Ռալֆ Լորեն կորպորացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆ Լորեն կորպորացիա
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, հանրային ընկերություն և ձեռնարկություն
Անվանված է ի պատիվՌալֆ Լորեն
Հիմնադրված է1967
ՀիմնադիրԼատվիա
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենPatrice Louvet?
ԱրդյունաբերությունՁեռնարկչական գործունեություն
Աշխատողների թիվ24 000 մարդ
Դուստր ընկերություններClub Monaco?
Կայքralphlauren.com(անգլ.)
ԲորսաNYSERL[1]
 Ralph Lauren Corporation Վիքիպահեստում

Ռալֆ Լորեն Կորպորացիան ամերիկյան կորպորացիա, որն արտադրում է նորաձևության միջին դասի և շքեղ արտադրանք։ Այն հայտնի է հագուստի, ապրանքների չորս կատեգորիաների`հագուստ, տուն, պարագաներ և օծանելիք, մարքեթինգով և բաշխմամբ։ Ընկերության ապրանքանիշերն ընդգրկում են հետևյալ բրենդները՝ Polo Ralph Lauren, Ralph Lauren Collection, Lauren Ralph Lauren, Double RL, Ralph Lauren Childrenswear, Denim & Supply Ralph Lauren, Chaps և Club Monaco: Ռալֆ Լորեն Կորպորացիան ամերիկյան հանրային վաճառքի հոլդինգ է, որը հիմնադրվել է 1967 թվականին ամերիկացի նորաձևության դիզայներ Ռալֆ Լորենի կողմից, իսկ գլխամասը գտնվում է Նյու Յորքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Լորեն Կորպորացիայի գործունեությունը սկվսեց 1967 թվականին՝ տղամարդկանց փողկապերի արտադրությամբ։ 28-ամյա Լորենն աշխատել է գոտի արտադրող Beau Brummell-ի համար։ Նա համոզեց ընկերության նախագահին՝ թույլ տալ արտադրել իր սեփական ապրանքային գիծը։ Սպորտի հանդեպ իր հետաքրքրություններից ոգեշնչված՝ Լորենը 1968 թվականին տղամարդկանց հագուստի առաջին ամբողջական հավաքածուն անվանեց Polo: Նա աշխատում էր միայնակ, Էմփայր Սթեյթ Բիլդինգի փոքր սենյակում, և ինքնուրույն կատարում ապրանքի առաքումները[2]։

Մինչև 1969 թվականը Մանհեթենի հանրախանութի Bloomingdale's խանութը բացառապես վաճառում էր Լորենի տղամարդկանց հագուստի հավաքածուն։ Դա առաջին անգամ էր, որ Bloomingdale-ը ինչ-որ դիզայների տրամադրել էր իր խանութ-սրահը։ 1971 թվականին Ռալֆ Լորեն Կորպորացիան սկսեց արտադրել վերնաշապիկների հավաքածու կանանց համար՝ պոլո խաղացողի սիմվոլով, որը երևում է վերնաշապիկի մանժետի վրա։ Հաջորդ տարի թողարկվեց կանանց առաջին ամբողջական հավաքածուն[3]։

1972 թվականինին Կալիֆորնիայում՝ Բևեռլի Հիլսզի Rodeo Drive-ում բացվեց Ռալֆ Լորենի առաջին բրենդային խանութը[4]։ 1972 թվականին Լորենը 24 գույն տեսականիով թողարկեց բամբակյա կարճաթև վերնաշապիկներ։ Այս դիզայնը՝ զարդարված ընկերության պոլո խաղացողի հայտնի լոգոյով, որն ստեղծել է պրոֆեսիոնալ թենիսիստ Ռենե Լակոստի կողմից, դարձավ բրենդի ստորագրությունը։ 1977 թվականին Ռալֆ Լորեն կորպորացիան ներկայացրեց տարբեր գույնի բամբակյա ֆիրմային պոլո շապիկներ։ Կրծքավանդակի վրա ունենալով պոլո խաղացողի լոգոն՝ վերնաշապիկը դարձավ էլեգանտ տեսքի խորհրդանիշ՝ Լորենի ֆիրմային ոճերից մեկը։

