Բայարդ Ռասթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բայարդ Ռասթին
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1912(1912-03-17)[1][2]
ԾննդավայրԱրևմտյան Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 24, 1987(1987-08-24)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունCheyney University of Pennsylvania? և West Chester Henderson High School?
Մասնագիտությունարհմիութենական գործիչ, իրավապահ, քաղաքական գործիչ և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ
ԿուսակցությունԱմերիկայի սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունFellowship of Reconciliation?, American Friends Service Committee?, War Resisters League?, Congress of Racial Equality? և League for Non-Violent Civil Disobedience against Military Segregation?[3]
Commons-logo.svg Bayard Rustin Վիքիպահեստում

Բայարդ Ռասթին (անգլ.՝ Bayard Rustin, մարտի 17, 1912(1912-03-17)[1][2], Արևմտյան Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 24, 1987(1987-08-24)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան հասարակական շարժումների, քաղաքացիական և սոցիալական ազատությունների, սոցիալիզմի, ինչպես նաև ԼԳԲՏ իրավունքների համար պայքարի առաջնորդներից մեկը։ Ծնվել և մեծացել է Փենսիլվանիայում, որտեղ նրա ընտանիքը մասնակցել է քաղաքացիական իրավունքների պայքարին։ 1936 թվականին տեղափոխվել է Նյու Յորքի Հարլեմի շրջան։ Այնտեղ իր ապրուստը վաստակել է գիշերային ակումբների բեմերում երգեր կատարելով, միաժամանակ շարունակել քաղաքացիական իրավունքների համար իր սկսած ակտիվիստական պայքարը։ «Հաշտեցման եղբայրություն» (FOR) և «Պատերազմի հակառակորդների լիգա» (WRL) պացիֆիստական խմբերում Ռասթինը կիրառում էր պայքարի ոչ բռնի մեթոդներ[4]։ Լինելով Կոմունիստական կուսակցության անդամ` մինչև 1941 թվականը Ռասթինը համագործակցել է Ասա Ֆիլիպ Ռանդոլֆի հետ, 1941 թվականի Վաշինգտոնյան երթին նախապատրաստվելու գործում, որի նպատակն էր իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոցով վերջ դնել աշխատանքային հարաբերություններում խտրականության դրսևորումներին։ 1947 թվականից մինչև 1955 թվականը եղել է «Քաղաքացիական իրավունքներ» շարժման առաջատար ակտիվիստներից, օժանդակել 1947 թվականից սկսված «Ազատ ճանապարհորդություն» նախաձեռնությանը, որն ուշադրություն էր հրավիրում ռասայական խտրականության խնդիրների վրա` կապված ավտոբուսներում սևամորթ և սպիտակամորթ ուղևորների առանձին տեղափոխման հետ։ Մարտին Լյութեր Քինգին ընդունելը որպես շարժման առաջնորդ, օգնեց նրան կազմակերպել Հարավային քրիստոնեական առաջնորդության համաժողովը, որն ամրապնդեց Քինգի ազդեցությունը։ Ռասթինը քարոզում էր ոչ-բռնի փիլիսոփայություն և նպաստում ոչ բռնի դիմադրության կիրառմանը, որը նա սովորել էր Հնդկաստանում ընթացող շարժումներին Մահաթմա Գանդիի հետ համատեղ աշխատելիս։

Ռասթինը 1955-1968 թվականներին Ամերիկայի քաղաքացիական իրավունքների շարժման առաջամարտիկներից էր։ Նա եղել է աշխատատեղերի ազատության Վաշինգտոնյան երթի գլխավոր կազմակերպիչը, մասնակցել է աֆրոամերիկյան միության առաջնորդ և սոցիալիստ Մարտին Լյութեր Քինգի և Ասա Ֆիլիպ Ռանդոլֆի կողմից 1963 թվականին կազմակերպված խաղաղ բողոքի ցույցերին[5]։ Ռասթինն իր ազդեցությունն է ունեցել նաև այնպիսի երիտասարդ ակտիվիստների վրա, ինչպիսիք են Թոմ Քանը և Ստոկլի Քարմիշելը, որոնք ներգրավված էին Կոնգրեսի ռասայական հավասարության (CORE) և Ուսանողների ոչ բռնի գործողությունների համակարգման հանձնաժողովի (SNCC) կազմակերպման գործում։

1964-1965 թվականներին Քաղաքացիական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո, Ռասթինն իր ուշադրությունը կենտրոնացեց աշխատավոր դասի և գործազուրկ աֆրոամերիկացիների տնտեսական խնդիրների վրա՝ համարելով, որ քաղաքացիական իրավունքների համար պայքարը «բողոքի ցույցերի» ժամանակաշրջանից անցել է «քաղաքականության» դարաշրջան, որի ընթացքում սևամորթ համայնքը պետք է համագործակցեր աշխատավորների իրավունքների շարժման հետ։

Ռասթինը դարձավ Ա. Ֆիլիպ Ռանդոլֆի ինստիտուտի ղեկավարը, որն ընդգրկված էր Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիայի և Արտադրական արհմիությունների կոնգրեսի (AFL-CIO) կազմում և նպաստեց միավորել արհմիությունները, որոնք նախկինում համալրված էին միայն սպիտակամորթ անդամներով, այդտեղ սկսեցին ներգրավել աֆրոամերիկացիներին։ Ռասթինի գլխավորությամբ ինստիտուտը կազմակերպեց նաև (1966 թվականից 1968 թվականներին), «Ազատության բյուջեն բոլոր ամերիկացիների համար» արշավը, միավորելով ռասայական և տնտեսական արդարության գաղափարները։ Ստանալով ավելի քան 200 հայտնի մարդու իրավունքների պաշտպանների, արհմիության անդամների, կրոնական առաջնորդների, գիտնականների և այլոց օժանդակությունը` նա նախանշեց առաջիկա 10 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում աղքատության և գործազրկության արմատախիլ անելու ծրագիրը։ 1972 թվականին Ռասթինը դարձավ Ամերիկայի Սոցիալիստական կուսակցության պատվավոր նախագահը, որը շուտով սկսեց կոչվել ԱՄՆ սոցիալ-դեմոկրատներ (SDUSA)։ Ռասթինը SDUSA-ի ազգային նախագահն էր 1970-ականների ընթացքում։ 1970-80-ական թվականների ընթացքում Ռասթինի կողմից իրականացվեցին բազմաթիվ մարդասիրական առաքելություններ, որոնցից հատկանշական է կոմունիստական Վիետնամի և Կամբոջայի փախստականներին օժանդակություն ցուցաբերելը։ Նա մասնակցել է Հայիթիի մարդասիրական առաքելությանը, որտեղ էլ մահացել է 1987 թվականին։

Ռասթինը գեյ էր, և 1953 թվականին նա ձերբակալվել էր համասեռամոլ վարքի համար (որոշ նահանգներում մինչև 2003 թվականը նրան անօրինական էին ճանաչել)։ Ռասթինի սեռական կողմնորոշումը և նրա հետ կապված քրեական դատավարության հանրայնացումը, դարձավ նրա պացիֆիստական որոշ զինակիցների և քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդների քննադատության առարկա, որն էլ նվազեցրեց նրա գործունեության արդյունավետությունը։ Ռասթինի քաղաքական հակառակորդները ՝ սկսած սպիտակ ռասիստներից մինչև սևամորթ ազգայնականներ, հարձակվեցին նրա վրա ՝ սկսած 1950-ականներից մինչև 1970-ականները՝ որպես «այլասերված» կամ որպես «անբարոյական ազդեցություն ունեցող անձ»։ Բացի այդ, մինչև 1941 թվականը նրա Կոմկուսի անդամակցությունը առաջացրեց ՀԴԲ-ի հետաքրքրությունը։ Նման հարձակումներից խուսափելու համար Ռասթինը հազվադեպ էր հանդես գալիս որպես հանրային խոսնակ։ Նա, որպես կանոն, եղել է կուլիսային ազդեցիկ խորհրդատու քաղաքացիական իրավունքների շարժումների առաջնորդների համար։ 1980-ականներին նա դարձավ հանրային պաշտպան՝ գեյերի և լեսբուհիների դեմ դատավարություններում։ 1987 թվականին` Ռասթինի մահից հետո, նախագահ Ռոնալդ Ռեյգանը հանդես եկավ հայտարարությամբ, բարձր գնահատելով նրա աշխատանքը որպես քաղաքացիական իրավունքների ակտիվիստի և նշելով նրա քաղաքական հայացքների փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նրա կյանքի վերջին տարիներին[6]։ 2013 թվականի նոյեմբերի 20-ին նախագահ Բարաք Օբաման Ռասթինին հետմահու պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով[7]։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասթինը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Վեսթ Չեստեր քաղաքում, Ֆլորենս Ռասթինի և Արչի Հոփկինսների ընտանիքում[8]։ Նրան մեծացրել են Ջուլիա (Դևիս) և Ջենիֆեր Ռասթինը՝ մայրական կողմի պապը և տատը (մինչդեռ նա կարծում էր, որ նրանք իր ծնողներն են)[9]։ Ջուլիա Ռասթինը քվակեր էր, չնայած նա հաճախում էր աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցի, որին պատկանում էր իր ամուսինը։ Նա նաև գունամորթ բնակչության առաջխաղացման աջակցության ազգային ասոցիացիայի (NAACP) անդամ էր։ NAACP-ի առաջնորդներ Ուիլյամ Էդուարդ Բերգհարթ Դյուբուան և Ջեյմս Ուելդոն Ջոնսոնը հաճախակի հյուր էին լինում Ռասթինների տանը։ Տպավորված այս հանդիպումներից իր կյանքի վաղ շրջանում` Ռասթինը երիտասարդության շրջանում սկսեց իր արշավը Ջիմ Քրոուի ռասայական խտրական օրենքների դեմ[10]։

