Ազարտ
Ազարտ[1], հույզ, որը կապված է կանխատեսելի հաջողության հետ (պարտադիր չէ՝ իրականությանը համապատասխանող) ինչ-որ բանում։ Հաճախ կապված է գործի, խաղի, ռիսկի, վտանգի հետ։ Տարվածության հասկացությունը ինքնին բացատրում է դրա հետ կապված ռիսկի և որոշ նյութական ապրանքներ շահելու ցանկությունը[2]։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագում է ֆրանսիական ֆր.՝ hasard բառից՝ «դեպք», «ռիսկ», «զառախաղ» նշանակությամբ[3]։ Ավելին, ֆրանսերենում հենց «տարվածություն» բառի համարժեքը չկա, և դրա փոխարեն օգտագործվում է passion — «կիրք», emballement՝ «ոգևորություն» և այլ բառեր։
Ֆրանսերենում hasard բառը իր հերթին հայտնվել է իսպ․ և պորտ.՝ azar — «զառախաղ», արաբ․՝ الزهر (ալ զահր)՝ «զառախաղ» բառերից[4]։
Խաղամոլություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի հիվանդություն, որը կապված է ազարտի մշտական անհրաժեշտության հետ. դա կոչվում է խաղամոլություն: Հայտնի է նաև լուդոմոլություն (լատ.՝ ludus ՝ «խաղ»)։ Ըստ Վ.Պ.Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության պետական գիտական կենտրոնի աղբյուրներում չնշված գիտնականների, խաղամոլ դառնալու ռիսկը ոչ մի կերպ կապված չէ առողջական, սոցիալական կամ ինչ-որ կենսաբանական չափանիշների հետ, այլ ավելի շատ՝ բնավորության ու խառնվածքի[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Real Academia Española. http://buscon.rae.es/drae/srv/search?val=azar
- ↑ http://books.google.es/books?hl=es&lr=&id=i4fSedNiNnEC&oi=fnd&pg=PA15&dq=Orden+y+caos&ots=ImtNfooP3K&sig=rDZksuHbZh4UvykyPKlonbDyjVM#v=onepage&q&f=false
- ↑ Larousse Éditions։ «Définitions : hasard - Dictionnaire de français Larousse»։ www.larousse.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-04-04
- ↑ Le Petit Robert. Dictionnaire de la langue française, 1987.
- ↑ «Газета.ru — Доиграться до психушки»։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-23-ին։ Վերցված է 2020-04-05
|
![]() |
Ընթերցե՛ք «ազարտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |