Կոմպուլսիվ վարքագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոմպուլսիվ վարքագիծը սահմանվում է որպես գործողության շարունակական և կրկնվող կատարում, որը կոմպուլսիվ է և չի հանգեցնում իրական պարգևի կամ հաճույքի։ Կոմպուլսիվ վարքագիծը կարող է լինել կպչուն գաղափարներից ազատվելու փորձ[1]։ Այս ակտը սովորաբար փոքր, սահմանափակ և կրկնվող վարքագիծ է, որը դեռ չի առաջացնում պաթոլոգիական անհանգստություն։ Կոմպուլսիվ վարքագիծը ներքին զգացմունքների հետևանքով առաջացած մտահոգությունները նվազեցնելու անհրաժեշտություն է, որից մարդը ցանկանում է ձեռնպահ մնալ կամ վերահսկել[2]։ Ենթադրվում է, որ կոմպուլսիվ վարքագծի հիմնական պատճառը օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումն է (OCD)[1][3]։ Կոմպուլսիվ վարքագծի հիմնական գաղափարն այն է, որ սովորական չափից ավելի ակտիվությունը կապված չէ այն նպատակի հետ, որին այն ուղղված է։ Բացի այդ, կան կոմպուլսիվ վարքագծի տարբեր տեսակներ, այդ թվում, գնումների կատարումը, կուտակումը, սնունդը, ազարտային խաղերը, տրիխոտիլոմանիան, ստուգելը, հաշվելը, լվանալը, սեքսը և այլն։ Բացի այդ, կան կոմպուլսիվ վարքագծի մշակութային օրինակներ։

Խանգարումներ, որոնցում այն նկատվում է[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախվածությանը և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը բնորոշ է կոմպուլսիվ վարքագիծը։ Կախվածության դեպքում պարզապես վարքագիծը հետապնդում է վերջնական պարգև ստանալու նպատակը, մինչդեռ ՕԿԽ-ում հարկադրանքը խանգարման արտահայտություններից մեկն է[4]։ ՕԿԽ-ով տառապող մարդկանց մոտ առավել տարածված կոմպուլսիաները լվանալն ու ստուգելն են[3]։

Սակայն ոչ բոլոր կոմպուլսիվ վարգածներն են կախվածություններ։ Նրանցից մի քանիսն, ինչպիսին է կոմպուլսիվ սեռական վարքագիծը, արդեն համարվում են վարքագծային կախվածություն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր աշխարհում մոտ 50 միլիոն մարդ տառապում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման որոշ տեսակներից։ Տառապողները հաճախ ավելի գաղտնի են, քան հոգեբանական այլ խնդիրներ ունեցող մարդիկ, ուստի ավելի լուրջ հոգեբանական խանգարումներն ավելի հաճախ են ախտորոշվում։ Շատերը, ովքեր ունեն կոմպուլսիվ վարքագիծ, պնդում են, որ դա խնդիր չէ, և կարող են հանդուրժել այս վիճակը երկար տարիների ընթացքում մինչև օգնության դիմելը[5]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնումների կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոուլսիվ գնումներ կատարելը բնութագրվում է ավելորդ գնումներով, որոնք վատթարացում են առաջացնում մարդու կյանքում, ինչպիսիք են օրինակ ֆինանսական խնդիրները։ Այս կոմպուլսիվ վարքագծի տարածվածությունը 5,8% է ամբողջ աշխարհում, և այս տիպի վարքի տառապող մարդկանց մեծ մասը կանայք են (մոտավորապես 80%-ը)։ Այս տեսակի կոմուլսիվ վարքագծի համար չկա ապացուցված բուժում[6]։

Կուտակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուտակումը բնութագրվում է տարբեր բաների չափից ավելի խնայողությամբ և այդ բաները նետելու հետ կապված խնդիրների առկայությամբ։ Կոմպուլսիվ կուտակման հիմնական հատկանիշները ներառում են անկարողությունը օգտագործել բնակելի տարածքները այն բաների համար, ինչի համար դրանք նախատեսված են, տանը հանգիստ շարժվելու դժվարությունները մեծ թվով գույքի պատճառով, ինչպես նաև արգելափակման արդյունքները, որոնք կարող են վտանգել կուտակողի, նրա ընտանիքի և հյուրերի կյանքերը։ Այն իրերը, որոնք սովորաբար պահվում են կուտակողների մոտ, ներառում են հագուստ, թերթեր, բեռնարկղեր, անցանկալի փոստ, գրքեր և արհեստների համար առարկանել։ Կուտակողները կարծում են, որ այդ առարկաները ապագայում օգտակար կլինեն, կամ նրանք չափազանց զգայուն են դրանք դեն նետելու համար։ Նաև կարող է կարևոր փաստաթղթեր, տեղեկատվություն և օբյեկտի բնութագրերը կորցնելու վախ լինի[7]։