1932 թվականին Ռասթինն ընդունվեց Օհայոյի Վիլբերֆորսկի համալսարան (HBCU), որը գործում էր աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցուն կից, որտեղ ավանդաբար սովորում էին սևամորթները։ Որպես Վիլբերֆորսկի համալսարանի ուսանող, Ռասթինը ակտիվորեն մասնակցում էր մի շարք ուսանողական կազմակերպությունների, այդ թվում` Օմեգա Սայի Ֆայի Եղբայրությանը։ Նա հեռացավ Ուիլբերֆորսկի համալսարանից 1936 թվականին, նախքան իր վերջին քննությունները հանձնելը[11], և հետագայում ընդունվեց Չեյնիի պետական մանկավարժական քոլեջ (այժմ՝ Պենսիլվանիայի Չեյնիի համալսարան)։ Չեյնի համալսարանը 2013 թվականին Ռասթինին հետմահու շնորհեց «Հումանիտար գիտությունների դոկտոր»-ի պատվավոր աստիճան։

Հասարակության ծառայության ընկերության Ամերիկյանկոմիտեի (AFCS) ակտիվիստների համար կազմակերպած նախապատրաստական ծրագրի ավարտից հետո Ռասթինը տեղափոխվեց Հարլեմ 1937 թվականին և ուսումը շարունակեց Նյու Յորքի քաղաքային քոլեջում։ Այնտեղ նա ներգրավվեց Ալաբամա նահանգի ինը սևամորթ տղամարդկանց «Սկոտսբորոյի տղաներին» պաշտպանելու և ազատելու արշավին, որոնք մեղադրվում էին երկու սպիտակ կանանց բռնաբարության մեջ։ 1936 թվականին կարճ ժամանակահատվածում նա միացավ Երիտասարդ կոմունիստների լիգային, բայց հետագայում հիասթափվեց Կոմունիստական կուսակցությունից[9]։ Նյու Յորք ժամանելուց անմիջապես հետո նա դարձավ Տասնհինգերորդ փողոցի Ընկերների կրոնական միության Ժողովի անդամ (քվակեր

Ռասթինը լավ տենոր վոկալիստ էր, որը նրան ճանաչում բերեց և նա արժանացավ երաժշտական կրթաթոշակի երկու համալսարաններում՝ Ուիլբերֆորտում և Չեյնի պետական մանկավարժականում[12]։ 1939 թվականին նա ընդգրկվեց երգչախմբում և հանդես եկավ Պոլ Ռոբսոնի բեմադրած կարճամետրաժ մյուզիքլում։ Բլյուզի կատարող Ջոշ Ուայթը նույնպես մասնակցում էր քաստինգին և ավելի ուշ Ռասթինին հրավիրեց միանալ իր «Ջոշ Ուայթ և կարոլիններ» խմբին։ Սա Ռասթինին հնարավորություն տվեց անընդհատ ելույթ ունենալ Գրինվիչի գյուղի տարածքում գտնվող «Café Society» գիշերային ակումբում, ինչպես նաև ընդլայնել նրա սոցիալական և մտավոր կապերը[13]։ 1950 թվականից մինչև 70-ականները ընկած ժամանակահատվածում «Fellowship Records» ստուդիան թողարկեց մի քանի ալբոմ նրա մասնակցությամբ։

Քաղաքական փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասթինի անձնական փիլիսոփայությունը ոգեշնչված էր քվեկերների պացիֆիզմի և սոցիալիզմի համադրությանից (որը կապված էր հիմնականում Ա. Ֆիլիպ Ռանդոլֆի անձի հետ) և Մահաթմա Գանդիի կողմից տարածված ոչ բռնի բողոքարկման տեսությունից[9]։

Կուսակցական պատկանելիության էվոլյուցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության հրահանգներից հետո ԱՄՆ-ի Կոմունիստական կուսակցությունը (CPUSA) և նրա անդամները մասնակցեցին աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժմանը[14]։ Հետևելով ստալինյան «ազգայնականության տեսությանը» CPUSA-ն հանդես եկավ Միացյալ Նահանգների հարավ-արևելքում աֆրոամերիկացիների համար առանձին ազգային կրթական միության՝ սևամորթ բնակչության համակենտրոնացման կենտրոնի ստեղծման համար։ 1941 թվականին Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակումից հետո Կոմինտերնը հանձնարարեց CPUSA-ին քաղաքացիական իրավունքների պաշտպանության աշխատանքների հետ մեկտեղ կոչ անել ԱՄՆ կառավարությանը մասնակցել Երկրորդ աշխարհամարտին։

Այնուհետև Ռասթինը սկսեց համագործակցել Նորման Թոմասի սոցիալիստական կուսակցության անդամների հետ, մասնավորապես Ա. Ֆիլիպ Ռանդոլֆի և մեկ այլ սոցիալիստ «Հաշտեցման գործընկերության» (FOR) առաջնորդ Ա. Ժ. Մաստինի հետ[15]։

1941 թվականին նրանք առաջարկեցին երթ կազմակերպել դեպի Վաշինգտոն՝ բողոքելու զինված ուժերում ռասայական տարանջատման և աշխատանքային հարաբերություններում խտրականության տարածման դեմ։ Հանդիպելով նախագահ Ռուզվելտի հետ` Ռանդոլֆը հարգալից և քաղաքավարի, բայց հաստատորեն ասաց նրան, որ աֆրոամերիկացիները երթով կուղևորվեն մայրաքաղաք, եթե չկատարվի իրենց պահանջները։ Իրենց բարեխղճությունը հաստատելու համար կազմակերպիչները չեղյալ հայտարարեցին պլանավորված երթը այն բանից հետո, երբ Ռուզվելտը արձակեց 8802 հրամանը (արդար աշխատանքի ակտ), որով արգելվում էր խտրականությունը պաշտպանական արդյունաբերությունում և կառավարությունում։ Զինված ուժերում ապախտրականացումը չկայացավ մինչև 1948 թվականը, քանի դեռ նախագահ Հարի Թրումանը չէր արձակել համապատասխան հրաման։ Ռասթինն այցելեց Կալիֆոռնիա՝ պաշտպանելու ավելի քան 120000 ճապոնացի ամերիկացիների ունեցվածքը, որոնք տեղակայվել էին հատուկ ներգաղթյալների ճամբարներում։ Տպավորվելով Ռասթինի կազմակերպչական հմտություններով՝ Ա. Յ. Մաստին նրան նշանակեց «Հաշտեցման գործընկերության» (FOR) ուսանողական հիմնահարցերի և հարաբերությունների գծով քարտուղար։ Ռասթինը նաև միջնահանգային ավտոբուսային երթուղիներում խտրականության դրսևորման դեմ շարժման նախաձեռնողն էր[16]։

1942 թվականին Լուիսվիլից նա ավտոբուսով ուղևորվեց դեպի Նեշվիլ և նստեց երկրորդ շարքում։ Վարորդը խնդրել էր նրան տեղափոխվել հետ՝ համաձայն հարավային նահանգներում գործող Ջիմ Քրոուի օրենքի, բայց Ռասթինը հրաժարվել էր։ Այդ ավտոբուսը ոստիկանությունը կանգնեցրել էր Նեշվիլից 13 մղոն հեռավորության վրա, և Ռասթինին ձերբակալել էին։ Նրան ծեծի էին ենթարկել և տարել ոստիկանության բաժանմունք, բայց շուտով ազատ են արձակել առանց մեղադրանքների[17]։

