Ավշային հանգույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավշային հանգույց
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասօրգանի մաս[1], լիմֆոիդ օրգան և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
ավշային գեղձի զարգացում
MeSHA10.549.400 և A15.382.520.604.412
Foundational Model of Anatomy5034
Terminologia Anatomica 98A13.2.03.001
Նկարագրված էՍովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889)
 Lymph nodes Վիքիպահեստում

Ավշային հանգույց կամ ավշային գեղձ[2], լիմֆատիկ և իմուն համակարգերին պատկանող ձվաձև օրգան։ Մեծ թվով ավշային հանգույցներ միացած են միմյանց հետ ավշային անոթների միջոցով։ Դրանք T լիմֆոցիտների և B լիմֆոցիտների խոշոր և հիմանական պահեստարաններն են։ Ավշային հանգույցները կարևոր դեր են կատարում իմուն համակարգի պատշաճ ֆունկցիայի կատարման հարցում, հանդիսանալով օտար ագենտների ֆիլտրներ (օրինակ՝ ուռուցքային բջիջներ), սակայն օժտված չեն դետոքսիկացիոն էֆեկտով։

Ավշային համակարգում ավշային հանգույցը համարվում է երկրորդային լիմֆոիդ օրգան։ Ավշային հանգույցը պատված է ֆիբրոզ պատիճով և բաղկացած է արտաքինից՝ կորտեքսից, ներսից՝ մեդուլլայից։

Ավշային հանգույցները բորբոքվում են կամ մեծանում տարբեր հիվանդագին վիճակների ժամանակ, որոնք կարող են լինել հասարակ կոկորդային իֆկեցիաներից մինչև կյանքին սպառնացող քաղցկեղային վիճակներ։ Ավշային հանգույցների վիճակի գնահատումը շատ կարևոր է քաղցկեղի աստիճանը որոշելիս, որն օգնում է համապատասխան բուժում նշանակելուն և պրոգնոզի հաստատման համար։ Լիմֆադենոպաթիան ավշային հանգույցի չափերով մեծացումը կամ այտուցն է։ Բորբոքված ավշային հանգույցը կարող է լինել պնդացած, կամ, ընդհակառակը՝ փափկած։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավշահանգույցի հատույթ.1) Կապսուլա; 2) Ենթակապսուլյար սինուս; 3) Բոբոջման կենտրոն; 4) Ավշային նոդուլ; 5) Տրաբելկուլներ

Ավշային հանգույցները ունեն երիկամի կամ օվալ տեսք, չափերը տատանվում են 0,1ից 2,5 սմ[3]։ Յուրաքանչյուր ավշային հանգույց շրջապատված է ֆիբրոզ պատիճով, որը մխրճվում է դեպի գեղձի ներսը, ձևավորելով տրաբեկուլներ[4]։ Ավշային հանգույցի հիմքը կազմում են արտաքին կորտեքսը և ներքին մեդուլլան[4]։ Սրանք հարուստ են բջիջներով[3]։ Նախադուռը (հիլում) հանգույցի գոգավոր մակերեսին գտնվող բացվածք է, որով հանգույցից դուրս են գալիս ավշային անոթները, կամ մուտք են գործում արյունատար անոթները[3]։

Ավիշը գեղձի գոգավոր հատվածից մուտք գործող բազմաթիվ աֆերենտ ավշանոթների միջոցով լցվում է դեպի հանգույց, որտեղից հոսում է դեպի ենթակապսուլյար սինուսներ[4], այնուհետև՝ մեդուլյար սինուսներ։ Այս բոլոր սինուսներից ավիշը արտահոսում է դեպի էֆֆերենտ ավշանոթներ և լքում է գեղձը։

