Ավգուստ Մակե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ավգուստ Մակե
գերմ.՝ August Robert Ludwig Macke
August Macke 042.jpg
Ծնվել է հունվարի 3, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Meschede, Hochsauerlandkreis, Արնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1]
Վախճանվել է սեպտեմբերի 26, 1914({{padleft:1914|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2][3][4][5] (27 տարեկանում)
Մահվան վայր Շամպայն, Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Մասնագիտություն նկարիչ
Ոճ էքսպրեսիոնիզմ
Ժանր բնանկար և դիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներ Mädchen unter Bäumen, Porträt mit Äpfeln: Frau des Künstlers և Q1494733?
Ամուսին Էլիզաբետ Գերդհարդտ
August Macke Վիքիպահեստում

Ավգուստ Մակե (գերմ.՝ August Robert Ludwig Macke, հունվարի 3, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2][3][4][5], Meschede, Hochsauerlandkreis, Արնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1] - սեպտեմբերի 26, 1914({{padleft:1914|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2][3][4][5], Շամպայն, Ֆրանսիա), գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչ, նկարիչների «Կապույտ հեծյալ» միավորման անդամ։

Մակեի ստեղծագործությունը ձևավորվել է ժամանակի նկարչական տարբեր ուղղությունների ազդեցությամբ։ Անհատական ոճը, որը նա վերջապես ձեռք է բերել, և որն այսօր ընկալվում է որպես Մակեին բնորոշ ոճ, առանձնանում է լուսային էֆեկտների խաղով և բծախնդիր ընտրությամբ։ Կտավները հաղորդում են ուրախության և թեթևության զգացողություն։ «Նրա կերպարները լրացնում են ամբողջական աշխարհի դրական կերպարների պակասը, մարդու և նրան շրջապատող միջավայրի ներդաշնակությունը»[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք: Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի հայրը` Ավգուստ Ֆրիդրիխ Մակեն (1845—1904), եղել է ինժեներ-շինարար և շինարարական բավական հաջող գործունեություն է ծավալել։ Մայրը` Մարիա Ֆլորենտինա Մակեն (ծնունդով` Ադոլֆ, 1848—1922), գյուղական ընտանիքից էր ծագում։ Մակե ամուսիններն ունեցել են երեք երեխա. Ավգուստն ունեցել է երկու ավագ քույրեր` Օտիլիան և Ավգուստան։ Շուտով տղայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է Քյոլն, որտեղ էլ 1897 թվականին ընդունվում է դպրոց։

Բոնն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին, երբ Ավգուստը 23 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Բոնն: Մակե ընտանիքը բնակություն է հաստատում Մեկկենհայմեր փողոցի № 29 տանը։ Ավգուստը ընդունվում է Բոննի ռեալական գիմնազիա[7][8]:

1903 թվականին Ավգուստը ծանոթանում է իր ապագա կնոջ` Էլիզաբեթ Գերհարդի հետ (1888—1978), ով ֆաբրիկատեր Կառլ Գերհարդի դուստն էր։ Գերհարդների ապահով և կիրթ ընտանիքը ջերմությամբ է ընդունում Ավգուստին, ով դառնում է ընտանիքի մշտական հյուրը։ Էլիզաբեթի հետ հանդիպումը, Բոննի շրջակայքում երկար զբոսանքները և զրույցները իրենց արտացոլումն են գտել Մակեի` ուշ շրջանի աշխատանքներում։ Իր «սիրահարված զույգերի» և «զբոսնողների» կերպարներում նա նորից ու նորից վերադարձել է Էլիզաբեթի հետ ծանոթության առաջին շրջանին։ Էլիզաբեթը դարձել է նկարչի գլխավոր մոդելը. նկարիչը նրան նկարել է մոտ 200 անգամ[7][8][9][10]:

Գեղանկարչության նկատմամբ հետաքրքրություն Ավգուստը դրսևորել էր դեռևս հայրական տանը։ Նրա հայրը նկարում էր բնանկարներ, հավաքում հին գրավյուրաներ և դրամներ, իսկ հոր ընկերը ճապոնական գրավյուրաների հավաքածու ուներ։ 1902 թվականին Մակեն ստեղծում է առաջին նկարները, որոնք պատկերում էին կենդանիներ, բնապատկերներ ու դիմանկարներ։ 1903 թվականին երիտասարդ Մակեն այցելում է քրոջը, որը ամուսնացել և տեղափոխվել էր գերմանական Կանդերն քաղաքը։ Ավգուստը այնտեղից մեկնում է Բազել, այնտեղ այցելում թանգարան, որտեղ տեսնում է Առնոլդ Բյոկլինի աշխատանքները. դրանք իրենց ազդեցությունն են թողնում Մակեի ստեղծագործական վաղ շրջանում։ Ինչպես հետագայում հիշում է Էլիզաբեթը, իրենց հանդիպման սկզբնական շրջանում Մակեն տարված էր Բյոկլինով։ Նկարչի կենսագիր Գուստավ Ֆրիզենը նշել է,որ Բյոկլինը Մակեի համար դարձել է «առաջին աստվածը»[11][7]:

Ավգուստը որոշում է նկարիչ դառնալ, սակայն հայրը, ով այդ ժամանակ ծանր հիվանդ էր, դեմ էր այդ որոշմանը։ Հայրը կարծում էր, որ որդին պիտի իր համար հետագայում կայուն եկամուտ կարողանա ապահովել, ինչը չի կարող անել նկարչությամբ։ Ավգուստին իր նպատակին հասնելու համար օգնում են դպրոցական ընկերոջ հայրը` Ալֆրեդ Շյուտեն, և Պաուլ Կլեմենը, ով այդ ժամանակ Բոննի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր էր և հասցրել էր ծանոթանալ Մակեի գործերին[12]:

Դյուսելդորֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականի ամռանը Ավգուստը թողնում է գիմնազիան և 1904 թվականի հոկտեմբերից սկսում ուսումը Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ Շուտով նկարչի հայրը մահանում է, և Ավգուստը վերադառնում է Բոնն` հոր թաղմանը։

1904 թվականին ստեղծվում է Մակեի նկարչական փորձերի առաջին ալբոմը։ Ինչպես Մակեն է հայտնում մորն ու քրոջը ուղարկված նամակում, այն անհրաժեշտ էր, որպեսզի հնարավորություն ունենա ինքնուրույն և աստիճանաբար սովորելու, թե ինչպես են շարժվում կենդանիները, մարդիկ[12][13]: Մակեն ընդհանուր առմամբ թողել է 78 այդպիսի ալբոմ։

Մակեն գոհ չէր ակադեմիայում դասավանդման մեթոդներից. նա հատկապես քննադատում էր անընդհատ գիպսե արձանիկներ նկարելը։ Նա սկսել էր անկանոն հաճախել դասերին։ 1906 թվականի նոյեմբերին նա ընդհատում է իր ուսումը ակադեմիայում։ Ավելի արդյունավետ էր նրա ուսումը Դյուսելդորֆի գեղարվեստա-արտադրական դպրոցում, որը այդ ընթացքում ղեկավարել է արտադրական ճարտարապետության և դիզայնի հիմնադիրներից մեկը` Պետեր Բերենսը[13]: 1905 թվականից Մակեն հաճախում է նույն դպրոցի պրոֆեսոր Էմկեի երեկոյան կուրսերին [8]:

Առաջին ճամփորդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ընկերոջ` գրող Վիլհելմ Շմիդտբոննի միջոցով Ավգուստ Մակեն ծանոթանում է Լուիզա Դյումոնի և Գուստավ Լինդեմանի հետ, ովքեր հիմնել են Դյուսելդորֆի դրամատիկական թատրոնը։ Ահա ինչպես է հիշում Շմիդտբոննը տասնիննամյա Մակեին.

Aquote1.png Նա լայնաթիկունք էր և խոշոր, առողջ և ժպտուն դեմքով:Նրա կերպարանքը, դեմքը, ձայնը անընդհատ լցնում էին մեր սենյակը […] ուժով և կենսախնդությամբ, որ մենք ինքներս կուզեինք ունենալ. նա մեզ ցնցել էր[14]:
Aquote2.png


Մեծ ոգևորվածությամբ 1906 թվականին Ավգուստը լծվում է ներկայացումների («Մակբեթ», Շեքսպիր, «Լեոնս և Լենա», Բյուխներ) դեկորացիաների և կոստյումների ձևավորման գործին։ Շմիդտբոննի հետ նկարիչը եղել է Լոնդոնում, այցելել Բրիտանական թանգարան` ուսումնասիրելով բեմանկարչություն[8]:

1907 թվականի գարնանը Մակեն քանդակագործ Կլաուս Սիտոյի հետ հյուրընկալվում է Կանդերնում: Միասին նրանք մեկնում են Բազել, այցելում ցուցահանդեսներ, որտեղ էլ ձեռք է բերում արվեստագետ Յուլիուս Մայեր-Գրյոֆեի աշխատանքը ֆրանսիացի իմպրեսիոնիստների մասին (աշխատությունը Գերմանիայում գրեթե անհայտ էր): Այս ուղղության ներկայացուցիչների ազդեցությամբ փոխվում է Մակեի ոճը. նրա համար արդեն չափանիշեր չէին Բյոկլինը, Հանս Թոման, Մաքս Կլինգերը: Նա Էլիզաբեթին գրում է.