1974 թվականին Ռալֆ Լորենը տղամարդկանց կոստյումների և սվիտերների 1920-ական թվականների Պոլո հավաքածուով ապահովեց «Մեծն Գեթսբի» ֆիլմի տղամարդկանց կազմին ամբողջությամբ՝ բացառությամբ վարդագույն կոստյումից, որը հատուկ մոդելավորված էր Ռոբերտ Ռեդֆորդի մարմնավորած Ջեյ Գեթսբիի համար։ 1977 թվականին Դայան Քիթոնը եւ Վուդի Ալլենը օսկարակիր Էննի Հոլլ ֆիլմում կրում էին Ռալֆ Լորեն[5]։

1978 թվականին Bloomingdale-ում թողարկվեցին առաջին Ռալֆ Լորեն օծանելիքները՝ արտադրված Ռալֆ Լորեն ՍՊԸ-ի կողմից՝ Lauren կանանց համար և Polo տղամարդկանց համար։ Սա առաջին անգամն էր, երբ դիզայները միաժամանակ ներկայացրեց երկու բուրմունք՝ մեկը տղամարդկանց, մյուսը՝ կանաց համար[3]։

1981 թվականին Անգլիայում՝ Լոնդոնի Վեստ Էնդի Նոր Բոնդ փողոցի վրա, բացելով առաջին առանձին խանութը՝ ընկերությունը մտավ եվրոպական շուկա և դարձավ միջազգային։ Լորենը իր առաջին անվանական խանութը հիմնեց Ռիելելանդերի առանձնատանը 1986 թվականին՝ Մեդիսոն պողոտայում և Նյու Յորքի 72-րդ փողոցում[6]։ 1997 թվականի հունիսի 12-ին ընկերությունը Նյու Յորքի ֆոնդային բորսայում դարձավ հրապարակայնորեն ներկայացված ընկերություն[7]։

1999 թվականի մարտին Չիկագոյի և Միչիգանի պողոտաների անկյունում գտնվող խոշորագույն Ռալֆ Լորեն խանութին հարակից նորակառույց շենքում բացվեց 98 տեղանոց Ռալֆ Լորեն ռեստորանը։ Դրանից հետո բացվեցին երկու նոր ռեստորաններ` 2010 թվականին Ralph's ռեստորանը 173-րդ փողոցի Saint Germain Paris խանութում և 2015 թվականին The Polo Bar-ը Նյու Յորքում գտնվող Պոլոյի խանութում[8]։

2000 թվականին RL Media-ն (համագործակցություն Ralph Lauren-ի և NBC-ի միջև) գործարկեց ընկերության կայքը և առցանց խանութը՝ որպես polo.com: 2007 թվականին Ռալֆ Լորեն Կորպորացիան ձեռք բերեց RL Media-ի՝ NBC-ին պատկանող բաժնեմասը, և կայքը վերաթողարկվեց, որպես ralphlauren.com: 2015 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ նոյեմբերից ընկերության հիմնադիր Ռալֆ Լորենին կփոխարինի Ստեֆան Լարսսոնը՝ որպես գործադիր տնօրեն։ Լորենը մնաց որպես գործադիր նախագահ և ստեղծագործական բաժնի ղեկավար[9][10]։

2017 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Լարսսոնը համաձայնել է 2017 թվականի մայիսի 1-ից թողնել իր պաշտոնը՝ Լորենի հետ անհամաձայնությունների պատճառով[11]։ 2017 թվականի մայիսի 17-ին Ռալֆ Լորենը ներկայացրեց Պատրիս Լուվեին՝ որպես ընկերության տնօրեն և գլխավոր գործադիր տնօրեն[12]։ Լուվեն վերջին ժամանակներում աշխատել էր Procter & Gamble-ում՝ Global Beauty խմբի ղեկավար[13]։ Նա ստանձնեց պաշտոնը 2017 թվականի հուլիսի 17-ին[14][15][16]։

Ապրանքանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործած շարֆ Polo Ralph Lauren-ից:
  • Ralf Lauren Կանանց հավաքածու և Ralph Lauren Purple Label. Ռալֆ Լորենի կանանց հավաքածուն՝ թողարկված 1971 թվականին, պարունակում է ձեռագործ ժամանցային զգեստներից մինչև սպորտային հագուստներ։ 1994 թվականին թողարկված Lauren Purple Label-ն առաջարկում է տղամարդկանց պիջակներ, անհատական չափերով կարված կոստյումներ և սպորտային հագուստ, ոտքի չափով կարված կոշիկներ, ինչպես նաև պատվերով կահույք, աքսեսուարներ և ուղեբեռ[17][18]։
  • Ralf Lauren ժամացույցներ և թանկագին զարդեր. 2009 թվականին Ռալֆ Լորենը, Compagnie Financière Richemont SA շքեղ խմբի հետ համատեղ, Ralph Lauren Watch & Jewelry Co.-ի միջոցով թողարկեց ժամացույցների տեսականի։ 2010 թվականին Ralph Lauren Watch & Jewelry Co.-ն ներկայացրեց նաև զարդերի հավաքածու[19]։
  • Polo Ralph Lauren. տղամարդկանց Պոլոյի սպորտային և գործված հագուստի Ռալֆ Լորենի առաջին ամբողջական հավաքածուի արտադրությունը սկսել է 1967 թվականին։ 2014 թվականին մեկնարկել է կանացի Պոլոյի արտադրությունը[20]։
  • Polo Sport. Polo Sport-ը, որն իրենից ներկայացնում է սպորտի և մարզումների համար նախատեսված հագուստի հավաքածու, թողարկվեց 1992 թվականին։ 2014 թվականին Ռալֆ Լորենը առաջին անգամ ներկայացրեց PoloTech Shirt, որում օգտագործվում էր գործվածքների խելացի տեխնոլոգիա, որը ենթադրաբար «հագնողից վերցնում էր հուսալի կենսաբանական ինֆորմացիան»[21]։
  • Double RL: 1993 թվականին ստեղծված և Ռալֆ Լորենի և նրա կնոջ՝ Ռիքիի RRL ագարակի անունով կոչված RRL-ը առաջարկում է ջինսե կտորի, վինտաժային հագուստի, սպորտային հագուստի ու աքսեսուարների՝ աշխատանքային և զինվորական համազգեստով ոգեշնչված՝ տղամարդկանց հագուստի խառնուրդ[22]։
  • Lauren Ralph Lauren. Lauren for Women հավաքածուն թողարկվեց 1996 թվականին՝ առաջարկվելով սպորտային հագուստ, ջինսե հագուստ, առօրյա հագուստ, զգեստներ, կոշիկ և պարագաներ՝ ավելի ցածր գներով։ Lauren for Men-ը առաջարկում է տղամարդկանց հարմարավետ հագուստ, ներառյալ՝ կոստյումներ, սպորտային բաճկոններ, վերնաշապիկներ, տաբատներ, սմոկինգներ, վերարկուներ եւ փողկապներ՝ ավելի ցածր գներով[23]։ Այս բրենդը, ընդհանուր առմամբ, Chaps-ի գներից բարձր է, բայց Պոլոն զիջում է Polo Ralph Lauren-ի գնին։
  • Ralph by Ralph Lauren. 1994 թվականին թողարկված Ralph by Ralph Lauren հավաքածուն առաջարկում է կոստյումի առանձին մասեր, սպորտային բաճկոններ, ժիլետներ և վերարկուներ[24]։
  • Polo Golf and RLX Golf. Polo Golf-ը թողարկվեց 1990 թվականին, իսկ RLX Golf-ը՝ 1998 թվականին[25]։
  • Pink Pony. 2000 թվականին ստեղծված Pink Pony-ի բոլոր արտադրատեսակների վաճառքներից ստացված եկամուտը ուղղվում է Pink Pony հիմնադրամին և աշխարհի՝ քաղցկեղային բարեգործական խոշորագույն կազմակերպություններին։ Pink Pony-ն հիմնականում բաղկացած է կանանց սպորտային հագուստներից և պարագաներից։ Բոլոր Pink Pony հագուստի մասերն ունեին Պոլո խաղացողի վարդագույն լոգոն[26]։