Իրենց հայտարարելով պացիֆիստներ` Ռասթինը, Հաուզերը և FOR և CORE-ի մի շարք անդամներ հրաժարվում են զինվորական ծառայությունից և մեղադրվում զորակոչի մասին օրենքը խախտելու մեջ։ 1944 թվականից մինչև 1946 թվականը Ռասթինն անցկացրեց Լյուիսբուրգի դաշնային բանտում, որտեղ նա բողոքի ցույցերէր կազմակերպում խտրականացված սննդի դեմ։ Բանտարկության ընթացքում Ռասթինը կազմակերպեց նաև Ազատ Հնդկաստանի FOR կոմիտեն։ Բանտից ազատվելուց հետո նա բազմիցս ձերբակալվել է Հնդկաստանում և Աֆրիկայում Բրիտանիայի գաղութարար իշխանությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ։

Աֆրիկա մեկնելուց առաջ Ռասթինը, որպես FOR քարտուղար, ձայնագրեց 10 դյույմանոց ձայնասկավառակ «Fellowship Records» ստուդիայի համար։ Նա երգում էր genrespirichuels-ում, ինչպես նաև կատարում էր Եղիսաբեթ Առաջինի դարաշրջանի կոմպոզիցիաներ Մարգարեթ Դևիսոնի նվագակցությամբ։

Ազդեցությունը քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժման վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտային լուսանկար

1947 թվականին Ռասթինն ու Հաուզերը կազմակերպեցին Հաշտեցման ճանապարհորդությունը։ Այն «Ազատ ուղևորություններից» առաջինն էր, որը փորձարկում էր ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպային որոշումը Իրեն Մորգանն ընդդեմ Վիրջինիայի համագործակցության, որն արգելում էր ռասայական խտրականությունը միջպետական ավտոբուսով ճանապարհորդություններում՝ հակառակ սահմանադրությանը։ Ռասթինը և CORE-ի գործադիր քարտուղար Ջորջ Հաուզերը կազմեցին տասնչորս հոգուց բաղկացած մի խումբ, որոնք հավասարապես բաժանվել էին ռասսայական հատկանիշով՝ զույգերով ճանապարհորդելու Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի և Կենտուկի։ Գունամորթ բնակչության առաջխաղացման ազգային ասոցիացիան (NAACP) դեմ էր գանդիական CORE մարտավարությանը, այն համարելով չափազանց մեղմ։ «Ազատ ուղևորության» մասնակիցները մի քանի անգամ ձերբակալվեցին։ Ձերբակալվելով հրեա ակտիվիստ Իգալ Ռուդենկոյի հետ` Ռասթինը 22 օր անցկացրեց հարկադիր աշխատանքի մեջ, շղթայված լինելով այլ իրավապահների հետ, հասարակական տրանսպորտում առանձին երթևեկելու մասին Ջիմ Քրոուի դաշնային օրենքը չկատարելու համար[18]։

1948 թվականին Ռասթինը ուղևորվեց Հնդկաստան՝ ոչ բռնի քաղաքացիական դիմակայության մեթոդները ուղղակիորեն «Գանդի» շարժման առաջնորդներից սովորելու համար։ Այս հանդիպումը կայացել է Գանդիի սպանությունից առաջ, որը տեղի է ունեցել այդ տարվա վերջին։ 1947 և 1952 թվականներին Ռասթինը հանդիպել է նաև Գանայում և Նիգերիայում գործող անկախության շարժումների առաջնորդների հետ։ 1951 թվականին նա ստեղծեց Հարավային Աֆրիկայի դիմադրության աջակցության հանձնաժողով, որը հետագայում հայտնի դարձավ որպես Աֆրիկայի ամերիկյան հանձնաժողով։

Ռասթինը 1953 թվականին ձերբակալվել էր Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում կայանված մեքենայի մեջ երկու այլ տղամարդկանց հետ սեռական բնույթի գործողությունների համար։ Ի սկզբանե մեղադրվելով թափառաշրջության և անպարկեշտ պահվածքի համար, նա իրեն մեղավոր ճանաչեց միայն մեկ, ավելի նվազ ծանր հանցանքի համար՝ «սեռական այլասերվածություն» (այսպես նրանք պաշտոնապես որակեցին սոդոմիա, որը իրականացվել էր նույնիսկ փոխադարձ համաձայնությամբ) և 60 օր անցկացրեց բանտում։ Այնուհետև նրա համասեռամոլությունն առաջին անգամ հրապարակավ բացահայտվեց նրա սեռական կողմնորոշումը, չնայած որ այդ ժամանակ նույնասեռականությունը ԱՄՆ-ում քրեականացվել էր։ Այս համոզմունքից հետո նրան վտարեցին հաշտեցման գործընկերությունից (FOR) և նա դարձավ Պատերազմի ընդդիմախոսների լիգայի գործադիր քարտուղարը[19]։

Ռասթինը նաև Ամերիկայի ընկերների կոմիտեի չհայտարարված անդամ էր հասարակական հիմունքներով, որը 1955 թվականին թողարկեց «Իշխանություններին ճշմարտությունն ասելը քվեկերական փնտրտուքի փորձ է բռնության այլընտրանքի համար» հրապարակումը[20]։ Սա Միացյալ Նահանգների ամենակարևոր և լայնորեն քննարկվող պացիֆիստական էսսեներից մեկն էր։ Ռասթինը ցանկացավ գաղտնի պահել իր մասնակցությունը նախագծին, քանի որ կարծում էր, որ իր հայտնի սեռական կողմնորոշումը կօգտագործվի հրապարակումից հետո 71-էջանոց պամֆլետը քննադատելու համար։ Այն վերլուծում էր ամերիկացիների վերաբերմունքը Սառը պատերազմին, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնում դրա հաղթահարման ոչ բռնի եղանակների վերաբերյալ։ 1956 թվականին Ռասթինը լքեց Պատերազմի հակառակորդների լիգան, որպեսզի օժանդակեր բապտիստական եկեղեցու քահանա Մարտին Լյութեր Քինգ կրտսերին, գանդիստական մարտավարություն վարելու հարցում։ Քինգը կազմակերպել էր հասարակական տրանսպորտի բոյկոտը Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում, որը հայտնի դարձաավ որպես Մոնտգոմերիի ավտոբուսային գծի բոյկոտ։ Ռասթինն ասաց. «Կարծում եմ, որ արդար կլինի ասել, որ բոյկոտի սկսվելուց առաջ դոկտոր Քինգը գործնականում ոչ մի տեսակետ չէր հայտնել հօգուտ ոչ բռնի մարտավարության։ Այլ կերպ ասած, դոկտոր Քինգն իրեն թույլ էր տվել զենքով պաշտպանել իր երեխաներին և տունը»։ Ռասթինը հորդորեց Քինգին հրաժարվել զինված պաշտպանությունից, ներառյալ անձնական զենք կրելը։ 1964 թվականին «Ո՞վ է պաշտպանելու սևամորթներին» գրքի հրատարակմանը նախապատրաստվելիս Ռոբերտ Փեն Ուորենին տված հարցազրույցում Ռասթինը նշում է, որ, ընդհանուր առմամբ, իր գաղափարախոսությունը սկսում էր տարբերվել Քինգի գաղափարախոսությունից։ Նա հավատում էր, որ սոցիալական շարժումները «պետք է հիմնված լինեն առկա ժամանակների մարդկանց հասարակական պահանջմունքների վրա՝ անկախ նրանց մաշկի գույնից, կրոնից, ռասայից»[21]։

Հաջորդ տարի Ռասթինը և Քինգը կազմակերպեցին Հարավային քրիստոնեական առաջնորդության համաժողովը (SCLC)։ Աֆրոամերիկյան շատ առաջնորդներ անհանգստացած էին, որ Ռասթինի սեռական կողմնորոշումը և նրա կոմունիստական անցյալը կթուլացնեն քաղաքացիական իրավունքների շարժման աջակցությունը։ Կոնգրեսական Ադամ Քլեյթոն Փաուելը, որը SCLC-ի խորհրդի անդամ էր, 1960 թվականին ստիպեց Ռասթինին հրաժարվել SCLC-ից` սպառնալով Ռասթինի անբարոյականության հարցը քննարկել Կոնգրեսում։ Չնայած Ռասթինը չի թաքցրել իր սեռական կողմնորոշումը, և նրա դեմ հարուցված իրավական մեղադրանքները հրապարակայնորեն մատչելի են եղել, այս ամենը չի քննարկվել քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդների շրջանակից դուրս։

Երթ դեպի Վաշինգտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասթինն ու Քլիվլենդ Ռոբինսոնը, օգոստոսի 7, 1963

Չնայած քաղաքացիական իրավունքների շարժման որոշ առաջնորդների զգուշավոր վերաբերմունքին, այն ժամանակ, երբ աննախադեպ թվով մարդիկ հավաքվեցին Վաշինգտոնում, Ռանդոլֆը որպես կազմակերպիչ առաջադրեց Ռասթինի թեկնածությունը[22]։