Aquote1.png Չեմ հասկանում` ինչպես ես կարող էի այսքան երկար ժամանակ կրել Բյոկլինի, Թոմայի զգացական գեղանկարչության ազդեցությունը: […] Ես մեկընդմիշտ ազատվում եմ նրանցից»[15]:
-
Aquote2.png


1907 թվականի հունիսին` Փարիզում գտնվելու մեկամսյա ժամանակաշրջանում, Ավգուստը իմպրեսիոնիստների բնօրինակ աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն է ստանում։ Դրանց նախկինում նա ծանոթ էր միայն Բազելում գրավյուրաների սև-սպիտակ վերատպություններից։ Մակեն որոշում է իր կրթությունը շարունակել իմպրեսիոնիստների գերմանացի հատևորդներից մեկնումեկի մոտ։ Ընտրությունը կանգ է առնում Լովիս Կորինտի վրա, որը դասընթացներ էր անցկացնում բեռլինյան գեղարվեստի մասնավոր ակադեմիաներից մեկում։ Այս շրջանում են ստեղծվում Մակեի էսքիզների 15 ալբոմ, որոնց հիմնական թեման քաղաքաբնակների կյանքն էր։ Բեռլինում անցկացրած վեց ամիսների ընթացքում Մակեն այցելում է տեղի թանգարաններ, աշխատում գրադարաններում, թերթում արվեստին վերաբերող ամսագրեր` դրանց միջոցով ծանոթանալով Դեգայի, Պոլ Գոգենի, Մայոլի ստեղծագործություններին[16]:

1908 թվականին Ավգուստը Էլիզաբեթ Գերհարդի և նրա քեռու` արդյունաբերող Բեռնարդ Կալերի հետ այցելում է Իտալիա, որից հետո էլ` երկրորդ անգամ Փարիզ։ Կելերը, ով նաև իմպրեսիոնիստների նկարների հավաքորդ էր, ցանկություն ուներ Փարիզում համալրելու իր հավաքածուն, իսկ Մակեն նրա խորհրդատուն էր։

Ցուցահանդեսային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականի մարտին Մակեն վերադառնում է Բեռլին։ Նա ժամանակ է անցկացնում թանգարաններում` ուսումնասիրելով Վերածննդի արվեստը, Լեոնարդո դա Վինչիի տեսական աշխատանքները, ինչպես նաև 19-րդ դարի գեղանկարչությունը[17]:

Գերհարդների ընտանիքի և իր աշակերտ նկարիչ Էրիխ Ռեյնայի հետ 1908 թվականի ապրիլին նա ճանապարհորդում է Իտալիայում։ Այս ուղևորության ընթացքում Մակեն շատ է աշխատում` կատարելով Վերածննդի վարպետների նկարների ընդօրինակումներ[17]:

1908 թվականի հոկտեմբերից Ավգուստը անցնում է զինվորական մեկամյա ծառայության, որի ընթացքում նրա նկարչական գործունեությունը լիովին ընդհատվում է։ 1909 թվականի հոկտեմբերին Մակեն ամուսնանում է Էլիզաբեթի հետ` մեղրամիսն անցկացնելով Փարիզում[9]: Այստեղ Ավգուստը ծանոթանում է ֆովիզմի և ֆուտուրիզմի ներկայացուցիչների հետ։

Էլիզաբեթի հորից ստացած կարողությունը երաշխավորում էր ամուսինների ապահով կյանքը[18]: 1910 թվականին ծնվում է նրանց առաջնեկը` Վալտերը, իսկ 1913 թվականին` երկրորդ որդին` Վոլֆգանգը։ Դեռևս 1910 թվականին ամուսինները Շմիդտբոննի հրավերով լինում են Վերին Բավարիայում. մենության ու խաղաղության մեջ անկացրած այդ շրջանը ամենաբեղմնավորն էր նկարչի կյանքում. Մակեի արվեստը հասնում է նոր բարձունքի։ Նկարիչը նկարում է մարդկանց, բնանկարներ, նատյուրմորտներ: Նրա անհատական ոճը դրսևորվում էր ֆրանսիական պոստիմպրեսիոնիզմի ազդեցությամբ։