  • Polo Ralph Lauren Children. հավաքածուն ներառում է պոլո տրիկոտաժե վերնաշապիկներ և քաշմիրե մանրաթելով սվիտերներ[27]։
  • Denim & Supply Ralph Lauren. հավաքածուի արտադրությունը սկսվեց 2011 թվականին՝ ոգեշնչված Բրուքլինի և Նյու Յորքի նկարչական համայնքներով ու պահեստներով, երաժշտական փառատոնների բեմում հայտնաբերված յուրօրինակ ոճով[28]։
  • Chaps. միջին դասի բրենդ, որը ներկայացնում է առօրյա սպորտային հագուստ, աշխատանքային հագուստ և զգեստներ[29]։ Chaps բրենդը հասանելի է հիմնականում Kohl's և Belk խանութներում, և գներով մրցում է PVHIzod ապրանքանիշի հետ։
  • Club Monaco. Club Monaco-ն նախագծում և վաճառում է իր սեփական հագուստն ու պարագաները՝ տղամարդկանց և կանանց համար[30]։
  • American Living. Ռալֆ Լորենը 2008 թվականին գործարկեց American Living-ը՝ տղամարդկանց և կանանց համար նախատեսված միջին դասի ոճային հավաքածուն՝ ստեղծված բացառապես JCPenney-ի համար։ Այս արտադրությունը համեմատվում էր Chaps-ի հետ, բայց վաճառվել է որպես առավել բացառիկ հավաքածու՝ ի տարբերություն Chaps-ի, որը վաճառվում է մանրածախ խանութներում։ Այս արտադրությունը դադարեցվեց 2012 թվականին՝ վատ վաճառքի պատճառով։ Այժմ Macy's-ում վաճառվում է American Living-ի մեկ այլ հավաքածու. ներկայիս American Living-ը ընդգրկում է միայն կանանց համար նախատեսված հագուստ[31]։
  • Ralph Lauren Home and Paint. Ralph Lauren Home-ը՝ ամերիկյան հագուստի դիզայների կողմից ստեղծված առաջին ամբողջական հավաքածուն, ի հայտ եկավ 1983 թվականին՝ տան կահավորանքներով և պարագաներով։ Ralph Lauren Home-ը ներառում է կահույք, մահճակալներ և լոգախցիկներ, ճենապակե, բյուրեղապակե, արծաթե, դեկորատիվ պարագաներ և նվերներ, ինչպես նաև լուսավորության պարագաներ, գործվածքներ, պաստառներ և գորգեր։ Ralph Lauren-ը թողարկեց Paint-ը 1995 թվականին։ Այժմ հավաքածուն ներառում է ավելի քան 400 ներկապնակներ[32]։
  • Օծանելիք. Սկզբնապես արտադրված լինելով Warner-Lauren-ի կողմից՝ այժմ տղամարդկանց և կանանց Ralph Lauren օծանելիքներն արտադրում է L'Oréal-ը՝ ներառյալ World of Polo-ն (Polo, Polo Blue, Polo Black, Polo Red), Ralph Lauren Romance, Midnight Romance և Big Pony հավաքածուները՝ տղամարդկանց և կանանց համար[33]։
  • Ralph Lauren Restaurants. Ռալֆ Լորեն ռեստորանը բացվեց 1999 թվականին՝ Չիկագոյում՝ Միչիգանի պողոտայում գտնվող Ռալֆ Լորենի խանութի հարևանությամբ։ 2010 թվականին Ralph's-ը բացվեց 173-րդ փողոցի «Saint Germain Paris» խանութում։ 2014 թվականի օգոստոսին Նյու Յորքի «Polo Flagship» խանութի երկրորդ հարկում բացվեց «Ralph's Coffee»-ն։ 2015 թվականի հունվարին Նյու Յորքի Polo առաջնակարգ խանութի հարակից տարածքում բացվեց «Polo Bar»-ը[34]։

Խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ralph Lauren խանութը Նյու Յորքում:
Ralph Lauren խանութը Նյու Յորքի Մեդիսոն պողոտայում։

2016 թվականի ֆինանսական տարին ընկերությունը ավարտեց ուղղակիորեն կառավարվող 493 խանութներով՝ 144 Ralph Lauren խանութ, 77 Club Monaco խանութ և 272 Polo գործարանային խանութներ։ Ընկերությունը տարեվերջին կառավարում էր նաև 583 կոնցեսիոն խանութների տարածքներ ամբողջ աշխարհում[35]։

Բացի ընկերության կողմից կառավարվող խանութներից, լիցենզիայով աշխատող գործընկերները կառավարում էին 93 Ralph Lauren խանութ և 42 մասնագիտացված խանութներ, իսկ 2016 թվականի ավարտին` նաև 133 Club Monaco խանութ։

Ռալֆ Լորենը կառավարում է Նյու Յորքի Մեդիսոն պողոտայում գտնվող իր ներկայացուցչական առաջնակարգ խանութները։ Ընկերությունը ղեկավարում է նաև ներկայացուցչական խանութներ Չիկագոյում, Մանհասեթում, Գրինվիչում (ԱՄՆ), Լոնդոնում, Միլանում, Տոկիոյում, Մոսկվայում և Փարիզում, որտեղ վաճառվում են Ռալֆ Լորենի հավաքածուները[36]։

Հովանավորչությունը սպորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների թենիսի ասոցիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Միացյալ Նահանգների թենիսի ասոցիացիան ընտրեց Ռալֆ Լորեն կորպորացիան՝ որպես U.S. Open-ի հագուստի պաշտոնական հովանավոր։ Գործընկերության մասով, թենիսի կորտի վրա գտնվող բոլոր գնդակ մատուցողները և մյուս պաշտոնատարները պետք է հագած լինեին Ralph Lauren-ի կողմից նախագծված հատուկ հագուստ։ Սա Polo-ի կողմից թենիսի առաջին հովանավորչությունն է[37]։

Ուիմբլդոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Ռալֆ Լորեն կորպորացիան դարձավ Ուիմբլդոնի հանդերձանքի պաշտոնական մատակարարողը։ Լորենը թենիսի մրցաշարի պատմության մեջ ընտրված առաջին դիզայներն է, որն ստեղծել է համազգեստ թենիսի կորտի բոլոր պաշտոնատարների համար[38][39]։

ԱՄՆ օլիմպիական հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Լորեն Կորպորացիան ԱՄՆ Օլիմպիական և Պարաօլիմպիական հավաքականների պաշտոնական հովանավորն է՝ ԱՄՆ-ում արտադրանքի արտադրության, տարածման, գովազդի, խթանման և վաճառքի իրավունքով։ Ընկերությունը համագործակցություն է հաստատել մարզիկների հետ՝ որպես բրենդի պատվիրակներ, ինչպես նաև որպես գովազդի, մարքեթինգի և հասարակության հետ կապերի քարոզարշավի դեմքեր[40][41]։

