Պոլ Ռոբսոն
Պոլ Ռոբսոն | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Paul LeRoy Bustill Robeson |
Ծնվել է | ապրիլի 9, 1898[1][2][3][…] Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 23, 1976[1][2][3][…] (77 տարեկան) Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5] |
Մասնագիտություն | երգիչ, փաստաբան, գրող, երաժիշտ, բասկետբոլիստ, Ամերիկյան ֆուտբոլիստ, կինոդերասան, թատրոնի դերասան և քաղաքական գործիչ |
Երգչաձայն | բաս-բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Rutgers University–New Brunswick?, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց |
Անդամակցություն | Alpha Phi Alpha և Phi Beta Kappa |
Ամուսին | Eslanda Goode Robeson? |
Պարգևներ | Սպիմգարնի մեդալ, Գրեմի կյանքի նվաճումների համար, Նյու Ջերսիի փառքի սրահ, Միջազգային ստալինյան մրցանակ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար», Black Filmmakers Hall of Fame? և Paul Robeson Award? |
Paul Robeson Վիքիպահեստում |
Պոլ Ռոբսոն (անգլ.՝ Paul LeRoy Bustill Robeson, ապրիլի 9, 1898, Պրիստոն, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունվարի 23, 1976, Ֆիլադելֆիա, ԱՄՆ), ամերիկացի սևամորթ երգիչ (բաս), դրամատիկ դերասան, հասարակական գործիչ։
Ավարտել է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1923 թվականին)։ 1921 թվականից հանդես է եկել որպես դրամատիկ դերասան, 1925 թվականից՝ որպես երգիչ։ Ամերիկյան և անգլյական թատրոններում խաղացած դերերից լավագույնը Օթելլոն է (Շեքսպիրի «Օթելլո», 1930 թվականին, «Սավոյ» թատրոն, Լոնդոն)։ Սևամերթ ժողովրդական երգերի և սպիրիչուեսների կատարումով համաշխարհային ճանաչման է արժանացել Եվրոպայի երկրներում համերգային շրջագայությունից հետո (1926-1928 թվականներին)։ ՍՍՀՄ-ում առաջին անգամ եղել է 1934 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945 թվականներն) Ռոբսոնի համերգներն ուղեկցվել են ֆաշիզմի դեմ կոչերով։ Օժտված էր փափուկ տեմբրի, լայն դիապազոնի ձայնով։ Երգացանկում (երգել է մոտ 20 լեզուներով)՝ սևամորթ, ամերկյան ժողովրդական, իսպանացի և գերմանացի հակաֆաշիստների, ՍՍՀՄ ժողովուրդների և սովետական կոմպոզիտորների երգեր։ Նկարահանվել է կինոֆիլմերում (1933 թվականից)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, Մոսկվայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (1958 թվականից)։ Արժանացել է Խաղաղության միջազգային մրցանակի (1950) և «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի (1952)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ Робсон Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118601555 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Ապրիլի 9 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Հունվարի 23 մահեր
- 1976 մահեր
- Ֆիլադելֆիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի դերասաններ
- Պոլիգլոտներ
- 20-րդ դարի դերասաններ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- Թատրոնի դերասաններ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ռատգերսի համալսարանի շրջանավարտներ