Արտադրանք (բիզնես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտադրանք, մարքեթինգի ոլորտի ապրանքներ կամ ծառայություններ, որոնք առաջարկվում են շուկայում և կարող են բավարարել սպառողների պահանջմունքները։ Դրանք կարող են լինել նյութական և ոչ նյութական։ Վերջինիս թվին դասվում են ծառայությունները, օրինակ՝ տուրիստական գործակալությունների կամ հաշվապահական ընկերությունների ծառայությունները։ Շուկայի բոլոր արտադրանքները կարելի է բաշխել որոշակի միջակայքում՝ մաքուր ապրանքներից մինչև մաքուր ծառայություններ։ Համարվում է, որ մաքուր ծառայությունները կազմում են ամբողջ շահույթի և ձեռքբերումների էական մասը, որոնցով էլ ուղեկցվում է նոր արտադրանքի ձեռքբերումը։ Այդ է պատճառը, որ ծառայությունների մշակումը և համապատասխան մրցակցությունը համարվում են բիզնեսի կարևոր մասը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքը կարող է լինել նյութական և ոչ նյութական։ Նյութական արտադրանքը ֆիզիկական շոշափելի օբյեկտ է, օրինակ՝ շինություն, տրանսպորտային միջոց, գաջեթ կամ հագուստ։ Ոչ նյութական արտադրանքը կարելի է ընկալել միայն անուղղակիորեն, օրինակ՝ ապահովագրության վկայական։ Ծառայությունները լայն իմաստով կարող են համարվել ոչ նյութական արտադրանք, որոնք լինում են երկարաժամկետ և կարճատև։

Ըստ կիրառության[խմբագրել | խմբագրել կոդը]

«Sears, Roebuck and Company» ընկերության մանրածախ վաճառողներն իրենց առցանց կատալոգում սեփական արտադրանքը բաժանում են «բաժինների» և ներկայացնում դրանք հավանական գնորդին՝ կախված արտադրանքի գործառույթներից կամ ապրանքանիշից[1]։ Յուրաքանչյուր արտադրանք ունի «Sears» արտադրության և արտադրողի մոդելի հերթական համար։ Ընկերությունն օգտագործում է արտադրանքի բաժիններն ու խմբերը, որպեսզի օգնի գնորդին համախանութի ավանդական կառուցվածքի շրջանակներում ուսումնասիրել արտադրանքը՝ ըստ գործառույթի կամ ապրանքանիշի[2]։

Ըստ կապի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքի գիծը «արտադրանքի խումբ է, որոնք սերտորեն փոխկապակցված են, քանի որ ունեն նմանատիպ գործառնություն, վաճառվում են գնորդների միևնույն խմբին, միանման վաճառքի կետերից կամ որոշակի գնի սահմաններում[3]»։ Շատ ընկերություններ առաջարկում են մի շարք արտադրական գծեր, որոնք կարող են յուրահատուկ լինել որևէ կազմակերպության համար կամ ընդհանուր լինել բիզնեսի ամբողջ բնագավառի համար։ 2002 թվականին ԱՄՆ-ում ցուցակագրման արդյունքում տվյալներ են հավաքվել արտադրանքի տարբեր գծերին պատկանող ֆինանսների և ապահովագրության ոլորտների եկամուտների մասին, ինչպես օրինակ՝ «դրամական պարգև դժբախտ պատահարների դեպքում և բժշկական ապահովագրություն» և «եկամուտ սպառողական վարկերից»[4]։ Ապահովագրության ոլորտում արտադրական գծերը ձևավորվում են ռիսկերի վճարման տեսակով, օրինակ՝ մեքենայի, կյանքի, առևտրի ապահովագրություն[5]։

Ազգային և միջազգային դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտական վիճակագրություններ անցկացնելու նպատակով մշակվել են արտադրանքի դասակարգման տարբեր համակարգեր։ NAFTA-ի անդամներն աշխատում են մի համակարգի շուրջ, որն արտադրանքը (NAPCS) դասակարգում է որպես դասակարգման Հյուսիսամերիկյան համակարգի լրացում (NAICS)[6]։ Եվրոպական միությունը դասակարգման այլ մոդելների շարքում օգտագործում է «Արտադրանքի դասակարգում՝ ըստ գործունեության տեսակի» մոդելը[7]։ ՄԱԿ-ը ևս միջազգային տնտեսագիտական գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնելիս իրականացնում է արտադրանքի դասակարգում[7]։

Դասակարգման Aspinwall համակարգը[7][8] արտադրանքը գնահատում և դասակարգում է հետևյալ փոփոխականների հիման վրա․

  1. Տեղակալման գործակից (ինչ հաճախականությամբ է գնվում արտադրանքը),
  2. համախառն շահույթ (որքան շահույթ է ստացվում յուրաքանչյուր արտադրանքից),
  3. գնորդի նպատակների շտկում (որքան ճկուն են գնորդի սովորությունները՝ կապված տվյալ արտադրանքի հետ),
  4. արտադրանքի գոհունակության շարունակականություն (որքան ժամանակ արտադրանքը կարող է օգտակար լինել գնորդի համար),
  5. որոնման ժամանակ գնորդի վարքագծի շարունակականություն (որքան երկար գնորդները կգնեն արտադրանքը)։

