Jump to content

Աբյուզիվ հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբյուզիվ հարաբերություններ[1][2][3][4][5] (անգլ.՝ abusive relationships, նվաստացուցիչ հարաբերություններ), հարաբերություններ, որոնցում զուգընկերը խախտում է մեկ այլ անձի անձնական սահմանները, նվաստացնում է նրան։ Այս տեսակի հարաբերություններում զոհն ու ագրեսորը չեն փոխվում տեղերով, զոհը, մի շարք պատճառներով, չի կարողանում հեռանալ հարաբերությունից։

Թե՛ տղամարդը, և թե՛ կինը կարող են հանդես գալ որպես բռնություն գործադրող, տարբերություններից մեկն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը տարբեր կերպով բացասաբար է ազդում զուգընկերոջ վրա։ Տղամարդիկ հաճախ ֆիզիկական և սեռական բռնություն[6] են կիրառում, ի տարբերություն կանանց[7]։

Տերմինի օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբյուզեր տերմինն օգտագործվում է նկարագրելու համար այն մարդուն[8], ով կիրառում է բռնի մեթոդներ, դա կարող է լինել հոգեբանական, ֆիզիկական կամ տնտեսական բռնություն՝ նպատակին հասնելու համար[9]։  Աբյուզիվ հարաբերությունները նսեմացնող հարաբերություններն են «բռնակալի» և «զոհի» միջև, որոնք ուղեկցվում են մշտական մանիպուլյացիաներով՝ փողի, շանտաժի, սպառնալիքների և բռնության միջոցով, ինչպես նաև ագրեսորի կողմից բարոյական ծաղրանքով[10]։

Աբյուզիվ հարաբերություններ հանդիպում են նաև ընտանիքի ներսում։ Բացի դա, նման հարաբերությունները կարող են գոյություն ունենալ ցանկացած այլ տեսակի միջանձնային հարաբերություններում[11]։

Աբյուզեր դառնալու պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մարդու մոտ հիվանդությունների և հոգեկան հիվանդությունների առկայությունը։
  2. Դաստիարակություն աբյուզիվ ծնողների կողմից, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում երեխայի գիտակցության և նրա ներաշխարհի վրա[9]։.
  3. Մեծ թվով բարդույթներ և ցածր ինքնագնահատական[9]։
  4. Անձի հոգեկան անկայունության առկայությունը և բացասական անհատականության գծերի դրսևորումները, ինչպիսիք են ագրեսիվությունը, տաքարյունությունը, հպարտությունը, փառասիրությունը։ Ինքնավերահսկողության ցածր մակարդակը, դաժանությունը, բռնության արդարացումը, անվստահությունը և ստի նկատմամբ մեծ հակվածությունը նույնպես կարող են դառնալ աբյուզերի ձևավորման պատճառ։
  5. Մարդու մոտ այնպիսի ոչ հարմարվողական գծերի առկայությունը, ինչպիսիք են մութ տրիադան (մաքիավելլիզմ, անձի խանգարում և նարցիսիզմ)։ Այն համոզմունքի առկայությունը, որ սեփական նպատակներին հասնելու համար մարդկանց կարող են և պետք է մանիպուլյացիայի ենթարկեն։ Ինչպես նաև մեղքի զգացողության բացակայությամբ, սառնությամբ, բնութագրվում է միջանձնային հարաբերություններում աբյուզի դրսևորումը։ Այն մարդիկ, ովքեր ունեն անձնային խանգարման բարձր մակարդակ, հակված են խախտելու սոցիալական նորմերը և կանոնները, հակված են խաբեության, ունեն արտահայտված հպարտություն միջանձնային հարաբերություններում և ցածր ապրումակցում, աբյուզիվ հարաբերությունների պոտենցիալ ներկայացուցիչներ են։ Աբյուզերին բնորոշ է նարցիսիզմը, որն արտահայտվում է շրջապատի կողմից իր գործողությունների նկատմամբ մշտական հիացմունքի և ուշադրության պահանջներով։