Կոմպուլսիվ կուտակում

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպուլսիվ գերսնունդը սպառվող սննդի վերահսկելու անկարողություն է, որը հանգեցնում է ավելորդ քաշի։ Այս գերսնունդը սովորաբար մարդու կյանքի խնդիրների դեմ պայքարելու մի միջոջ է, օրինակ, սթրեսի դեմ։ Շատ կոմպուլսիվ գերսնվողներ գիտեն, որ այն, ինչ նրանք անում են, չի գնա նրանց օգտին։ Կոմպուլսիվ վարքագիծը սովորաբար զարգանում է վաղ մանկությունից։ Մարդիկ, ովքեր պայքարում են գերսննդի դեմ, ընդհանուր առմամբ, չունեն պատշաճ հմտություններ հուզական խնդիրների դեմ պայքարելու համար, որոնք առաջացնում են իրենց չափից սննդի կախվածությունը։ Այս գործընթացը սովորաբար ուղեկցվում է մեղքի և ամոթի զգացումով սննդի գերօգտագործման համար։ Այս կոմպուլսիվ վարքագիծը կարող է ունենալ մահաբեր բարդություններ։ Չնայած դրան, որ դա շատ լուրջ կոմպուլսիվ վարքագիծ է, ստանալով բուժում և պատշաճ դիետայի ծրագիր, գերսնվողները կարող են հաղթահարել այս վարքագիծը[8]։

Ազարտային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպուլսիվ խաղամոլությունը բնութագրվում է շահարկելու ցանկությամբ և անկարողությամբ այդ ցանկությանը դիմակայելու։ Այն հանգեցնում է մարդու կյանքում լուրջ անձնական և սոցիալական խնդիրների։ Այս կոմպուլսիվ վարքագիծը սովորաբար սկսվում է վաղ պատանեկությունից տղամարդկանց և կանանց մոտ։ Մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն խաղային հակումների վերահսկման հետ, սովորաբար ավելի դժվար են դիմադրում, երբ նրանց կյանքում սթրեսային ժամանակներ են լինում։ Մարդիկ, ովքեր մոլախաղեր են խաղում, հակված են խնդիրներ ունենանլ ընտանիքի անդամների, օրենքի, վայրերի և այն մարդկանց հետ, ում հետ նրանք խաղում են։ Այս կոմպուլսիվ վարքագծի հետ խնդիրների մեծ մասը կապված է դրամային խաղերի շարունակման կամ նախորդ խաղերի պարտքերի մարման համար փող չունենալու հետ։ Կոմպուլսիվ խաղամոլներին կարող են տարբեր ձևերի բուժումներ օգնել, ինչպիսիք են կոգնիտիվ-վարքագծային թերապիան, ինքնօգնությունը կամ տասներկուաստիճանյա ծրագիրները, ինչպես նաև պոտենցիալ դեղորայքային բուժումը[9]։

Տրիխոտիլոմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիխոտիլոմանիան դասվում է որպես մարմնի մազերի գերկուտակում։ Դրանք կարող են լինել մարմնի յուրաքանչյուր տարածքում, որտեղ մազեր կան։ Այդ կուտակումը հասցնում է շատ տարբեր խնդիրների։ Թեթև տրիխոտիլոմանիայով տառապող մարդկանց մեծ մասը կարող են հաղթահարել այն ինքնագիտակցմամբ[10]։

Այս գործողությունները հակված են տագնապները, ձանձրույթը կամ սթրեսը վերացնելուն[11]։

Ստուգումներ, հաշվարկներ, լվացում և կրկնողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպուլսիվ ստուգումներ կարող են ներառել փականքների, անջատիչների և գործիքների չափից շատ ստուգելը։ Կոմպուլսիայի այս տեսակը հիմնականում զբաղվում է այն բաների ստուգմամբ, որոնք կարող են վնաս հասցնել ստուգողին կամ ուրիշներին։ Որպես կանոն, ստուգման գործողությունների մեծ մասը տեղի է ունենում ուրիշների և ստուգողի անվտանգությունը պահպանելու ցանկության պատճառով[12]։

Մարդիկ, ովքեր տառապում են չափից շատ հաշվարկներից, սովորաբար ունեն որոշակի թիվ, որը կարևոր է այն իրավիճակում, որտեղ նրանք գտնվում են։ Երբ թիվը համարվում է նշանակալի, մարդու մոտ ցանկություն է առաջանում այնպիսի վարքագիծ դրսևորել, ինչպես օրինակ դեմքի սրբումն այդ թվի քանակով։ Կոմպուլսիվ հաշվարկը կարող է ներառել այնպիսի բաների հաշվարկի օրինակներ, ինչպիսիք են քայլերը, առարկաները և մտավոր հաշվարկը[13]։

Կոմպուլսիվ լվացումը հիմնականում արտահայտվում է նրանց մոտ, ովքեր աղտոտվելու վախ ունեն։ Մարդիկ, ովքեր ունեն ձեռքերի լվացման կոմպուլսիվ վարքագիծ, լվանում են ձեռքերը մի քանի անգամ օրվա ընթացքում։ Ձեռքերի այդպիսի լվացումը կարող է ծիսական լինել և հետևել որևէ օրինակի։ Մարդիկ, ովքեր ունեն ձեռքի կոմպուլսիվ լվացման խնդիրներ, հակված են խնդիրներ ունենալ ճաքած կամ կարմիր ձեռքերի հետ, ամեն օր կատարված չափից ավելի շատ լվալու քանակության պատճառով[14]։