Տեղակայում

Ավշահանգույցները առկա են ամբողջ մարմնով, ավելի կենտրոնացված են ցողունների մոտ և դրանց երկայնքով, և բաժանված են խմբերի[3]։ Մեծահասակների մոտ կա մոտ 450 ավշահանգույց[3]։ Որոշ ավշահանգույցներ կարող են շոշափվել մեծապես դրանց չափերի մեծացման դեպքում (ոչ պարտադիր), օրինակ, անութային ավշահանգույցներ՝ թևատակում, պարանոցային ավշահանգույցներ՝ պարանոցին և գլխին, աճուկային ավշահանգույցներ՝ աճուկային ծալքի շրջանում։ Շատ ավշահանգույցներ տեղակայվում են մարմնի խոշոր գողձերի և ցողունների հարևանությամբ, օրինակ, հարականջային ավշանոթներ և տրախեոբրոնխիալ ավշանոթներ։

Կենտրոնական նյարդային համակարգում չկան ավշահանգույցներ, այն առանձնացված է ուղեղ-անոթային պատնեշով։ Ուղեղաթաղանթային ավշանոթներով ավիշը հոսում է դեպի խորանիստ պարանոցային ավշահանգույցներ[5]։

Ենթաբաժանումներ

Ավշահանգույցները բաժանված են կոմպարտմենտների, որոնք կոչվում են նոդուլներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված են կորտեքսից՝ համակցված B բջիջների ֆոլիկուլներով, պարակորտեքսից՝ T բջիջներով, և մեդուլլայում գտնվող նոդուլից[6]։ Ավշահանգույցի կորտեքսը դրա արտաքին մասն է՝ կապսուլայի և ենթակապսուլյար սինուսի տակ։ Այն ունի արտաքին մաս և ներքին մաս, որն անվանում են պարակորտեքս[6]։ Արտաքին կորտեքսը կազմված է հիմնականում չակտիվացած B բջիջների ֆոլիկուլների խմբերից։ Ակտիվանալուց հետո սրանք զարգանում են որպես բողբոջման կենտրոններ։ Պարակորտեքսը հիմնականում կազմված է T բջիջներից։ Այստեղ T բջիջները հիմանկանում շփվում են դենդրիտային բջիջների հետ, իսկ ռետիկուլյար ցանցը խիտ է[7]։

Մեդուլլան պարունակում է խոշոր արյունատար անոթներ, սինուսներ և մեդուլյար լարեր, որոնք պարունակում են հակածին-կոդավորող պլազմային բջիջներ։ Մեդուլլայում բջիջները քիչ են[3]։

Մեդուլյար լարերը ավշային հյուսվածքի լարեր են, որոնք պարունակում են պլազմատիկ բջիջներ, մակրոֆագեր և B բջիջներ։

Բջիջներ

Ավշահամակարգում ավշահանգույցը երկրորդային օրգան է[3]։ Ավշահանգույցները պարունակում են լիմֆոցիտներ՝ սպիտակ բջիջների տեսակներ, և մեծապես հանդես են գալիս B և T բջիջներով[3]։ B բջիջները հիմանակնում հանդիպում են արտաքին կորտեքսում որտեղ դրանք կուտակված են լիմֆոիդ ֆոլիկուլներով որպես ֆոլիկուլյար B բջիջներ, իսկ T և դենդրիտային բջիջները հայտնաբերվում են պարակորտեքսում[8]։

Մեդուլլան պարունակում է պլազմատիկ բջիջներ, ինչպես նաև մակրոֆագեր, որոնք գտնվում են մեդուլյար սինուսներում։

Որպես ռետիկուլյար ցանցի մաս, B բջջային ֆոլիկուլներում կան ֆոլիկուլյար դենդրիտային բջիջներ և ֆիբրոբլաստային ռետիկուլյար բջիջներ՝ T բջջային կորտեքսում։ Ռետիկուլյար ցանցը հանդիսանում է կառուցվածքային հենք և դենդրիտային բջիջների, մակրոֆագերի և լիմֆոցիտների կպման մակերես։ Այն նաև ապահովում է արյունից նյութեր փոխանակումը էնդոթելիալ բջիջների միջոցով, ինչպես նաև մատակարարում է իմուն բջիջների ակտիվացիային և զարգացման համար նախատեսված գործոններ[9]։