Աբյուզիվ հարաբերությունների նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խանդ - աբյուզերը չափազանց բացասական է վերաբերվում պոտենցիալ սեռական զուգընկերների հետ շփմանը, հունից դուրս է գալիս մեկ այլ անձի մասին խոսելու ժամանակ, վերահսկում է զանգերը, նամակագրությունները։
  • Մեղադրանքներ - աբյուզերը փորձում է իր զուգընկերոջը մեղավոր դարձնել տարբեր խնդիրների դեպքում՝ անհաջողություններ աշխատանքում, ընտանիքում։
  • Ընդհանուր վերահսկողություն - աբյուզերը վերահսկում է իր զոհի յուրաքանչյուր քայլը, նա պետք է անընդհատ իմանա, թե որտեղ և ում հետ է նա։
  • Անկայուն տրամադրություն - սկզբում աբյուզերը կարող է լինել ամենաքաղցր և ընկերասեր մարդը, բայց ինչ-որ բան տեղի ունենա, որը նրան դուր չի գա, անմիջապես նա կվերածվի անողոք, անհոգի բռնակալի։
  • Անհիմն քննադատություն - աբյուզերը անընդհատ դժգոհ է ամեն ինչից, այդ թվում՝ զոհից, նրան դուր չի գալիս, թե ինչպես է զուգընկերը հագնվում։
  • Հաղորդակցության սահմանափակում - աբյուզերը դեմ է, որ զոհը հարաբերություններ պահպանի իր համար սիրելի և նշանակալի մարդկանց հետ, ովքեր կարող են «բացել իր աչքերը»։
  • Վարքի ոչ ադեկվատության համոզմունք - աբյուզերը իր զոհին ներշնչում է, որ նա ոչ ադեկվատ է ընկալում իրականությունը, էմոցիոնալ անկայուն է, նա հիշողության հետ կապված խնդիրներ ունի, հոգեբանական մանիպուլյացիաների միջոցով վստահեցնում է իր զուգընկերոջը իր «աննորմալության» մեջ[12]։

Աբյուզի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիզիկական - ֆիզիկական ուժի և բռնության կիրառում, ծեծի ենթարկում, բռնություն՝ զոհին հնազանդեցնելու, ագրեսորի պահանջները կատարելու նպատակով[13]։
  • Հոգեբանական - բռնության մի ձև, որը ներառում է շանտաժ, սպառնալիքներ, տարբեր մանիպուլյացիաներ։ Այս տեսակը կարող է դրսևորվել թաքնված կամ բացահայտ տեսքով։
  • Տնտեսական - զուգընկերոջ դրամական միջոցների վերահսկում՝ հասարակության մեջ սոցիալական կապերը սահմանափակելու և կախված դիրք ստեղծելու համար։
  • Սեռական - զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու պարտադրանքը ուղեկցվում է ֆիզիկական սպառնալիքներով։ Աբյուզերը մարդուն օգտագործում է միայն սեփական ցանկություններն ու կարիքները բավարարելու համար[6]։