Վաշինգտոնի աշխատատեղերի և ազատությունների համար երթից մի քանի շաբաթ առաջ, 1963 թվականի օգոստոսին, սենատոր Ստրոմ Տերմոնդը մերկացուցիչ ելույթ ունեցավ Ռասթինի դեմ՝ որպես «կոմունիստ, ուկլոնիստ և հոմոսեքսուալիստ» և ներկայացրեց Պասադենայում նրա ձերբակալության հետ կապված փաստերն ու արձանագրությունները։ Տերմոնդը նաև օգտագործել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից արված լուսանկարները, որտեղ պատկերված էր այն պահը, որ Ռասթինը խոսում է Քինգի հետ, նրա լոգանք ընդունելու ժամանակ, մարդկանց համոզելու, որ նրանք ունեցել են միասեռական հարաբերություններ։ Նրանք երկուսն էլ հերքում էին նման կապերի մասին պնդումները։

Երթը հիմնականում կազմակերպվել էր հիմնական Ռասթինի միջոցով։ Նա աշխատանքներ էր տարել ոստիկանության արտակարգ իրավիճակների այն աշխատակիցների հետ որոնք երթի պահին իրենց ծառայողական պարտականությունները չէին իրականացնում և ընդգրկվել էին որպես ջոկատներում որպես դրուժիննիկ և ավտոբուսների կապիտան, շարժումը ուղղորդելու համար։ Նա նաև կազմել էր նաև շարժման ընթացքում ելույթ ունեցողների ցուցակը։ Այդ գործում նրան օգնել էին Էլեոնորա Հոլմս Նորթոնը և Ռեյչել Հորովիցը։ Չնայած Ռասթինի հանդեպ Քինգի նվիրվածությանը, NAACP-ի նախագահ Ռոյ Ուիլկինսը չցանկացավ, որ նա հանրային աջակցություն ստանա երթի պլանավորման գործում, բայց, նա հայտնի դարձավ մարդկանց շրջանում որպես ակտիվ կազմակերպիչ։ 1963 թվականի սեպտեմբերի 6-ին Life ամսագրի շապիկին տեղադրվեց Ռասթինի և Ռանդոլֆի լուսանկարը՝ Երթի «Առաջնորդներ» խորագրի ներքո[23]։

Նյու Յորքի դպրոցների բոյկոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի սկզբին, սուրբ Միլթոն Գալամիսոնը և Հարլեմ համայնքի այլ ղեկավարներ հրավիրեցին Ռասթինին՝ օգնելու համակարգել հանրային դպրոցների բոյկոտը՝ բողոքելու իրենց դե ֆակտո խտրականության դեմ։ Բոյկոտից առաջ կազմակերպիչները առաջարկեցին, որ Ուսուցիչների միացյալ ֆեդերացիայի գործադիր կոմիտեն միանա բոյկոտին կամ ուսուցիչներին հրավիրի մասնակցելու երթին։ Միությունը մերժեց այդ խնդրանքը՝ խոստանալով միայն հանդես գալ ի պաշտպանություն այն ուսուցիչների, ովքեր կմասնակցեն բոյկոտին։ Ավելի քան 400000 նյույորքցիներ մասնակցեցին 1964 թվականի փետրվարի 3-ի մեկօրյա բոյկոտին։ Պատմաբան Դանիել Պերլշտեյնը նշել է, որ «թերթերը ցնծում էին ինչպես բոյկոտ հայտարարած սևամորթների, այնպես էլ պուերտոռիկայցի ծնողների և երեխաների թվից և բոյկոտողների կողմից բռնության կամ անկարգությունների լիակատար բացակայությունից։ Դա, ինչպես ասում էր Ռասթինը, և հաստատում էին թերթերը «ամենամեծ քաղաքացիական ցույցն էր» ամերիկյան պատմության մեջ։ Ռասթինը ասաց, որ «դպրոցների միավորման շարժումը լայնածավալ հեռանկարներ է ստեղծում ինչպես ուսուցիչների համար, այնպես էլ ուսանողների համար[24]։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին քաղաքային դպրոցների ամբողջական միավորումը (ինչը, իր հերթին, կնպաստեր, որ որոշ սպիտակամորթներ հաճախեին սևամորթների թաղամասերում տեղակայված դպրոցներ), և սա բարդ խնդիր էր աֆրոամերիկացիների և սպիտակ լիբերալների կոալիցիայի համար։ Բարձրացված «սպիտակ հարցը» ազդեց սևամորթ առաջնորդների հարաբերությունների վրա։ Սևամորթների արհմիության առաջնորդներին ուղղված կոչով ՝ Ռասթինը դատապարտեց Հալիսոնի գարնանը ևս մեկ բոյկոտ անցկացնելու մտադրությունը և շուտով հրաժարվեց միանալ կոալիցիային[24]։

Մայիսի 18-ին Ռասթինը կազմակերպեց երթ` «առավելագույն հնարավոր ինտեգրում» կարգախոսով։ Ինչպես ասել է Պերլշտեյնը «Այդ նպատակը պետք է իրականացվեր մեծ դպրոցներ կառուցելու և ոչ ամբողջական միջնակարգ դպրոցները լիարժեքով փոխարինելու միջոցով։ Ուսուցիչների Միացյալ ֆեդերացիան և չափավոր այլ սպիտակամորթները աջակցեցին մայիսյան հանրահավաքին, բայց միայն չորս հազար ցուցարար եկավ, և Կրթության խորհուրդը մայիսյան ցույցին չարձագանքեց»[24]։

Երբ 1964 թվականին Ռասթինին հրավիրեցին ելույթ ունենալ Վիրջինիայի համալսարանում, որոշ դպրոցների տնօրեններ փորձեցին արգելել նրա ելույթը՝ վախենալով, որ նա նույնպես կարող է բոյկոտ կազմակերպել նաև այնտեղ։ Սա առաջատար պետական համալսարաններից մեկն էր և տեղական դպրոցները դեռևս խտրականացված էին։

Բողոքի ցույցերից մինչև քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի գարնանը, սուրբ Մարտին Լյութեր Քինգը դիտարկեց Ռասթինին SCLC-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու հնարավորությունը, բայց Ռասթինի հասարակական գործունեության երկարամյա ընկերը Ստենլի Լևինսոնը, դեմ էր այդպիսի որոշմանը։ Նա դա արեց այն պատճառով, որ Ռասթինի հայացքների մեջ տեսնում էր ավելի մեծ ուշադրություն քաղաքական տեսաբան Մաքս Շեխտմանի գաղափարների ազդեցությունը։ «Շեխտմանիստները» նկարագրվում էին որպես գաղափարական պաշտամունքի խումբ, որն արտահայտված հակակոմունիստական դիրք և տրամադրվածություն ուներ Դեմոկրատական կուսակցությանը և AFL-KPP-ի հանդեպ[25]։

1964 թվականին Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում, որը հետևեց Միսիսիպիում կայացած Ազատության Ամռանը, Ռասթինը դարձավ Միսիսիպիի ազատ ժողովրդավարություն կուսակցության (MFDP) խորհրդական։ Դրա անդամները փորձեցին ճանաչում ձեռք բերել, չաջակցելով Ջիմ Քրոուի պատվիրակներին իրենց նահանգից, որտեղ դարասկզբից ի վեր սևամորթները պաշտոնապես զրկվել էին քվեարկության իրավունքից (որպես կանոն, նրանք զրկվել էին դրանից ամբողջ հարավում) և դուրս էին մղվել պաշտոնական քաղաքական համակարգից։ Կոնգրեսի առաջնորդներ Լինդոն Ջոնսոնը և Հյուբերտ Համբֆրին առաջարկեցին MFDP-ի համար ընդամենը երկու չքվեարկող տեղ, որոնք տեղակայված են Միսիսիպիի նահանգային պատվիրակության կողքին, որը պարբերաբար սպասարկում էր խտրականությունը։ Ռասթինը, հետևելով Շեխտմանի[26] և AFL-CAT-ի ղեկավարության հաստատած գծին, կոչ է արել MFDP-ին ընդունել առաջարկը։ MFDP-ի ղեկավարները, ներառյալ Ֆաննի Լոու Համերը և Բոբ Մոզեսը, զայրացած մերժեցին այդպիսի պայմանավորվածության հնարավորությունը։ Նրանց աջակիցներից շատերը խիստ կասկածում էին Ռասթինին։ Փոխզիջման հասնելու նպատակով Ռասթինը դիմեց Դեմոկրատական կուսակցության ղեկավարությանը[24]։

Ռասթինը 1965 թվականին

1964 թվականին Քաղաքացիական իրավունքների մասին օրենքի ընդունումից հետո Ռասթինը ավելի սերտ կապեր էր պաշտպանում քաղաքացիական իրավունքների շարժման և Դեմոկրատական կուսակցության հետ, մասնավորապես այն մասի, որը բաղկացած էր սպիտակ աշխատավոր դասակարգի ներկայացուցիչներից, որոնք սերտ կապեր ունեին արհմիությունների հետ։ 1964 թվականին Ռասթինը և Թոմ Քանը գրել էին «Բողոքի ցույցերից մինչև քաղաքականություն» վերնագրով ազդեցիկ հոդված, որը լույս էր տեսել «Commentary» ամսագրում։ Այնտեղ վերլուծվում էր փոփոխվող տնտեսությունը և դրա ազդեցությունը աֆրոամերիկացիների վրա։ Ռասթինը մարգարեաբար գրել էր, որ ավտոմատացման բարձրացումը կնվազեցնի ցածր հմտություն, բարձր վարձատրվող աշխատատեղերի պահանջարկը, և դա կարող է վտանգել քաղաքային աֆրոամերիկյան աշխատավոր դասին, հատկապես հյուսիսային նահանգներում։

Նա գտնում էր, որ բանվոր դասակարգը պետք է համագործակցի հանուն ընդհանուր տնտեսական նպատակների՝ հաշվի չառնելով ռասայական հատկանիշները։ Նրա մարգարեությունները իրականացան՝ կապված քաղաքային աֆրոամերիկացիների բնակության վայրի փոփոխության և աշխատատեղերի կորստի և հետագա տասնամյակների ընթացքում արդյունաբերության վերակառուցման հետ։

Ռասթինը կարծում էր, որ աֆրոամերիկյան համայնքը պետք է փոխի իր քաղաքական ռազմավարությունը, ստեղծի և ամրապնդի քաղաքական դաշինք՝ հիմնականում սպիտակ արհմիությունների և այլ կազմակերպությունների (եկեղեցիներ, ժողովարաններ և այլն) հետ, ընդհանուր տնտեսական նպատակներին հասնելու համար։ Նա գրել է, որ արդեն ժամանակն է բողոքներից տեղափոխվել քաղաքականություն։ Ռասթինի վերլուծությունը բավականին լայն ազդեցություն ունեցավ աֆրոամերիկյան համայնքի տնտեսական խնդիրների վրա։

Նա նաև պնդում էր, որ աֆրոամերիկյան համայնքին սպառնում է ռասայական ինքնության գրավիչ քաղաքականություն, մասնավորապես «Սևերի իշխանության» ուժեղացում։ Նա հավատում էր, որ այս դիրքորոշումը սևամորթների միջին խավի ֆանտազիան էր, որը կրկնում էր նախորդ սևամորթ ազգայնականների քաղաքական և բարոյական սխալները և վանում էր աֆրոամերիկյան համայնքին անհրաժեշտ սպիտակ դաշնակիցներին։ Պատմաբան Ռանդալ Քենեդին հետագայում նշել է, որ Ռասթինը ընդհանուր «արհամարհանք էր դրսևորում ազգայնականության հանդեպ», բայց ոչ միանշանակ հարաբերություններ ուներ հրեական ազգայնականության հետ» և «անդուլորեն սատարում էր սիոնիզմին»[27]։

«Commentary» ամսագրի գլխավոր խմբագիր Նորման Պոդգորեցը հրապարակեց Ռասթինի հոդվածը, և այդ երկու ինտելեկտուալ մարդկանց հոգևոր և բարեկամական հարաբերությունները շարունակվեցին հետագա 20 տարիներին։ Պոդգորեցը և նրա ամսագիրը նպաստեցին նեոկոնսերվատիվ շարժման զարգացմանը, որը դրական հետևանքներ ունեցավ ինչպես քաղաքացիական իրավունքների ոլորտում, այնպես էլ հասարակության տնտեսական զարգացման ոլորտում նախաձեռնությունների համար։ 1985 թվականին Ռասթինը հրապարակավ գովաբանեց Պոդգորեցին «փոքրամասնություններին խրախուսելուց» հրաժարվելու և զբաղվածության քվոտաները պարտադրելու և քոլեջներում սևամորթների համար կրթական ծրագրերի ներդրման դեմ դիրքորոշման համար [28]։

Այս դիրքորոշման պատճառով Ռասթինին հաճախ քննադատում էին քաղաքացիական հասարակության շարժման իր նախկին գործընկերներից շատերը «ծախված» լինելու համար, հատկապես «ներքևից» նախաձեռնությունների կազմակերպման հետ կապված։ Նրանք պնդում էին, որ նա գայթակղվում է նյութական հարմարություններից, որոնք գալիս են ավելի արմատական և ավելի պրոֆեսիոնալ տեսակի գործունեության անցման հետ։ Ռենդալ Քենեդին 2003 թվականի հոդվածում գրել է, որ Ռասթինին «ծախված անձ» որակելը «առնվազն մասամբ ճշմարիտ է», մինչդեռ կենսագրագետ Ջոն դ'Էմիլիոն ժխտում է այդ բնութագրերը։

Շարժում աշխատանքային իրավունքների համար, արհմիություններ և սոցիալ դեմոկրատիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասթինը քրտնաջան աշխատել է աշխատանքային իրավունքների շարժման դիրքերի ամրապնդման համար, ինչը նա կարևոր էր համարում աֆրոամերիկյան համայնքի ազդեցությունը մեծացնելու և բոլոր ամերիկացիների համար տնտեսական արդարություն զարգացնելու համար։ Արհմիությունների և սոցիալ-դեմոկրատական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների աջակցության շնորհիվ նա նպաստեց աշխատանքային իրավունքների շարժման տնտեսական և քաղաքական ասպեկտների զարգացմանը։ Նա հիմնադրել է Ա. Ֆիլիպ Ռենդոլֆի ինստիտուտը, որը համակարգում էր քաղաքացիական իրավունքների և տնտեսական արդարության նախագծերի վերաբերյալ AFL-CIO-ի աշխատանքները, դառնալով դրա տնօրեն, ինչպես նաև AFL-CAT-ի հրատարակած թերթի մշտական թղթակից։

Քաղաքական տեսանկյունից, որպես աշխատանքային իրավունքների շարժման մի մասի համակարգող, Ռասթինը մեծացրեց իր ճանաչելիությունը որպես Ամերիկյան սոցիալական ժողովրդավարության առաջնորդ։ 1972 թվականի սկզբին նա դարձավ Ամերիկայի Սոցիալիստական կուսակցության համանախագահ։ 1972 թվականի դեկտեմբերին, այն բանից հետո, երբ Սոցիալիստական կուսակցությունը քվեարկությամբ (73 կողմ, 34 դեմ) փոխեց իր անունը ԱՄՆ Սոցիալ Դեմոկրատների (SDUSA), Ռասթինը շարունակեց աշխատել որպես ազգային համանախագահ Չարլզ Ս. Զիմերմանի հետ միասին[29]։ Համանախագահ Ռասթինը 1972 թվականի դեկտեմբերին Կոնֆերանսին ուղղված իր բացման խոսքում կոչ արեց SDUSA-ին կազմակերպական միջոցներ ձեռնարկել «Նիքսոնի վարչակազմի ռեակցիոն քաղաքականության դեմ»։ Ռասթինը նաև քննադատեց լիբերալների «Նոր քաղաքականության անպատասխանատվությունն ու էլիտարիզմը»։ Հետագայում Ռասթինը դարձավ SDUSA-ի ազգային նախագահը։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես շատ ամերիկյան լիբերալներ և սոցիալ-դեմոկրատներ, Ռասթինը սատարում էր նախագահ Լինդոն Ջոնսոնի վարած «կոմունիզմը զսպելու» քաղաքականությանը՝ միաժամանակ քննադատելով դրա որոշ կետեր։ Այսպիսով, որպեսզի սատարի Վիետնամում անկախ արհմիություններին և քաղաքական ընդդիմությանը Ռասթինը և մի շարք այլ առաջնորդներ քննադատական աջակցություն հայտնեցին Վիետնամում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը, մինչդեռ կոչ էին անում ստորագրել բանակցային խաղաղության պայմանագիր և անցկացնել ժողովրդավարական ընտրություններ։ Սակայն Ռասթինը քննադատեց այս պատերազմը սկսելու մեթոդները։ Օրինակ պատերազմի ընդդիմության լիգայի աջակիցների համար պատերազմի ընդդիմության լիգայի աջակիցների համար միջոցներ հավաքելու նպատակով 1964 թվականին գրված նամակում Ռասթինը արտահայտում է «իր վրդովմունքը և նվաստացումը, որը զգում է՝ իմանալով, թե ինչպիսի մեթոդներով է ընթանում պատերազմը։ Դա տանջանքների պատերազմ է, պատերազմ, որում քաղաքացիական բնակչությանը կոտորում են օդից գնդակոծման միջոցով և գյուղերի վրա ամերիկյան նապալմներ գցելու միջոցով»։

