Մաքիավելլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլո Մաքիավելի

Մաքիավելլիզմ, տերմին է քաղաքագիտության մեջ, որը նշանակում է բռնի ուժի վրա հիմնված քաղաքականություն, բարոյական նորմերի և նման հատկությունների հետ մղում[1]։ Տերմինը առաջացել է իտալական փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի անունից, և կապվում է նրա «Տիրակալը» գրքում սահմանված մտքերի հետ։ Առօրյա օգտագործման ժամանակ համապատասխանում է այնպիսի հասկացություններին, ինչպիսիք են «խորամանկությունը» և «հավատուրացությունը», ձեռք բերելով փոխաբերական իմաստներ։ Հետագայում այդ կարծրատիպը հետազոտվել է հոգեբանության մեջ, որպես ֆենոմեն, և տերմինը օգտագործվում էր, որպես համապատասխան անհատների բնավորությունների ընդհանրություն, արդեն քաղաքականությունից դուրս։

Քաղաքական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքագիտության կոնտեքստում «մաքիավելլիզմ» տերմինը սովորաբար կապվում էր կոշտ, կենտրոնացված քաղաքականության մասին Մաքիավելիի «Տիրակալը» գրքում թելադրված մտքերի հետ, կողմնորոշվելով որոշումների մեջ՝ նախ և առաջ հօգուտ պետությանը, առաջնորդվելով սառը դատողությամբ, ոչ թե բարոյական-էթնիկական նորմերով։

Այս ամենի հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Մաքիավելին լավագույն պետական ձև էր համարում հանրապետությունը[2]։ Այն դեպքում, երբ իտալական իրականությունը (իտակալան պետությունների միջև անդադար թշնամությունը, որոնք ենթարկվում էին օրատների հարձակումներին) պահանջում էր միապետության հաստատում, Մաքիավելին համոզված էր, որ միայն ուժեղ պետության դեպքում է հնարավոր ստեղծել անկախ իտակալան պետություն, օտար լծից ազատ։ Հենց այդ պետության ստեղծման համար նա արդարացնում է ցանկացած միջոցներ, ինչպիսիք են՝ բռնությունը, սպանությունը, խաբեբայությունը, դավաճանությունը։

Անհատի հոգեբանական գիծը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանության մեջ «մաքիավելլիզմ» հասկացությունը սկսել են օգտագործել ամերիկյան հոգեբաններ Ր.Քրիստին և Ֆ.Գեյզը, որոնք մշակել են հատուկ «Մաքիավելլիզմի սանդղակ»[3]։

Հասկացության իմաստը կայանում է հոգեբանության երեք հիմնական բաղադրիչներից[4].

  1. Վարքագիծ։ Միջանձնային փոխազդեցության ընթացքում մանիպուլյացիային բնորոշ գծերի տեխնիկայի օգտագործում։ Կարևոր է նշել, որ մաքիավելլիստը միշտ գիտակցաբար է մանիպուլյացիայի դիմում, իր շահերի համար, օգտագործելով շողոքորթության, խաբեբայության, կաշառակերության տեխնիկաները[5]։
  2. Վերաբերմունք։ Մարդկաց հանդեպ ցինիկ վերաբերմունքը, նրանց դիտելով, որպես թույլ և հասարակության ճնշումից կախված անձիք։ Մաքիավելլիստները մարդկանց դիտում են ոչ թե որպես մարդիկ, այլ որպես միջոց՝ իրենց նպատակներին հասնելու համար։
  3. Հասարակության բարոյականության նորմերի անտեսում, երբ այն խանգարում է հասնել ցանկալի արդյունքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словарь иностранных слов. М.: Русский язык, 1988. — С.290.
  2. Ср.: Макиавелли Н., указ. ст. в БСЭ.
  3. Кристи Р., Гейз Ф. Шкала макиавеллизма.
  4. Вихман А. А. Обманная активность в структуре интегральной индивидуальности человека. — 2009.
  5. Знаков, Виктор Владимирович. Макиавеллизм: психологическое свойство личности и методика его исследования.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]