Jump to content

Մեծն Գեթսբի (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեծն Գեթսբին (վեպ)ից)
Մեծն Գեթսբի
The Great Gatsby
ՀեղինակՖրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Անվանվել էՋեյ Գեթսբի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրողբերգություն և Great American Novel?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Մեյեր Վոլֆշիմ, Ջեյ Գեթսբի, Նիկ Քարավեյ, Դեյզի Բյուքենեն, Թոմ Բյուքենեն, Myrtle Wilson? և George B. Wilson?
Նկարագրում էՆյու Յորք
Էջեր214
ՆախորդԳեղեցիկ և անիծված
ՀաջորդԳիշերն անուշ է
Կազմի հեղինակՖրենսիս Կուղաթ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվապրիլի 10, 1925
Թարգմանիչ հայերենՍոնա Սեֆերյան
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/64317
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքՄեծն Գեթսբի
 The Great Gatsby Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծն Գեթսբին (այլ կիրառումներ)

«Մեծն Գեթսբին», 1925 թվականին Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կողմից գրված վեպ, որի հերոսները ապրում են հորինված Ուեսթ-Էգ քաղաքի ծաղկող Լոնգ Այլենդում, 1922 թվականի ամռանը։ Պատմությունը առաջին հերթին վերաբերվում է երիտասարդ և խորհրդավոր միլիոնատեր Ջեյ Գեթսբիին և նրա սիրուն՝ Դեյզի Բյուքենենին։ Ֆիցջերալդի աշխատանքի թեման պատկանում է իդեալիզմին, սոցիալական տատանումներին, փոփոխությունների անհանդուրժողականությանը, որի միջոցով նկարագրված են ջազի դարաշրջանը կամ Ճչացող 20-ականները, որը գրված է որպես ուսուցողական պատմություն՝ ամերիկական երազանքի մասին[1][2]։ Գրքի առաջին հրատարակությունը (Scribners) 1925 թվականի ապրիլին էր, որը ունեցավ տարբեր կարծիքներ և շատ վատ վաճառվեց. առաջին տարում գրքից վաճառվեց ընդամենը 20 000 օրինակ։ 1940 թվականին Ֆիցջերալդը մահացավ համարելով իրեն անհաջողակ, իսկ իր աշխատանքը՝ մոռացված։ Չնայած այս անհաջողություններին, գիրքը մեծ ճանաչում ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դարձավ ամերիկյան դպրոցների ուսումնական ծրագրի մի մասը, այնուհետև բեմադրվեց վերջին տասը տարիների ընթացքում։ Այսօր «Մեծն Գեթսբին» համարվում է դասական գրականության գլուխգործոցներից մեկը և ունի «Ամերիկյան մեծագույն վեպ» կոչումը։ 1998 թվականին Ժամանակակից գրականություն հրատարակությունը գիրքը համարեց 20-րդ դարի լավագույն վեպը և երկրորդ լավագույնը անգլերեն լեզվով գրվածների մեջ[3]։

Պատմությունը ներկայացվում է առաջին դեմքից. Նիկ Քարավեյը պատմությունն սկսում է մի խորհրդից, որը ինչ-որ ժամանակ նրան տվել էր իր հայրը, ով ասում էր՝ պետք չէ դատել այն մարդկանց, ովքեր չունեն քո առավելությունները։ Սրանից հետո Նիկի համար սովորույթ է դառնում հետևել այս խորհրդին՝ բացառությամբ Գեթսբիի դեպքից։ Նիկը լքում է Նյու Յորքը, որտեղ տեղի են ունեցել դեռ չպատմված դեպքերը, որպեսզի վերադառնա իր հարազատ Միջին Արևմուտք։ Այս կերպ, հաջորդ գործողությունները ներկայացնում են իրենցից հետադարձ ձև։ Իր պատմությունը Նիկը սկսում է այն բանից, երբ վարձով տուն է վերցնում Ուեստ Էգում՝ Լոնգ Այլենդում, որտեղ ի տարբերություն Իստ Էգի, ապրում էին ոչ շատ հայտնի, սակայն ոչ պակաս հարուստ մարդիկ։ Նիկը հյուրընկալվում է Թոմ և Դեյզի Բյուքենենների առանձնատանը։ Դեյզին Նիկի զարմուհին էր, իսկ նրա ամուսինը՝ Թոմը, ինչ-որ ժամանակ խաղացել է ֆուտբոլ Յելեում, իսկ հիմա՝ վայելում է իր հարստությունը։ Թոմը Նիկի մոտ տպավորվել է ինչպես ամբարտավան մարդ, ով ունի ռասիստական հայացքներ, իսկ Դեյզին, ինչպես հմայիչ կին, չնայած նրան, որ ուներ երեքամյա աղջնակ։ Այս տանը Նիկը հանդիպում է Ջորդան Բեյքերին՝ Դեյզիի ընկերուհուն։ Ջորդանը հայտնում է Նիկին, որ Թոմը Նյու Յորքում սիրուհի ունի։

Վերջինիս՝ Միրթլ Վիլսոնի հետ հանդիպման համար, սիրուհու ամուսնու՝ Ջորջի մոտ, Թոմը վերանորոգելու է տանում իր ավտոմեքենաները և միաժամանակ տուն է վարձում քաղաքում։ Թոմը այնտեղ է հրավիրում նաև Նիկին, որտեղ նա ծանոթանում է Քեթրինի՝ Միրթլի քրոջ և Միրթլի ընկերների հետ։ Գիշերն ավարտվում է հարբեցողությամբ և Միրթլի ջարդված քթով, ով բարկացել էր, քանի որ Թոմը տվել էր Դեյզիի անունը։ Նիկը հեռանում է այս քաոսից Մաք-Քիի՝ Միրթլի ընկերոջ հետ։ Անսպասելիորեն հայտնի է դառնում, որ Նիկը Ջեյ Գեթսբիի հարևանն է։ Վերջինս մեծահարուստ է, որ հայտնի է իր կազմակերպած ճոխ և ուրախ երեկույթներով, որոնք տեղի են ունենում Գեթսբիի ոչ այնքան համեստ առանձնատանը, որտեղ ամեն շաբաթ օր հարյուրավոր մարդիկ են հյուրընկալվում։ Այնուհետև Գեթսբիի վարորդը Նիկին ուղարկում է հրավեր՝ մասնակցելու իր երեկույթներից մեկին։ Գեթսբին խորհրդավոր մարդ է, ում հարստության մասին միայն շշուկներ են պտտվում։ Նիկին հանդիպած և ոչ մի հյուր չգիտի, թե ինչպիսի տեսք ունի Գեթսբին։ Այնուհետև երեկույթի ժամանակ Նիկը հանդիպում է մի մարդու, ով պարզվում է, որ զինվորական է եղել, ինչպես Նիկը։ Ի զարմանս Նիկի, այդ մարդը լինում է Գեթսբին։ Իսկ Գեթսբիի հետ ծանոթությունից հետո նրանց միջև առաջանում են եղբայրական հարաբերություններ։ Նիկը զարմանում է, երբ Գեթսբին իրեն տանում է Նյու Յորք, առանց որևէ բացատրության և պատմում է նրան իր ողջ կյանքը, սոցիալական վերելքը, որը թվում էր, թե հորինվածք է։ Ինչպես նաև Նիկը ծանոթանում է Գեթսբիի ուղեկից՝ Մեյեր Վոլֆսհայմի հետ։ Վերևում նշված Ջորդան Բեյքերը պատմում է Նիկին, որ Գեթսբին կազմակերպում է խնջույքներ, հույս ունենալով, որ դրանցից մեկին կհայտնվի Դեյզին, իր նախկին սերը։ Ջորդանի միջոցով, Գեթսբին խնդրում է Նիկին կազմակերպել հանդիպում Դեյզիի հետ։ Նիկը խոստանում է անել այդ։ Տեղի է ունենամ սիրահարների հանդիպումը։ Դրա հետ մեկտեղ սիրավեպ է սկսվում Նիկի և Ջորդանի միջև։

Դեպքերը զարգանում են հյուրանոցում, երբ Թոմը իմանում է Ջեյի և Դեյզիի սիրո մասին և Գեթսբիին սպառնում է և արտահայտում իր ողջ ատելությունը վերջինիս հանդեպ։ Ի պատասխան այս ամենի Ջեյը պնդում է, որ Դեյզին ասի Թոմին, որ երբեք նրան չի սիրել, հուսալով, որ կվերականգնի հինգ տարվա սերը։ Դեյզին թեև կողմ էր դրան, սակայն հրաժարվում է ասել այդ ամենը։ Թոմը իրեն հաղթանակած է զգում։ Նա թույլ է տալիս, որ ետդարձի ճանապարհին Դեյզին և Գեթսբին գնան միասին, իսկ ինքը, Նիկը և Ջորդանը միասին՝ այլ մեքենայով։