Ավշի հոսք

Ավիշը ավշագեղձ է մտնում դրա գոգավոր հատվածով մուտք գործող աֆերենտ ավշանոթներով, որոնք այստեղ կազմում են ավշանոթների ցանց (լատին․՝ plexus), և այստեղից հոսում է կապսուլայի տակ գտնվող հատված՝ սուբկապսուլյար սինուս (լատին․՝ sinus)[3][4]։ Այստեղից ավիշը հոսում է դեպի կորտեքսի սինուսներ[4]։ Կոտրեքսով անցնելուց հետո ավիշը հավաքվում է մեդուլյար սինուսներում[4]։ Բոլոր այս սինուսները թափվում են դեպի էֆերենտ ավշանոթներ, որոնք դուրս են գալիս գեղձից դրա գոգավոր հատվածից՝ հիլումից[4]։

Ավշանոթները ներսից պատված են էնդոթելային բջիջներով, որոնց հարում են ֆիբրոբլաստային ռետիկուլյար բջիջնեերը, որոնց միջոցով ապահովվում է ավշի հարթ հոսքը։ Սուբկապսուլյար սինուսի էնդոթելը շարունկական է, չընդհատվող՝ ինչպես աֆերենտ ավշանոթներում։ Այսպիսին են նաև կորտեքսի տրաբեկուլներում գտնվող սինուսների պատերը։ Այս անոթները ավելի փոքր տրամագիծ ունեն և չեն կարող ապահովել մակրոֆագերի արտահոսքը․ այսպիսով դրանք մնում են ավշահանգույցում։ Ավշի հոսքի ընթացքում լիմֆոցիտները կարող են ակտիվանալ՝ դառնալով ադապտիվ իմուն պատասխանի մաս։

Հաճախ էֆերենտ ավշանոթը մեկն է, սակայն հազվադեպ կարող են հանդիպել նաև 2-ը[10]։ Մեդուլյար սինուսները պարունակում են հիստիոցիտներ (իմոբիլ, անշարժ մակրոֆագեր), և ռետիկուլյար բջիջներ։

Լիմֆատիկ հանգույցը կազմված է լիֆոիդ հյուսվածքից․ թելերի ցանց, որն անվանում են ռետիկուլում, որոնց արանքում մխրճված են արյան սպիտակ բջիջբները։ Այն հատվածները, որտեղ քիչ քանակով բջիջներ կան մխրճված այդ ցանցի մեջ, անվանվում են սինուսներ։ Դրանք շրջապատված են ռետիկուլյար բջիջներով, ֆիբրոբլաստներով և անշարժ մակրոֆագերով[11]։

Կապսուլա

Human lymph node
Ավշի հոսքը պատկերող ավշահանգույցի հատույթ

Ռետիկուլյար շարակցական հյուսվածքի բարակ ռետիկուլյար թելերը (ռետիկուլին) գեղձի ներսում կազմում են հենքային ցանց[3]։ Ավշահանգույցի կապսուլան կազմված է խիտ անհամաչափ շարակցական հյուցվածքից՝ որոշ բարակ կոլլագենային թելերով, և նրա ներքին մակերեսից բարձրացող թաղանթային ելուններից կամ տրաբեկուլներից։ Տրաբեկուլները տարածվում են դեպի ներս՝ ճառագայթելով դեպի գողձի կենտրոնը, գեղձի արտաքին մակերեսից մինչև կենտրոնը ձգվող տարածության մեկ-երրորդը կամ մեկ-չորրորդը։ Կենդանիների մոտ այս սահմանը ավելի տեսանելի, սակայն մարդկանց դեպքում անզեն աչքով տարբերելը գրեթե անհնար է։ Կապսուլայից բխող մեծ տրաբեկուլները բաժանվում են ավելի նուրբ ժապավենիկների, և սրանք միահյուցվում են, ձևավորելով գեղձի մեդուլյար հատվածի ցանցը։ Այս տրաբեկուլյար տարածությունները պարունակում են միֆոիդ հյուսվածք։ Ավշահանգույցի միջուկը, այնուամենայնիվ, ամբողության չի զբաղեցնում կենտրոնական տարածությունը․ դրա արտաքին եզրի և շրջապատող տրաբեկուլների միջև մնում է ոչ շատ մեծ լայնությամբ տարածություն։ Սա իրենից ներկայացնում է սուբկապսուլյար սինուսը։ Սրա ամբողջ երկայնքով անցնում են ավելի բարակ ռետիկուլյար թելեր, որոնք մեծամասամբ պատված են ճյուղավորվող բջիջներով։