Պատճառներ, թե ինչու է տուժողը դժվարանում դուրս գալ աբյուզիվ հարաբերություններից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տուժողը վախենում է, որ ագրեսորը կսկսի հետապնդել և սպառնալ կյանքին, եթե նա փորձի դուրս գալ իր վերահսկողությունից։ Հայտնի է, որ ԱՄՆ-ում տարեկան 2 միլիոն կին լուրջ վնասվածքներ է ստանում իր զուգընկերներից[7]։
  • Տուժողը չունի իր ֆինանսները և ամբողջովին կախված է աբյուզերից։
  • Տուժողը վախենում է մնալ առանց տանիքի (տես՝ Անօթևաններ)
  • Տուժողը ուժեղ հուզական կապվածություն ունի աբյուզերի հետ[14]։
  • Աբյուզերի հետ ընդհանուր երեխաներ ունենալը զոհին ստիպում է պահպանել հարաբերությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Садовникова А. Ф. Абьюзивные отношения как форма девиантного поведения(ռուս.) // Тенденции развития науки и образования. — 2019. — № 49 (3). — С. 96—98. — doi:10.18411/lj-04-2019-67
  2. «Как понять, что вас абьюзят? И что делать, если абьюзер — вы?». The Village (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  3. Платонова, Н. М. Насилие в семье: Особенности психологической реабилитации: Учебное пособие / Под ред Ю. П. Платонова. — СПб.: Речь, 2004. — 154 с.
  4. Никошкова, Е. В. Англо-русский словарь по психологии. — М.: АбиПресс, 2009. — C 46.
  5. «Лингвокультурологический словарь заимствований современного русского языка … — Голикова Т. А. — Google Книги». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  6. 6,0 6,1 Dutton, D. Male abusiveness in intimate relationships(անգլ.) // iw|Clinical Psychology Review : journal. — iw|Pergamon Press, 1995. — Т. 15. — № 6. — С. 567—581. — ISSN 02727358. — doi:10.1016/0272-7358(95)00028-N
  7. 7,0 7,1 Muelleman, Robert L; Lenaghan, Patricia A; Pakieser, Ruth A. Nonbattering presentations to the ED of women in physically abusive relationships(անգլ.) // American Journal of Emergency Medicine|The American Journal of Emergency Medicine|en|American Journal of Emergency Medicine : journal. — 1998. — Т. 16. — № 2. — С. 128—131. — ISSN 07356757. — doi:10.1016/S0735-6757(98)90028-6
  8. «Abuser. Definition of Abuser by Oxford Dictionary on Lexico.com». Lexico Dictionaries (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  9. 9,0 9,1 9,2 Li, Elizabeth Tianyu; Carracher, Ellen; Bird, Timothy Linking childhood emotional abuse and adult depressive symptoms: The role of mentalizing incapacity(անգլ.) // iw|Child Abuse & Neglect : journal. — 2020. — Т. 99. — С. 104253. — ISSN 01452134. — doi:10.1016/j.chiabu.2019.104253
  10. Lau, Anna S.; Valeri, Sylvia M.; McCarty, Carolyn A.; Weisz, John R. Abusive parents’ reports of child behavior problems: Relationship to observed parent-child interactions(անգլ.) // iw|Child Abuse & Neglect : journal. — 2006. — Т. 30. — № 6. — С. 639—655. — ISSN 01452134. — doi:10.1016/j.chiabu.2005.11.009
  11. Farmanara, Parviz (2019). «Abusive Supervisory Behavior Aimed at Raising Work Group Performance». Journal of Management Inquiry (անգլերեն): 105649261988968. doi:10.1177/1056492619889687. ISSN 1056-4926.
  12. Dorpat, Theodore L. Gaslighting, the Double Whammy, Interrogation, and Other Methods of Covert Control in Psychotherapy and Psychoanalysis. — iw|Jason Aronson, 1996. — ISBN 978-1-56821-828-1
  13. Wilbur, Lee; Higley, Michelle; Hatfield, Jason; Surprenant, Zita; Taliaferro, Ellen; Smith, Donald J; Paolo, Anthony (2001). «Survey results of women who have been strangled while in an abusive relationship». The Journal of Emergency Medicine (անգլերեն). 21 (3): 297–302. doi:10.1016/S0736-4679(01)00398-5. ISSN 0736-4679.
  14. Landenburger, Kären M. The Dynamics of Leaving and Recovering from an Abusive Relationship(անգլ.) // iw|Journal of Obstetric, Gynecologic, & Neonatal Nursing|Journal of Obstetric, Gynecologic & Neonatal Nursing|en|Journal of Obstetric, Gynecologic, & Neonatal Nursing : journal. — 1998. — Т. 27. — № 6. — С. 700—706. — ISSN 08842175. — doi:10.1111/j.1552-6909.1998.tb02641.x

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бэнкрофт, Ланди Почему он делает это? Кто такой абьюзер и как ему противостоять / Переводчик: Ю. В. Рябинина. — Эксмо-Пресс, 2020. — 400 с. — (Психологический бестселлер). — ISBN 978-5-04-109495-9
    • Bancroft Lundy Why Does He Do That?: Inside the Minds of Angry and Controlling Men. — Penguin Group US, 2003. — ISBN 1-101-22073-2
  • Далсегг А. На крючке. Как разорвать круг нездоровых отношений. — 2008. — 274 с. — ISBN 978-5-9614-4268-7
  • Егорова М. С., Ситникова М. А., Паршикова О. В. Адаптация Короткого опросника Тёмной триады // Психологические исследования. — 2015. — Т. 8. — № 43. — С. 1.
  • Здравомыслова О. М. Обыкновенное зло. Исследования насилия в семье. — М., 2003. — 416 с.
  • Ильин Е. П. Психология агрессивного поведения. — СПб.: Питер, 2014. — 368 с.
  • Dr. Robin Stern The Gaslight effect. — New York: Morgan road books, 2007. — 163 с.