Կանաչ բաճկոնով տիկինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ բաճկոնով տիկինը
տեսակգեղանկար
նկարիչԱվգուստ Մակե
տարի1913
բարձրություն44,5 սանտիմետր
լայնություն43,5 սանտիմետր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԼյուդվիգ թանգարան
հավաքածուHaubrich Col­lec­tion?[2]
Ծանոթագրություններ
 Dame in grüner Jacke by August Macke Վիքիպահեստում

«Կանաչ բաճկոնով տիկինը» (գերմ.՝ Dame in grüner Jacke), գերմանացի նկարիչ Ավգուստ Մակեի նկարն է, վրձնել է 1913 թվականին։ Ներկայումս պահպանվում է Քյոլնում՝ Լյուդվիգ թանգարանում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանաչ բաճկոնով տիկինը»  Մակեի առաջին նկարներից է, նկարել է Հիլտերֆինգենում։ Ինչպես ուշ շրջանի նկարներում, այստեղ ևս, նկարի հիմքում դրվել է Ռոբեր Դելոնի կիսավերացական «պատուհանների» տպավորությունը, ընդ որում, առանց հրաժարվելու դրանց պատկերավորությունից։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի թեման զբոսանքն է այգում։ Մակեն ստեղծագործական գործունեության սկզբում մշակել է իր նախընտրած շարժառիթը, իսկ իր ավելի ուշ շրջանի գործերում այդ շարժառիթը հասցվում է կատարելության աստիճանի։ Նկարիչը պատկերների շուրջ ստեղծում է անիրական ու հրաշալի աշխարհ, այդ կերպարներն իրենք են հայտնվում այդ հեքիաթային մթնոլորտում․ կանայք նեղ և պերճաշուք շրջազգեստներով, նորաձև գլխարկներով, տղամարդիկ՝ մուգ կոստյումներով և գլխարկներով։ Ինքը՝ Մակեն, այսպես է նկարագրել իր նկարների հերոսներին, որոնք զբոսնում են բնության գրկում․ «Տղամարդկանց՝ բոլորի կողմից ընդունված պարագա է գլխարկը, և ես այն հագցրել եմ տղամարդկանց։ Երկարավիզ և երկարաոտ կանայք իրենց ձեռքում ունեն հովանոցներ, որոնցով պաշտպանվում են լույսից»։ Անհատականությունը բացառված է, դեմքերը ցուցադրվում են սխեմատիկորեն, հագուստը նույնատիպ ձևածքի է, ինչն ավելի է ընդգծում կերպարների անանուն լինելը[3]։

Ստեղծագործության կենտրոնում կանաչ բաճկոնով տիկին է․ նրա կազմվածքը, որը կիսաթեքված է, և երևում է մինչև ծնկները, կտավը բաժանում է երկու ուղղահայաց մասի։ Միջին պլանում՝ ծառերի սաղարթի հովի տակ, զբոսնում են երկու զույգ, նրանցից երկուսը՝ տղամարդը և կինը, հենվել են եզրապատին և հետևում են գետի հոսանքին։ Ծառերի ճյուղերն իրարից բաժանվում են համարյա ուղիղ անկյամբ, դրանց նկարը Մակեն փոխ է առել Լեոնարդո դա Վինչիի «Գեղանկարչության մասին տրակտատ» բանահավաք աշխատանքից։ Մակեն «Տրակտատն» ուսումնասիրել է 1907-1908 թվականներին՝Լովիս Կորինտայի մոտ դասեր առնելու նպատակով Բեռլին այցելելու ժամանակ։ Գետի երկու կողմերում գտնվող տները հասարակ ձևով են պատկերված, հեռվում գտնվող սարերը պատկերվել են եռանկյան տեսքով։ Սովորական առարկաների հասարակ երկրաչափական ձևերի այսպիսի պատկերումը բնորոշ է եղել վաղ կուբիզմին, այդ թվում նաև՝ Դելոնի ստեղծագործություններին[3]։

Նկարիչն ասես կասեցրել է ժամանակի վազքը, հանգստի տպավորությունն ընդգծում են նկարի «տաք աշնանային երանգները» (Մյոլեր)։ Դրանց փայլն ուժեղանում է լրացուցիչ գույների ցայտերանգության վրա աշխատելու հաշվին։ Բոլոր կողմերից համաչափ լուսավորված լինելով՝ մարդկանց կազմվածքը կարծես միախառնվում է շրջապատող աշխարհի հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]