1911 թվականից Մակեն զբաղվում է ցուցահանդեսների կազմակերպմամբ` օգտագործելով նկարիչների և թանգարանների տնօրենների հետ ունեցած լայն կապերը ամբողջ աշխարհում։ Մակեի շնորհիվ` ցուցահանդեսներին ներկայացվում են Պաուլ Կլեեի, Կանդինսկու, նկարիչների «Կամուրջ» միության անդամների աշխատանքները։

«Կապույտ հեծյալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կապույտ հեծյալ
Մակեի տուն-թանգարանը Բոննում

1910 թվականին Մյունխենում Մակեն ծանոթանում է նկարիչ Ֆրանց Մարկի հետ։ Մինչև կյանքի վերջ նրանց կապում էր ամուր բարեկամությունը։ Մակեի ազդեցությամբ Մարկը սկսում է օգտագործել հարուստ գույներ։

1910 թվականի սեպտեմբերին Մակեն մասնակցում է Մյունխենյան գեղարվեստական նոր ընկերության ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին նաև ֆովիստների և վաղ կուբիստների աշխատանքները։ Ի տարբերություն Ֆրանց Մարկի, որը միացավ ընկերությանը, Մակեն թերահավատությամբ էր վերաբերվում մասնակիցների աշխատանքներին։

1911 թվականի փետրվարին Մակե ամուսինները վերադառնում են Բոնն: Այնտեղ Մակեն Բոնհայմեր-շտրասե փողոցում գտնվող տան վերին հարկում հիմնում է արվեստանոց, որը հետագայում դառնում է թանգարան։ Հենց այս արվեստանոցում էլ ստեղծվում է նկարչի աշխատանքների մեծ մասը։ Այդ ժամանակներում տունը պատկանում էր 1846 թվականին հիմնված «С. Gerhardt» ընկերությանը, որը ղեկավարում էր Մակեի աները` Կառլ Գերհարդը։ Այս շրջանի շատ նկարներ թեմայով կապվում են այս ընկերությանը, օրինակ` 1911 թվականին ստեղծված «Ծաղկած մարգերով մեր այգին» կտավը, որտեղ պատկերված է Բոննի ընկերության շենքի ճակատային մասը։ Շենքի դիմաց գտնվող Վիկտորիաբրյուկե կամուրջը պատկերված է 22 նկարներում։ Մակեի և Մարկի ընկերության ինքնատիպ հուշարձան է «Դրախտ» որմնանկարը, որը ընկերները միասին ստեղծել են Մակեի` Բոննում գտնվող հյուրանոցում։

Կանդինսկին, Ալֆրեդ Կուբինը և Մարկ Մակեն միասին հիմնել են էքսպրեսիոնիզմը ներկայացնող նկարիչների «Կապույտ հեծյալ» ընկերությունը։ Մակեի երեք աշխատանքներ ցուցադրվել են ընկերության` 1911 թվականին Մյունխենում կազմակերպած ցուցահանդեսին։ 1912 թվականին լույս տեսած «Կապույտ հեծյալ» ալմանախի համար Մակեն գրել է էսսե, որում քննարկել է աբստրակտ ձևերի հոգեբանության և խորհրդանշանների հարցերը։ Այս շրջանում Մակեն աբստրակտ նկարչության փորձեր է արել` գտնվելով Կանդինսկու և Մարկի ազդեցության տակ։ Սակայն շուտով նա բացառում է աբստրակտը իր ստեղծագործություններում` վերադառնալով իր ոճին բնորոշ գեղանկարչությանը։

Մակեն մասնակցել է «Կապույտ հեծյալի»` Հանս Հոլցի մյունխենյան պատկերասրահում կազմակերպված երկրորդ ցուցահանդեսին ևս: Ռոբեր Դելոնեի շնորհիվ` Մակեն ծանոթանում է կուբիզմի ճյուղի` օրֆիզմի ներկայացուցիչների հետ, ովքեր վառ գույների հակադրման գաղափարը կրողներն էին։ 1913 թվականին Մակեն մեկնում է Շվեյցարիա: Այդ տարին նրա համար շատ արդյունավետ էր։ Մարդուն ու բնությանը նվիրված նրա գործերում զգացվում է շատ նկարիչների ազդեցությունը։