Աֆերենտ և էֆերենտ ավշանոթներ

Ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավշային համակարգում ավշահանգույցը երկրորդային օրգան է[3]։

Ավշահանգույցի առաջնահերթ ֆունկցիան ավշի ֆիլտրումն է՝ դրա ներսում գտնվող ինֆեկցիայի հայտնաբերման և վնասազերժման նպատակով։ Այս ֆունկցիան իրականացնելու համար գեղձը պարունակում է լիմֆոցիտներ՝ արյան սպիտակ բջիջներ, որոնք հիմանականում B և T բջիջներ են։ Սրանք պտտվում են արյան շրջանառությունում, մուտք գործելով և դուրս գալով ավշահանգույցից [12]։ B բջիջները արտադրում են հակամարմիններ։ Յուրաքանչյուր հակամարմին ունի մեկ թիրախ՝ անտիգեն, որին այն կապվում է։ Հակամարմինները շրջանառվում են արյան մեջ, անտիգենին հանդիպելով՝ կապվում դրան, խթանելով իմուն պատասխանը։ Ամեն B բջիջ արտադրում է տարբեր հակամարմիններ, և այս պրոցեսը կատարվում է ավշահանգույցներում։ B բջիջները թափանցում են արյան շրջանառություն որպես նաիվ (պարզ) բջիջներ, արտադրվելով ոսկրածուծում։ Թափանցելով ավշահանգույց, դրանք այնուհետև մտնում են լիմֆոիդ ֆոլիկուլ, որտեղ դրանք կիսվում են, յուրաքանչյուրը արտադրելով տարբեր հակամարմիններ։ Եթե բջիջը խթանվում է, այն շարունակում է ավելի շատ հակամարմիններ արտադրել կամ վերափոխվում են հիշողության բջիջների՝ օգնելով հաղթահարել ապագա ինֆեկցիան[13]։ Եթե բջիջը չի խթանվում, այն ենթարկվում է ապոպտոզի և մահանում է[13]։

Հակածինները բակտերիալ բջիջների մակերեսներին հանդիպող մոլեկուլներ են, քիմիական միացություններ, որոնք արտազատվում են բակտերիաների կողմից, կամ, որոշ դեպքերում, նույնիսկ սեփական մարմնի հյուսվածքային բջիջներ։ Սրանք ընկալվում են օրգանիզմում շրջանառող հակածին-ներկայացնող բջիջների կողմից, որոնցից են դենդրիտային բջիջները[14]։ Այս հակածին-ներկայացնող բջիջները այնուհետև մուտք են գործում ավշային համակարգ, և, այնուհետև, ավշահանգույցներ։ Սրանք ներկայացնում են հակածինները T բջիջներին․ Եթե այդ T բջիջը ունի համապատասխան ընկալիչը, այն ակտիվանում է[13]։

Ավշագեղձում լիմֆոցիտները պատկերող դիագրամ

B բջիջները ձեռք են բերում հակածինները աֆերենտ լիմֆայից։ Եթե B բջիջը կապում է իրեն համապատասխան հակածինը, այն ակտիվանում է։ Որոշ B բջիջբներ կարող են անմիջապես վերափոխվել հակամարմին արտադրող պլազմատիկ բջիջների և արտադրել IgM (իմունոգլոբուլին M)։ Այլ B բջիջները յուրացնում են հակածինը, այնուհետև ներկայացնելով դրանց ֆոլիկուլյար T հելփեր բջիջներին։ Եթե համապատասխան ֆոլիկուլյար T հելփեր բջիջը գտնվում է, այն կարգավորում է CD40L-ի արտադրությունը և խթանում սոմատիկ հիպերմուտացիան և B բջիջների վերափոխման պրոցեսը, ավելացնելով դրա անտիգեն կապող հատկությունը ու փոփոխելով դրա էֆեկտոր ֆունկցիան։ Ավշահանգույցի ներսում այս բջիջների արտահայտված պրոլիֆերացիան կարող է հանգեցնել դրա չափերի մեծացմանը։

