Որդանման ելուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Gray1043.png
Appendix (PSF).png

Որդանման ելուն, ապենդիքս (լատիներեն appendix), կրծողների մեծ մասի, որոշ գիշատիչների, կիսակապիկների, կապիկների և մարդու կույր աղիքի հավելված։ Որդանման ելունը ծագում է կույր աղիքի միջային ետին երեսից, զստակույրաղիքային անցքից մի փոքր ներքև։ Հասուն մարդու որդանման ելունի երկարությունը 8-10 սմ է, երբեմն՝ 28 սմ, լուսանցքի տրամագիծը՝ 4-5 մմ։ Բարակ աղիք ենթալորձային շերտը հարուստ է լիմֆոիդ հյուսվածքով, ունի միջընդերք, նյարդեր և արյունատար անոթներ։ Որդանման ելունի ֆունկցիան և նշանակությունը քիչ են ուսումնասիրված։ Լորձաթաղանթը հարուստ է ավշային ֆոլիկուլներով,որոնք պայմանավորում են որդանման ելունի մասնակցությունը իմունիտետի ձևավորմանը (այստեղից է գալիս «որովայնի նշիկ» հասկացությունը): Որդանման ելունը ներորովայնամզային օրգան է, ունի միջընդերք,որի պատճառով շարժուն է և կարող է գրավել տարբեր դիրքեր Որդանման ելունը ֆիքսված չէ, և դիրքը կախված է կույր աղիքի տեղադրությունից։ Բարձրադիրք կույր աղիքի դեպքում որդանման ելունը երբեմն կպած է լինում լյարդին։ Որդանման ելունը անոթավորվում է զստախթաղիքային զարկերակի ճյուղերով, նյարդավորվում՝ միջընդերային հյուսակով։ Հիվանդություններից առավել հաճախ հանդիպում է որդանման ելունի բորբոքումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 643 CC-BY-SA-icon-80x15.png