Ձեռնարկչական գործունեություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձեռնարկչական գործունեություն, գործունեության, գործառույթների, ընթացակարգերի և հաստատությունների կազմակերպած լայնածավալ համակարգ է, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային տնտեսություններում երկու կամ ավել կողմերի միջև ապրանքների և ծառայությունների փոխանակմանը (առք ու վաճառք)[1]։ Ավելի կոնկրետ առևտուրը ոչ թե բիզնես, այլ բիզնեսի մաս է, որը հեշտացնում է ավարտուն կամ անավարտ, բայց արժեքավոր ապրանքների և ծառայությունների լայնածավալ տեղաշարժն ու տեղաբաշխումը արտադրողներից մինչև վերջին սպառողը, ի տարբերություն հումքի մատակարարմանը և այդ ապրանքների արտադրությանը։ Առևտուրը շատ չնչին տարբերվում է ֆինանսական առևտուրից, որը ավարտուն ապրանքների և ծառայությունների վերջնական գործարքն է, փոխանակումը կամ էլ փոխանցումը վաճառողից մինչև վերջին սպառողը։ Առևտուրը ոչ միայն ներառում է վերը նշված ֆինանսական առևտուրը, այլ նաև գործարքների մի ամբողջ շարք, որոնք ի հայտ են գալիս արտադրողի և վաճառողի միջև օժանդակ ծառայությունների և միջոցների օգնությամբ, որն էլ հեշտացնում է այդպիսի առևտուրը։ Այդպիսի օժանդակ ծառայությունները ներառում են՝ տրանսպորտը, շփումը, պահեստավորումը, ապահովագրությունը, բանկը, ֆինանսական շուկաները, գովազդը, փաթեթավորումը, առևտրական գործակալների և գործակալությունների ծառայությունները և այլն։ Այլ կերպ ասած, առևտուրն ընդգրկում է լայնածավալ ֆինանսական առևտրի քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, նյութատեխնիկական, իրավական, սոցիալական և մշակութային ասպեկտների լայն զանգված։ Մարքեթինգային տեսանկյունից, առևտուրը ստեղծում է ժամանակի և տեղի օգտակարություն՝ հասանելի դարձնելով ապրանքներն ու ծառայությունները հաճախորդներին ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ փոխելով դրանց գտնվելու վայրն ու տեղաբաշխումը։ Այսպիսով կարելի է ասել, որ ֆինանսական առևտուրը առևտրի մի մասն է, իսկ վերջինս էլ բիզնեսի մի մասը։

Հին ժամանակներում առևտուրը ծախսատար գործունեություն էր՝ տրանսպորտային ռիսկային բնույթի պատճառով, որն էլ սահմանափակում էր այն տեղի շուկաներում։ Ժամանակի ընթացքում տրանսպորտի բարելավմանը զուգընթաց ընդլայնվեց նաև առևտուրը։ Միջին դարերում միջքաղաքային և լայնածավալ առևտուրը դեռ սահմանափակվում էր մայրցամաքներում։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների և օվկիանոսային նավերի ի հայտ գալուն պես, առևտուրը ձեռք բերեց միջազգային և անդրմայրցամաքային բնույթ։ Ներկայումս միջազգային անդրօվկիանոսյան նավարկության, փոստային հաղորդագրությունների համակարգերի և ինտերնետի հնարավորության հուսալիությունը հասանելի է դարձրել առևտուրը աշխարհի մի շարք երկրների, ազգերի ու քաղաքների միջև։ 21-րդ դարում ինտերնետի վրա հիմնված է էլեկտրոնային առևտուրը (որտեղ ֆինանսական տեղեկությունը փոխանցվում է ինտերնետի միջոցով) և իր ենթակատեգորիաները, ինչպիսիք են՝ անլար բջջային առևտուրը և սոցիալական մեդիայի վրա հիմնված սոցիալական առևտուրը, եղել են և շարունակում են լայն տարածում գտնել։

Առևտուրը կարգավորող օրենսդիր մարմրինները, նախարարությունները կամ նախարարական վարչությունները խթանում են և կարգավորում ներքին և արտաքին առևտրական գործունեությունները երկրի ներսում։ Միջազգային առևտուրը կարգավորվում է երկրների միջև կնքված երկկողմանի պայմանագրով։ Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմից և ազգերի միջև ազատ ֆինանսական առևտրի աճից հետո, բազմակողմ պայմանավորվածությունները, ինչպիսիք են՝ «Սակագների և առևտրի ընդհանուր համաձայնագիր»-ը և «Առևտրի համաշխարհային կազմակերպություն»-ը, դարձել են գլոբալ առևտուրը կարգավորորղ հիմնական համակարգերը։ Միջազգային առևտրային պալատը մեկ այլ կարևոր կազմակերպություն է, որը նույնպես սահմանում է կաննոներ և լուծում է միջազգային առևտրում ի հայտ եկած ցանկացած վեճ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն «առևտուր» բառը ծագել է լատիներեն «commercium» (առևտուր) բառից, որի «com»-ը նշանակում է «միասին», իսկ «merx»-ը՝ «ապրանք»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Կադուսեուսը համարվում է առևտրի սիմվոլ[3] և ավանդաբար կապված է հռոմեական Աստված Մերկուրիի հետ, որը համարվում է առևտրի, խաբեության և գողերի հովանավոր:

Պատմաբաններ Փիթեր Ուոթսոնը և Ռամեշ Մանիկամը միջքաղաքային առևտրի պատմությունը թվագրում են մոտ 150,000 տարի առաջ[4]։

Պատմական ժամանակներում արժույթի ներդրումը որպես ստնդարտացված գումար հեշտացրեց ապրանքների և ծառայությունների փոխանակումը[5]։

Միջնադարյան Եվրոպայում մշակված բանկային համակարգերը հեշտացնում են ֆինանսական գործարքները ազգային սահմաններով[6]։ Շուկաները դարձել են քաղաքային կյանքի մի մասը և ղեկավարվում են քաղաքային իշխանությունների կողմից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Commerce». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015. 
  2. Chisholm, Hugh, ed. (1911). «Commerce» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջ 765.
  3. Hans Biedermann, James Hulbert (trans.), Dictionary of Symbolism - Cultural Icons and the Meanings behind Them, p. 54.
  4. Watson, Peter (2005). Ideas : A History of Thought and Invention from Fire to Freud. HarperCollins. ISBN 0-06-621064-X. Introduction.
  5. Davies, Glyn (2002). Ideas: A history of money from ancient times to the present day. University of Wales Press. ISBN 0-7083-1717-0.
  6. Martha C. Howell (2010 թ․ ապրիլի 12). Commerce Before Capitalism in Europe, 1300-1600. Cambridge University Press. ISBN 978-0-521-76046-1.
  7. Fernand Braudel (1982). Civilization and Capitalism, 15th-18th Century: The wheels of commerce. University of California Press. էջ 30. ISBN 978-0-520-08115-4. «Taken over by towns, the markets grew apace with them.»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձեռնարկչական գործունեություն» հոդվածին։