Ավիշը առկա է ամբողջ օրգանիզմով մեկ և շրջանառվում է ավշանոթների միջոցով։ Այն աֆերենտ անոթների միջոցով թափվում է դեպի ավշագեղձ, դուրս է գալիս դրանից էֆերենտ ավշանոթներով։ Երբ ավշահեղուկը մտնում է ավշագեղձ, այն թափվում է կապսուլայի տակ գտնվող սուբկապսուլյար սինուս։ Սուբկապսուլյար սինուսը թափվում է դեպի տրաբեկուլյար սիունսներ, և, վերջապես, մեդուլյար սինուսներ։ Սինուսների տարածությունը լցված է մակրոֆագերի պսևդոպոդերով, որոնք կապում են օտար մարմինները և ֆիլտրում են ավիշը։ Մեդուլյար սինուսները հավաքվում են հիլումում, և, այնուհետև, ավիշը լքում է ավշագեղձը եֆերենտ ավշանոթով դեպի ավելի կենտրոնական ավշագեղձ կամ միանգամից կենտրոնական ենթաանրակային երակ։

  • B բջիջը միգրացիայի է ենթարկվում դեպի նոդուլյար կորտեքս և մեդուլլա։
  • T բջիջը միգրացիայի է ենթարկվում դեպի կորտեքսի խորը շերտեր։ Ավշագեղձի այս շրջանը կոչվում է պարակորտեքս, որը անմիջապես հարում է մեդուլլային։ Քանի որ և՛ նաիվ T բջիջները, և՛ դենդրիտային բջիջները արտադրում են CCR7, դրանք հասնում են պարակորտեքս նույն քեմոտակտիկ գործոններով։

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այտուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացած ավշահանույցներ պատկերող 3D դիագրամ.

Ավշահանգույցի չափերի մեծացումը կամ այտուցը հայտնի է որպես լիմֆադենոպաթիա[15]։ Այտուց կարող է զարգանալ տարբեր պատճառներով, որոնցից են ինֆեկցիաները, ուռուցքները, աուտոիմուն հիվանդությունները, դեղորայքային ռեակցիաները, ամիլոիդոզը կամ սարկոիդոզը, լիմֆոման կամ լեյկեմիան[16][15]։ Կախված այտուցի պատճառից, դրանք կարող են լինել ցավոտ, հատկապես, եթե այտուցը զարգացել է արագ, իֆեկցիայի կամ բորբոքման պատճառով։ Ավշագեղձի մեծացումը կարող է տեղայնացված լինել, ինչը կարող է հուշել տվյալ զոնայում ինֆեկցիայի կամ ուռուցքի առկայության մասին։ Այն նաև կարող է գեներալիզացված լինել, որը կարող է խոսել շարակցական հյուսվածքի կամ աուտոիմուն հիվանդության մասին, կամ էլ լիմֆոմայի կամ լեյկեմիայի մասին[15]։ Հազվադեպ, կախված ավշագեղձի տեղակայումից, դրա մեծացումը կարող է հանգեցնել շնչառության դժվարացման կամ արյունատար անոթի խցանման (օրինակ՝ վերին սիներակի օբստրուկցիա)[17]։