Ալլարդ Լոուվենշտեյնի և Նորման Թոմաս Ռասթինի հետ միասին նա համագործակցում էր ԿՀՎ-ի կողմից հովանավորվող Դոմինիկյան Հանրապետությունում անցկացվող ազատ ընտրությունների հանձնաժողովի հետ, որը «միջազգային վստահություն ստացավ 1966 թվականի ընտրություններից հետո, երբ այն արդյունավետորեն կազմակերպվեց նախկին սոցիալիստ նախագահ Խուան Բոշի դեմ»[30]։ 1970-ականներին և 1980-ականներին Ռասթինը աշխատել է Freedom House կազմակերպությունում, որպես մարդու իրավունքներիպաշտպան և ազատ ընտրությունների դիտորդ[30]։

1970 թվականին Ռասթինը կոչ արեց ԱՄՆ կառավարությանը մասնակցել Իսրայելի կողմից արաբական պետությունների դեմ մղվող պայքարին օգտագործելով ռազմական ինքնաթիռներ։ Դատելով «Նյու Յորք Թայմզ» թերթի նրա հոդվածից՝ Ռասթինը վարչապետ Գոլդե Մեիրին գրել է «... Հուսով եմ, որ այս հայտարարությունը լուրջ կանդրադառնա նաև ներքին խնդիրների վրա, մասնավորապես՝ Ամերիկայում հրեական և նեգրական համայնքների միջև հարաբերությունների վրա»։ Ռասթինը շահագրգռված էր այս երկու խմբերի միջև ուժերի միավորմամբ, որոնք ինչպես նա էր պնդում, Ամերիկայում և նրա սահմաններից դուրս բախվում են խտրականության հետ։ Նա նաև հավատում էր, որ իսրայելական ժողովրդավարական իդեալները կապահովեն արաբական տարածքներում արդարության և հավասարության գերակշռությունը՝ չնայած պատերազմի վայրագություններին։ Խաղաղության համար շարժման նրա նախկին գործընկերները դա համարեցին դավաճանություն Ռասթինի կողմից ոչ բռնի գաղափարախոսությանը[31]։

Խորհրդային Միությունում հրեաների ծանր վիճակը Ռասթինին հիշեցրեց Միացյալ Նահանգներում սևամորթների առջև ծառացած խնդիրների մասին։ Խորհրդային հրեաները բախվում էին աշխատանքի, կրթության և բնակարանային խտրականության նույն հարցերից շատերին և բանտարկվում էին իրենց երկրի ներսում և խորհրդային իշխանությունները նրանց զրկում էին արտագաղթելու հնարավորությունից[32]։ Խորհրդային հրեաների առջև ծառացած անարդարությունները բացահայտելուց հետո Ռասթինը իր ձայնը բարձրացրեց Խորհրդային Միությունից Իսրայել հրեաների տեղաշարժը պաշտպանելու գործում։ Նա սերտորեն համագործակցում էր սենատոր Հենրի Ջեքսոնի հետ, որը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը դժվարացնում էր Խորհրդային Միության հետ առևտրային հարաբերությունները հրեաների նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառով[33]։

Հետագայում Ռասթինը հավատարիմ մնաց իր կոշտ հակախորհրդային և հակակոմունիստական հայացքներին, հատկապես աֆրիկյան խնդիրների համատեքստում։ Ռասթինը Կառլ Գերշմանի (ԱՄՆ Սոցիալ-դեմոկրատների կուսակցության նախկին տնօրեն) համահեղինակությամբ գրեց «Աֆրիկա, խորհրդային իմպերիալիզմ և ամերիկյան ուժի նահանջ» վերնագրով էսսեն, որում նա դատապարտում էր ռուսական և կուբայական մասնակցությունը Անգոլայի քաղաքացիական պատերազմին, պաշտպանում էր Հարավային Աֆրիկայի ռազմական միջամտությունը, որն այդ ժամանակ իրականացնում էր ապարտեիդի քաղաքականություն Անգոլայի ազգային ազատագրական ճակատի (FNLA) և Անգոլայի լիակատար անկախության ազգային միության (UNITA) անունից։ «Եվ եթե հարավաֆրիկյան ուժերը սևամորթ առաջնորդների պահանջով, Անգոլայի սևամորթ մեծամասնության ուժերի հետ միասին դիմակայեցին իրենցից թվաքանակով տասն անգամ ավելի կուբացիների ոչ աֆրիկյան բանակին, ապա քաղաքական չափանիշներով այդ որոշումը անբարոյական չի կարելի համարել»։ Ռասթինը Խորհրդային Միությանը մեղադրում էր Աֆրիկայում դասական իմպերիալիստական նպատակներին հասնելու ձգտման մեջ, Քարթերի վարչակազմի սևամորթների բարեկեցության ցանկությունը համարելով «կեղծավորություն» որը բավարար չէ Աֆրիկայում Ռուսաստանի և Կուբայի ծրագրերի ազդեցության ոլորտը ընդլայնելու[34]։

1976 թվականին Ռասթինը, ԿՀՎ-ի Team B ծրագրի ղեկավար Պոլ Նիտցեի հետ միասին, օգնեց հիմնել Գոյություն ունեցող վտանգների կոմիտեն (CPDCPD-ն նպաստեց խորհրդային արտաքին քաղաքականության վերաբերյալ Team B-ի հետախուզության հակասական տվյալների տարածմանը՝ այն օգտագործելով որպես փաստարկ՝ ընդդեմ զենքի վերահսկման համաձայնագրերի կնքման, ինչպիսիք են OSV-2-ը։ Դա ամրապնդեց Ռասթինի դերը որպես նեոկոնսերվատիվ շարժման առաջնորդներից մեկը[35]։

Գեյերի իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա պաշտպանեց նաև Նյու Յորքի գեյերի իրավունքների մասին օրենքը։ 1986 թվականին նա ելույթ ունեցավ «Գեյները նոր սևամորթներ են», որում նա ասաց.

Aquote1.png Այսօր սևամորթներն այլևս չեն համարվում լակմուսի թուղթ կամ սոցիալական փոփոխությունների բարոմետր։ Ապահովված է սևամորթերի ներկայությունը հասարակության յուրաքանչյուր հատվածում, և կան օրենքներ, որոնք օգնում են պաշտպանել նրանց ռասայական խտրականությունից։ Նոր «սևամորթերը» համարվում են գեյեր ... Այդ իմաստով էլ գեյերը հանդիսանում են սոցիալական փոփոխությունների նոր բարոմետր ... Սոցիալական փոփոխության հարցը պետք է լուծվի հաշվի առնելով առավել խոցելի խմբի` գեյերի իրավունքները[36]։ Aquote2.png


Թեև միտում կա Ռասթինին բնութագրել որպես «քամինգ- աութի» գաղափարի նորարար, սակայն իրականությունն ավելի բարդ է։ 1986 թվականին Ռասթինին հրավիրեցին մասնակցելու «Իրական կյանք. Սև գեյերի անտոլոգիան» գիրքը գրելուն։ Նա հրաժարվեց՝ բացատրելով.

Aquote1.png Ես ներգրավված չէի գեյերի իրավունքների համար պայքարում, ինչպես այսօրվա երիտասարդությունը։ ... Ես ինքս կամավոր չեմ կատարել «քամինգ- աութը» հանգամանքներն են ինձ ստիպել։ Այդ ժամանակ ես ոչ մի խնդիր չունեի այն բանի հետ, որ ինձ հանրորեն ճանաչեին որպես գեյ, և անազնիվ կլիներ ասել, որ ես գեյերի իրավունքների պայքարի առաջին գծում էի։ ... Ես սեռական կողմնորոշման խնդիրը սկզբունքորեն համարում եմ յուրաքանչյուրի անձնական գործը։ Եվ հետևաբար, սա այն գործոն չէր, որը կարող էր էականորեն ազդել իմ ակտիվության վրա[37]։ Aquote2.png


Ռասթինը մինչև 1980-ական թվականները չէր մասնակցում գեյերի շահերի պաշտպանության որևէ գործողության։ Նրան համոզեց այդ գործով զբաղվել իր գործընկեր Ուոլտեր Նագլը, ով ասաց. «Կարծում եմ, որ եթե ես այդ պահին գրասենյակում չլինեի երբ ստացվում էին այդ հրավերները [գեյերի կազմակերպություններից],նա հավանաբար, դրանք չէր ընդունի»[38]։

Մահ։ Համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույցից առաջ Ռասթինը զրուցում է շարժման ակտիվիստների հետ, 1964

Ռասթինը մահացել է 1987 թվականի օգոստոսի 24-ին, կույր աղիքի բորբոքումից։ New York Times-ում հրապարակված մահախոսականում ասվում է.

