանաչվում` որպես տարվա մարզիկ։

Պիստորիուսը 17 տարեկանում մասնակցում է 2004 թ. Աթենքի Պարաօլիմպիական խաղերին։ 100 մետր վազքուղում նա նվաճում է բրոնզե, իսկ 200 մետր վազքուղում` ոսկյա մեդալներ`միաժամանակ ցուցադրելով այնպիսի արդյունքներ, որոնք համապատասխանում են ֆիզիկապես առողջ աթլետների ցուցադրած արդյունքներին։ 2005 թ. նրան առաջարկում են մասնակցել առողջ մարզիկների համար նախատեսված առաջնությունների։ Հռոմի “ Ոսկե լիգայում” նա ցույց է տալիս երկրորդ լավագույն արդյունքը, իսկ Շեֆիլդի Գրան-պրիում նա վերջինն է հատում եզրագիծը, միաժամանակ որակազրկվելով, որ վազել է իր համար չնախատեսված վազքուղով։ 2006 թ. Սահմանափակ կարողություններով մարդկանց աշխարհի առաջնության ժամանակ նա հաղթում է միանգամից երեք վազքուղիներում՝100, 200 և 400 մետր։ 2011 թ. Իտալիայի Լինյանո քաղաքում նա 400 մետր վազքուղում ցույց է տալիս 45.07 վյրկ. արդյունք, ինչն էլ նրան թույլ է տալիս մասնակցել Տեգուի աշխարհի առաջնությանն ու Լոնդոնի օլիմպիական խաղերին։ Տեգույում 2011 թ. սեպտեմբերի 2-ին Օսկարը նվաճում է արծաթե մեդալ 4*4 փոխանցումավազքում։ Լոնդոնի օլիմպիական խաղերում նա օգոստոսի 4-ի նախնական վազքի ժամանակ գրավում է երկրորդ տեղը և անցնում կիսաեզրափակիչ։ Այստեղ նա գրավում է 23-րդ տեղը։ 2012 թ. օգոստոսի 12-ին Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ Օսկարին է տրվում ՀԱՀ-ի դրոշը կրելու մեծ պատիվը։

Պրոթեզների օգտագործման վիճարկումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկն օգտագործում է հատուկ նախագծված ածխածնապլաստիկ պրոթեզներ, որոնք հատուկ նրա համար արտադրում է իսլանդական Össur ընկերությունը։ Գերմանացի պրոֆեսոր Գերտ-պետեր Բրյուգգեմանը եկել է եզրակացության, որ այդ պրոթեզները Օսկարին առավելություն են տալիս մրցույթների այլ մասնակիցների նկատմամբ։ Հիմնվելով այդ տվյալների վրա՝ թեթև աթլետիկայի միջազգային ասոցիացիան նրան արգելում է մրցել սովորական մարզիկների հետ։ Սակայն Օսկար Պիստորիուսը վիճարկում է այդ որոշումը մարզական արբիրտրաժային դատարանում, իսկ վերջինս 2008 թ. մայիսի 16-ին հայտնում է, որ Պիստորիուսի առավելությունն այլ մարզիկների նկատմամբ ապացուցող փաստարկները միանշանակ չեն, և թեթև աթլետիկայի միջազգային ասոցիացիայի որոշումը չեղյալ է հայտարարվում։

2013 թ. փետրվարի 13

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ. փետրվարի 14-ին Պիստորիուսի տանը հայտնաբերվում է Ռեվա Ստենկամպի դին, որը Պիստորիուսի ընկերուհին էր։ Ոստիկանությունը սպանության մեղադրանքով կալանավորում է Պիստորիուսին։ Կան խոսակցություններ, ըստ որոնց, Պիստորիուսը, սխալմամբ, ընկերուհուն շփոթելով տուն մտած ավազակի հետ՝ կրակել է նրա վրա։ Ոստիկանները միանշանակ ժխտում են այդ վարկածը՝ պնդելով, որ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա։ 2013 թ. փետրվարի 22-ին դատարանը թույլատրում է Պիստորիուսին մեկ միլիոն ռանդ գրավի դիմաց ազատ արձակել, մինչև դատավճռի վերջնական կայացումը։ 2021 թվականի նոյեմբերին Հարավային Աֆրիկայի բանտի իշխանությունները ձեռնարկեցին առաջին ընթացակարգային քայլերը՝ Օսկար Պիստորիուսի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննարկելու համար, որը բանտարկված էր իր ընկերուհու սպանության համար։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. _%D0%9E%D1%81%D0%BA%D0%B0%D1%80(չաշխատող հղում)
  2. Писториус. Биография(չաշխատող հղում)