Բիգ Մաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիգ Մաք
Արագ սննդի ռեստորան
Տեսակապրանքային նշան և արտադրանք
ԵնթատեսակՉիզբուրգեր
Առաջացման երկիր ԱՄՆ
ԱրտադրողՄաքԴոնալդս
 Big Mac Վիքիպահեստում

«Բիգ Մաք» (անգլ.՝ Big Mac), համբուրգեր (սենդվիչ թակած կոտլետով), որը վաճառում է արագ սննդի միջազգային ՄաքԴոնալդս ցանցը։ Այն ներդրվել է Փիթսբուրգի տարածքում 1967 թվականին, իսկ 1968 թվականին՝ ամբողջ Միացյալ Նահանգներում։ Այն ընկերության առաջատար ապրանքներից և ֆիրմային ուտեստներից։ «Բիգ Մաքը» բաղկացած է տավարի երկու կոտլետից, սոուսից, Այսբերգ աղցանից, պանրից, թթու վարունգից և սոխից՝ քնջութով եռաշերտ բուլկիի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիգ Մաքը» հորինել է Ջիմ Դելլիգատին՝ Ray Kroc-ի առաջին ֆրանչայզերից[1], որը ղեկավարում էր մի քանի ռեստորաններ Փիթսբուրգում, Փենսիլվանիա[2]։ Այն հորինվել է Delligatti-ի առաջին McDonald's ֆրանչայզ ռեստորանի խոհանոցում, որը գտնվում է McKnight Road-ում՝ Ross Township արվարձանում[3]։

«Բիգ Մաքն» ուներ երկու նախկին անուն, որոնք երկուսն էլ շուկայում ձախողվեցին՝ «Արիստոկրատ», որը ամերիկացիներին դժվար էր արտասանել ու հասկանալ, և «Բլյու Ռիբոն Բուրգեր»։ Երրորդ անունը՝ «Բիգ Մաքը», հորինել է 21-ամյա գովազդային քարտուղար Էսթեր Գլիկշտեյն Ռոուզը, որն աշխատում էր McDonald's-ի կենտրոնակայանում՝ Օուք Բրուքում (Իլինոյս)[4]։

«Բիգ Մաքն» առաջին անգամ ներկայացվել է 1967 թվականի ապրիլի 22-ին McDonald's-ում, որը պատկանում էր Delligatti-ին Փենսիլվանիա նահանգի Յունիոնթաուն քաղաքում, որը վաճառում էին 0,45 դոլարով (2021 թվականի 3,66 դոլարին համարժեք)[5][6]։

Սկզբում այն ստեղծվել էր որպես Big Boy ռեստորանային նմանատիպ համբուրգերի մրցակից, բայց հետագայում այնքան հայտնի դարձավ, որ 1968 թվականին սկսեց վաճառվել ԱՄՆ-ի բոլոր նահանգներում[7]։ Նրա առանձնահատկություններից մեկը, որով այն տարբերվում էր այն ժամանակվա մյուս բուրգերներից, հացի երրորդ կտորն էր (անգլ.՝ "club" layer), որը կայունացնում է պարունակությունը և թույլ չի տալիս համբուրգերին քանդվել։

Այսօր «Big Mac»-ը հայտնի է աշխարհի շատ երկրներում։ The Economist ամսագիրը օգտագործում է այս համբուրգերը որպես տարբեր երկրներում ապրուստի արժեքի ինդեքսի համեմատական ցուցիչ (տես Big Mac Index բաժինը), քանի որ այն շատ տարածված է և պարունակում է ցանկացած երկրի հիմնական գյուղատնտեսական արտադրանքը։ Անգլախոս երկրներում այս մոտեցումը կոչվում է «Բուրգերոնոմիկա»[8]։

2019 թվականի հունվարին McDonald's-ը պարտվեց իռլանդական արագ սննդի Supermac ցանցի դեմ բողոքում՝ «Բիգ Մաքի» ապրանքանիշի բացառիկ իրավունքների համար։ Այս որոշումը կայացրել է Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակը (EUIPO[9]):

Ապրանքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիգ Մաքը» բաղկացած է երեք մասի կտրված բուլկիից (վերևի մասում քունջութի սերմեր են ցանում), յուրաքանչյուրը մոտ 45,4 (±15) գրամ կշռող երկու կոտլետ, մեկ բարակ պանիր, երկու կտոր թթու վարունգ, սոխ, աղցան այսբերգ և Big Mac սոուս։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեգա Մաք» (անգլ.՝ Mega Mac) կամ «Double Big Mac»՝ չորս կոտլետ՝ յուրաքանչյուրը 45,4 գրամ և լրացուցիչ պանրի կտոր։ Հասանելի է Չինաստանում, Իռլանդիայում, Սերբիայում, Ճապոնիայում, Թուրքիայում, Մալայզիայում, Ադրբեջանում և Թաիլանդում[10]։ Այլևս չի առաջարկվում Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում, բայց երբեմն դիտվում է ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում։ 2020 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում այն հայտնվել է «Double Big Mac» անունով։
  • Gigant Mac - տասներկու/տասներեք կոտլետ մեկ համբուրգերի մեջ՝ վրան պանիր (կոտլետների քանակը կարող է տարբեր լինել)։ Որոշ ժամանակով առաջարկվում էր Գերմանիայում։
  • «Մակինլի մակ» (անգլ.՝ the Makkinli-Mac - երկու մասից) - անվանվել է Ալյասկայի լեռներից մեկի անունով և վաճառվել է միայն այնտեղ[11][12][13][14]։ Հայտնի է նաև որպես Բիգգեր բիգ մակ (անգլ.՝ Bigger Big Mac, բառախաղ), գովազդային նյութ 2006 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի, ՖԻՖԱ-ի տասնութերորդ գավաթի համար։
  • Հնդկաստանում, որտեղ հնդիկները տավարի միս չեն ուտում, «Բիգ Մաքը» վերանվանվեց Մահարաջա Մակ և տավարի միսը փոխարինվեց գառան մսով։ Այժմ ընկերության այլ ապրանքների հետ պատրաստվում է նաև հավի կոտլետով «Chicken Mac» ապրանքանիշով[15][16]։
  • «Սոն օֆ մակ» (անգլ.՝ Son of Mac), որը նաև հայտնի է որպես Mini Mac կամ Baby Mac, Big Mac-ի «մեկ հարկանի» տարբերակն է։ Վաճառվում է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, այժմ հասանելի է որպես «Mac Jr» սահմանափակ թողարկում ԱՄՆ-ում։
  • Իսրայելում, որտեղ բնակչության կրոնական մասում ընդունված չէ խառնել կաթնամթերքն ու մսամթերքը, առաջարկվում է Big Mac-ի հատուկ կոշեր տարբերակը (առանց բեկոնի, պանրի և լոլիկի)։
  • Ճապոնիայում կային տարբերակներ՝ երկրորդ կոտլետի փոխարեն ձու (Mega Egg) և լոլիկ (Mega Tomato): Ներկայումս չի արտադրվում։

Հատուկ սոուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը վերցված է 1975 թվականի գովազդային կարգախոսից և 2002 և 2006 թվականների McDonald's Big Mac-ի գովազդից՝ Big Mac-ի ներկայացում «Երկու կոտլետ, հատուկ սոուս, պանիր, վարունգ, աղցան և սոխ, բոլորը եռաշերտ քունջութով հացի վրա և դա Big Mac է»։ (անգլ.՝ «Two all beef patties, special sauce, lettuce, cheese, pickles and onions - on a sesame seed bun»)։

Սննդային արժեքը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում Big Mac-ը պարունակում է 540 կկալ (2260 կՋ), 29 գրամ ճարպ և 25 գրամ սպիտակուց։ Ավստրալիայում, սակայն, համբուրգերն ավելի փոքր է և պարունակում է 480 կկալ (2010 կՋ), 24,9 գրամ ճարպ[17]։