Պաուլ Կլեեի և Լուի Մոլիեի հետ Մակեն 1914 թվականի գարնանը կարճ ուղևորություն է ձեռնարկում Թունիս, որը նկարչի գունապնակում նոր երանգներ է թողնում։ Ուղևորության ընթացքում կատարած էսքիզներն ու լուսանկարները հիմք են հանդիսանում հետագայում յուղաներկով արված կտավների համար։ Մակեն հաճախ էր այցելում իր ներշնչանքի առարկա հանդիսացող Շվարցվալդ: Մակեի վերջին` «Հրաժեշտ» կտավը դարձավ մարգարեական։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից անմիջապես հետո` 1914 թվականի օգոստոսի 8-ին, Մակեն կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Նա ծառայությունն սկսում է Ռեյնի հետևակային 9-րդ գնդի 5-րդ դասակում։ Սեպտեմբերի 11-ին Մակեն նշանակվում է դասակի հրամանատար, իսկ սեպտեմբերի 20-ին ստանում «Երկաթյա խաչ»: Սեպտեմբերի 26-ի առավոտյան Մակեն սպանվում է մարտում 27 տարեկան հասակում։ Թաղված է Սուենի ռազմական գերեզմանոցում։

Էլիզաբեթ Մակեն ամուսնուց ավել է ապրում 64 տարի` հրատարակելով նրա մասին հուշերի երկու գիրք։ Բոննի հին գերեզմանոցում 1999 թվականին Ավգուստ Մակեի թոռան` դոկտոր Տիլ Մակեի նախագծով տեղադրվել է հուշարձան` նվիրված Մակեին ու իր կնոջը։ 1991 թվականի սեպտեմբերի 26-ին Բոննում Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասում երկրամասի նախագահ Յոհանես Ռաուի մասնակցությամբ բացվել է Ավգուստ Մակեի տուն-թանգարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118575864 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 August Macke
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 August Macke
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  6. Цитируется по: August Macke – Gemälde, Aquarelle, Zeichnungen. Katalog zur Ausstellung 1987 in Münster, Bonn und München / Ernst-Gerhard Güse (Hrsg.). — Bonn und München: Bruckmann, 1986. — S. 155. — ISBN 3-7654-2081-6
  7. 7,0 7,1 7,2 Vriesen, 1957, s. 5
  8. 8,0 8,1 8,2 8,3 August Macke und…, 2001, s. 331
  9. 9,0 9,1 Thomas Kliemann. Vor 125 Jahren wurde Elisabeth Erdmann-Macke geboren
  10. August-Macke-Haus: Startseite
  11. August Macke und…, 2001, s. 62, 331
  12. 12,0 12,1 Vriesen, 1957, s. 6
  13. 13,0 13,1 August Macke und…, 2001, s. 50
  14. Цит. по: Ernst-Gerhard Güse (Hrsg.): August Macke — Gemälde, Aquarelle, Zeichnungen, S. 155.
  15. Цит. по: Ursula Heiderich: August Macke — der hellste und reinste Klang der Farbe, S. 24.
  16. August Macke und…, 2001, s. 331—332
  17. 17,0 17,1 August Macke und…, 2001, s. 332
  18. August Macke – Gemälde, Aquarelle, Zeichnungen / Ernst-Gerhard Güse (Hrsg.). — S. 159—160.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Демпси Э. Стили, школы, направления. Путеводитель по современному искусству. — Москва: Искусство — XXI век, 2008. — С. 94, 100. — ISBN 978-5-98051-053-4
  • August Macke und die frühe Moderne in Europa : [Katalog. Die Ausst. ...], Westfälisches Landesmuseum für Kunst u. Kulturgeschichte, Münster, 18. Nov. 2001 - 17. Febr. 2000, Kunstmuseum Bonn, 14 März - Juni 2002 / Hrsg. vom Westfälisches Landesmuseum für Kunst u. Kulturgeschichte, Münster. — Ostfildern-Ruit: Cantz, 2001. — ISBN 3-7757-1146-5
  • Moeller, Magdalena M. August Macke. — Köln: DuMont Buchverlag, 1988. — ISBN 3-7701-2209-7
  • Vriesen, Gustav August Macke. — Stuttgart: Kohlhammer, 1957.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]