Կոմպուլսիվ ակտիվությունը բնութագրվում է նույն ակտիվության ցուցադրումով մի քանի անգամ։ Այդ ակտիվությունը կարող է ներառել գրքի մի մասի մի քանի անգամ կարդալը, նույն բանը մի քանի անգամ գրելը կամ կրկնելով նույն բանը մի քանի անգամ[15]։

Խոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպուլսիվ խոսակցությունները կախված են այն բանից, թե ինչն է համարվում սոցիալապես ընդունելի խոսակցությունների քանակ[16]։ Երկու հիմնական գործոնները, որոնք որոշում են, թե արդյոք ինչ-որ մեկը կոմպուլսիվ խոսող է, դա շարունակական խոսելն է, դադարելով միայն այն ժամանակ, երբ մեկ այլ մարդ սկսում է խոսել, և, երբ մյուսների կողմից խոսակցությունը ընկալվում է որպես խնդիր։ Անձնային հատկանիշները, որոնք դրականորեն կապված են այս պարտադրանքի հետ, ներառում են ինքնավստահությունը, հաղորդակցման պատրաստակամությունը և հաղորդակցական կոմպետենտությունն է[17]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասը, ովքեր տառապում են «բերանբացությամբ», գիտակցում են, թե որքան շատ են նրանք խոսում, սակայն չեն կարողանում կանգ առնել և չեն համարում դա խնդիր[18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանդոր Ֆերենցզի, 'Սիմետրիկ կպնելու կոմպուլսիան', Հետագա ներդրում հոգեվերլուծության տեսության և տեխնիկայի մեջ (1926)
  • Է․ Ջ․ Լյուիս, 'Օբսեսիվ հիվանդություն', Հոգեբուժությունը հետազոտության մեջ (1967)
  • Ռոբ Լոնգ, Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (2005)
  • Լենարդ Դեյվիս, Օբսեսիա; Պատմություն (2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Obsessive-Compulsive Disorder (OCD): Symptoms, Behavior, and Treatment»։ Helpguide.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է 2013-11-29 
  2. «Addictive Behaviors, Compulsions and Habits»։ Umass.edu։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-06-ին։ Վերցված է 2013-11-29 
  3. 3,0 3,1 (1996). Obsessive Compulsive Disorder: Decade of the Brain. National Institutes of Health.
  4. «International OCD (Obsessive Compulsive Disorder) Foundation - What Is OCD?»։ Ocfoundation.org։ Վերցված է 2013-11-29 
  5. Toates Frederick (2002)։ Obsessive Compulsive Disorder։ Class Publishing։ էջեր 88–89։ ISBN 9781859591413 
  6. Black DW (2013-08-12)։ «A review of compulsive buying disorder»։ World Psychiatry 6: 14–8։ PMC 1805733։ PMID 17342214 
  7. «International OCD Foundation (IOCDF) - Hoarding Center»։ Ocfoundation.org։ Վերցված է 2013-11-29 
  8. «Compulsive Eating»։ Mirror-mirror.org։ 2013-01-24։ Վերցված է 2013-11-29 
  9. «Pathological gambling - National Library of Medicine - PubMed Health»։ Ncbi.nlm.nih.gov։ Վերցված է 2013-11-29 
  10. «What Is Hair Pulling? | About Hair Pulling & Skin Picking | Trichotillomania Learning Center»։ Trich.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-05-ին։ Վերցված է 2013-11-29 
  11. «What Is Skin Picking? | About Hair Pulling & Skin Picking | Trichotillomania Learning Center»։ Trich.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2013-11-29 
  12. «Compulsive Checking in OCD»։ OCD Types։ Վերցված է 2013-11-29 
  13. «Counting Compulsions»։ OCD Types։ Վերցված է 2013-11-29 
  14. «Washing and Cleaning Compulsions»։ OCD Types։ Վերցված է 2013-11-29 
  15. «Repeating»։ OCD Types։ Վերցված է 2013-11-29 
  16. Bostrom Robert N., Grant Harrington Nancy (1999)։ «An Exploratory Investigation Of Characteristics Of Compulsive Talkers»։ Communication Education 48.1: 73–80։ doi:10.1080/03634529909379154 
  17. McCroskey James C., Richmond Virginia P. (1993)։ «Identifying Compulsive Communicators: The Talkaholic Scale»։ Communication Research Reports 10.2: 107–114։ doi:10.1080/08824099309359924 
  18. Walther Joseph B. (Aug 1999)։ «Communication Addiction Disorder: Concern over Media, Behavior and Effects»։ Psych Central։ Արխիվացված է օրիգինալից 22 August 2012-ին։ Վերցված է 21 Oct 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]