Այդ պահին Ջորջ Վիլսոնը կռվում էր իր կնոջ՝ Թոմի սիրուհու հետ։ Միրթլը վազում է փողոց և տեսնում է մեքենան, որը կեսօրին Թոմն էր վարում։ Այդ մեքենան էր, որով գնում էին Գեթսբին և Դեյզին, ավտովթարի է ենթարկում Միրթլին, ով տեղում մահանում է։ Հասնելով այդ վայրին Ջորդանը, Նիկը և Թոմը տեսնում են խառնաշփոթը, իսկ Թոմը ճանաչում է իր սիրուհուն։ Ջորջը խելագարված կատարվածից, կարծում է, որ մեքենայի վարորդը եղել է Միրթլի սիրեկանը։ Նա որոշում է գտնել ավտոմեքենան և վրեժխնդիր լինել։ Նիկը վերադառնում է Բյուքենենների տուն և ոչ հեռու նկատում է Գեթսբիին, ով պատահաբար ասում է, որ Դեյզին էր եղել ղեկին։ Այսպիսով, Գեթսբին չէր էլ պատրաստվում ասել ճշմարտությունը՝ ով է իրականում սպանել կնոջը, Նիկը խորհուրդ է տալիս Գեթսբիին հեռանալ քաղաքից որոշ ժամանակով։

Վերջին բառերը, որը Նիկը ասում է Ջեյին հետևյալն են. «Նրանք բոլորը ոչնչություն են։ Դու ինքդ մենակ արժես այդ անիծյալ խումբը` միասին վերցրած»։ Միրթլի ամուսինը գտնում է Գեթսբիին Թոմի ակնարկով և սպանում է Ջեյին իր լողավազանի մոտ, իսկ հետո ինքնասպան է լինում։

Նիկը զանգահարում է Գեթսբիի ծանոթներին, սակայն նրանցից և ոչ մեկը չի գալիս թաղմանը։ Թոմը և Դեյզին հեռացած են լինում, չթողնելով իրենց հասցեն։ Ջորդան Բեյքերի հետ հարաբերությունների խզումից և Թոմի հետ պատահական հանդիպումից հետո, որի ժամանակ պարզվում է, թե իրականում ով է մեղադրել Գեթսբիին, Նիկը հեռանում է քաղաքից այն մտորումներով, որ անցյալը չես կարող վերադարձնել։

  • Նիկ Քարավեյ - գլխավոր հերոս, 29-30 տարեկան, ով պատմությունը ներկայացնում է առաջին դեմքով
  • Ջեյ Գեթսբի - Նիկի խորհրդավոր հարևանը, մոտավորապես 30 տարեկան, ում անցյալը գաղտնիք է բոլորի համար
  • Դեյզի Բյուքենեն - Նիկի զարմուհին, հարուստ ընտանիքից
  • Թոմաս Բյուքենեն - Դեյզիի ամուսինը, 30 տարեկան, հարուստ ընտանիքից
  • Ջորդան Բեյքեր - Դեյզիի ընկերուհին
  • Միրթլ Ուիլսոն - Թոմի սիրուհին
  • Ջորջ Ուիլսոն - Միրթլի ամուսինը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Karolides, Nicholas J.; Bald, Margaret; Sova, Dawn B. (2011). 120 Banned Books: Censorship Histories of World Literature (Second ed.). Checkmark Books. p. 499. ISBN 978-0-8160-8232-2. Rather than a celebration of such decadence, the novel functions as a cautionary tale in which an unhappy fate is inevitable for the poor and striving individual, and the rich are allowed to continue without penalty their careless treatment of others' lives.
  2. «Hoover, Bob (10 May 2013). "'The Great Gatsby' still challenges myth of American Dream". Pittsburgh Post-Gazette. Retrieved 10 May 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  3. Modern Library - 100 Best Novels

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծն Գեթսբի (վեպ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծն Գեթսբի (վեպ)» հոդվածին։