Aquote1.png Անդրադառնալով իր կարիերային՝ մի ժամանակ քվարկեր պարոն Ռասթինը գրել է. «Իմ կյանքի վրա ազդող սկզբունքային գործոններն էին. 1) ոչ բռնի մարտավարությունը. 2) պայքարի սահմանադրական մեթոդները. 3) աշխատանքի ժողովրդավարական մեթոդները. 4) հարգանք մարդկային անհատականության նկատմամբ. 5) այն համոզմունքը, որ բոլոր մարդիկ միասնական են[39]։ Aquote2.png


Վերջին տասը տարիների ընթացքում Ռասթինը ապրում է իր գործընկեր Ուոլթեր Նեգլի հետ[40]։

Ռասթինի մահվան կապակցությամբ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ նրա գործունեությունը ուղղված է եղել քաղաքացիական իրավունքների և «ամբողջ աշխարհում մարդու իրավունքների» պաշտպանությանը։ Նա նաև ավելացրել էր, որ Ռասթինը «դատապարտվել է նախկին ընկերների կողմից, այն բանի համար, որ երբեք չի հրաժարվել իր համոզմունքից, որ Ամերիկայում փոքրամասնությունները կարող են և հաջողության կհասնեն իրենց ներկայացուցիչների անհատական արժանիքների շնորհիվ»[38]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասթինը «դուրս էր մնացել հանուն քաղաքացիական իրավունքների պայքարի հանրաճանաչ առաջնորդների ցուցակից», քանի որ նա ավելի շատ ակտիվ էր կուլիսներում, ինչպես նաև հասարակության կողմից իր սեռական կողմնորոշման և կոմունիստական անցյալի հետ կապված անհարմարության պատճառով։ Բացի այդ, նեոկոնսերվատիզմի նկատմամբ Ռասթինի հակումները 1960-ականների վերջին նրան ստիպեցին տարաձայնություն ունենալ քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդների մեծամասնության հետ, որն էլ իր ազդեցությունն ունեցավ նրա հեղինակության վրա։ Սակայն, 2003 թվականին նկարահանված «Եղբայրը դժբախտության մեջ. Բայարդ Ռասթինի կյանքը» վավերագրական կինոնկարը, որը «Սանդենս» կինոփառատոնում ներկայացվել էր «Մեծ ժյուրի» մրցանակին[41], և 2012 թվականի մարտին Ռասթինի ծննդյան հարյուրամյակին նվիրված միջոցառումները ստիպեցին վերանայել նրա նշանակալի ավանդը քաղաքացիական իրավունքների համար պայքարում։

Ռասթինը հիշատակվում է որպես նոր պահպանողական շարժման ազդեցիկ դեմքերից մեկը, ով 1970-ականների սկզբին Դեմոկրատական մեծամասնության կոալիցիային անդամակցելուց հետո օգնեց վերակենդանացնել գոյություն ունեցող վտանգների հանձնաժողովը[42]։

Ըստ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Թերգուդ Մարշալի նախկին օգնական Դանիել Ռիչմանի՝ Մարշալի և Ռասթինի միջև եղած բարեկամությունը նշանակալի դեր ունեցավ Մարշալի կողմից դատարանի որոշմամբ՝ ավելի ուշ վերանայված Բաուերսը ընդդեմ Հարդվիկի գործով փոքրամասնության կողմն անցնելու հարցում (5 ձայն «կողմ» և 4 «դեմ»), որով հաստատվեց սոդոմիան արգելող պետական օրենքների սահմանադրականությունը[43]։

Ռասթինի անունով են կոչվել մի շարք հաստատություններ, այդ թվում Բայարդ Ռասթինի կրթահամալիրը, որը գտնվում է Չելսիում, Մանհեթենում[44], Բայարդ Ռասթինի Բարձրագույն դպրոցը, նրա հայրենի Բեստ Չեստեր քաղաքում, Պենսիլվանիայում, Բայարդ Ռասթինի գրադարանը Գեյ և Լեսբիական համայնքի կենտրոնում` Ֆերնդեյլում, Միչիգան և Բայարդ Ռասթինի սոցիալական արդարության կենտրոնը Քոնուեյում, Արկանզաս նահանգ։

2007 թվականի հուլիսին Բայարդ Ռասթինի պալատի թույլտվությամբ Սան Ֆրանցիսկոյում գործող աֆրիկամերիկյան ԼԳԲՏ համայնքի մի խումբ ղեկավարներ պաշտոնապես հայտարարեցին Բայարդ Ռասթինի (BRC) ԼԳԲՏ կոալիցիայի ստեղծման մասին՝ նպատակ ունենալով ավելի մեծ մասնակցություն ապահովել ընտրական գործընթացին, անդրադառնալ քաղաքացիական և անձնական իրավունքների զարգացմանը ինչպես նաև խթանել պարոն Ռասթինի ժառանգության պահպանմանը։ Բացի այդ, Բայարդ Ռասթինի ԼԳԲՏ համայնքի համագործակցության, իրազեկման և հաշտեցման կենտրոն է գործում է Քվակերների ուսումնական հաստատությունում և Գիլդֆորդի քոլեջում[45]։ Գեյի աջակցության նախկին ռեսուրսային կենտրոնը, այն վերագործարկվել է Բայարդ Ռասթինի պալատի թույլտվությամբ 2011 թվականի մարտին, վերագործարկվեց համասեռամոլների աջակցության նախկին ռեսուրսային կենտրոնը, որի կապակցությամբ հանդիսավոր խոսքով հանդես եկավ սոցիալական արդարադատության ակտիվիստ Մենդի Քարթերը[46]։

Բայարդ Ռասթինի մասին կենսագրական գեղարվեստական ֆիլմը կոչվում է «Անցյալից դուրս» (Out of the Past)[47]։

Փենսիլվանիայի նահանգի պետական իշխանությունները Վեստ Չեստերում Լինքոլն-Ավենյուում և Մոնտգոմերի-Ավենյուում տեղադրեցին հուշատախտակ՝ ի հիշատակ Հենդերսոնի բարձրագույն դպրոցում սովորելու տարիներին նրա ցուցաբերած բարձր առաջադիմության[48]։

2012 թվականին Ռասթինն ընդգրկվեց Legacy Walk-ի բաց հանրային ցուցադրությունում, որն անցկացվում էր ԼԳԲՏ համայնքի և նրա հայտնի ներկայացուցիչների պատմությանը նվիրված միջոցառումների շրջանակում[49]։

Ռասթինին հետմահու շնորհվեց գեյերի, բիսեքսուալների և առաջադեմ մարդկանց ուսանողական եղբայրության Delta Fai Ypsilon-ի պատվավոր անդամի կոչում։ 2013 թվականին Ռասթինի անունը փորագրվեց ԱՄՆ Աշխատանքի նախարարության Փառքի սրահում[50]։

2013 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ հետմահու պարգևատրելու է Ռասթինին Միացյալ Նահանգների բարձրագույն պարգևով` Նախագահական ազատության մեդալով։ Այդ առիթով մամուլի հաղորդագրության մեջ նշվել է.

Aquote1.png Բայարդ Ռասթինը բոլորի համար քաղաքացիական իրավունքների, արժանապատվության և հավասարության աննկուն ակտիվիստ էր։ Նա դոկտոր Մարտին Լյութեր Քինգի կրտսերի խորհրդականն էր և իր ներդրումը բերեց ոչ բռնի դիմադրության գաղափարների զարգացմանը, մասնակցեց առաջին «Ազատ ուղևորություններից» մեկին, կազմակերպեց Երթ դեպի Վաշինգտոն և անխոնջ պայքար էր մղում մարգինալացված ընկերակցությունների իրավունքների համար՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում։ Լինելով բացահայտ գեյ աֆրոամերիկացի, պարոն Ռասթինը միաժամանակ կանգնած էր իրավունքների հավասարության համար պայքարի մարտական դիրքերում[51]։ Aquote2.png