Մեծացած ավշահանգույցը կարող է հայտնաբերվել բժշկական օբյեկտիվ կամ գործիքային զննման ժամանակ։ Հիվանդության պատմության որոշ տվյալները համեմատելով մեծացած ավշահանգույցի տեղակայման հետ կարելի է արագորեն գտնել առաջացման պատճառը։ Օրինակ, կրծքագեղձի ուռուցքը կարող է հանգեցնել անութափոսի ավշահանգույցների մեծացման[15], կամ գիշերային քրտնարտադրությունը և քաշի կորուստը կարող են խոսել լիմֆոմայի մասին[18]։ Բացի բժշկական օբյեկտիվ զննումից և ճառագայթային հետազոտումից, կարող է կարիք լինել ավշահանգույցի բիոպսիայի[15]։

Քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջընդերային ավշահանգույցի ադենոկարցինոմայի մանրադիտակային պատկեր

Ավշահանգույցները կարող են ախտահարվել և՛ ավշային հյուսվածքի առաջնային քաղցկեղի, և՛ օրգանիզմի այլ հատվածների երկրորդային քաղցկեղի դեպքում։ Ավշային հյուսվածքի առաջնային քաղցկեղը կոչվում է լիմֆոմա, որը ներառում է Հոջկինի լիմֆոման և Ոչ հոջկինյան լիմֆոման[19]։ Ավշագեղձերի քաղցկեղը կարող է հանգեցնել բավականին մեծ քանակով ախտանիշների առաջացման, սկսած անցավ, դանդաղ հարաչող այտուցից մինչև հանկարծակի, սրընթաց մեծացում օրերի կամ շաբաթների ընթացքում, զուգակցվելով ուռուցքի աստիճանից բխող ախտանիշներով[19]։ Շատ լիմֆոմաներ B բջջային են[19]։ Լիմֆոման հսկվում է արյունաբանների կամ ուռուցքաբանների կողմից։

Տեղայնացված քաղցկեղը մարմնի շատ հատվածներում հանգեցնում է հարակից ավշահանգույցների չափերի մեծացման, քանի որ ուռուցքային բջիջները կարող են մետաստազի ենթարկվել դեպի ավշագեղձ[20]։ Ավշագեղձի՝ պրոցեսում ընդգրկումը, կարևոր է քաղցկեղի ճիշտ ախտորոշման և բուժման հարցում, քանզի ավշագեղձերը հանդիսանում են լոկալ հիվանդության դարպասներ, ընդգրկված են TNM դասակարգման համակարգի մեջ։

Լիմֆեդեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմֆեդեման հյուսվածքի այտուցի վիճակ է, որը կապված է ավշային համակարգի ոչ պատշաճ ինքնամաքրման հետ[21]։ Այն կարող է լինել բնածին՝ չզարգացած կամ բացակայող ավշային հանգույցի պատճառով, և կոչվում է առաջնային լիմֆեդեմա։ Երկրորդային լիմֆեդեման հաճախ առաջանում է ավշահանգույցի հեռացման հետևանքով, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման դեպքում, կամ ճառագայթումից առաջացած վնասից։ Այն կարող է առաջանալ նաև որոշ պարազիտային ինֆեկցիաներից։ Ախտահարված հյուսվածքը ինֆեկցման մեծ հավանականություն ունի։ Լիմֆեդեմայի կառավարումը իրենից ենթադրում է քաշի կորուստ, ախտահարված վերջույթի խոնավության պահպանում և կոմպրեսիա[21]։ Որոշ դեպքերում ցուցված է վիրահատական բուժում[21]։

Նման լիմֆոիդ օրգաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայծաղը և նշիկները չափերով ավելի մեծ երկրորդայն լիֆոիդ օրգաններ են, որոնք կատարում են ավշագեղձերի ֆունկցիային որոշ չափով համարժեք ֆունկցիա, չնայած, փայծաղը ֆիլտրում է արյան բջիջները ավելի շատ, քան ավիշը։ Նշիկները սխալմամբ նույնականացվում են ավշագեղձերի հետ։ Չնայած նշիկները և ավշագեղձերը նման են միմյանց որոշ հատկություններով, կան որոշ զգալի տարբերություններ, որոնցից են դրանց տեղակայումը, կառուցվածքը և չափերը[22]։ Ավելին, նշիկները ֆիլտրում են հյուսվածքային հեղուկը, մինչդեռ ավշահանգույցները ֆիլտրում են ավիշը[22]։

