Jump to content

Ջիմ Քրոուի օրենքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջիմ Քրոուի օրենքներ[1][2] (անգլ.՝ Jim Crow laws), ԱՄՆ-ի որոշ նահանգներում 1890—1964 թվականներին ռասայական սեգրեգացիայի մասին օրենքների լայն տարածում ստացած ոչ պաշտոնական անվանումը։

Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո, ստրկությունից ազատագրելով սևամորթներին, դաշնային կառավարությունը իրականացրել է նրանց իրավունքների երաշխավորման միջոցառումներ (Սահմանադրության 13-րդ, 14-դ, 15-րդ ուղղումներ, 1866 և 1875 թվականներին «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենք)։ Ի պատասխան հարավային նահանգների դեմոկրատները ընդունել են տեղական օրենքներ, որոնք լրջորեն սահմանափակել են սևամորթ փոքրամասնության, ինչպես նաև հնդկացիների իրավունքները, որոնք հրաժարվել են Օկլահոմա հեռանալուց և մնացել էին ապրելու հարավարևելյան նահանգներում ԱՄՆ կառավարության իրավասության տակ։ Այդ օրենքները հայտնի են դարձել են որպես «Ջիմ Քրոուի օրենքներ»՝ կոչված կատակերգական կերպարի անունով։

Առաջին անգամ Քրոուի անունը հայտնվել է «Թռի՛ր, Ջիմ Քրոու» երգում, որը 1828 թվականին կատարում էր Թոմաս Ռայսը (Thomas D. Rice)՝ Անգլիայից արտագաղթյալ, որը երգում էր դեմքին խանձած խցանակեղև քսած։ Բառերի և զուգընթաց պարի հեղինակը Կենտուկիից անհայտ սևամորթ էր, որի երգը այնպես էր դուր եկել Ռայսին, որ ինքն է կատարել այն։ Այն դարձել է հանրահայտ, այդ թվում ներառվել է փողոցային երաժիշտների պարտադիր համարների ցանկում, իսկ անունը դարձել է հասարակ՝ նշանակելով աղքատիկ հագնված անկիրթ սևամորթ։ Հետագայում հայտնվել են փողոցային պիեսներ, որոնցում «Ջիմ Քրոուն» զույգով է հանդես եկել «Զիփ Կունի» (Zip Coon) հետ՝ շքեղ հագնված սևամորթ, որը հաջողությամբ «հարմարված էր» սպիտակ մշակույթին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Джимкроуизм // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Կաղապար:Американа