Հանս Թոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանս Թոմա
գերմ.՝ Hans Thoma
Hans Thoma - Selbstbildnis vor Birkenwald (1899).jpg
Ծնվել էհոկտեմբերի 2, 1839(1839-10-02)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրBernau im Schwarzwald
Մահացել էնոյեմբերի 7, 1924(1924-11-07)[1][2][3][4][5][6] (85 տարեկանում)
Մահվան վայրԿարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[7][8]
ԵրկերMother and Child in a Garden?, Hercules delivering Hesione? և Siesta?
Մասնագիտություննկարիչ, համալսարանի պրոֆեսոր և նկարիչ-փորագրող
ԱշխատավայրAcademy of Fine Arts Karlsruhe?
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
Hans Thoma Վիքիպահեստում

Հանս Թոմա (գերմ.՝ Hans Thoma, հոկտեմբերի 2, 1839(1839-10-02)[1][2][3][4][5][6], Bernau im Schwarzwald - նոյեմբերի 7, 1924(1924-11-07)[1][2][3][4][5][6], Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ[1]), գերմանացի նկարիչ և գծանկարիչ:

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում նա արհեստագիտական կրթություն է ստացել վիմագրիչի մոտ, այնուհետև` ժամացույցների գծագրության վարպետի մոտ: 1859 թվականից սովորել է Կարլսրուեի արվեստի ակադեմիայում: Ավարտելուց հետո նա ապրել և աշխատել է Դյուսելդորֆում, Մյունխենում, Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող Մայքում և Կարլսրեում, որտեղ 1899 թվականից եղել է Արվեստի թանգարանի տնօրեն և տեղի ակադեմիայի արվեստի պրոֆեսոր: 1874 թվականին նա ուղևորություն է կատարում դեպի Իտալիա: 1886 թվականին այցելում է Փարիզ:

Հ. Թոմայի ստեղծագործական ժառանգությունը հսկայական է, այն ներառում է մոտ 900 գեղանկարներ, փորագրություններ և վիմագրություններ։ Նկարչի աշխատանքները, որոնք հաճախ դիտվում են որպես «ժողովրդական գեղանկարչություն», «պարզ» և այլն, ուշադիր դիտարկմամբ բացահայտում են միանգամայն հակադիր տարրեր։ Մի կողմից նա հիանալի բնանկարիչ–ռեալիստ է։ Նա նկարել է Շվարցվալդը, Թաունուսը, Վերին Ռեյնը եւ Մայնը: Այս կտավները տալիս են պատկերված բնույթի տեսանկյուն, որը սովորաբար ցուցադրվում է որոշակի բարձրությունից (օրինակ, բլրի գագաթից) այնպես, որ հորիզոն տանող հեռավորությունը տեսանելի լինի (Հովիտ Թաունուսում, 1890, Մյունխեն): Մյուս կողմից, Հ. Թոման սիրում էր իր բնապատկերներում ներմուծել հեքիաթային որոշ գծեր, օրնակներ, պատկերներ հին առասպելներից: Այստեղ Թոմայի աշխատանքի վրա ազդում է Առնոլդ Բյոկլինի և Հանս ֆոն Մարեի ազդեցությունը, իսկ նրա իրատեսական ստեղծագործություններում, այդ թվում դիմանկարային գեղանկարչության մեջ զգացվում է բարբիզոնյան դպրոցի և Գ. Կուրբեի առանձնահատկությունները: Թոմի ստեղծագործության երկու միտումների միջև միջանկյալ դիրք են գրավում այն  նկարները, որոնք պատկերում են հովվերգական տեսարաններ՝ պարող և երգող երեխաներից, մտածկոտ գյուղացիներից։ Այդ աշխատանքները 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին Թոմային բերել են «Երկրորդ Լյուդվիգ Ռիխտեր» անվան փառքը։ Հ. Թոմայի ստեղծագործությունների մեծ հավաքածուն պահվում է Կարլսրուեի արվեստի թանգարանում: Իսկ 1949 թվականին Բերնաու քաղաքում բացվեց Հ. Թոմայի թանգարանը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր գերմանացի հայտնի գիտնական Ավգուստ Ֆյոպլի կրտսեր դստեր հետ։

Ֆեպլի «ավագ» փեսան էր խոշոր գիտնական-աերոդինամիկ Լյուդվիգ Պրանդտլը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118622064 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hans Thoma
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. Museum of Modern Art online collection