Համակախվածություն
Համակախվածություն, ախտաբանական վիճակ, որը բնութագրվում է խորը կլանվածությամբ և ուժեղ զգացմունքային, սոցիալական կամ նույնիսկ ֆիզիկական կախվածությամբ մեկ այլ անձից։ Առավել հաճախ տերմինն օգտագործվում է հարբեցողների, թմրամոլների և որևէ կախվածություն ունեցող այլ մարդկանց հարազատների և մտերիմների նկատմամբ, բայց դրանով այն չի սահմանափակվում[1]։
Համակախվածության հիմնական բնութագրերից է չափազանց կախվածությունն այլ մարդկանց հավանությունից և ինքնության զգացումից[2]։ Այս տերմինն ավելի քիչ անհատական ախտորոշիչ է և ավելի նկարագրական է հարաբերությունների դինամիկայի համար[2]։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համակախված մարդը, թույլ տալով, որ այլ անձի վարքագիծը ազդի նրա վրա, դառնում է լիովին կլանված՝ այդ այլ անձի գործողությունները վերահսկելով և այդպիսով կարգավորելով սեփական վիճակը։ Օրինակ, հաճախ համակախվածության պատճառ հանդիսացող բարեկամական կապերը կարող են խանգարել դատավարության ընթացքում ճշմարտության սահմանմանը։ Համակախվածության վիճակին բնորոշ են[1]․
- մոլորություն, ժխտում, ինքնախաբեություն,
- կոմպուլսիվ գործողություններ,
- «սառեցված» զգացմունքներ,
- ցածր ինքնագնահատական, ատելություն ինքն իր հանդեպ, մեղքի զգացմունք,
- ճնշվող զայրույթ, անվերահսկելի ագրեսիա,
- այլ անձի ճնշում և վերահսկում, սևեռուն օգնություն,
- կենտրոնացում ուրիշների վրա, կարիքների անտեսում, հոգեսոմատիկ հիվանդություններ,
- շփման խնդիրներ, խնդիրներ անձնական կյանքում, փակվածություն, դեպրեսիվ վարքագիծ, սուիցիդալ մտքեր,
- այլ մարդկանց համար պատասխանատվություն զգալ՝ իրենց զգացմունքների, մտքերի, գործողությունների, լուծումների, խնդիրների և նույնիսկ ճակատագրի համար,
- տագնապի, խղճահարության և մեղքի զգացում, եթե այլ մարդու մոտ խնդիրներ են առաջանում,
- պարտավորված և/կամ հարկադրված զգալ օգնելու մեկ ուրիշին, տալ չպահանջված խորհուրդներ, «կարգի բերել» նրա զգացմունքները,
- այլ մարդկանց կարիքները, մտքերը և գործողությունները կանխագուշակել,
- անել այն, ինչ իրականում չեն ուզում անել։
Սոցիալական մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալական հոգեբանությունն առանձնացնում է համակախված մարդկանց մի քանի դեր։ Հայտնի է «Կարպմանի եռանկյունի» մոդելը[3], որի մեջ առանձնացնում են․
- «փրկչի» դերը,
- «հետապնդողի» դերը,
- «զոհի» դերը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Шорохова, Ольга Алексеевна. Созависимость Archived 2020-05-12 at the Wayback Machine. // Жизненные ловушки зависимости и созависимости. — СПб.: Речь (издательство). — 2002 — С. 6-16
- ↑ 2,0 2,1 Johnson R. Skip (13 July 2014)։ «Codependency and Codependent Relationships»։ BPDFamily.com։ Վերցված է 9 September 2014
- ↑ «Психологос» Archived 2009-04-03 at the Wayback Machine.: Треугольник Карпмана Archived 2012-09-25 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համակախվածության աջակցություն․ ընդհանուր հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Համակախվածության աջակցություն․ համահարբեցող հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Համակախվածության աջակցություն․ սահմանային անձնային խանգարում հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
|