2013 թվականի նոյեմբերի 20-ին Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ Նախագահ Օբաման Ռասթինի մրցանակը հանձնեց Ուոլտեր Նեգլին, ով իր կյանքի վերջին տասը տարիների ընթացքում եղել էր Ռասթինի գործընկերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. http://archives.tricolib.brynmawr.edu/repositories/8/resources/7327
  4. Pacifism in the Twentieth Century. — New York: Syracuse University Press, 1999. — С. 230—231. — ISBN 0-8156-8125-9; Young, Nigel}}
  5. De Leon, David Leaders from the 1960s: a biographical sourcebook of American activism. — Greenwood Publishing Group, 1994. — С. 138. — ISBN 0-313-27414-2
  6. Associated Press, «Reagan Praises Deceased Civil Rights Leader»
  7. Justin Snow։ «Obama honors Bayard Rustin and Sally Ride with Medal of Freedom»։ metroweekly.com։ Վերցված է 2013-11-21 
  8. Carol, George Encyclopedia of African-American Culture and History. — Detroit: Gale, 2006. — С. 1993—1994. — ISBN 978-0-02-865816-2
  9. 9,0 9,1 9,2 Bayard Rustin Biography, (2015), Biography.com. Retrieved 07:37, Feb 28, 2015
  10. «Bayard Rustin Biography»։ Spartacus Educational։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին 
  11. Mann Leslie (2012-02-01)։ «Not-so-secret life of gay civil rights leader Bayard Rustin»։ Chicago Tribune 
  12. D’Emilio 2003, pp. 21, 24.
  13. D’Emilio 2003, pp. 31-2.
  14. Kazin, Michael The Concise Princeton Encyclopedia of American Political History. — Princeton University Press, 2011. — С. 112. — ISBN 978-1-4008-3946-9
  15. Smith, Eric Ledell Encyclopedia of African American History. — Santa Barbara, CA: ABC-CLIO, LLC, 2010. — С. 1002—1004. — ISBN 978-1-85109-769-2
  16. Rustin, Bayard Non-Violence vs. Jim Crow (und) // Fellowship. — 1942. reprinted in Reporting Civil Rights: American journalism, 1941–1963. — 2003. — С. 15—18.
  17. David Hardiman Gandhi in His Time and Ours: The Global Legacy of His Ideas. — 2003. — С. 256. — ISBN 978-1-85065-712-5
  18. Reporting Civil Rights: American journalism, 1941-1963
  19. D'Emilio, John Remembering Bayard Rustin (und) // Magazine of History. — 2006.
  20. «Available online from»։ AFSC։ 1955-03-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին։ Վերցված է 2013-11-01 
  21. Robert Penn Warren Center for the Humanities։ «Bayard Rustin»։ Robert Penn Warren's Who Speaks for the Negro? Archive։ Վերցված է 2015-02-11 
  22. Hendrix Steve (2011-08-21)։ «Bayard Rustin, organizer of the March on Washington, was crucial to the movement»։ The Washington Post։ Վերցված է 2011-08-22 
  23. Life Magazine Archived 2009-11-05 at the Wayback Machine., 6 September 1963.
  24. 24,0 24,1 24,2 24,3 Daniel Perlstein, «The dead end of despair: Bayard Rustin, the 1968 New York school crisis, and the struggle for racial justice», New York City government
  25. Taylor Branch, Pillar of Fire: America in the King Years 1963—1965 (Simon & Schuster, 1999), p. 292—293
  26. Martin Duberman, A Saving Remnant: The Radical Lives of Barbara Deming and David McReynolds (The New Press, 2013)
  27. Randall Kennedy, «From Protest to Patronage» Archived 2016-01-04 at the Wayback Machine., The Nation, 11 Sept 2003
  28. Walter Goodman, «Podhoretz on 25 Years at Commentary», The New York Times, 31 January 1985
  29. «Socialist Party Now the Social Democrats, U.S.A.»։ The New York Times։ 1972-12-31։ Վերցված է 2010-02-08  (limited free access)
  30. 30,0 30,1 Nathan Glazer «A Word From Our Sponsor: Review of Hugh Wilford’s The Mighty Wurlitzer» The New York Times, January 20, 2008
  31. Matthew Arlyck «Review of I Must Resist: Letters of Bayard Rustin» Fellowship of Reconciliation website Archived 2016-04-19 at the Wayback Machine.
  32. Podair, Jerald E. «Bayard Rustin: American Dreamer» (Lanham, MD: Rowman & Littlefield Pub., 2009). ISBN 074254513X
  33. Podair 2009, pp. 99
  34. Bayard Rustin and Carl Gershman (1977-10)։ «Africa, Soviet Imperialism & The Retreat Of American Power»։ Social Democrats, U.S.A.։ Վերցված է 2013-11-01 
  35. John Ehrman, The Rise of Neoconservatism: Intellectuals and Foreign Affairs, 1945—1994 (Yale University Press, 1996), p. 107—114
  36. Osagyefo Uhuru Sekou (2009-06-26)։ «Gays Are the New Niggers»։ Killing the Buddha։ Վերցված է 2009-07-02 
  37. Yasmin Nair, «Bayard Rustin: A complex legacy» Windy City Times, March 3, 2012
  38. 38,0 38,1 John D’Emilio, Lost Prophet, p. 488
  39. «Bayard Rustin Is Dead at 75; Pacifist and a Rights Activist», New York Times
  40. «Brother Outsider — A Closer Look at Bayard Rustin, by Walter Naegle»։ Rustin.org։ Վերցված է 2013-11-01 
  41. «Brother Outsider – Home» 
  42. Justin Vaïsse, Neoconservatism: The Biography of a Movement (Harvard University Press, 2010), p. 91
  43. Murdoch, Joyce; Price, Deb Courting Justice: Gay Men and Lesbians v. The Supreme Court. — Basic Books, 2002. — С. 292. — ISBN 978-0-465-01514-6
  44. «H.S. 440 Bayard Rustin Educational Complex» Archived 2016-04-01 at the Wayback Machine. at InsideSchools.org
  45. «The Bayard Rustin Center for Lgbtqa Activism, Education and Reconciliation – Community – Greensboro»։ Facebook։ 2011-09-21 
  46. «Bayard Rustin Center for LGBTQA Activism, Awareness and Reconciliation to Be Dedicated March 16»։ Guilford College։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին 
  47. «Out of the Past at imdb.com» 
  48. «Bayard Rustin Marker»։ Hmdb.org 
  49. «2012 Inductees»։ The Legacy Project 
  50. «Hall of Honor Inductee, Bayard Rustin»։ The Department of Labor's Hall of Honor։ United States Department of Labor։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին։ Վերցված է 2014-10-12 
  51. «President Obama Names Presidential Medal of Freedom Recipients»։ Office of the Press Secretary, The White House։ 2013-08-08։ Վերցված է 2013-08-08 

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anderson, Jervis. Bayard Rustin: Troubles I've Seen (New York։ HarperCollins Publishers, 1997).
  • Bennett, Scott H. Radical Pacifism: The War Resisters League and Gandhian Nonviolence in America, 1915–1963 (Syracuse Univ. Press, 2003). 0-8156-3028-X.
  • Branch, Taylor. Parting the Waters: America in the King Years, 1954–63 (New York։ Touchstone, 1989).
  • Carbado, Devon W. and Donald Weise, editors. Time on Two Crosses: The Collected Writings of Bayard Rustin (San Francisco։ Cleis Press, 2003). 1-57344-174-0
  • D’Emilio, John. Lost Prophet: Bayard Rustin and the Quest for Peace and Justice in America (New York։ The Free Press, 2003).
  • D'Emilio, John. Lost Prophet: The Life and Times of Bayard Rustin (Chicago։ The University of Chicago Press, 2004). 0-226-14269-8
  • Frazier, Nishani (2017). Harambee City: Congress of Racial Equality in Cleveland and the Rise of Black Power Populism. University of Arkansas Press. 1682260186.
  • Haskins, James. Bayard Rustin: Behind the Scenes of the Civil Rights Movement (New York։ Hyperion, 1997).
  • Hirschfelder, Nicole. Oppression as Process: The Case of Bayard Rustin (Heidelberg։ Universitätsverlag Winter, 2014). 3825363902
  • Kates, Nancy and Bennett Singer (dirs.) Brother Outsider: The Life of Bayard Rustin (2003)
  • King, Martin Luther Jr.; Carson, Clayborne; Luker, Ralph & Penny A. Russell The Papers of Martin Luther King, Jr.: Volume IV: Symbol of the Movement, January 1957 – December 1958. University of California Press, 2000. 0-520-22231-8
  • Le Blanc, Paul and Michael Yates, A Freedom Budget for All Americans: Recapturing the Promise of the Civil Rights Movement in the Struggle for Economic Justice Today (New York։ Monthly Review Press, 2013).
  • Podair, Jerald E. "Bayard Rustin: American Dreamer" (Lanham, MD։ Rowman & Littlefield Pub., 2009). 978-0-7425-4513-7
  • Levine Daniel (2000)։ Bayard Rustin and the civil rights movement։ New Jersey: Rutgers University Press։ էջ 352։ ISBN 0-8135-2718-X 
  • Lewis, David L. King: A Biography. (University of Illinois Press, 1978). 0-252-00680-1.
  • Rustin, Bayard. Down the Line: The Collected Writings of Bayard Rustin (Chicago։ Quadrangle Books, 1971).
  • Rustin Bayard, Bond Julian (2012)։ I Must Resist: Bayard Rustin's Life in Letters։ City Lights Books։ ISBN 978-0-87286-578-5 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]