Massimo Dutti

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Massimo Dutti
Massimo Dutti.png
Massimo Dutti a Cal Franquesa 02.jpg
Տեսակխանութների ցանց, բիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն, ձեռնարկություն և նորաձևության տուն
Հիմնադրված է1985
ՎայրՏորդերա, Մարեսմե
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
Մայր ընկերությունԻնդիթեքս
ՍեփականատերԻնդիթեքս
Կայքmassimodutti.com
Massimo Dutti Վիքիպահեստում

Massimo Dutti, հագուստի արտադրանքով զբաղվող կազմակերպություն, որը իսպանական Inditex խմբի մի մասն է համարվում: Նոր հիմնված ժամանակներում՝ 1985 թվականին ընկերությունն ավելի շատ մասնագիտանում էր տղամարդկանց հագուստի ոլորտում:

1991 թվականին Inditex-ը գնել է ընկերության բաժնետոմսերի 65%-ը, իսկ հետագայում՝ ամբողջ փաթեթը: Այդ ժամանակներից ընկերությունը սկսեց ուշադրություն դարձնել նաև կանացի և մանկական հագուստին, ինչպես նաև կոսմետիկ միջոցների արտադրանքին: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Տորդերայում՝ Բարսելոնայի գավառում:

Ներկայիս դրությամբ ավելի քան 45 երկրներում գործում են մոտ 500 Massimo Dutti-ի խանութներ: Ընկերության տարբեր խանութներում աշխատում են մոտ 4000 աշխատողներ՝ նրանցից 2800-ը Իսպանիայում:

Massimo Dutti անվան տակ արտադրվող օծանելիքը և կոսմետիկ բույրերը վաճառքի են դուրս գալիս Puig կազմակերպության հետ համագործակցելով[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Puig, a Spanish fashion empire that started with a lipstick»։ Modaes։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-09-ին։ Վերցված է 26 April 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]