Երթ դեպի Վաշինգտոն
«Երթ դեպի Վաշինգտոն» (անգլ.՝ March on Washington for Jobs and Freedom), բողոքի խաղաղ ակցիա, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում 1963 թվականի օգոստոսի 28-ին։ 200-ից 300 հազար մարդ երթով քայլեցին դեպի Լինկոլնի հուշարձանը[1], ուր Մարտին Լյութեր Քինգը հանդես է եկել «Ես երազանք ունեմ» հայտնի ճառով։ Ցույցի մասնակիցների մոտ 80 %-ը աֆրոամերիկացիներ էին, իսկ մնացած 20 %-ը՝ սպիտակ և այլ ռասայի ներկայացուցիչներ։
Երթը կազմակերպել էին իրավապաշտպանները, աշխատավորները և կրոնական կազմակերպությունները։ Այն կազմակերպվել էր այնպես, որպեսզի, բացի աֆրոամերիակացիներից, ներկայացնի նաև աշխատավորների պրոֆմիութենական շարժումը, ինչպես նաև կրոնական երեք՝ բողոքականների, կաթոլիկների և եբրայական դավանանքները։
Երթից հետո իշխանությունները ստիպաված եղան ընդունել հասարակական վայրերում խտրականությունը արգելող Քաղաքացիական իրավունքի մասին օրենքը (1964 թվական), և ընտրությունների ժամանակ աֆրոամերիկացիների համար հավասար իրավունքներ սահմանող Ընտրական իրավունքի մասին օրենքը (1965 թվական)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Марш за гражданские права в г. Вашингтоне: д-р. Мартин Лютер Кинг-младший, президент Южной конференции христианского руководства, и Мэтью Ахманн, директор Национальной католической конференции за межрасовую справедливость, в толпе»։ World Digital Library։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է փետրվարի 10, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The March on Washington Archived 2009-01-06 at the Wayback Machine.
- Original Program for the March on Washington Archived 2011-08-15 at the Wayback Machine.
- Youtube clip of Bob Dylan performing at the March Archived 2016-04-18 at the Wayback Machine.
- March on Washington August 28, 1963 Civil Rights Movement Veterans