Պետական գնումների ազգային ինստիտուտը (NIGP)[9] պետական և տեղական իշխանական մարմինների համար մշակել է ապրանքների և ծառայությունների դասակարգման համակարգ՝ NIGP կոդ[7]։ Այն օգտագործվում է Միացյալ Նահանգների 33 նահանգում, ինչպես նաև բազմաթիվ քաղաքներում, շրջաններում և քաղաքական ստորաբաժանումներում։ NIGP կոդը աստիճանակարգային համակարգ է՝ կազմված տարբեր դասերից[7]։ NIGP կոդի կիրառությունը ենթադրում է մատակարարների գրանցում, ապրանքային-նյութական արժեքների նույնականացում, ապրանքային դիրքերի կառավարում, ծախսերի վերլուծություն և ռազմավարական աղբյուր։

Արտադրանքի մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար արտադրողն իր արտադրանքի բոլոր տեսակների համար տրամադրում է նույնականացման կոդ։ Օրինակ՝ կենցաղային ապրանքներ արտադրող «Dyson Ltd» ընկերությունը պահանջում է գնորդներից իրենց կայքի աջակցություն բաժնում նշել գնված մոդելը[10]։ Շուկայում արտադրանքը նույնականացնելու նպատակով բրենդը և մոդելը կարող են միասին օգտագործվել։ Մոդելի նույնականացման համարը ոչ միշտ է համընկնում արտադրման նիշի հետ[11]։

Ավտոմոբիլային արտադրության մեջ նմանատիպ ապրանքների մեծ քանակության պատճառով կիրառվում է ավտոմեքենայի դասակարգման հատուկ տեսակ՝ հիմնված տվյալ մեքենային բնորոշ առանձին գործառույթների կամ մասերի վրա (թափք, շարժիչ, փոխանցման տուփ։ Մոդելի տարբերակները կառուցվում են որոշ լրացուցիչ առանձնահատկությունների հիման վրա՝ գույն, նստատեղ, անվադողեր, հայելիներ, օժանդակ համակարգեր և այլն։ Միմյանց բացառող հատկանիշները ձևավորում են առանձին խմբեր, ինչը հնարավորություն է տալիս ընտրել տարբերակներից միայն մեկը[12]։

Արտադրանքի համապատասխան նմուշը սովորաբար նույնականացվում է գործարանային համարով, որն անհրաժեշտ է միևնույն տեսակի կամ մոդելի արտադրանքի տարբերակման համար։ Ավտոմոբիլային արտադրության մեջ օգտագործվում է տրանսպորտային միջոցի նույնականացման համարը (VIN), որն ունի միջազգային ստանդարտացված ձևաչափ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jean A. Follett Cummings & Sears // Oxford Art Online. — Oxford University Press, 2003.
  2. INDEX OF COUNTRIES BY NUMBER OF ITEM // Economics of Education. — Elsevier, 1966. — С. 189–190. — ISBN 9780080206271.
  3. Prakashraj Pradipbhai Kumavat A Book Review On Principles Of Marketing Management 14Th Edition By Philip Kotler And Gary Armstrong // International Journal of Scientific Research. — 2012-06-01. — В. 4. — Т. 1. — С. 83–85. — ISSN 2277-8179 2277-8179, 2277-8179. — doi:10.15373/22778179/sep2012/29
  4. «Census of Governments, 2002: Finance Statistics»։ ICPSR Data Holdings։ 2008-01-14։ Վերցված է 2019-05-18 
  5. Jeong Ah Kim Case Study of Software Product Line Engineering in Insurance Product // Software Product Lines: Going Beyond. — Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg, 2010. — С. 495–495. — ISBN 9783642155789, 9783642155796.
  6. U.S. Census Bureau, issuing body. North American product classification system.. — ISBN 2016230949
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 NETWATCH: Botany's Wayback Machine // Science. — 2007-06-15. — В. 5831. — Т. 316. — С. 1547d–1547d. — ISSN 1095-9203 0036-8075, 1095-9203. — doi:10.1126/science.316.5831.1547d
  8. Eric H. Shaw, D. G.Brian Jones A history of schools of marketing thought // Marketing Theory. — 2005-09. — В. 3. — Т. 5. — С. 239–281. — ISSN 1741-301X 1470-5931, 1741-301X. — doi:10.1177/1470593105054898
  9. Letter Circular 497:. — Gaithersburg, MD: National Institute of Standards and Technology, 1937.
  10. H. Bentley, Sue Dyson Practical ultrasound physics - how to make optimal use of your machine // Equine Veterinary Education. — 1991-12. — В. 4. — Т. 3. — С. 227–231. — ISSN 2042-3292 0957-7734, 2042-3292. — doi:10.1111/j.2042-3292.1991.tb01528.x
  11. Martin Bahr {{{заглавие}}} // JurPC. — 2002. — С. 9–9. — ISSN 1615-5335. — doi:10.7328/jurpcb/20021719
  12. Wilmjakob Herlyn {{{заглавие}}} // PPS im Automobilbau. — München: Carl Hanser Verlag GmbH & Co. KG, 2012-05-03. — С. 65–120. — ISBN 9783446413702, 9783446428485.