Որդանման ելունը պարունակում է ավշային հյուսվածք, այսպիսով, կատարելով ոչ միայն մարսողական, այլև իմունային ֆունկցիա[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. «Swollen glands NHS inform». www.nhsinform.scot (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Standring, Susan, ed. (2016). «Lymphoid tissues». Gray's anatomy : the anatomical basis of clinical practice (41st ed.). Philadelphia. էջեր 73–4. ISBN 9780702052309. OCLC 920806541.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Young B, O'Dowd G, Woodford P (2013). Wheater's functional histology: a text and colour atlas (6th ed.). Philadelphia: Elsevier. էջեր 209–210. ISBN 9780702047473.
  5. Dupont G, Schmidt C, Yilmaz E, Oskouian RJ, Macchi V, de Caro R, Tubbs RS (2019 թ․ հունվար). «Our current understanding of the lymphatics of the brain and spinal cord». Clinical Anatomy. 32 (1): 117–121. doi:10.1002/ca.23308. PMID 30362622.
  6. 6,0 6,1 Willard-Mack CL (2016 թ․ հունիսի 25). «Normal structure, function, and histology of lymph nodes». Toxicologic Pathology. 34 (5): 409–24. doi:10.1080/01926230600867727. PMID 17067937.
  7. Katakai T, Hara T, Lee JH, Gonda H, Sugai M, Shimizu A (2004 թ․ օգոստոս). «A novel reticular stromal structure in lymph node cortex: an immuno-platform for interactions among dendritic cells, T cells and B cells». International Immunology. 16 (8): 1133–42. doi:10.1093/intimm/dxh113. PMID 15237106.
  8. Davidson's, 2018, էջ 67
  9. Kaldjian EP, Gretz JE, Anderson AO, Shi Y, Shaw S (2001 թ․ հոկտեմբեր). «Spatial and molecular organization of lymph node T cell cortex: a labyrinthine cavity bounded by an epithelium-like monolayer of fibroblastic reticular cells anchored to basement membrane-like extracellular matrix». International Immunology. 13 (10): 1243–53. doi:10.1093/intimm/13.10.1243. PMID 11581169.
  10. Henrikson RC, Mazurkiewicz JE (1997 թ․ հունվարի 1). Histology (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. ISBN 9780683062250.
  11. Warwick R, Williams PL (1973) [1858]. «Angiology (Chapter 6)». Gray's anatomy. illustrated by Richard E. M. Moo re (Thirty-fifth ed.). London: Longman. էջեր 588–785.
  12. Hoffbrand's, 2016, էջ 103,110
  13. 13,0 13,1 13,2 Hoffbrand's, 2016, էջ 111
  14. Hoffbrand's, 2016, էջ 109
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Davidson's, 2018, էջ 927
  16. Hoffbrand's, 2016, էջ 114
  17. Davidson's, 2018, էջ 1326
  18. Davidson's, 2018, էջ 913
  19. 19,0 19,1 19,2 Davidson's, 2018, էջ 961
  20. Davidson's, 2018, էջ 1324
  21. 21,0 21,1 21,2 Maclellan RA, Greene AK (2014 թ․ օգոստոս). «Lymphedema». Seminars in Pediatric Surgery. 23 (4): 191–7. doi:10.1053/j.sempedsurg.2014.07.004. PMID 25241097.
  22. 22,0 22,1 Lakna (2019 թ․ հունվարի 31). «What is the Difference Between Tonsils and Lymph Nodes». Pediaa.Com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  23. Kooij IA, Sahami S, Meijer SL, Buskens CJ, Te Velde AA (2016 թ․ հոկտեմբեր). «The immunology of the vermiform appendix: a review of the literature». Clinical and Experimental Immunology. 186 (1): 1–9. doi:10.1111/cei.12821. PMC 5011360. PMID 27271818.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավշային հանգույց» հոդվածին։