Ռալֆ Լորեն Կորպորացիան համագործակցում է ԱՄՆ օլիմպիական կոմիտեի հետ` լինելով Պեկինում 2008 թվականի ամառային օլիմպիադայի, Վանկուվերում 2010 թվական ձմեռային օլիմպիադային, Լոնդոնում 2012 թվականի օլիմպիադային, Սոչիում 2014 թվականի ձմեռային օլիմպիադային և Ռիոյում 2016 թվականի ամառային օլիմպիադային մասնակցող ԱՄՆ Օլիմպիական հավաքականի հանդերձանքի պաշտոնական հովանավոր[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Polygon.io
  2. «Ralph Lauren: The patriarch of fashion's rise from rag-trader to American royalty». The Independent. 2015 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 «Ralph Lauren Through the Years». The New York Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. «Ralph Lauren Through the Years». The New York Times. nytimes. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  5. «Exploring the world of fashion in film». The Independent. 1987 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «Ralph Lauren: The emperor has clothes». Fortune. 1996 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «RALPH LAUREN CORP (RL) IPO». Nasdaq. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «Ralph Lauren Creates His Clubhouse». New York Times. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. TABUCHI, HIROKO; FRIEDMAN, VANESSA (2015 թ․ սեպտեմբերի 29). «Ralph Lauren, Creator of Fashion Empire, Is Stepping Down as C.E.O.». NY Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «End of an Era: Ralph Lauren Is Stepping Down as CEO of His Company». Esquire. 2015 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  11. Gensler, Lauren. «Ralph Lauren CEO To Depart Over 'Different Views' With Founder, Shares Tumble». Forbes. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  12. Badkar, Mamta (2017 թ․ մայիսի 18). «Ralph Lauren adjusted earnings top estimates as it bridles discounts». Financial Times. United Kingdom. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  13. «Ralph Lauren names P&G executive Patrice Louvet as CEO». Reuters (անգլերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  14. Bloomberg
  15. «Ralph Lauren Names P&G Beauty Exec Patrice Louvet As New CEO». Fortune (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  16. Tweh, Bowdeya (2017 թ․ մայիսի 17). «Ralph Lauren Taps Procter & Gamble Executive Patrice Louvet as Its Next CEO». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  17. «Ralph Lauren: the man who dresses America». The Telegraph. 2014 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. «BEHIND THE BRAND: RALPH LAUREN». Mr Porter. 2011 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  19. «Ralph Lauren Is Pushing Higher Into Luxury With New Stores, Accessories». The Wall Street Journal. 2014 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  20. «THE INTRO: RALPH LAUREN». Mr Porter. 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  21. «This 1992 Polo Sport Jacket Will Make You a Style God». GQ. 2016 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  22. «EAST MEETS WEST». Ralph Lauren. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  23. «Ralph Lauren - Fashion Designer». Fashion Encyclopedia. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. «Goldman Buys 28% Stake In Ralph Lauren's Empire». The New York Times. 1994 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  25. «About Our Premier Partner... Polo Ralph Lauren». ajga.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  26. «Pink Money Fund». Ralph Lauren. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  27. «Ralph Lauren Biography». BIO. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  28. «Ralph Lauren goes back to basics with new Denim & Supply brand». Luxury Daily. 2011 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  29. «What will happen to Ralph Lauren without Ralph?». Fortune. 2014 թ․ մայիսի 9. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  30. «Ralph Lauren Buying Casual Clothing Retailer». The New York Times. 1999 թ․ մարտի 2. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  31. «JC Penney And Ralph Lauren Take Chance With "American Living"». CNBC. 2008 թ․ փետրվարի 21. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  32. «Ralph Lauren Home Announces a New License Agreement With ICI Paints' Glidden Company». PR News Wire. 2000 թ․ հունիսի 15. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  33. «RALPH LAUREN». L’Oreal. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  34. «Ralph Lauren Through the Years». The New York Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  35. «Ralph Lauren Reports Third Quarter Fiscal 2016 Results». Business Wire. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  36. «Our Global Flagships». Ralph Lauren Media, LLC. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  37. «Polo and the USTA Sign Four-Year Global US Open Partnership». Pambianco News (Press release). 2005 թ․ մարտի 14. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  38. «Ralph Lauren to Outfit Players at Wimbledon». Los Angeles Times. Associated Press. 2006 թ․ հունիսի 18. էջ D4. «Polo Ralph Lauren Corp. will become the first external company in 129 years to outfit the tournament's on-court officials, who will exchange their green polyester grass-blending jackets for smart navy blue ones. In the past, Wimbledon has done its own design of officials' uniforms.»
  39. «Wimbledon Fashion by Polo Ralph Lauren | Polo Shirts | Tee Shirts | Track Tops | Ball Boy Tops | Accessories». shop.wimbledon.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  40. Dodes, Rachel; Kang, Stephanie (2008 թ․ ապրիլի 7). «Polo to Outfit U.S. Team For the Beijing Olympics». The Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  41. McQuigge, Michelle (2008 թ․ ապրիլի 8). «Roots no longer outfitting Olympic teams, co-founder says». Toronto Star. The Canadian Press. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  42. Pells, Eddie (2009 թ․ հուլիսի 2). «US team to wear Ralph Lauren again at Olympic ceremonies». The Seattle Times. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Լորեն կորպորացիա» հոդվածին։