Տարբեր երկրներում ստանդարտը Big Mac-ների համեմատական սննդային արժեքի (% =% առաջարկվող օրական չափաբաժնի)
Երկիր Կալորիականություն Ածխաջրեր Սպիտակուցներ Ճարպեր Բջջանյութեր Աղեր Քաշ Աղբյուր
{{{2}}} Արգենտինա 495 կկալ 42 գ (1432 %) 26 գ (47 %) 2,5 գ (10 %) 1083 մգ (45 %) 202գ .ar
{{{2}}} Ավստրալիա 480 կկալ 36,2գ 25,3գ 800 մգ 201գ .au
{{{2}}} Բրազիլիա 504 կկալ 41 գ (14 %) 25 գ (33 %) 27 գ (49 %) 3,5 գ (14 %) 1023 մգ (43 %) .br
 Կանադա 540 կկալ 44 գ (15 %) 24գ 29 գ (45 %) 3 գ (12 %) 1020 մգ (43 %) 209գ .ca
{{{2}}} Խորվաթիա 495 կկալ 40 գ (15 %) 27 գ (36 %) 25 գ (37 %) 3 գ (12 %) 2300 մգ (46 %) 219գ .hr
 Չեխիա 495 կկալ (25 %) 40 գ (15 %) 27 գ (36 %) 25 գ (37 %) 3 գ (12 %) 2300 մգ (46 %) 219գ .cz
{{{2}}} Դանիա 497 կկալ 43գ 27,1գ 24,1գ 219գ .dk
{{{2}}} Էստոնիա 495 կկալ 40գ 27գ 25գ 2300 մգ 219գ .ee(չաշխատող հղում)
 Ֆինլանդիա 495 կկալ 40գ 27գ 25գ 2300 մգ 219 գ .fi
{{{2}}} Ֆրանսիա 492 կկալ 38,9 г 26,2գ 25,8գ 4,2գ 900 մգ .fr
{{{2}}} Գերմանիա 495 կկալ 40գ 27գ 25գ 2300 մգ 221գ .de
{{{2}}} Հունաստան 490 կկալ 42,5գ 27գ 24գ 2000 մգ .gr
{{{2}}} Հոնկոնգ 510 կկալ 39գ 25գ 28գ 870 մգ .hk
{{{2}}} Հունգարիա 495 կկալ (25 %) 40 գ (15 %) 27 գ (36 %) 25 գ (37 %) 3 գ (12 %) 2300 մգ (46 %) .hu(չաշխատող հղում)
{{{2}}} Իտալիա 505 կկալ 43գ 27գ 25գ .it(չաշխատող հղում)
 Ճապոնիա 545 կկալ 42,7 գ 26,1 գ 25,8 գ 2 գ 864 մգ 216 գ .jp
{{{2}}} Մալայզիա 484 կկալ 46 գ 26 գ 23 գ 730 մգ 209 գ .my
{{{2}}} Մեքսիկա 600 կկալ 50գ 25գ 33գ 1050 մգ 219գ .mx
 Նիդերլանդներ 495 կկալ 40գ 27գ 25գ 2300 մգ .info(չաշխատող հղում)
 Նոր Զելանդիա 464 կկալ 33,9գ 24գ 25,4գ 1020 մգ 195գ .nz
{{{2}}} Նորվեգիա 495 կկալ (25 %) 40 գ (15 %) 27 գ (36 %) 25 գ (37 %) 3 գ (12 %) 2300 մգ (46 %) .no
 Լեհաստան 495 կկալ 40գ 27գ 25գ 2300 մգ .pl
 Ռուսաստան 503 կկալ 42գ 26գ 25գ 2300 մգ 208գ .ruԱրխիվացված 2019-02-07 Wayback Machine
{{{2}}} Հարավային Աֆրիկա 559 կկալ 49,3գ 27,7գ 24,89գ 4,6գ 801,98 մգ .zaԱրխիվացված 2008-10-30 Wayback Machine
{{{2}}} Ուկրաինա 503 կկալ 42գ 26գ 25գ 2200 մգ .ua Արխիվացված 2017-12-14 Wayback Machine
 Հարավային Կորեա 535 կկալ 46 գ (14 %) 27 գ (45 %) 29 գ (57 %) 750 մգ (22 %) 219 գ .kr
{{{2}}} Շվեդիա 495 կկալ 40գ 27գ 25գ 2300 մգ .info(չաշխատող հղում)
{{{2}}} Շվեյցարիա 495 կկալ 40գ 27գ 25գ 2300 մգ .info(չաշխատող հղում)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 493 կկալ 44գ 26,7գ 22,9գ 5,9գ 2000 մգ .uk
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 540 կկալ 45 գ (15 %) 25 գ (45 %) 29 գ (45 %) 3 գ (12 %) 1040 մգ (43 %) 214գ .us

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eldridge, D. (2014). Moon Pittsburgh. Moon Handbooks. Avalon Publishing. էջ pt389. ISBN 978-1-61238-846-5. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. «McDonald's Corporate History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին.
  3. Vancheri, Barbara (1993 թ․ մայիսի 4). «Golden Arch Angel». Pittsburgh Post-Gazette. էջ C1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. «Woman Who Named Big Mac Finally Recognized». Associated Press. 1985 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. «New! Big Mac [Advertisement]». The Uniontown Evening Standard. 1967 թ․ ապրիլի 21. էջ 11. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Jim Delligatti Biography» (PDF) (Press release). McDonald's. 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին. {{cite press release}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  7. «McDonald's history 1965-1973». www.mcdonalds.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.
  8. «Burgernomics Article» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 22-ին.
  9. «McDonald's лишили права на товарный знак Big Mac в Евросоюзе». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  10. «Mega Mac and Big Mac Chant - sixthseal.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին.
  11. «Mega Mac & More New Fast Food On Japanese TV » TV in Japan». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. «Cynical-C Blog - » Royale with Cheese». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին.
  13. «The Hometown Invasion Tour // Taking over hometowns one state at a time». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին.
  14. «City Girl in Alaska: 2007-01-21». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին.
  15. «McSpotlight: press cutting». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին.
  16. «::Welcome to McDonald's India ::». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 28-ին.
  17. «McDondalds.com» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]